Օրվա լրահոսը
«Ծնողները չեն հավատում, որ տղան բանակում իրեն պատուհանից ցած է գցել». Ժաննա Ալեքսանյան
Արթուր Սաքունցն ասաց, որ 2017-ին նախնական տվյալներով 62 զինվոր է մահացել, որից 50 տոկոսը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, մյուսները մահացել են ներքին կանոնադրական հարաբերությունների, դժբախտ պատահարների հետեւանքով: Բանակում ինքնասպանության 10 դեպք է գրանցվել միայն անցյալ տարի:
Սամվել Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ-ում. «Երբ սուտն այս դահլիճում դեռ լսելի է, ճշմարտության ձայնը ժողովրդավարության այս օջախում պետք է լսվի ավելի բարձր» (Տեսանյութ)
Ելույթ ԵԽԽՎ-ում՝ Արցախյան շարժման 30-ամյակի, 80-ական թթ վերջին և 90-ական թթ. սկզբին ժողովրդավարական աշխարհի կողմից Ղարաբաղյան շարժման հանդեպ ցուցաբերած ընդգրկուն աջակցության ու համակրանքի, Ադրբեջանի կողմից ոչ հեռավոր անցյալի պատմական փաստերի խեղաթյուրման մասին: Տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, Գալիք փետրվարը կնշանավորի մի ժողովրդավարական շարժման 30-ամյակ, որը պատմության մեջ ստացավ Ղարաբաղյան շարժում անվանումը. միլիոնավոր հայերի խաղաղ և ժողովրդավարական
«Twitter»-ը, «Facebook»-ը և «Youtube»-ը կրկին հայտնվել են թուրքական իշխանությունների թիրախում
Թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում սանձազերծված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում երկրի իշխանությունները շարունակում են վերահսկել սոցցանցերի և մամուլի հրապարակումները։ Թուրքական «Habertürk» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պետական համապատասխան կառույցները ամենայն ուշադրությամբ և խստությամբ հետևում են ինտերնետի թուրքական տիրույթում կատարվող բոլոր հրապարկումներին։ Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը (BTK) անմիջապես արձագանքում է «սոցցանցերի այն կեղծ ու անհիմն, կասկածելի
Արցախցի խորհրդարանականները ԵԽ պատգամավորի հետ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների
Հունվարի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գանահարել եվրոպացի գործընկերների այցերը նշելով, որ դրանք նպաստում են եվրոպական արժեհամակարգի զարգացմանը Արցախում: «Մեզ համար շատ թանկ են հարաբերությունները, որոնք մենք տարիների ընթացքում ձևավորել ենք եվրոպական կառույցների հետ»,-ընդգծել
«Պատկերացնո՞ւմ եք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ». ԳԱԱ անդամ Դավիթ Պիպոյան
ԳԱԱ մասնագետը հարցրեց՝ «Բոլորը շատ լավ գիտեն, որ գենետիկ մոդիֆիկացված սերմերից ստացված ալյուրը, ինչպես նաեւ կարտոֆիլը պարունակում են ֆիտոէստրոգեններ: Որպես ԱՆ մասնագետ, այսքան գրամ սպառման դեպքում մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ, որովհետեւ էստրոգենները բոլորս շատ լավ գիտենք՝ ինչպես է ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա»:
Նախագահին զեկուցվել է 2018թ. կայանալիք պետական երեք խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Զեկույցները ներառել են նաև անցած տարվա հոկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահի կողմից
Սկսվում է Արցախ-եվրոպական կառույցներ ձեւաչափային գործընթացը
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում նախագահ Սարգսյանի խոսքն ու նրան հետեւած հարցերի պատասխանները բնականաբար պետք է ընկալել իբրեւ մի ամբողջություն: Տեւողությունը այս ամբողջության ուղիղ հավասար համեմատությամբ է. կես ժամ գրավոր խոսք, որից հետո նաեւ կես ժամ հարցերին տրված պատասխաններ։ Ամբողջականություն է նկատվում նաեւ մշակվածության, քաղաքական գրագիտության, իրազեկության եւ մանավանդ ուղերձների բազմահասցեականության նուրբ դրույթների առկայությամբ: ԵԽԽՎ-ի պաշտոնաթող նախագահին հղված
Չճանաչված պետության քաղաքացիները ունեն նույն իրավունքները, ինչ այստեղ նստած ձեզնից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում
Եվ այս ամբիոնից կրկին անգամ մեր Վեհաժողովին, որի հիմնարար արժեքը մարդու բոլոր իրավունքների պաշտպանությունն է, կոչ եմ անում անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կրթական որակավորումը ճանաչելու խնդրին, ինչը մարդու իրավունքների գերակա պահանջ է։ Այսօր, սակայն, Լեռնային Ղարաբաղում ապրող ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից, զրկված են եվրոպական միացյալ կրթական տարածքին ինտեգրվելուց»։
