Օրվա լրահոսը
Հոգեբուժարանների ճաղավանդակները կհանեն` եթե փող ունենան ամուր պատուհաններ դնելու (Տեսանյութ)
Հոգեբուժարանների օպտիմալացումից նախատեսվում է, որ 45 հաստիք կկրճատվի
ՀՀ տնտեսության 2017թ. իրավիճակային գնահատում, հիմնական ազդեցության գործոններ. 2018թ.-ից կարևոր սպասելիքներ
Գագիկ Մակարյան Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ ՄԱՀՀԻ գործընկեր ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՀՀ 2017թ. սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ ստացված արդյունքների հասանելիությունը սույն հոդվածում փորձել ենք ներկայացնել 7 հիմնական բլոկներում: Այդ բլոկները ներդաշնակեցված են ՀՀ Կառավարության 2017-2022թթ. հնգամյա ծրագրի հիմնական դրույթներին և ամփոփված են հետևյալ կերպ՝ Բլոկ 1. Ներքին խնդիրների լուծում, հասարակական բարեկեցություն: Ընտանիքի կյանքի որակ և
Հովհաննես Իգիթյանը պատասխանում է Սերժ Սարգսյանին` ինչո՞ւ են գները բարձրանում
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը, արձագանքելով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մտահոգությանը, թե ինչո՞ւ են մեր երկրում գները բարձրանում, գնաճն օբյեկտի՞վ է, թե՞ սուբյեկտիվ, հարցին հարցով է պատասխանում` ինչո՞ւ այլ երկրներում որոշ այդ քայլերը ազդում են այդ երկրի զարգացման վրա, Հայաստանում չեն գործում: Նրա խոսքով. «Ադամ Սմիթը ժամանակին մի տեսություն
Պետական մրցանակների են արժանացել Գուրգեն Խանջյանը, Էդուարդ Հայրապետյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Ղազարյանը եւ այլք
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Լավագույն ստեղծագործությունները և
Փաստաբանները շարունակում են միանալ հայտարարությանը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում փաստաբանները: 16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու
Լևոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
2018 թվականի հունվարի 19-ին կայացավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը. 1.«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի քննարկում և հաստատում 2.«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն 3.«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի
Տիկնիկների պատկերասրահն ունի նոր հասցե՝ Թումանյան 11
2017-ի մարտից Երևանի Աբովյան 1/1 հասցեում գործած Տիկնիկների պատկերասրահն ունի նոր հասցե: Մայրաքաղաքի Թումանյան 11 հասցեում փոքրիկ այցելուների առջև Պատկերասրահն իր դռները կբացի հունվարի 22-ից: «Երեխաների այցելության համար այս տարածքն անհամեմատ հարմար է, իսկ ներքին միջավայրն՝ ավելի տրամադրող»,-ասաց Տիկնիկների պատկերասրահի տնօրեն Ստելլա Սարգսյանը: «Այս տարածքում ունենք չորս սրահ՝ հայկական ծիսական տիկնիկների, եվրոպական տիկնիկների (Ալիս Նավասարգյանի
Արմեն Սարգսյանը Վազգենի հետ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաեւ պարզապես ընկերներ, բարեկամներ
Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Նրանցից ոչ մեկը թույլ չեր տա ոչ ապտակել, ոչ ապտակն անհետեւանք թողնել:
ՀՀ առաջին նախագահի անվտանգության ծառայության պետի ընտանիքը դիմում է նախագահին
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հարգարժան պարոն նախագահ, Ձեզ խնդրանքով դիմում է գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանի կինը՝ Լենա Ավագյանը, մեր ընտանիքի համար շատ կարեւոր խնդրի արդարացի լուծման համար: Խնդիրը կայանում է նրանում, որ 1998 թվականին, երբ որ ամուսինս հեռացավ Հայաստանի Հանրապետությունից, ելնելով որոշակի հանգամանքներից, ամուսինս խնդրեց ինձ եւ մեր երկու որդիներին, որպեսզի մենք թույլ տանք,
