Օրվա լրահոսը
ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին
ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն Ազգային ժողովի կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գեւորգ Բալաբեկի Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին,
«Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեցին, երբ ընտանիքներով Ռալֆ Յիրիկյանի հետ նստած էին ռեստորանում». Արմեն Լուսինյան
Շուշիի գումարտակի ազատամարտիկ Արմեն Լուսինյանը մտահոգված է՝ ինչո՞ւ չենք պատրաստվում պատերազմին:
Բախվել են «Սամանդ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. կա 8 վիրավոր
Փետրվարի 21-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 75-րդ կմ-ին իրար են բախվել «Սամանդ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ: «Սամանդ»-ի վարորդը, նրա 2 ուղևորները, «ՎԱԶ-21010»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն
Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ պայմանավորվածությունը. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Կարեն Կարապետյանը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները
Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններն ու դրան ուղղված հետագա քայլերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Երկրի առաջ մղման գործիք» նախագծին, որում ներառված առաջարկությունները միտված են զբոսաշրջության խթանմանը, օդային հաղորդակցությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Վարչապետ Կարապետյանը նշել
Նոր պաշտոն՝ ԱԺ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի պրոռեկտոր։ Aravot.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորն ասաց․ «Շատ լավ եմ զգում ինձ այս պաշտոնում, որովհետև ես վերջին 10 տարին զբաղվել եմ մանկավարժական աշխատանքով։ Գիտեք, որ աշխատել եմ այս բուհում՝ որպես դասախոս, հիմա ծանրաբեռնվածությունը մի քիչ ավելի է շատացել և ավելի հաճելի
«Ասում էին՝ բարև Ձեզ տիկին Սյուզան, ես պատրաստ եմ, զենքը կա, 300 հոգի մարդ կա, Դուք միայն ասեք, թե մենք ինչ անենք». Սյուզան Սիմոնյան
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտնեց՝ իրենք ի սկզբանե պնդել են, որ Սմբատ Գալոյանը գործուղված գործակալ է:
Որոշվեցին ծանրամարտի Հայաստանի 69 եւ 77 կգ քաշային կարգերի չեմպիոնները
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ծանրամարտի տղամարդկանց առաջնության երկրորդ օրն էր: Մրցահարթակը տրամադրվել էր 69 եւ 77 կգ քաշայիններին: Հաղթող եւ մրցանակակիր դարձան. 69 կգ. Հրայր Հովհաննիսյան՝ 287 կգ, Ռոստամ Կարապետյան՝ 286 կգ, Արտյոմ Զարգարյան՝ 262 կգ): 77 կգ. Ժորժ Եղիկյան՝ 310 կգ, Հենրիխ Խաչատրյան՝ 292 կգ, Ազատ Հակոբյան՝ 287 կգ: Վաղը պայքարի մեջ կմտնեն 85 եւ 94
Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ, այսօր այցելել է պոլիտեխնիկական համալսարան: Հանրապետության Նախագահը կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի և համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական
«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթել է «Դինգո» թիմի հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2017» ծրագրի եզրափակիչ փուլին և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է 2017 թվականի ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի եւ
Մոսկվայում ձերբակալել են Նավալնիին և նրա շտաբի ղեկավարին
Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնիին: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում: «Ատամս ցավում էր, գնացի ատամնաբուժարան: Դուրս եկա ատամնաբուժարանից՝ բարև ձեզ, երկրորդ օպերատիվ գունդ, դուք ձերբակալված եք: Ինչ-որ տեղ են տանում»,- գրել է նա: Մոտ մեկ ժամ հետո Նավալնին տեղեկացրել է, որ իրեն ազատ են արձակել: «Չհասկացա՝ ինչ էր դա,
Վարունգի մեջ եղել են միջատի՝ սև ճանճի թրթուրներ
Սոցիալական ցանցի օգտատիրոջ՝ հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ: Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետ, որտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի տեղում բացված-կտրատված 3 նմուշների
Նիկոլայ Դալլաքյան. « Չեմ կարծում, թե սա այն համահայկական հարցն էր. երեխայի մոտ ալերգիկ ռեակցիա էր»
Հիվանդանոցում 3- ամյա փոքրիկի ձեռքի վերքերն, ըստ բժշկի, սոսնձից էին
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանի սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ կողային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Կարապետի Եղոյանը: Երրորդ կայազորային
Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է մայթեզրին և ծառին
Փետրվարի 21-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Դավիթ Պետրոսյան. Ցավոք մենք չկարողացանք ապահովել մեծ մոբիլիզացիա
Դավիթ Պետրոսյան Ժողովրդավարության VII դպրոցի շրջանավարտ «Տարկետում ԼինելուԱ» նախաձեռնություն Անհամաձայնություն հայտնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում ակադեմիական տարկետման տրամադրման պայմանների վերաձևակերպման առաջարկի շուրջ՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին բաց նամակ ուղարկեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին և ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանին: Սույն օրենքի դեմ պայքարելու համար կային մի շարք կարևոր շարժառիթներ:
Արման Ղազարյան. Մեդիայի դերն ու կիրառությունը երիտասարդական-քաղաքացիական նախաձեռնություններում
