Օրվա լրահոսը

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը երեք դահուկորդ կունենա

Ծաղկաձորում կայացած Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները: Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով, մարզիկներին ընտրվել են ըստ իրենց վարկանիշային արդյունքների: Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, փետրվարի 9-25-ը: Աշոտ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի  26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Տաշիրի, Ստեփանավանի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Լոռու, Իջևանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Սևանի, Ապարանի, Թալինի, Աշտարակի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Թալինի, Աշոցքի և Սևանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է AUF-ի նախագահի հետ

Հունվարի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie – AUF) նախագահ, Բուխարեստի ագրարային գիտությունների և անասնաբուժության համալսարանի ռեկտոր, Ռումինիայի ռեկտորների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սորին Միհայ Կիմպեանուի հետ: Զրուցակիցները քննարկեցին ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, AUF-ի մասնակցությունը գագաթաժողովին` այս համատեքստում

Ձկնավաճառ մանեկենին կոստյում են հագցրել, փողկապ կապել

Աղ դրած ձկներ`տոնածառի ճյուղերին

Կարեն Կարապետյան. Պետք է իրականացնենք բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք ժամանակակից, էֆեկտիվ, ինդուստրիալ, օրինակելի գյուղատնտեսություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Կառավարության ղեկավարը նախ անդրադարձել է գերատեսչությունից ունեցած իր ակնկալիքներին և ընդգծել. «Մենք ձեզ հետ պետք է գիտակցենք, որ գյուղատնտեսության նախարարության խնդիրը հետևյալն է. պետք է իրականացնենք  բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք ժամանակակից,

Արմեն Սարգսյանը հանդիպել է բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ

Հունվարի 25–ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ «Համագործակցության» գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Կողմերը քննարկեցին տարբեր միջազգային հարթակներում համագործակցային կապերի հաստատման հնարավորությունը։ Դեսպան Սարգսյանն անդրադարձավ հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին և այս

Պաշտոնակալման ու երդման արարողություն Գյումրիում․ արվեստի հյուրանոցի տնօրենը՝ Գերմանիայի պատվո հյուպատոս (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Շիրակի մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, մի քանի դիվանագետների ու գյումրեցի մտավորականների մասնակցությամբ Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ինքնատիպ կառույցներից մեկի՝ «Բեռլին» արվեստի հյուրանոցի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը նշանակվեց Գերմանիայի Դաշնության՝ Շիրակի ու Լոռու մարզերի պատվո հյուպատոս։ Գյումրեցիների համար այս լուրն այնքան էլ անսպասելի չէր, քանի որ Ալեքսան Տեր-Մինասյանը գերմանացիների հետ տարիներ ի վեր բազմաթիվ ծրագրեր

Պետական մարմինները շուրջ 155 միլիոն դրամ կամ 321 հազար դոլար են ծախսել ամանորի նախապատրաստությունների համար

2018 թվականի հունվարի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցում էր ուղարկել բոլոր 18 նախարարություններին, ՀՀ կառավարության աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին, Երևանի քաղաքապետարանին և կառավարությանն առընթեր 6 մարմնի՝ ամանորի ծախսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: Ընդհանուր 27 մարմին: Հարցման բովանդակությունը հետևյալն է. «2017թ.-ի վերջին Ձեր գերատեսչության կողմից որքան գումար է ծախսվել . ամանորի շնորհավորական բացիկների,

ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է վիզաների և մարդկանց տեղաշարժի ոլորտում Հայաստանում տեղ գտած վերջին փոփոխությունները

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը

«ԶՈՒ-ն անձեռնմխելի չէ եւ հնդկական մշակույթի սուրբ կովի կարգավիճակում չէ». Սաքունցը՝ բանակում խնդիրների մասին

Սաքունցն ասաց, որ Իսրայելում հոգեբաններն են զբաղվում բանակում հոգեբանության խնդիրներով, մեզ մոտ՝ սարկավագները. «Քահանան հոգեբան չէ ու չի կարող հոգեբան լինել: Պետք է ուժեղացնել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ոչ թե տերտերների ինստիտուտը: ՊՆ նախարարը հանդես է գալիս Հայ առաքելական չգիտեմ ինչի դերում: Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն, խառնել են իրենք սաղ»:

