Օրվա լրահոսը
Ազատ Արշակյան. «Եղիշ պապին եւ ՀՀՇ-ի Գեւորիկը չեն տարել ղարաբաղյան շարժումը»
Ինչո՞ւ Շուշին տվեցին հայերին
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է. «Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում
Մանվել Սարգսյան. «Մարդկանց աչքերը բացվել են, անիմաստ բաներով չեն զբաղվում»
Ինչո՞ւ ներքաղաքական շարժումները հաջողության չեն հասնում
«Ճխտել ենք, թե չենք ճխտել, թող ձեր պաշտպանները բարի լինեն՝ գան». Արտուշ Գաբրիելյանը՝ «Սասնա ծռին»
«Ձեր չար միտումների պատճառով նրանք ներկա չեն: Այստեղ չարամիտ գործեր են կատարվում»,-հայտարարեց ամբաստանյալը
Արդյոք ղարաբաղյան շարժումը ԿԳԲ-ն էր կազմակերպե՞լ
Այդ մասին խոսում էին նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները
Բնապահպանության նախարարությունը կպարզի ո՞ւր են գնում Ախթալայի կոմբինատի թունավոր նյութերը
Եթե Ախթալայի կոմբինատի հոսքաջրերը թափվեն Դեբեդ գետը, կոմբինատի պատասխանատուները կպատժվեն
«Այդ տարբերակը չէր ենթադրում Մեղրին Ադրբեջանին փոխանցել, ինչպես 2008-ին հրապարակում թուղթ էր թափահարում Լեւոն Տեր-Պետրոսյանը»
Քննարկում Արցախի հարցի շուրջ
Կոստանյանը Արման Մելիքյանին մեղադրեց անպատասխանատու հայտարարություն անելու մեջ եւ հորդորեց ապացուցել
Նա ասաց, որ իրեն մտահոգել է Մելիքյանի հայտարարությունը ՀԿ-ի մասին, որ դրամաշնորհ է ստացել 2 մլն-ի եւ ՄԻԵԴ ուղարկել ընտրված գործեր: Կոստանյանն ասաց, որ հենց հիմա դա դիտում է՝ որպես հանցագործության մասին հաղորդում եւ հորդորեց Մելիքյանին, որ եթե պնդում է իր տեղեկատվությունը, կարող է ինֆորմացիա տրամադրել:
Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից
1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհաշատ պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները: Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին բուսաբանական այգու տնակային ավանում, սողանքների պատճառով թեքված տնակում բնակվող ընտանիքի մասին է: Ընտանիքի
«Ինչո՞ւ եք ուզում ինձ լռեցնել». Արման Մելիքյանը ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն արեց, ինչը բորբոքեց ՀՀԿ-ականներին
Դատարանը վճիռ կայացրեց ադրբեջանցի կոչված քուրդ փախստականի եւ շահումյանցի հայ փախստականների գործերով եւ ուրվագծվեց հակամարտության գոտին, դուրս մնացին 450 հազար հայեր: Քաղաքականությունը սա է: Իսկ ինչպե՞ս դա կատարվեց, ո՞վ գիտի՝ Հայաստանից այդ գործերն ընտրվեցին եւ ուղարկվեցին Եվրոպական դատարան: Ո՞վ է դրա պատասխանատուն: Ես ունեմ շատ սուղ տվյալներ՝ դրա հետ կապված՝ կար մի ՀԿ, որը ստեղծվեց կարծեմ արդարադատության նախարարությանն առընթեր, կոչվում էր «Իրավական ուղի», այդ կազմակերպությանը գրանտ էր տրվել Եվրոպայից՝ մոտ 2 մլն դոլարի սահմաններում:
ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրողներին առաջարկել է համակարգային խնդիրները լուծելու ուղիներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական իր գործառույթներն արդյունավետ իրացնելու և սննդամթերքի անվտանգության ապահովման որակական նոր աստիճանի հասնելու համար՝ տնտեսավարողներին աջակցում է նոր ձևաչափով: Այդ նպատակով Ծառայություն էին հրավիրվել հանրապետության կաթնամթերք արտադրող տնտեսավարողները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և զարգացման հիմնադրամի, ինչպես նաև կաթնամթերքի ոլորտին պարբերաբար անդրադարձող՝ «Հետք» լրատվական
«Գլուխները պատի՛ն են տվել, ովքեր այդպես են ասում, պետության հիմքերը շատ ճի՛շտ են դրվել ու շատ լավ են դրվել»
Ալեքսան Հակոբյանը թուրքերի եւ ադրբեջանցիների քարոզչություն է համարում մութ ու ցուրտ տարիների շահարկումը Ղարաբաղյան շարժման մասին երբ խոսում են, մարդիկ անմիջապես հիշեցնում են թալանը, մութ ու ցուրտ տարիները: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ովքեր մութ ու ցուրտ տարիներն են հիշում՝ իրենք ընդամենը խաբված են այն քարոզչությանը, որը կազմակերպված ձեւով տարվել
