Օրվա լրահոսը
Արմէն Սարգիսեան՝ Անթիլիասի մայրավանքէն ներս
Շաբաթ, 24 Փետրուար 2018-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայաստանի նախագահական ընտրութեան թեկնածու Տիար Արմէն Սարգիսեանին։ Վեհափառ Հայրապետը մօտէն ճանչնալով Տիար Սարգիսեանը, ջերմօրէն ողջունեց անոր թեկնածութիւնը՝ շեշտելով, թէ Հայաստանի ներքին կեանքին եւ Սփիւռքին լայն չափով ծանօթ ըլլալով, ինչպէս նաեւ ակադեմական ու տնտեսական մարզերէն ներս իր ունեցած հարուստ փորձառութեամբ ու միջազգային շրջանակներուն հետ
Շիրակի թեմի առաջնորդը՝ իր շուրջ ստեղծված «թոհուբոհի» մասին (տեսանյութ). Ցայգ
Ախուրյանում զոհված զինվորի դին եկեղեցում դնելու հետ կապված նախօրեին միջադեպ էր գրանցվել: Տարածվել էր կարծիք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը արգելել է զինվորի դին եկեղեցում դնել, քանի որ նա մկրտված չէ: Շիրակի թեմի առաջնորդը պարզաբանում է տվել: Մանրամանսերը՝ Ցայգ ՀԸ տեսանյութում:
Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել (բանաստեղծություն)
Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել, Եթե դրանով շատ բան կթաղվի, Ճակատագրեր կարող են բախվել, Որից էլ կյանքի հունը կփոխվի: Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել, Եթե դրանից կյանքեր են կախված, Դրանից հետո արժե՞ ինձ հարգել, Երբ մարդկանց բախտը ստից է քամած: Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել, Եթե կարոտն է նույնիսկ խռովել, Երբ առանց
ՀՀ ավտոճանապարհների վիճակը ժամը 17:00-ի դրությամբ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Երկրաշարժ Վայոց ձորի մարզում՝ Ելփին գյուղից 8 կմ հարավ
Սույն թվականի փետրվարի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 25-ին ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.730 և արևմտյան երկայնության 45.110 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի, Ելփին գյուղից 8 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը
Հենրիխ Մխիթարյանը չի խաղա Անգլիայի լիգայի եզրափակիչ հանդիպումում
Այսօր «Ուեմբլի» մարզադաշտում «Արսենալը» եւ «Մանչեսթեր Սիթին» վճռորոշ հանդիպումում կվիճարկեն մրցաշրջան 2017/2018-ի առաջին տիտղոսը՝ ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող օգնել իր թիմին, քանի որ այս խաղարկությունում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հաղորդում հանցագործության մասին. հարձակում՝ Հայ կանանց ճակատի անդամի վրա
Ես՝ Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Ռոբերտի Սարգսյանս, հայտնում եմ, որ երեկ՝ սույն թվականի փետրվարի 24-ին, երեկոյան ժամը 20․40-ի սահմաններում ինձ վրա տեղի է ունեցել հարձակում իմ բնակության վայրում՝ Ա․Տիգրանյան 3 հասցեում։ Երբ ես մոտենում էի Ա․Տիգրանյան 3 շենքի 1-ին շքամուտքին, ինձ արագ քայլերով մոտեցավ մի երիտասարդ տղամարդ, գլխարկը աչքերին քաշած, կարճ, մուգ գույնի բաճկոնով,
Մեր քանդակագործության «Գանգրահեր տղայի» հիշատակին
88 տարեկան հասակում օրեր առաջ մահացել է Խաչատուր Միրիջանյանը: Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչել քանդակագործության նահապետին, լինել Էրեբունի համայնքի նրա տանը, որը նաեւ արվեստանոցն էր: Իր չափածո գործերից մեկում նա գրել էր. Ինձ ոչ փառք է պետք, Ոչ դիրք, ոչ տիտղոս, Միայն ու միայն համեստ վաստակիս Արժանի մի խոսք: Անկեղծ ասած, սպասում էի, թե նրա
«Աէրոֆլոտ օփենում» Տիգրան Պետրոսյանն ընթանում է երկրորդ տեղում
Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնում խաղացվել է հինգ տուր: Գլխավոր «A» խմբում հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը վաստակել է 4 միավոր եւ ընթանում է երկրորդ հորիզոնականում: Այս խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանն ունի 3.5, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Միքայելյանը՝ 2.5-ական, իսկ Շանթ Սարգսյանը՝ 1 միավոր: Այսօր կկայանան վեցերորդ տուրի պարտիաները: Աշոտ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը՝ ժամանակ առ
Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիեւի միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Կիեւում մասնակցում է ավանդական միջազգային մրցաշարի: Մեր ընտրանու առաջատար, օլիմպիական չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հաղթել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին եւ դարձել հաղթող։ Արթուրի թիմակից Սլավիկ Գալստյանն (63 կգ) արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Նորայր Հախոյանը (55 կգ) եւ Էդուարդ Սարգսյանը (82 կգ) երրորդ տեղի համար պայքարում պարտություն
Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին
Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների ու բազմաթիվ քաղաքացիների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և բռնկվել
Փետրվարի 25-ին` ժամը 05:15-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի ենթակայանի մոտակայքում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 35 CV 029 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և բռնկվել:
Կունենա՞նք արդյոք մեր երազած պետությունը
Արդեն չափից ավելի ենք խոսել նոր Սահմանադրության, պառլամենտական Հայաստանի և սպասվող ու անսպասելի առաջիկա երևույթների մասին, բայց, այդուհանդերձ, ամեն ինչ դեռևս այնքան էլ պարզ չի, որովհետև ապրիլից ունենալու ենք միանգամայն նոր՝ անծանոթ Հայաստան: Առայժմ ոչ ոք չգիտի՝ լավ է լինելու, թե վատ: Ընդդիմադիրները հիմնականում փնովում են նոր Սահմանադրությունը՝ ասելով, որ ՀՀԿ-ն ու հանրապետության նախագահն այն
Տապակած պանիր
Արագ, հեշտ, նախաճաշին կամ թեթեւ ընթրիքին շատ հարմար այս բաղադրատոմսը նախատեսված է հիմնականում սուլուգունի կամ պիցցայի համար նախատեսված պինդ մոցառելա տեսակի պանիրները տապակալու համար, սակայն կարող եք տապակել նաեւ մեր լոռին եւ ցանկացած դեղին պինդ կամ սպիտակ հալվող պանիր: Անհրաժեշտ մթերքները Սուլուգունի կամ որեւէ վերը նշված տեսակի պանիր- 500-600 գրամ Ձու- 3 հատ Աղացած պաքսիմատ-
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Թուրքական ծագումով հոլանդացի 5 խորհրդարանականներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը
Նիդերլանդական մամուլը շարունակում է բուռն կերպով արձագանքել խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանության ընդունման որոշմանը: Քչերը գիտեն, որ ծագումով ևս 5 թուրք պատգամավորներ՝ Սադեթ Կարաբուլութը, Նևին Օզութոկը. Դիլան Եսիլգոզը, Զիհնի Օզդիլը, Սոմ Լաչինն իրենց կուսակիցների հետ կողմ են քվեարկել ցեղասպանության ճանաչմանը: Հենց սա էլ պատճառ է դարձել, որ մասնավորապես Թուրքիայից բազմաթիվ սպառնալիքներ հնչեն թուրք քաղաքական գործիչների հասցեին: Թուրքական
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 25-ին, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից
Թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարում մտել է եզրափակիչ
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում ընթացող միջազգային հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում 1 ժամ 14 րոպեում 6:3, 6:2 հաշվով պարտության է մատնել չեխ ճանաչված թենիսիստ Տոմաշ Բերդիխին եւ անցել եզրափակիչ, որտեղ կհանդիպի ֆրանսիացի Լուկա Պույի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կորած երեխայի դին գտել են ջրանցքում
Փետրվարի 24-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 22:20-ին փրկարարները ջրանցքում հայտնաբերել են 2016 թ. ծնված Ա. Ս.-ի դին:
