Օրվա լրահոսը
Սպիտակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-60 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Թվային դարաշրջանի առանձնահատկությունը
Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կես ժամ անց տաքսու վարորդն իր հեռախոսով ինձ ցույց էր տալիս միջադեպի տեսագրությունը՝ ՀՀԿ-ականների հասցեին համապատասխան մեկնաբանություններով: Խոսքս տվյալ դեպքում այն մասին չէ, որ մեր քաղաքացիները 25 (եթե ոչ ավելի) տարիների ընթացքում ձեւավորել են որոշակի կարծրատիպեր եւ պատրաստ են ընկալել միայն այն տեղեկատվությունը, որը հաստատում եւ
2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը. Թրանսփարենսի Ինթերնեշնլ
Միևնույն ժամանակ, ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը առաջադիմել է 6 տեղով, իսկ եթե դասակարգման 2017թ. աղյուսակից հանենք բոլոր այն երկրները (թվով 4 երկիր), որոնք ընդգրկված չեն եղել 2016թ. դասակարգման աղյուսակներում, ապա առաջընթացը կկազմի 9 տեղ
Քըլըչդարօղլուն խոստանում է ընտրություններում հաղթելու դեպքում գրավել Հունաստանը
Թուրքիայի Հանրապետական կուսակցության առաջնորդը սպառնացել է իշխանության գալու դեպքում գրավել «Էգեյան ծովում 18 հունական կղզի», գրում է բրիտանական Express պարբերականը: Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի հաջորդ տարի սպասվող ընտրություններում, պատերազմ կսկսի Հունաստանի դեմ՝ Էգեյան ծովում կղզիներ գրավելու համար, քանի որ նրա խոսքով, Հունաստանը դրանց պատկանելությունն ապացուցող որևէ փաստաթուղթ չունի: Նրա խոսքով՝ ինքը
Շարմազանովը՝ ավագանու նիստերի դահլիճ լրագրողների մուտքն արգելելու մասին. «Եթե իրենք գնան ԱԺ ճանապարհով, շատ արդյունավետ կլինի»
ՀՀԿ խոսնակն ասում է՝ լրագրողների համար խնդիր չի լինի, եթե Երեւանի ավագանու նիստերը լրագրողները ուղիղ հեռարձակմամբ հետեւեն
Նիդերլանդների խորհրդարանում ներառված 4 կուսակցությունների միջև համաձայնություն կա
Վաղը’ փետրվարի 22-ին Նիդերլանդների խորհրդարանում հայկական պատվիրակության խմբի ներկայությամբ քննարկման է դրվելու Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդի Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող երկու առաջարկություն, այս մասին հաղորդում է տարածել Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունները ներկայացնող Նիդերլանդների Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հայ Դատի հանձնախումբը: Ջոել Ֆորդևինդի այս նոր առաջարկներից առաջինը վերհաստատում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց
Էդուարդ Շարմազանով. «Սահմանադրության հետ խնդիր ես մեր իրավաբաններից չեմ լսել»
ՀՀԿ խոսնակն ասում է, որ նախագահի ընտրության հետ կապված Սահմանադրությունում խնդիր չկա
Գուրգեն Հովհաննիսյանը նույնպես հաղթանակով մեկնարկեց Սոֆիայում
Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի «Ստրանջայի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի մրցակցին, իսկ Ժիրայր Սարգսյանը (56 կգ) զիջել է իսպանացուն: Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հաղթել էր Վահե Բադալյանը (52 կգ): Մրցաշարում մեր թիմից առաջին մենամարտերն անցկացնելու հերթը Հրայր Շահվերդյանն է (60 կգ), Գուրգեն Մադոյանինը (69 կգ) եւ Համբարձում Հակոբյանինը (75
«Շատերը սպասում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը գրչի մի հարվածով լուծում տա այդ հարցին». Հայր Կոմիտաս
«Պետք է սպասել հարմար առիթի, որ տրվի ավելի լավ լուծում, քան այսօր ունենք այդ հնարավորությունը»
Էդուարդ Շարմազանով. «Հայաստանը չի պատրաստվում միակողմանի զիջումներ անել»
ՀՀԿ խոսնակը նախագահի թեկնածու եւ Սարգսյանի՝ Մյունխեն այցի մասին
«Ոչ մի բառ, ոչինչ ավելին չէր, քան հայրենիքը». Աստվածատուր Պետրոսյան