Աշոցքի ավտոճանապարհներին սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ 10 մ

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի  26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի, Արարատի, Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աշոցքի տաարածաշրջանի ավտոճանապարհներին սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ 10 մ: Բքի և ձյան պատճառով դժվարանցանելի են Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ

Պլանային ջրանջատում Արաբկիրում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 29-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան Տոլբուխին, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Մալխասյանց փողոցի եւ նրբանցքների, Վրացական փողոցի 15-21 համարների եւ նրբանցքների, Ն. Զարյան 29-136, Կոմիտասի 37-ից 65, Գրիբոյեդովի 15,

Անվճար բուժօգնության իրավունքը (անիմացիոն տեսանյութ)

ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի բժշկական օգնություն ստանալու իրավունք: Առաջին անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումն ամբողջությամբ անվճար է։ Մասնագիտական բուժօգնությունը՝ կախված հիվանդության տեսակից, կարող է լինել վճարովի, զեղչով կամ անվճար: Տեսանյութում մանրամասն ներկայացված է, թե որ դեպքերում է բուժօգնությունն անվճար: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Աղի բլիթը ուղղակի միջոց է և ազգային գեղեցիկ սովորություն»․ նշվում է Սուրբ Սարգսի տոնը

Սուրբ Սարգիսը (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր) Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից է։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Հյուսիսային պողոտայում տոնին ընդառաջ այսօր՝ հունվարի 26-ին, տեղի ունեցավ ֆլեշմոբ-միջոցառում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միության համակարգող տեր Պետրոս

«Սասնա ծուռ» Արամ Հակոբյանի տան տանիքում ժամանակին ռումբ է հայտնաբերվել». փաստաբան

Նա տեղեկությունների ունի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ծրագրերի մասին, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա

Նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է երկրի ղեկավարին

Վիգեն Սարգսյանը խոսել է նաև առաջիկայում մեկնարկող սոցիալական նոր ու բացառիկ ծրագրի մասին, որը ենթադրում է բնակարանների ձեռքբերման հնարավորություն զինծառայողների համար՝ հիպոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով:

«Ես ոչ մեկի ձեռքին քար չեմ տեսել». սարիթաղցին հերքում է ոստիկանների ասածները (Տեսանյութ)

Նա պնդեց, որ միջադեպի վայրում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, որոնք սադրանք են իրականացրել

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բաշխված, սակայն ՀՀ սեփականությունը հանդիսացող բնակարանները կնվիրաբերվեն համայնքներին

Նույն խնդիրն առկա է նաև 2000-2004 թվականներին ՀՀ պետական բյուջեի, «Լինսի», «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և «Ամերիկյան Կարմիր Խաչի» միջոցներով Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան համայնքներում կառուցված բազմաբնակարան շենքերի որոշ բնակարանների մասով:

«Կարգադրիչն ինձ հայհոյել է». Փայլակ Թեւանյանը մեղադրանքը չի ընդունում

«Իրենք դրանով են փորձում ապացուցել, բայց անգամ այդ տեսանյութում կարգադրիչը շարունակում է հայհոյել»,-ասում է ակտիվիստը

«Զոհվածների ծնողները խնդրում են իրենց հետ հանդիպել ու բոլոր այս հարցերին լուծում տալ». Մանուշակ Ստեփանյան

«Չեմ հասկանում, բանակային խնդիրներով զբաղվող հ/կ-ները սնկի պես աճում են». հ/կ նախագահ

Գիտքարտուղարը` Գեւորգ Կոստանյանի մասին. «Դոկտորական ատենախոսությունը չի զուգակցվում խաշկերույթով»

Նախկին զինդատախազն իր դոկտորականում խոսել է արդար դատաքննության իրավունքից

Մոսկվայում ներկայացվել է «Հայաստան: Երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքներ» զեկույցը

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. հունվարի 26-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: ԵԱՏՄ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի, ԵԱՏՄ անդամ

