Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Եթե ձեռքդ կպել է զենքին, պիտի հաղթես»

Ղարաբաղյան շարժման հաջողության եւ ներկայիս ներքաղաքական շարժումների անհաջողության պատճառները

Ադրբեջանը պատերազմի շանս է փնտրում. «Հայոց աշխարհ»

Այսինքն՝ թուրքական ֆաշիստների ու նախագահ Ռ.Էրդողանի միջեւ նույնպես գոյություն ունի դերերի որոշակի բաշխում, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում է այն իրականացվում Սաֆարովի նման մարդասպանների հերոսացման քաղաքականության միջոցով։ 

Կապաքրեականացվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի, քննարկման փուլում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է  վարչական տույժ չկիրառել ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու դեպքերում, եթե դրանց արդյունքում չեն առաջանում  մաքսային վճարներ կամ դրանք չեն հանգեցնում արգելքների սահմանափակման կիրառմանը:

«Ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական ոլորտում եմ»

Հարցազրույց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ – Պարոն Բաբայան, վերջին շրջանում դուք ավելի շատ երեւում եք քաղաքական տիրույթում, քան մշակութային, ինչի առիթով ասում են՝ Բաբայանը դարձել է քաղաքական գործիչ: – Երեւում եմ ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական ոլորտում: Այն գործը, որով ես զբաղվում եմ, երկխոսություն է հասարակության հետ: Երբ ինձ

Հայկո. Այժմյան շոու-բիզնեսում գերակա ոճն ինձ հոգեհարազատ չէ. «Ժողովուրդ»

1997-2006 թթ. շատ գեղեցիկ կերպով ձեւավորվել էր էստրադային ժանր, որը հետո աղավաղվեց, փչացավ, բայց ես հուսով եմ, որ նոր դեմքերը, որոնք գալիս են, կլինեն ռոք, դասական երաժշտություն, թե ազգային երգեր ներկայացնողներ, կփոխեն ամեն ինչ, դրական տեղաշարժ կանեն։

Լիբանանի նախագահ. Հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել Լիբանանի զարգացման, ծաղկման գործում

Մենք լայն հասարակություն ենք, և հայ համայնքը կարողացել է իր մշակույթն ու ինքնությունը պահպանել Լիբանանում:

10 տոկոսից բարձր աճ է գրանցվել գրեթե բոլոր ցուցանիշների գծով՝ բացառությամբ գյուղատնտեսության. «168 ժամ»

2011 թվականից ի վեր, երբ սկսեց հրապարակվել տնտեսական ակտիվության ցուցանիշը, հունվար ամսին ավելի բարձր արդյունք չի եղել։

Նոր նշանակումներ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարության կազմում

2018 թ. փետրվարի 21-ին կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվեցին մի շարք նոր նշանակումներ: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի Նախագահ է ընտրվել ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ, “Մանրածախ բիզնես” Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ նշանակվել է Իվան Տելեգինը, որը տվյալ պաշտոնը կստանձնի 2018 թ. փետրվարի 24-ից:

Հայաստանի համաթիվն աճել է, բայց կոռուպցիան չի նվազել

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ներքև է, կոռուպցիան այդ երկրում լուրջ խնդիր է:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը

ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով Հայաստանի բանկային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը, ինչի մասին վկայում են բիզնեսի 2017 թ.-ի ցուցանիշները: Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով. -միջազգային քարտերի (Visa и Mastercard) քանակով, մասնաբաժինը շուկայում՝ 30% -թողարկված քարտերի շրջանառությամբ, մասնաբաժինը շուկայում՝ 17% -բանկոմատների քանակով (հաշվի առնելով շուկայի խաղացողներից մեկի

Սերժ Սարգսյանի մյունխենյան ահազանգը

«Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ»

Կրթության պետական արդեն նախկին տեսչության աշխատակիցներն ահազանգում են գործազուրկ դառնալու վտանգի մասին. «Հայկական ժամանակ»