«Ինքնաբուխ էր այդ շարժումը, բայց մեր դեմ դուրս եկան չտեսած ու չլսած զենքերով։ Երկու հիմնական դաս էր մեր առջև դրված. առաջինը՝ ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի անկախության խնդիրն էր, երկրորդը՝ կամաց-կամաց գնալ անկախության գործընթացին», ասաց ՀՀ բանակի գեներալ-մայոր, «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աստվածատուր Պետրոսյանն՝ Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ կայացած ասուլիսի ընթացքում: Գեներալ-մայորի կարծիքով
«Վեհափառը դժվար կացության մեջ է հայտնվել». Րաֆֆի Հերմոն Արաքս
«Այդ անձը այլեւս սկսավ ոտնակոխ անել սուրբ Էջմիածնի հարգանքն ու պատիվը». Թուրքահայ լրագրող
Քաղաքապետի խորհրդականն ապատեղեկատվություն է համարում ավագանու անդամի հայտարարությունները
«Լոռի» մեդիա-սրահում «Տեղական քաղաքականություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ավագանու անդամներն իրենց կարծիքը հայտնեցին Վանաձորի մանկապարտեզներում տիրող իրավիճակի մասին: Մասնավորապես, կուսակցության ավագանու անդամ Կարինե Ղուկասյանն ասել էր. «Մանկապարտեզներում բուժքույրերի կրճատումներ են կատարվել: Ես չեմ հասկանում, բուժքույրը ո՞նց կարող է մանկապարտեզում մնալ կես օր: Բայց մանկապարտեզում ունենք այգեպան, իսկ մանկապարտեզն այգի չունի:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել Ալբանիայի հետ հանդիպմանը
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն «Օլիմպավանում» սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ մեր թիմի ճամբարում մարզվում է 13 բասկետբոլիստ՝ Ամիրան Ամիրխանովը, Լուկաս Ֆիշերը, Անդրանիկ Չրաբաշը, Ալլան Հեսսը, Անդրեյ Կոնստանտինովը, Արարատ Քոչինյանը, Ալբերտ Թադեւոսյանը, Էդգար Բաբայանը, Գեորգի Պոդկոլզինը, Դավիթ Խաչատրյանը, Արագատ Աբրամիանը, Արման Հակոբյանը, Նիկիտա Զախարովը: Հայաստանի բասկետբոլի
Վարչապետն իր ուզած պաշտոնյային կարող է առանձնատուն տալ Երեւանում՝ սպասարկումով. Պատգամավորները հետաքրքրված են
Մարգարիտ Եսայանն ասաց՝ «Բոլորս էլ համարվում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձ, բայց վարչապետն իր սուբյեկտիվ որոշմամբ է որոշում՝ 100 կամ 200 պաշտոնատար անձանցից ում տալ այդ առանձնատունը»: Հակոբ Հակոբյանն արձագանքեց, թե՝ «դուք Երեւանում բնակարան ունեք, Երեւանում էլ աշխատում եք, դո՞ւք ինչ եք անում այս արտոնությունը, ինչի՞ պիտի օգտվեք»:
Արամ Աբրահամյան. «Ես ոչ թե քվանտային ֆիզիկա, այլ երաժշտություն եմ ուսումնասիրել». (Ֆոտոշարք)
Լրագրող, երաժշտագետ Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ» գիրքը նվիրված է դիրիժոր Դավիթ Խանջյանի հիշատակին
Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի: Հանդիպմանը Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց բարեկամ երկրի նախագահի՝ Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցի կապակցությամբ՝ գոհունակությամբ հաստատելով, որ հայ-լիբանանյան
Պաշտոնատար անձինք թոշակի գնալուց հետո կարող են հանգիստ բիզնեսով զբաղվել եւ թոշակ ստանալ. Կառավարության նոր օրենքը
Գործող կարգավորումներով, եթե պաշտոնատար անձը հետագայում զբաղվի ոչ միայն հանրային ծառայությամբ, այլեւ բիզնեսով, բացի գիտակրթական, մանկավարժական գործունեությունից, կզրկվի թոշակից: Հիմա գտնում են, որ այդ կարգավորումն արդարացված չէ: Այսինքն, պաշտոնյաները կարող են թոշակի գնալուց հետո նաեւ բիզնես անել եւ միաժամանակ թոշակ ստանալ:
Ծանրորդները որոշում են Հայաստանի չեմպիոններին
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել են ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնությունները, որոնց մասնակցում են մեր բոլոր ուժեղագույնները: Բացառություն է կազմում միայն Գոռ Մինասյանը, որը մարզման ժամանակ թեթեւ վնասվածք է ստացել եւ այժմ բուժվում է եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, որի որակազրկման ժամկետը դեռ չի ավարտվել: Կանանց պայքարում չեմպիոն ու մրցանակակիր դարձել են. 48 կգ.