«Ուրախ եմ, որ Մխիթարյանը հեռացավ ՄՅՈՒ-ից». Արթուր Պետրոսյան

Ինձ թվում է, որ Մխիթարյանի խնդիրները Մոուրինիոյի հետ են, իսկ «Արսենալում» այլ կերպ կլինի:

Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը աջակցել The HALO Trust-ի գործունեությանը

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։ Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Արցախում մարդասիրական ականազերծման ուղղությամբ կազմակերպության գործունեության, մասնավորապես, առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հետագայումս ևս հնարավորինս աջակցել հանրապետությունում The HALO Trust-ի

«Ծնողները չեն հավատում, որ տղան բանակում իրեն պատուհանից ցած է գցել». Ժաննա Ալեքսանյան

Արթուր Սաքունցն ասաց, որ 2017-ին նախնական տվյալներով 62 զինվոր է մահացել, որից 50 տոկոսը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, մյուսները մահացել են ներքին կանոնադրական հարաբերությունների, դժբախտ պատահարների հետեւանքով: Բանակում ինքնասպանության 10 դեպք է գրանցվել միայն անցյալ տարի:

Սամվել Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ-ում. «Երբ սուտն այս դահլիճում դեռ լսելի է, ճշմարտության ձայնը ժողովրդավարության այս օջախում պետք է լսվի ավելի բարձր» (Տեսանյութ)

Ելույթ ԵԽԽՎ-ում՝ Արցախյան շարժման 30-ամյակի, 80-ական թթ վերջին և 90-ական թթ. սկզբին ժողովրդավարական աշխարհի կողմից Ղարաբաղյան շարժման հանդեպ ցուցաբերած ընդգրկուն աջակցության ու համակրանքի, Ադրբեջանի կողմից ոչ հեռավոր անցյալի պատմական փաստերի խեղաթյուրման մասին: Տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, Գալիք փետրվարը կնշանավորի մի ժողովրդավարական շարժման 30-ամյակ, որը պատմության մեջ ստացավ Ղարաբաղյան շարժում անվանումը. միլիոնավոր հայերի խաղաղ և ժողովրդավարական

«Twitter»-ը, «Facebook»-ը և «Youtube»-ը կրկին հայտնվել են թուրքական իշխանությունների թիրախում

Թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում սանձազերծված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում երկրի իշխանությունները շարունակում են վերահսկել սոցցանցերի և մամուլի հրապարակումները։ Թուրքական «Habertürk» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պետական համապատասխան կառույցները ամենայն ուշադրությամբ և խստությամբ հետևում են ինտերնետի թուրքական տիրույթում կատարվող բոլոր հրապարկումներին։ Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը (BTK) անմիջապես արձագանքում է «սոցցանցերի այն կեղծ ու անհիմն, կասկածելի

Արցախցի խորհրդարանականները ԵԽ պատգամավորի հետ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների

Հունվարի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գանահարել եվրոպացի գործընկերների այցերը նշելով, որ դրանք նպաստում են եվրոպական արժեհամակարգի զարգացմանը Արցախում: «Մեզ համար շատ թանկ են հարաբերությունները, որոնք մենք տարիների ընթացքում ձևավորել ենք եվրոպական կառույցների հետ»,-ընդգծել

«Պատկերացնո՞ւմ եք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ». ԳԱԱ անդամ Դավիթ Պիպոյան

ԳԱԱ մասնագետը հարցրեց՝ «Բոլորը շատ լավ գիտեն, որ գենետիկ մոդիֆիկացված սերմերից ստացված ալյուրը, ինչպես նաեւ կարտոֆիլը պարունակում են ֆիտոէստրոգեններ: Որպես ԱՆ մասնագետ, այսքան գրամ սպառման դեպքում մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ, որովհետեւ էստրոգենները բոլորս շատ լավ գիտենք՝ ինչպես է ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա»:

Նախագահին զեկուցվել է 2018թ. կայանալիք պետական երեք խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Զեկույցները ներառել են նաև անցած տարվա հոկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահի կողմից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031