Օրվա լրահոսը
«Կինոյի սուրբը» տոնում է ծննդյան 80-ամյակը
Փետրվարի 22-ին հայ կինոյի մեծագույն վարպետներից մեկը` Արտավազդ Փելեշյանը, դարձավ 80 տարեկան: Այսօր Օպերային թատրոնում կկայանա հոբելյանական երեկո՝ նվիրված Վարպետի ծննդյան տարեդարձին։ Հինգ տարի առաջ, երբ նշվում էր Փելեշյանի ծննդյան 75-ամյակը, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում նրա երիտասարդ տարիներին նկարված ֆիլմերը, մաեստրոն ափսոսանք էր հայտնել եւ իրեն բնորոշ ձեւով բանաձեւել ասելիքը. «Այն ժամանակ երիտասարդ էի, գանգուր
Արդեն իսկ կանխատեսումներ կան, որ նոր կարգը բերելու է շտապբուժօգնության կանչերի ավելացմանը. «Հայկական ժամանակ»
Այս տարվա մարտի մեկից Հայաստանում մի քանի հարյուր անուն դեղեր այլևս հնարավոր չի լինի ազատ գնել դեղատներից։ Այդ դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսերով։ Հետագայում միայն դեղատոմսերով վաճառվող դեղերի ցանկը ընդլայնվելու է։ Արդյունքում, այս տարվա հոկտեմբերի 1-ից Հայաստանում գրանցված դեղերի կեսից ավելին արդեն կվաճառվեն միայն դեղատոմսերով։ Գաղափարախոսությունը, անշուշտ, լավն է՝ մարդիկ իրենց բուժումը սկսելուց առաջ պետք է
Երեք համանախագահներից յուրաքանչյուրն ունի սողացող պատերազմի արգելակումը հրատապություն չդիտարկելու իր պատճառները. «Ժամանակ»
Շփման գծում նախօրեին հայկական կողմը կորուստ է ունեցել: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է հայկական զինուժի 20-ամյա զինծառայող: Սողացող պատերազմի հերթական սարսափելի դրսևորումը, որը, ցավոք սրտի, չլինելով առաջինը՝ ամենայն հավանականությամբ վերջինն էլ չի լինելու: Խրամատային այս պատերազմը երկու կողմից էլ խլում է մարդկային կյանքեր, և ամենասարսափելին նաև այն է, որ չի նշմարվում այդ իրավիճակից ելքը: Մյուս կողմից՝
«Գրանդ Հոլդինգի» 2017 թվականի ոգևորիչ ցուցանիշները
2017 թվականին նույնպես հայրենական արտադրության առաջատար «Գրանդ Հոլդինգը» գրանցել է ոգևորիչ ցուցանիշներ: Ընկերությունը հանրապետության առաջին հարկատուն է, հայրենական արտադրողներից առաջինն է աշխատատեղերի քանակով և պատրաստի արտադրանքի արտահանման ծավալով: Մանրամասները` տեսանյութում: https://youtu.be/FWaq-EqqsCg
Ծառուկյանը պատրաստվում է «վերակենդանացնել» «Կոտայք» ֆուտբոլային ակումբը՝ ունենալով միանգամից երկու ֆուտբոլային ակումբ. «Հրապարակ»
Երեկ գրել էինք, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն օրերս հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Հանդիպման նպատակն էլ Հայրապետյանի հետ Գագիկ Ծառուկյանի՝ օլիմպիական մարզաձեւերին զուգահեռ դեպի ֆուտբոլ անցման շուրջ բանակցություններ վարելն է եղել։ Ռոստոմյանը տեղեկացրել է ՀՖՖ նախագահին, որ Ծառուկյանը պատրաստվում է վերանորոգել Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը, եւ պայմանավորվել
Ինտերնետային կեղծ քարոզչությանը հակազդելու կարեւորությունը. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ–ում փորձագետների մի խումբ ուսումնասիրել է հարյուր հազարավոր կեղծ գրառումներ Թվիթերում եւ նույնքան կեղծ գրառումներ՝ Ֆեյսբուքի էջերում։ Ուսումնասիրող խմբի կարծիքով դրանք ուղիղ կապ ունեն Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում Ինտերնետի հետազոտության գործակալությունը, որտեղ ժամանակին աշխատում էին սոցիալական ցանցերում կեղծ հաղորդագրություններ ու գովազդներ տարածող խմբեր, փորձելով ազդեցություն գործել ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների վրա,
Թուրքիայի ԱԳՆ-ն Նիդերլանդների խորհրդարանի որոշման մասին. Անհիմն որոշում, որը տեղ չունի պատմության և արդարադատության մեջ
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը՝ Թվիդ Քամերը, ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև, հաղորդում է Reuters-ը: Բանաձևերն ընդունվել են 142 կողմ, 3 դեմ ձայներով: Դրանցից առաջինն արձանագրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Մյուսով կոչ է արվում Նիդեռլանդների կառավարության անդամ նախարարին կամ պետքարտուղարին ապրիլին այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց
«Ելք». լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող ԶԼՄ-ների աշխատանքի շուրջ քննարկումներին ընդառաջ «ԵԼՔ» խմբակցությունը ներկայացնում է իր դիրքորոշումը քաղաքապետարանում լրատվամիջոցների գործունեության սկզբունքների վերաբերյալ: –լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդված, 4-րդ կետ), -նիստերի լուսաբանման ընթացքում ԶԼՄ-ների տեսախցիկների հասանելիությունը նիստերի դահլիճի ողջ երկայնքով («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ
Նարինե Ավետիսյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. սեպտեմբերի 28-ին, երեկոյան, գործով տուժող՝ «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող
Ինչ է իրականում գողացվել Մատենադարանից. մանրամասներ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ փետրվարի 20–ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքից արժեքավոր ափսեներ են գողացել: Ըստ տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել միջոցառման ժամանակ: Մատենադարանի աշխատակազմից փորձեցինք հարցի շուրջ պարզաբանում ստանալ՝ մասնավորապես պարզել, թե ի՞նչ արժեքավոր ափսեների մասին է խոսքը: Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ
Կոյուղին որպես հուսահատության ճիչ. «Իրատես»
Եվ այնուամենայնիվ հնարամիտ ու զավեշտասեր ժողովուրդ ենք հայերս: Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքամայր Երևանի ավագանու հարթակում, անտարակույս ուրույն տեղ կգրավի իշխանության դեմ մղվող պայքարի ձևամիջոցների մեջ կոյուղու դերի բացահայտման ու հաստատման (կիրառման) ասպարեզում: Անվերապահորեն կարելի է հայտարարել, որ համաշխարհային առաջադեմ հասարակության պատմության մեջ աղբատար խողովակի արգասիքն առաջին անգամ իր «բուրմունքով» դարձավ քաղաքական պայքարի հիրավի աննախադեպ
ՏԻՄ մարմինները իրենց էությամբ պետք է շատ ավելի բաց լինեն, շատ ավելի բաց աշխատեն, քան, ասենք, կառավարությունը կամ ԱԺ-ն. «Ժամանակ»
Քաղաքապետարանը, ըստ էության, որոշել է կրկնօրինակել կառավարությանը, որտեղ ևս որոշում կա փակել կառավարության նիստի դռները լրագրողների առաջ։ Քաղաքապետարանում, սակայն, մոռացել են, որ այդ հնարավորությունից իրենք զրկված են օրենքով։ Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը առանձնացրել է օրենքի այն դրույթները, որոնք հստակ սահմանում են, որ Երևանի ավագանու նիստերը հրապարակային են։ Մասնավորապես «Տեղական ինքնակառավարման
Գերագույն հոգևոր խորհուրդը կրկին իր մտահոգությունն է արտահայտում Կոստանդնուպոլսի Պատրիարքության և պոլսահայության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների առնչությամբ
2018 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Երիտասարդության տարի: Փետրվարի 19-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո Երիտասարդության տարի հռչակման ծրագրի կազմակերպչական խմբի ժողովը` նախագահությամբ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Ժողովին իրենց մասնակցությունը բերեցին
Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչը ապրիլի 24-ին լինելու է Երեւանում՝ մասնակցելու հայերի դեմ թուրքերի կողմից ցեղասպանությունների հիշատակման արարողությանը
Որոշմանը կողմ են քվեարկել պատգամավորների ճնշող մեծամասնությունը’ 136 կողմ, դեմ են քվեարկել Նիդերլանդների ազգությամբ թուրք երեք պատգամավորներ Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն. Սելչուկ Օզթուրքը (բոլորն էլ DENK կուսակցությունից) ևս 5 պատգամավոր ձեռնպահ են մնացել: Այսպիսով` Նիդերլանդների խորհրդարանը 2-րդ անգամ 2004 թվականից ի վեր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ Ջոել Ֆորդևինդի առաջարկներից մեկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Նիդերլանդների
ԱԻՄ. Նոր նախագահի ընտրութիւններից եւ երդմնակալութիւնից յետոյ կարող է միայն ամբողջութեամբ գործել այս նոր սահմանադրութիւնը
ԱԻ ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 թ.-ի ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ (Ընդունուած է ԱԻՄ Նախագահութեան 2017 թ.-ի փետր. 22-ի նիստում) Հայաստանի իշխանութիւնները (մասնաւորապէս Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովը եւ մասամբ Ազգային ժողովն ու գործող նախագահը) արդէն կոպտօրէն խախտել են Հայաստանի սահմանադրական կարգը։ «Նոր սահմանադրութեան» մէջ ասուած է, որ մինչ «նոր սահմանադրութեան» ամբողջ ծաւալով ուժի մէջ մտնելը գործում է 2005