Կրթության պետական տեսչության նախկին աշխատակիցների աշխատավարձը, «Քաղծառայության մասին» օրենքի համաձայն, կադրերի ռեզերվում գտնվելու ամբողջ վեց ամիսների ընթացքում պետք է պահպանվի։ Նրանք հաշվարկել են, որ այդ ընթացքում պետական բյուջեն այդ գումարները վճարելու համար պետք է ծախսի մոտ 20 միլիոն դրամ։

Գործազրկության մակարդակը նվազել է. «Հայոց Աշխարհ»

Պաշտոնական տվյալներով, անցած տարի գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է։ Դատելով վիճծառայության հրապարակումներից՝ դա տեղի է ունեցել աշխատատեղերի ավելացման հաշվին։ Թեեւ դեռ չեն հրապարակվել տարեկան ցուցանիշները, այնուհանդերձ առաջին երեք եռամսյակների միտումները դրական պատկեր են ուրվագծել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է գործազրկության մակարդակի 1,6 տոկոս կրճատում։ Շա՞տ է, թե՞ քիչ, այլ հարց է։ Փաստն այն

Քաղաքապետարանը լրագրողների նկատմամբ արհեստական սահմանափակումները ներկայացնում է որպես արդյունավետ համագործակցություն. «Ժողովուրդ»

Տարոն Մարգարյանն էլ երեկ հայտարարել է. «Վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների եւ քաղաքապետարանի համագործակցության ձեւաչափը, ինչը, սակայն, ոչ միայն չի խաթարելու թափանցիկության ապահովումը, այլեւ առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի եւ ԶԼՄ-ների համագործակցությունը»։ Այսինքն՝ քաղաքապետարանը լրագրողների նկատմամբ արհեստական սահմանափակումները ներկայացնում է որպես արդյունավետ համագործակցություն։ Այս տրամաբանությամբ կարելի է նաեւ մարդ սպանել ու պատճառաբանել,

Էդիկ Անդրեասյան. Բայց ոչինչ, ես այդ ՀՀԿ-ական ավագանու հախից գալու ձեւը կգտնեմ ու ոչ վատ, քան Զարուհին. «Հրապարակ»

Երեւանի կենտրոնում վիճակն ավելի բարվոք չէ, քան Նուբարաշենում: Ցավոք, հնարավոր չէ այդ իրավիճակը բանկաների մեջ լցրած բերել ու դնել մեր հարգարժան քաղաքապետի սեղանին: Կատարյալ պոռնոգրաֆիա, քաղաքի ոչ մի շնորհք, ոչ մի վկայություն այն բանի, որ սա, ի վերջո, մայրաքաղաք է, ու այստեղ օրենք է աշխատում: Բայց ոչինչ, ես այդ ՀՀԿ-ական ավագանու հախից գալու ձեւը կգտնեմ

Երևանի քաղաքապետարանին կրկին սպառնում է «Ժանգոտ կողպեք» մրցանակը. Անահիտ Բախշյան

Ես որպես Երևանի ավագանու անդամ արդեն 5 տարի գործում եմ օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակում ու նկատում, որ քաղաքապետարանում հետընթաց կա  ՏԻՄ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված «տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականություն, հրապարակայնություն ու թափանցիկություն, տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցություն» սկզբունքների հետ կապված: Հիշեցնում եմ, որ 2013 թվականին  Երևանի քաղաքապետարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/կ-ի կողմից արժանացավ

Էրդողանի ապերախտությունն՝ ըստ իրավապաշտպանների. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». «Աշխարհով մեկ իրավապաշտպանները հալածանքների են ենթարկվում», – ներկայացնելով Amnesty International-ի «Մարդու իրավունքների իրավիճակը» 2018 թվականի զեկույցը, կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հուանգը ահազանգում է՝ չնայած որոշ առաջխաղացմանը, մարդու իրավունքների սահմանափակումներն աշխարհում ավելանում են: Զեկույցի համաձայն, Հայաստանում հիմնական խնդիրները կապված են եղել ընտրական գործընթացի խախտումների եւ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հետ: Հարեւան Ադրբեջանում զեկույցը