Թուրքական ռադիոկայանը տուգանվել է Ալիևների հասցեին եթերից հնչած վիրավորական արտահայտության համար
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը խիստ պատժամիջոցներ է կիրառել թուրքական «Show Radyo» ռադիոկայանի նկատմամբ՝ եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ վերաբերյալ վիրավորական արտահայտություններ հնչելու համար: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ խորհրդի հունվարի 25-ի նիստում որոշում է կայացվել եկամուտի 5 տոկոսով տուգանել ռադիոկայանին, ինչպես նաև ռադիոկայանի վրա պարտավորություն է դրվել 5 անգամ դադարեցնել
Հայ գիտնականը վստահեցնում է, որ ԳՄՕ պարունակող սնունդը մարդու օրգանիզմի համար վտանգավոր չէ, մարսվում է գնում
Գիտնականն արձագանքեց. «Գիտական տեսանկյունից ԳՄՕ պրոդուկտները համարվում են վտանգավոր հիմնականում բույսերը՝ այն տեսանկյունից, իբր որ գենետիկորեն կարող են մարդու մոտ առաջացնել քաղցկեղ, տարբեր տիպի հիվանդություններ՝ փոխանցվելով մարդու գենի մեջ: Ես վստահեցնում եմ ձեզ՝ այդ տեսանկյունից բուսական վիրուսները մարդու համար անվտանգ են, որովհետեւ ընդունվելով սննդի ձեւով՝ մարսվում են ամբողջությամբ ստամոքսում:
Բաքվի հայկական ջարդերը կազմակերպվել է Հեյդար Ալիևի հրահանգով. Արիֆ Յունուս (Տեսանյութ)
Ադրբեջանցի իրավապաշտպան և պատմաբան Արիֆ Յունուսը, որն այժմ քաղաքական վտարանդիության մեջ է գտնվում Հոլանդիայում, օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական «Օբյեկտիվ TV» առցանց հեռուստաալիքին, որում պնդում է, որ 1990թ. հունվարի հայկական ջարդերը Բաքվում և «Սև հունվարը» կազմակերպվել էին Հեյդար Ալիևի կարգադրությամբ՝ նրան իշխանության բերելու նպատակով: «Հունվարի 20-ի իրադարձությունների մասին Ադրբեջանում բազմաթիվ լեգենդներ կան, ընդ որում, դա
«Ուղղակի էժան գնով ուզում են լարվածություն պահել». ՊՆ նախկին նախարար
«Դրա համար, ադրբեջանցիները բաժակի մեջ նռնակը դնում են…այն կոտրվում է, նռնակի ձգանը ազատվում է, պայթում է: Պրիմիտիվ է»
«Դեղին բրինձը կարող է գազարի գենի հետ խաչվել, գունավորում է ստացել ու մարդ կա՝ գազարից ալերգիա ունի». Աշոտ Հարությունյան
Կարինե Դանիելյանն ասաց. «ԳՄՕ սննդամթերքը այն չէ, որ ինչ բնության մեջ կա, մենք ուղղակի արագացնում ենք, մենք այն, ինչ բնության մեջ կա անտեսում ենք եւ օգտագործում ենք վիրուսների եւ բակտերիաների հնարավորությունը՝ խաբել օրգանիզմին եւ միջտեսակային փոփոխություններ անել: Մենք հիվանդությունների հնարավորությունն ենք օգտագործում»:
«Հնարավոր է՝ նա նոր արարք կատարի». Սեֆիլյանին կալանքից ազատելու միջնորդությունը քննվեց
«Մեկ ու կես տարում, ինչ ընթանում է այս դատավարությունը, նա հնարավորություն չունեցավ հայտարարությամբ եւ միջնորդությամբ հանդես գալ»,-հայտարարեց նրա պաշտպանը
ԱԱԾ. բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն: Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանական
«Արմեն Սարգսյանի պես «աութսայդերներին» բերելը միշտ իրեն օգուտ է»
Պատգամավորները՝ ՀՀԿ-ի ներսում Արմեն Սարգսյանի թեկնածության հետ կապված հնարավոր խնդիրների մասին ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ կապված՝ այս օրերին տեսակետներ կան, որ ՀՀԿ-ի ներսում այդ թեկնածությունը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Բանն այն է, որ այս էլ որերորդ անգամ Սերժ Սարգսյանը շատ կարեւոր պաշտոնների համար չի առաջադրում եւ անտեսում է մոլի ՀՀԿ-ականներին, իր
Հարուցվել է քրեական գործ Սյունիքում բեզուարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզուարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն և կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Էկոմթերքներով Հայաստանում սնվելու են միայն հարուստների երեխաները». Քննարկում՝ ԱԺ-ում
Գյուղատնտեսության փոխնախարարը «Ծառուկյան» դաշինքի կին պատգամավորին հորդորեց, որ կանայք երեխա ունենալու ուղղությամբ մտածեն, իսկ սննդամթերքից մեր երկրում վտանգ չկա:
Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատար է շրջվել. վարորդը և ուղևորը մահացել են
Հունվարի 25-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «ՀՕՎՕ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 102-րդ կ/մ-ին կողաշրջվել է: Վարորդը` 1960 թ. ծնված Ռադիկ Հովհաննիսյանը, և ուղևորը` 1959 թ. ծնված Ռաֆիկ Առաքելյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը` արխիվային