Արման Ղազարյան Ժողովրդավարության X դպրոցի շրջանավարտ «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ «Մի անգամ առնետը հարցնում է «խոմյակին». -Լսիր, ինչու՞ են մարդիկ ինձ տեսնելիս ձեռքն ընկած իրերով փորձում սատկացնել, իսկ քեզ պահում են իրենց տանը, հերիք չէ, տակդ չոր խոտ են փռել ու ամեն օր կերակրում են շաքարով: -Իմ PR-ն ավելի լավն է…» Այս անեկդոտը
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Հայաստանի վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ վերջին շրջանում արձանագրվել են աճի դրական միտումներ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Երկուստեք
Փելեշյանական կինոն մարմնավորում է մի ամբողջ ժամանակաշրջան, մտածողական մի ամբողջ համակարգ. Հարություն Խաչատրյանի ուղերձը
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի ուղերձը Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ կինոյի մեծագույն վարպետներից՝ Արտավազդ Փելեշյանին, ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, որում ասված է. Մեծարգո Վարպետ Հայաստանի կինեմտոգրաֆիստների միության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ փառահեղ հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Մեծագույն երջանկություն է մեր կողքին
Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարում մտել է քառորդ եզրափակիչ
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում ընթացող միջազգային մրցաշարում (մրցանակային գումարը՝ ավելի քան 640 հազար եվրո) անցել է ¼ եզրափակիչ: Երկրորդ շրջանում Խաչանովը 51 րոպեում 6:2, 6:1 հաշվով պարտության է մատնել գերմանացի Միշա Զվերեւին: Հաջորդ փուլում թենիսիստը կհանդիպի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլյեն Բեննեռոյի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ Արարատի մարզի դատախազը «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացրել
ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում կատարվող հանցագործությունները: Մասնավորապես 2017թ. հոկտեմբերի 1-ին արձանագրվել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածքում «Խոր Վիրապ» վանական համալիր այցելած ՉԺՀ քաղաքացուհու նկատմամբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ
Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է հերթական դիտարկումը
Փետրվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հերթական դիտարկումը: Սահմանագոտու հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով` կողմերի միջև տեսադիտարկում ապահովել հնարավոր չի եղել
«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները Վազգեն Մանուկյանին դժգոհել են, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ և լսում իրենց հուզող հարցերը
Այսօր «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ: «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բարձրացրել են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ և լսում իրենց հուզող հարցերը: Նախկին աշխատակիցները կարծում
«Էդիթ պրինտի» ղեկավար. «Երեւի Արմեն Մարտիրոսյանն ուզում է բոլորի արածը նսեմացնել»
Վարդագույն ակնոցների հարց չկար, նախագահին ներկայացրել ենք գրահրատարակչության ոլորտի խնդիրները
Պոչանքները պոչամբար ուղղորդվելու փոխարեն, առանց մաքրման, ուղղակի լցվում Ախթալա գետը
Սույն թվականի փետրվարի 17-ին «Հասարակական ձայն» (Civil Voice) հասարակական կազմակերպության փորձագետները ՀՀ Լոռու մարզում հերթական ուսումնասիրությունները կատարելիս ականատես են եղել Ախթալայի ԼՀԿ-ից պոչանքների Ախթալա գետը թափվելու իրողությանը: Նշված փաստը նկարահանվել, ինչպես նաև հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու նպատակով օնլայն ռեժիմով հեռարձակվել է համացանցում: Միաժամանակ, հեռախոսակապի միջոցով, անմիջապես տեղյակ է պահվել ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական
Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի: Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի
«Երկիր Ծիրանի»-ն դիմում է դեսպաններին և ուշադրություն հրավիրում քաղաքական դիրքորոշման հետապնդման և կանանց դեմ բռնության շարունակական բնույթ կրող իրողությանը
Հայաստանի Հանրապետությունում ՝ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկուն Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսին Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջովաննի
Մայրենի լեզվի կաճառը դեռեւս փակ է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումները համայն հայության կողմից շարունակվում են ողջ աշխարհում՝ կարևորելով մեր ազգային ժառանգության մեծագույն գանձի՝ հայոց լեզվի, հայի ինքնության ու ազգային միաբանության առաջնային գրավականի և հայապահպանության հիմնասյան, ուծացման վտանգի դեմ զորեղ վահանի դերը սփյուռքում: Մինչդեռ մայրենի լեզվի պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած պատմական «Մելգոնյան» կրթական հաստատության դռները արդեն մեկ
Պետական մարմինների աշխատակիցները մրցում են հրաձգությունում
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը երկրորդ տարին անընդմեջ «Ասպար Արմս» ՍՊԸ հրաձգարանում կազմակերպում է հրաձգության հանրապետական մրցույթ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությամբ: Այս տարի մասնակցում է պետական կառավարման 34 մարմին, այդ թվում՝ ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի աշխատակազմերի, նախարարությունների, Դատական դեպարտամենտի, մարզպետարանների, ԿԱ կոմիտեների թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է երեքական տղամարդ եւ
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավորը դեռ վատառողջ է
Իշխան Բարսեղյանը դատարանին կրկին գրություն էր ուղարկել՝ խնդրելով հետաձգել նիստը


















