Զինվորական ծառայության մեջ մեկ տարի գտնվող, առողջական խնդիրներ ունեցող զինծառայողին վաղաժամ զորացրեցին միայն դատարան դիմելուց հետո
Առողջական խնդիրներով 2017 թ. հունվարի 31-ին զինված ուժեր զորակոչված Է. Թ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վաղաժամ զորացրվել է: Է. Թ.-ն նախկինում երկու անգամ տարկետում է ստացել, մեկ անգամ էլ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել, սակայն այդ որոշումների հիմքում նրա ունեցած առողջական խնդիրների միայն մի մասն է եղել: Իսկ նրա մյուս առողջական գանգատները, որոնց հիման
Տոյվո Կլաարն ընդգծել է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և ողջունելով Տոյվո Կլաարին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության
Արծվիկ Մինասյանը՝ «Քարերի սիմֆոնիայի» մոտ կատարվող շինարարության մասին
Բնապահպանության նախարարությունն ուսումնասիրում է՝ «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինաշխատանքները սահմանների մեջ են, թե ոչ
Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը. Սերժ Սարգսյան
Նախագահի նստավայրում կայացել են հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունները Լիբանանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Լիբանանի և Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
Քաջարանի 53-ամյա բնակչի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի
53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. վերջիններս կալանավորվել են: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել է նույն քաղաքի 1965թ. ծնված բնակչի դիակը՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային
Լեհական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանով․Վարշավայում կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը
Փետրվարի 19-ից 20-ը, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը։ Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, լեհական կողմի նախագահը՝ Լեհաստանի Հանրապետության ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Տադեուշ Կոսչինսկին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ամփոփելով նիստի աշխատանքները, նշել է.
Քաղաքապետարանը միլիոնների նվիրատվություններ է անում գաղտնի կազմակերպություններին
Ուսումնասիրելով Երեւանի քաղաքապետարանի բյուջեն՝ տպավորություն է ստեղծվում, որ այս կառույցը հաշվետվողականության հետ խնդիր ունի կամ՝ թաքցնելու բան: Չէ, այնպես չէ, որ քաղաքապետարանը ծախսերը թաքցնում է, թվերը ներկայացնում է, բայց թե այդ խոշոր գումարները ո՞ր ընկերություններին են բաժին հասել, այ այստեղ պոչը գտնել հնարավոր չէ, գոնե քաղաքապետարանի կայքէջում տեղադրված բյուջեի հաշվետվությունից: Թվերը կան, մեծ-մեծ փողեր են
«Աշխատավարձից 1000 դրամ պահելը քաղաքացու սեփականության իրավունքն է խախտում». փաստաբան
«Մենք գտնում ենք, որ այդ գումարը պահելն անհիմն հարստացում է»,-ասում է դատարան դիմած հ/կ-ի փաստաբանը
Արզիկ Մխիթարյանը պատմեց, թե ինչպես է Ադրբեջանը կարատեիստների ու բռնցքամարտիկների ուղարկել Արցախի դեմ
Արցախի խորհրդարանի պատգամավորը ցավով նշեց, որ ազգությամբ հայ գործիչները երբեմն հայատյաց քաղաքականության իրագործողներից են եղել: Նա պատմեց մի դրվագ, թե ինչպես են հակառակորդները սումգայիթյան ջարդերի սկիզբը որոշել իրականացնել Արցախում, բայց չի հաջողվել. «Ես չեմ ասում ատամ ընդ ատաման, բայց տեսնում ենք՝ որքան էլ ձիթենու ճյուղը դնում ենք բորենու բերանը, դրանից նրանք խաղաղության աղավնի չեն դառնում»:
Ցուցարար Արմեն Միքայելյանի բողոքի քննությունը կվերսկսվի
2018 թ. փետրվարի 21-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը պետք է հրապարակեր ցուցարար Արմեն Միքայելյանի գործով վճիռը: Ա. Միքայելյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. փետրվարի 17-ի որոշման դեմ: Այդ որոշմամբ Վարչական դատարանը բավարարել էր ցուցարարի դեմ ՀՀ Ոստիկանության հայցը և որոշեց
Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհանում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը
Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր հանդես եկավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա մասնակցեց հատուկ ոլորավայրէջքին: Հայտավորված 108 մարզիկներից եզրագիծը հատեցին միայն 43-ը: Կարապետյանը 2:08.08 արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 42-րդ հորիզոնականը: Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները Փհենչհան-2018-ում: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրին դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կառավարությունը նախատեսում է մեղմել օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարությունը և նվազեցնել հարկային ստվերի ռիսկերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը հարկային ստվերի ռիսկերի և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ էր: «2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով։ Չնայած նշված ցուցանիշին՝
Հրայր Ուլուբաբյան. «Ես Վանոյին էլ չէի ճանաչում, Սամսոնը ծանոթացրեց»
-Հրայր, 30 տարի առաջ ինչպե՞ս սկսվեց շարժումը քեզ համար: -1986, 1987 թվականներին հայտնի էր, որ ստորագրահավաք էր կազմակերպված եւ Հայաստանում, եւ Ղարաբաղում: Այդ ժամանակ իմանալով այդ ստորագրահավաքի մասին, գնացի Զորի Բալայանի մոտ, ասացի՝ որպես Բագրատ Ուլուբաբյանի որդի, չեմ կարող այս ամենին կողքից նայել: Ինքը ծանոթացրեց Իգոր Մուրադյանի հետ, «Լիտերատուրնայա գազետայի» իր աշխատասենյակում՝ Գրականության ինստիտուտի շենքում:
ԱԺ-ում՝ Ադրբեջանի զոմբիացված հասարակության, քաղաքականության եւ ջարդերի մասին
Սումգայիթից մի քանի ամիս անց բարձրացնում էին դահիճների նկարները եւ գոչում՝ փառք հերոսներին, իսկ վերջին տարիներին դրանց ավելացավ նաեւ հայերին սպանելու պետականորեն պարգեւատրելու ավանդույթը: Սա լրիվ օրինաչափ է զոմբիացված հասարակության համար, որը ձեւավորվել է Ադրբեջանում Սումգայիթից հետո 30 տարիների ընթացքում եւ այսօր հանդիսանում է սպառնալիք տարածաշրջանի անվտանգության համար:
Արա Բաբլոյանի ելույթը «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ
Հարգելի պատգամավորներ, հարգարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, օրերս լրացավ մեր նորագույն պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկի` Արցախյան շարժման 30-ամյակը: Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս այս պատմական հոբելյանի առթիվ, որը արմատապես փոխեց մեր ժողովրդի կյանքը Հայաստանում եւ Արցախում: Եւ ծնվեցին երկու հայկական անկախ պետություններ` Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը: Հարգելի բարեկամներ, արձագանքը, որ Ադրբեջանում
Գ.Նժդեհի փողոցում դրամապանակ հափշտակողը բերման ենթարկվեց
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները փետրվարի 21-ին, ժամը 11.00-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Մանանդյան փողոցի 13 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վլադիմիր Վ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 20-ին, ժամը 13.00-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 13 շենքի մոտ մի կնոջ ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է «Սամսունգ»
Դատավորի «ֆառը» խանգարում է մյուս դատավորներին
Քրեական գործով տասներկու տուժողներից մեկը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արսեն Մկրտչյանը Արթուր Հարությունյանի պաշտպանությունն իրականացնում է նրան կալանքի տակ վերցնելու պահից: 1 տարի 10 ամիս է, ինչ ազատազրկված է նրա պաշտպանյալը, որին սպառնում է 2-5 տարի ժամկետով ազատազրկում, եթե մեղադրանքը հաստատվի: Արթուր Հարությունյանին առաջադրված մեղադրանքն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը և 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը կա անձրևի փոքր հավանականություն, 26-27-ը ժամանակ առ


















