Սպորտային տուրիզմի զարգացմանը կարող է նպաստել նաեւ թիավարությունը
Նոր մրցաշրջանին ընդառաջ թիավարության մանկապատանեկան մարզադպրոցում այսօր շաբաթօրյակ էր: Մարզիչներն ու մարզիկները մաքրում ու բարեկարգում էին մարզադպրոցի տարածքը: Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Երեւանում այցելել է թիավարության մանկապատանեկան մարզադպրոց, շրջել տարածքում, ծանոթացել պայմաններին եւ տնօրինության հետ քննարկել թիավարության ՄՊՄԴ-ն նաեւ սպորտային տուրիզմի զարգացմանը ծառայեցնելու հնարավորություններն ու հեռանկարները: Շրջայցի
Ինչպե՞ս է լուծվելու կալանավորների դեղերի խնդիրը
Մարտի 1-ից դեղատոմսով որոշ դեղամիջոցների բաց թողնելը լրացուցիչ հոգս է նաեւ անազատության մեջ գտնվողների եւ նրանց հարազատների համար: Բազմիցս խոսվել է քրեակատարողական հիմնարկներում տիրող բուժսպասարկման անմխիթար վիճակի մասին. անգամ առաջին անհրաժեշտության ցավազրկող դեղեր չկան: Որպես կանոն՝ ՔԿՀ-ների բժիշկները դատապարտյալներին հորդորում են այս կամ այն դեղը ձեռք բերել դրսից`«խաբար արեք հարազատներիդ»: «Հիմա դեղատոմսով է, բժիշկը պիտի
«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. (Տեսանյութ). Ա1+
Այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության նիստ․ Ծառուկյանը լսել է բոլորին, արդյունքում՝ որոշում է կայացվել հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կայանալիք Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել իշխող կոալիցիայի թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կորել է 2 տարեկան երեխա
Փետրվարի 24-ին, ժամը 19:06-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ժամը 17:30-ի սահմաններում տներից մեկի մոտակայքում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների երդման արարողությանը
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 24-ին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների, նորակոչիկների հարազատների հետ մասնակցել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով նորակոչիկներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել,
2018-ին պետք է վերջնականապես ձևավորենք մեր տարածքային կառավարման ճարտարապետությունը. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է 2017 թ. կատարված աշխատանքները և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները. մարզի տնտեսության հիմնական հատվածների համախառն արտադրանքը (ծավալը) կազմել է 298.9 մլրդ դրամ (հանրապետականի 5.2 տոկոսը), կամ
«Սերժ Սարգսյանը մի ամսվա նախագահ է լինելու, այդ նոր նախագահի համար ինչ խորհրդական է ընտրում». Թամար Հովհաննիսյան
«Ընդհանրապես որեւէ բան չի թողնում այդ նախագահին անելու». Թամար Հովհաննիսյան
Հայտնաբերվել է նռնակ
Փետրվարի 24-ին` ժամը 12:51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինության տանիքում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման, օպերատիվ խմբերը և ՀՀ ԱԻՆ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: Փրկարարները
Արմաթ լաբորատորիաներ շուտով կներդրվեն Հնդկաստանի դպրոցներում ևս. Արման Խաչատրյան
Հնդկաստանում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի` «WCIT 2018»-ին մասնակցած հայկական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան։ Փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համաժողովի մասնակցության արդյունքներն ու ձեռքբերումներն են ամփոփել պատվիրակության ներկայացուցիչները` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու «Ինսթիգեյթ» ընկերության տնօրեն Արման


















