«Ադրբեջանը խոսում է միայն տարածքների վերադարձի մասին՝ արհամարհելով մյուս սկզբունքները». Էդվարդ Նալբանդյանը՝ Եվրոպական խորհրդարանում
ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին
Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին մեկնում է Մոսկվա: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին և հանդիսավոր արարողություններին: ՀՀ Պաշտպանության նախարարություն
Գասպար Կարապետեան. Ազրպէյճանի` Ինթերփոլին իմ դէմ ներկայացուցած դիմումը անհեթեթ է
ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակը կը յայտարարէ, որ Ազրպէյճանի Ինթերփոլին ներկայացուցած դիմումը Գրասենեակի նախագահ՝ Գասպար Կարապետեանի ձերբակալման վերաբերեալ լիովին զուրկ է ոեւէ իրաւական հիմքէ եւ ինքնաբերաբար դատապարտուած է Ինթերփոլի մերժումին: Այս վերջինս արդէն իսկ անցեալին մերժած է Ազրպէյճանի նմանատիպ դիմումները որոնք զուտ քաղաքական բնոյթ ունին եւ պարզապէս ապարդիւն փորձեր են միջազգային հանրութեան պարտադրելու Ալիեւի բռնակալ
«Այն ընտանիքը, որը ապահոված է, նա պետք է երեխայի միանվագ չստանա, թաղման նպաստ չստանա». Հակոբ Հակոբյան
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջարկեց նախագծից հանել «ծնողական փառքի մեդալ» տալը, ըստ նրա, դա բան չի տալու, ավելի լավ է մտածեն ճաշակով օգնելու մասին, քանի որ բազմազավակ ընտանիքն արդեն կոչում է: Արտեմ Ասատրյանը հակադարձեց, թե «բարոյական խրախուսման առումով ինքը շատ կարեւոր է»:
Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, որը ուժի կիրառման կամ սպառնալիքի հայտարարություններ է ներառում բազմիցս վերածվել է իրական գործողությունների. ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Կցանկանայի շնորհակալություն հայտնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթով հանդես գալու հրավերի համար: Հիշում եմ նախագահ ՄքԱլլիսթերի և Հանձնաժողովի անդամների հետ անցյալ տարի մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը, որտեղ մտքերի շատ բաց և անկեղծ փոխանակում ունեցանք երկկողմ հետաքրքրություն
«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակիորեն առնչվում են Հայաստանին». Ռիչարդ Միլս
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հյուրընկալվել է Ռազմական համալսարանում
«Մենք աստիճանաբար կորցնում ենք հայի դասական կերպարը». Աբգար Ափինյան
«Հայոց լեզուն սիրո լեզու է, դրա հիմնական արժանիքը սիրո արտահայտման մեջ է: Ես հիմա նույնիսկ չեմ կարողանում կարդալ ժամանակակից գրականագիտական հոդվածները դրանց տախտակային ոճի պատճառով: Այնտեղից լրիվ դուրս են մղել սերը». ասաց Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը փետրվարի 21-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Ասուլիսը նվիրված էր Մայրենի լեզվի
Սաթիկ Սեյրանյան. «Փոստանջյանը կարգը խախտել է, երբ լրագրողներին քաղաքապետարանում ուղեկցել է առանց համապատասխան անցագրի»
Ժուռնալիստների միության նախագահի կարծիքով՝ ավագանու՝ ծեծկռտուքով նիստը բոլորիս ամոթն է
Աղվան Հովսեփյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 103-Ա հրամանով՝ ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Ադիլխանյանը։ Մինչ նոր նշանակումը վերջինս զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը: Վարչության նորանշանակ պետին այսօր ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ներկայացրել է կոլեգիայի
Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով՝ Ռուբեն Էդուարդի Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում: Այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Երևան քաղաքի դատավորներին է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին և ընդգծել Ռուբեն Վարդազարյանի՝ որպես իրավաբանի մասնագիտական ու մարդկային բարձր որակները, աշխատանքային փորձն ու հեղինակությունը,


















