Թրքահայ Մտաւորականներուն Կոչը. Agos

Թրքահայ խումբ մը մտաւորականներ, որոնց շարքին են համալսարանական դասախօսներ, արուեստագէտներ, գիտական աշխատողներ, երաժիշտներ ու գրողներ, ինչպէս՝ Հայկօ Ճեփքինը, Պարթեւը, Գէորգ Թիւրքէրը, Գրիգոր Տինչքայըքճըն, Մանուէլ Չըթաքը, Մասիս Արամ Կէօզպեկը, «Ոմանք»ի տղաքը, Լեռնա Էքմեքճիօղլուն, Նազան Մաքսուտեանը եւլն., հանրային կարծիքի նկատառման յանձնեցին Պոլսոյ հայոց պատրիարքութեան շուրջ վերջին շրջանին տեղի ունեցած իրադարձութիւնները։ Իրենց կողմէ ստորագրուած գրութեան մէջ կը նշուի,

Ամեն ինչ պետք է արվի, որ այդպիսի կադրեր լրատվամիջոցները նկարահանելու հնարավորություն չունենան. «Հայկական ժամանակ»

Ինչու լրագրողը չպետք է գտնվի ավագանու նիստի դահլիճում։ Որովհետեւ երբ լրագրողը նիստերի դահլիճում է, կարող է ձայնագրել կամ տեսագրել, թե ինչպես է Տարոն Մարգարյանի թիմակիցը սեռական հայհոյանքներ ուղղում Տարոն Մարգարյանի ոչ թիմակից անդամին։ Ըստ միջին վիճակագրական չինովնիկի, նորմալ է, երբ հայհոյում են, բայց նորմալ չէ, երբ այդ մասին իմանում է հասարակությունը։ Կամ, եթե կոյուղաջուրը բերելու

30 տարի անց. Ինչո՞վ են զբաղված «Ղարաբաղ» կոմիտեի անդամները. «Հրապարակ»

Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը։ Շարժում, որը կանգնած էր Արցախի ազատագրման ու Հայաստանի անկախության ակունքներում։ 88-ի փետրվարին սկիզբ առած շարժման գլուխ կանգնեց «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր 11 անդամներով, որից այսօր ողջ են 8-ը։ Նրանցից երեքը՝ Ռաֆայել Ղազարյանը, Սամվել Գեւորգյանը եւ Համբարձում Գալստյանը, մեզ հետ չեն։ Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը սպանվեց 1994 թվականին, իսկ

Գարո Փայլանը Պոլսի պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարց է ուղղել: Փայլանը Սոյլուին հասցեագրած իր հարցադրման մեջ մանրամասնորեն նկարագրել է պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ այն դեպքում, երբ հայ համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել, պետության միջամտությունը այս ընտրությանը

Թուրք գիտնականի բացահայտումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Թուրք սոցիոլոգ, գիտնական Թաներ Աքչամը այս տարվա հունվարին հրապարակել է «Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide» («Սպանության հրամաններ. Թալեաթ Փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը») գիրքը: Գրքում հեղինակը ներկայացնում է փաստաթղթեր, որոնք փաստում են, որ Օսմանյան կայսրությունը պլանավորել եւ իրականացրել է Հայոց ցեղասպանությունը: ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ «Առավոտ» 22.02.2018

«Հայաստանը սիրում են ճանաչելով». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 21-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտություն բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ, ովքեր Ազգային ժողովում էին ուսումնաճանաչողական այցի շրջանակում: ԱԺ փոխնախագահի տեղակալի հետ ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների իրականացման շարժառիթներին, խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին,