Երեխաները վախենում են ավագանու անդամի, գյուղապետի կամ քաղաքական գործչի հետ շփվելիս
Մեր երկրում երեխաները ենթարկվում են սթրեսի, հուզվում են, անկանոն են սնվում, կամ իրենք իրենց վնասում են: Այս ամենը պարզ է դարձել հենց իրենց` երեխաների հետ զրույցներից: Հայաստանի տասը մարզերի եւ Երեւանի 1200 երեխա պատասխանելով մասնագետների հարցերին՝ բարձրաձայնել են այն մասին, թե որքան հաճախ են ենթարկվում սթրեսի: Ըստ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության եւ «Վորլդ
2017-ին բանասիրության բնագավառը գիտության 8 դոկտոր է տվել
«Ժլատ» են գտնվել աշխարհագրությունը, դեղագործությունը, փիլիսոփայությունը, սոցիոլոգիան եւ անասնաբուժությունը:
Արցախյան շարժում – 30. Վարդգես Բաղրյանը` Արցախյան շարժման սկզբնավորման և այդ օրերի անցքերը տեսանկարահանելու համար առաջացած դժվարությունների մասին
‹‹Իմ խորին համոզմամբ՝ Արցախյան շարժումը ոչ թե սկզբնավորվել է 1988 թվականին, այլ սկսվել է այն օրը, երբ Ղարաբաղն անարդարացիորեն բռնակցել են Ադրբեջանին, այսինքն՝ 1921 թվականից սկսած: Բոլոր այդ 70 տարիներին շարժումը ունեցել է տարբեր դրսևորումներ, ունեցել է և ՛ ակտիվ շրջան, և ՛ պասիվ շրջան: Բայց շարժման անթեղված կրակը երբեք չի մարել: Պարզապես 1988-ին այդ
Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանին շատ ավելի զենք մնաց, քան Հայաստանին. ՊՆ նախկին նախարար
Վաղարշակ Հարությունյանը՝ հայոց բանակի անցած ճանապարհի մասին
«Մեր սպառողը տեղեկացված չի, թե ինչ է ուտում, ինչպիսի ապրանք է ուտում». ԳՄՕ սննդամթերքի հարցը՝ ԱԺ-ում
Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքով՝ «Այդ սննդամթերքը աշխարհում մարդկությանը փրկում է սովից: Արագաճ բարդիների տեսանկյունից, նրանց նույնպես գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ են, բայց տեսեք ինչ արդյունք է տալիս՝ շատ արագ բարդին աճում է: Որտեղ անհրաժեշտություն կա արագ ծառապատել՝ անտառապատել, հնարավորություն կա քիչ միջոցներով դա արագ անել»:
Դավոսում վարչապետը հանդիպել է Կանադայի և ԱՄԷ խոշոր ներդրումային ընկերությունների ղեկավարների հետ
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 25-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների և զարգացման ընկերության («Sharjah Investment and development authority») ղեկավար Բոդուր ալ Քասիմիի հետ: Հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված նաև ներդրումային դաշտի բարելավմանը և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորմանը։ ՀՀ
Իգոր Պոպովը մանրամասներ է հայտնել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են տարածաշրջան կատարվելիք հաջորդ այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Պոպովը նաև որոշ մանրամասներ է հայտնել Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից: «Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Բռնաբարության փորձի մեջ մեղադրվող «Սանիտեքի» բանվորի համար դատախազը պահանջում է ազատազրկման ձեւով պատիժ
Արագացված դատական քննության կարգի կիրառմամբ անցյալ տարեվերջին լսվել, ավարտվել եւ բողոք է բերվել ֆիզիկապես վատառողջ, ամուսնացած, «Սանիտեք» ՍՊ ընկերության բանվոր Դավիթ Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով: Անցյալ տարվա ապրիլին ամբաստանյալն իր տանը Ա. Գ.-ի նկատմամբ փորձել է բռնություն գործադրել, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ: Տուժողը ամբաստանյալի կնոջ եղբոր նախկին կինն է: Այնպես է ստացվել, որ
Սերժ Թանկյանի զգուշացրած «Մոնսանտո» ընկերության ԳՄՕ վտանգավոր սերմերից անցյալ տարի Հայաստան է ներկրվել 128 կգ
ԳՄՕ-ների կապակցությամբ փոխնախարարն ասաց, որ 90-ականներից ՀՀ են ներկրվել մարդասիրական օգնության խողովակով, այդպես ներկրվել են որոշ սերմացուներ, հետո եկան տոմատներ, բարդիների տնկի, եգիպտացորեն եւ այլն: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն իր զեկույցում հիշեցրեց, որ հայտնի ռոք խմբի երգիչ, Սերժ Թանկյանը կոչ էր արել Հայաստանին հեռու մնալ «Մոնսանտո» ընկերությունից:
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիա
Հունվարի 28-30-ը պաշտոնական այցով Բրատիսլավայում (Սլովակիայի Հանրապետություն) կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկայի, Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ Բրատիսլավայի


















