Արցախի նախագահ. «Հպարտ ենք, որ ունենք պատերազմի բովում թրծված ու կայացած, հզոր ու հաղթական բանակ»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին: Արցախյան գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կան զինվորներ, սպաներ, գեներալներ, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած վետերաններ, այդ սուրբ
Փակուղային տարբերակ
Փետրվարի 14-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքում տեղի ունեցավ ողբերգություն: 19-ամյա Նիկոլաս Կրուզը դպրոց մտավ հրացանով, սպանեց 17 հոգու, վիրավորեց տասնյակից ավելի մարդու՝ հավանաբար վրեժ լուծելով, որ իրեն հեռացրել էին դպրոցից՝ կարգապահական կանոնները խախտելու համար: Ինչպե՞ս կարելի է կանխել կամ, համենայնդեպս, նվազեցնել նման հանցագործությունների թիվը: Առաջին բանը, որ մտքովս անցավ, անհրաժեշտ է խստացնել հրազենի վաճառքի
Դավիդ Յուրչենկոն դեմ չէ հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ: ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը օրեր առաջ հանդիպել է Յուրչենկոյի հետ եւ կրկին անգամ ներկայացրել ֆեդերացիայի շահագրգռությունը՝ տեսնել ֆուտբոլիստին մեր հավաքականում: Դավիդ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն դեռևս կան իր գործող
Հայտնաբերվել է կեղծված կարագ
Սպառողներին նույնպես հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը
Արցախում զոհված Գրիգորի ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում է
Այսօր ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից է։ Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նա տան 3-րդ՝ կրտսեր զավակն էր․ ունի իրենից մեծ քույր և եղբայր։ Հայրը, գյուղապետի տեղեկացմամբ, վաղուց արտագնա աշխատանքի էր գնում
«Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին». Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված բանաձևերը, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման
Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քիչ առաջ քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ: Ըստ առաջինի, Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։ Ըստ երկրորդի, այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի
Հայաստանը կարող է զերծ մնալ ԱՄՆ պատժամիջոցներից. Eurasianet.org
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և մի քանի այլ երկրների զգուշացրել է, որ նրանք պատժամիջոցների սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե շարունակեն սպառազինություն գնել Ռուսաստանից: Բայց այդ երկրների շարքն այնքան մեծ է, որ կասկածի տակ է դրվում պատժամիջիցների կիրառման հնարավորությունը, Eurasianet.org-ում գրում է Ջոշուա Կուչերան: Ռուսաստանը աշխարհի երկրորդ սպառազինություն արտահանող երկիրն է, ուստի տեսականորեն ռիսկի տակ գտնվողների ցանկը
«Հույս ունենք, որ Մելիքջանյանը կնպաստի, որ դատական համակարգը դառնա ավելի ազատ ու ապաքաղաքականացված». Գեւորգ Գորգիսյան
«Չեմ կարծում՝ որեւէ իրավունք ունենք նրան խոչընդոտել, դա նրա ինքնուրույն որոշումը պետք է լինի». ԱԺ պատգամավոր
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային հիմնական կայանի պատճառով՝ գյուղացու ու գյուղապետի միջեւ վեճ է առաջացել
Ընկերությունը պարզաբանում է իրավիճակը
«Ըստ հարուստների՝ հին շինություններից պետք է ազատվել, քանի որ խանգարում են փող աշխատելուն». Աղասի Թադևոսյան
Անկախության սերունդը հիմնականում անտարբեր է խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետության կարեւորագույն շինությունների հանդեպ
Լավություն անելով՝ իր անձնագիրը տվել է ուրիշին եւ հայտնվել մեղադրյալի աթոռին
Ավազակային հարձակումից հետո`կեղծված անձնագրով փորձել է հեռանալ ՀՀ-ից
«Պետք է լուրջ աշխատանք կատարել, որպեսզի Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև ակտիվանան փոխշփումները». Վրաստանում ՀՀ դեսպան
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի հետ


















