Արտավազդ Փելեշյան – 80

Պատկերացնո՞ւմ եք… Անցյալ դարի 88-ի դեկտեմբերն էր: Գորբաչովյան гласность- ն ու դեմոկրատիզացիան արագ սլանում էին առաջ. ջարդելով սովետական տխուր եւ աղքատ իրականությունը հորձանուտներում, նախապայմաններ ստեղծում՝ ոչնչացնելու այն ամենը, ինչ ստեղծվել ու ձեռք էր բերվել հակամարդկային գաղափարների, մարդկային կործանված ճակատագրերի եւ բյուրավոր, խելացի, արժանապատիվ ու ազնիվ մարդկանց աճյունների վրա: Մոսկվայի կինոյի տան «Սպիտակ» դահլիճում հանդիպում էր

Դաշնակցական երկերեսանիությունը սահմաններ չի ճանաչում. «Ժամանակ»

Երբ «Ծառուկյան» դաշինքը նախագիծ ներկայացրեց՝ առաջարկելով փոխել ընտրակարգը, այդ նախաձեռնությունը պաշտպանեց ոչ միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, այլ, որքան էլ տարօրինակ թվա, իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ խմբակցությունը: «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը իր նախագիծը խորհրդարան էր ներկայացրել անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին, իսկ արդեն այս տարվա փետրվարի 2-ին ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ հայտարարության հեղինակները, անդրադառնալով այս

Լեգեոներները փորձում են նպաստել հայ պղնձափողային երաժիշտների կատարելագործմանը

«Առավոտի» հետ զրույցում (2013թ.) վրացի կլարնետահար Լեւան Ցխադաձեն հայտնել էր, որ իր համոզմամբ՝ խորհրդային փողային գործիքների դպրոցը սպառել է իրեն եւ երաժիշտների համար այժմ հնարավորություն է ստեղծվել հենց փողային գործիքների ծննդավայրում՝ Եվրոպայում կատարելագործվել, քանի որ ԽՍՀՄ երկրներում փողային գործիքների «մասով» ստեղծված ավանդական եւ ժամանակակից ոճերի միջեւ տարբերությունը մեծ է եւ, որ ամենակարեւորն է՝ այս գործիքների

«Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում

Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները մեկտեղվել են մեկ գրքում: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց բոլորովին նոր գիրք, որը ներառում է սիրված գրողի երկու գործերը: Ստեղծագործությունները ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շուշանիկ Թամրազյանը: Թարգմանիչը խոստովանեց, որ Էքզյուպերին իր ամենասիրելի հեղինակներից է, և իր համար կրկնակի հաճելի

Արտավազդ Սահակյանը դարձավ 65 տարեկան: Շնորհավորում ենք

Այսօր լրանում է ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի 65-ամյակը: Մի բժշկի, որը 1990-1992-ականներին մասնակցել է Երասխի, Նոյեմբերյանի, Մեղրիի ինքնապաշտպանական մարտերում վիրավորների տարհանման և բուժման աշխատանքներին: Մի բժշկի, որը 1990-ից կամավոր և գործուղումներով մեկնել է ԼՂՀ: Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր հիվանդ, վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների, ղեկավարել վերջույթների և դեմքի ծանր

Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը դիմել են դատարան` բողոքարկելով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը

2017 թվականի մայիսի 14-ին Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում տեղակայված Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակեղծարարության վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և իր դուստր ու վստահված անձ` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Լիլիթ Դրամփյանը հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին: Հարուցված քրեական գործի (որի շրջանակներում Զարուհի Փոստանջյանը և

Զորակոչվելուց 5 ամիս անց զինծառայողը վաղաժամ զորացրվել է առողջական վիճակի պատճառով

Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, վաղաժամ զորացրվել է: Նախկինում 2 անգամ բուժման նպատակով «Նևրոզանման վիճակ» եւ «Ասթենո-նևրոտիկ վիճակ» ախտորոշումներով տարկետում ստացած Ա. Մ.-ին 2017 թ.-ի հունիսի 14-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Իսկ 2017 թ․ հուլիսի 26-ին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031