«Հույս չունենան, թե մենք կենդանի հանձնվելու ենք». Փաստաբաններն ահազանգում են, որ իրենց ահաբեկում են
Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ «Սա աբսուրդային, խայտառակ, ակնհայտ անօրինական մի կամայական իրավիճակ է, որոշել են ճնշումների ռեպրեսիվ ճանապարհով այս պրոցեսն առաջ տանել»: Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ բրեժնեւյան ժամանակներն են եկել:
ՎՏԲ–Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարված են 4 հաղթողների անուններ
ՎՏԲ – Հայաստան Բանկի Companion cards վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար հայտարարված է «Ամսվա հաջողակ» ակցիան: Ակցիայի արդյունքներով 4 հաջողակ արդեն շահել են յուրաքանչյուրը 100 հազ. ՀՀ դրամի չափով մրցանակներ: Հաղթողներ դարձան Բանկի հաճախորդներ` Մարիամ Ռուբենի Մշեցյանը, Երվանդ Մյասնիկի Ալեքսանյանը, Սերյոժա Համազասպի Սարգսյանը, Էդվարդ Թումասի Նահապետյանը: Ակցիան մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 25-ին և կգործի մինչև
Եթե վարչական ակտը չի բողոքարկվում, հարկադիր բռնագանձումն անխուսափելի է՝ այլեւս առանց դատարանի միջամտության
«Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա առանց դատարան դիմելու բռնագանձում իրականացնելու համար նախատեսված սահմանափակումները 2018թ. ապրիլից վերացվելու են». այս մասին երեկ «Առավոտին» տեղեկացրեց «Էլոֆանտ» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր, փաստաբան Գեւորգ Հակոբյանը: Ըստ Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի՝ վարչական բողոքը կարող է բերվել` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում, իսկ գրավոր
«Սեֆիլյանի գործով» պաշտպանը կասկած ունի՝ զենքերը մինչեւ դատարան հասնելը փոփոխվել են
«Մենք չենք կարող վստահ լինել, որ լուսանկարում առկա ինքնաձիգերը հենց այն ինքնաձիգերն են, որոնք ներկայացվել են դատարանում»,-հայտարարեց նա
Օտարերկրացիները նախընտրում են Երեւանի կոնսերվատորիան
Թեեւ կարող են կատարելագործվել նաեւ Եվրոպայում Երեւանի Կոմիտասի անվան 95-ամյա պետական կոնսերվատորիան հայաստանյան մշակութային բուհերից առաջինն է, որտեղ սկսած 1960-ականներից՝ ուսանում են մեծաթիվ սփյուռքահայ եւ արտասահմանցի ուսանողներ: Կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ արտերկրյա ուսանողների աշխարհագրությունը ընդգրկում է բոլոր մայրցամաքները, բացի Անտարկտիդայից: «Առավոտը» զրույցի հրավիրեց ուսանողների, որոնք այն երկրներից են, որտեղ դասական երաժշտարվեստը մեծ ժողովրդականություն չի վայելում:
Ամփոփելով գնաճի պատճառներն ու հետևանքները՝ Հանրային խորհուրդը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը նաև հետևանք է երկարաժամկետ հատվածում որոշակի սխալների և բացթողումների
Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը ս.թ. հունվարի 18-ին քննարկվել է Հանրային խորհրդի նիստում, որին մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը, ՏՄՊՊՀ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Փինաչյանը: ՀԽ
Արևը «հանգրվանեց» մանկան տանիքին
Սևանյան արևի ջերմությունն արդեն հասցրել են վայելել Սևան համայնքի 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունները` թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզները, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցը: 2016թ-ի վերջին և 2017թ-ի ընթացքում այս կազմակերպությունների շենքերի տանիքների տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Այդ նախաձեռնությունն իրականացվել է Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում` Գրենոբլի քաղաքապետարանի և Գրենոբլ Գոսպել Սինգերս երգչախմբի հովանավորությամբ,
Ավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց
Հունվարի 9-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1971 թ. ծնված Էմմա Մ.-ն և հայտնել, որ ժամը 15.00-ին թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 5.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 43.000 դրամ և բանկային քարտ: Ոստիկանության Երևան քաղաքի
Լույս է տեսել «Հայտնագործիր Հայաստանը 25 պատմվածքով» ճապոներեն գիրքը
Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017թ. դեկտեմբերին լույս է տեղել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հեղինակած «Հայտնագործիր Հայաստանը 25 պատմվածքով» ճապոներեն լեզվով գիրքը, որը 25 պատմվածքներով ճապոնացի ընթերցողին է ներկայացնում Հայաստանը, երկրի պատմության, մշակույթի և կենցաղի առանձնահատկությունները: Հիմնաբառերով վերնագրված 25 պատմվածքներին («Ծիրան», «Դուդուկ», «Ցեղասպանություն», «Քրիստոնեություն», «Կրթություն», «ՏՏ-ի երկիր» և այլն) զուգահեռ՝
Հեծանվասպորտը դառնում է հենակետային մարզաձեւերից մեկը
Մրցաշրջան 2017-ը հայկական հեծանվասպորտի համար հաջողված էր: Էդգար Ստեփանյանը մեր երկրի հեծանվասպորտի պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվեց հանրապետության տասը լավագույն մարզիկների ցուցակ: Աշխարհի գավաթի խաղարկության նրա արծաթե մեդալը եւս աննախադեպ նվաճում էր: Էդգարը երկրորդ տեղը զբաղեցրեց օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոնների եւ մրցանակակիրների հետ պայքարում: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Մարտին Շարբաթյանը դա
«Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». ասել է Արմեն Սարգսյանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի
«Հետխորհրդային պետություն ենք, գրեթե բոլոր մեթոդիկաները ռուսերեն են». «Սեֆիլյանի գործով» ոստիկանության փորձագետ
Փորձագետը պարզաբանեց, թե ինչո՞ւ չի պահպանել կրակված փամփուշտները՝ ասելով, որ դրանք վերադարձնելու կարգ չկա
Որպէսզի չարը չուրախանայ. «Ասպարեզ»
Այս շաբթուան մէջ կը լրանայ թերթիս հիմնադիր Հրանդ Տինքի մահուան 11րդ տարելիցը: Անշուշտ որ խիստ անբաւարար է «մահուան» եզրը, քանի որ կը խօսինք 1.5 միլիոն+1րդ նահատակի մասին: Ինչպէս կը տեսնենք, Հրանդ Տինք իր նահատակութեամբ յաղթեց մահուան: Այս հաստատումին վառ ապացոյցն է 11րդ տարելիցին առթիւ ցուցաբերուած աշխարհասփիւռ ուշադրութիւնը: Արդարեւ, ոչ միայն Թուրքիոյ սահմաններուն մէջ, այլ շատ
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը ապօրինի մուտք է գործել Փարաքար գյուղում գտնվող տուն եւ հափշտակություն կատարել
Խոշոր չափերով հափշտակություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արման Ղազարյանը, ով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի տներից մեկն
Որոշ սոցիալական ցուցանիշների առումով մեր իրականությունը «դրախտային» Ադրբեջանից այնքան էլ չի տարբերվում եւ անգամ ավելի բարենպաստ է. «Ազգ»
Իհարկե, Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) դեռեւս գերազանցում է մեր ՀՆԱ-ն մոտ 4 անգամՙ 3 անգամ ավելի բնակչության պարագայում:
Անկարգ ուղևոր` Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում
Հունվարի 18-ին, ժամը 20.20-ին, «Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1980 թ. ծնված Դմիտրի Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խախտել է օդանավի վարքի կանոնները, իսկ ժամանման սրահում խախտել է հասարակական կարգը, տվել է հայհոյանքներ,
Կենդանիների կողմից հոշոտված դիակի ինքնությունը չի պարզվել
Տավուշի մարզում այդ տարիքի անհայտ կորած կին չկա
Հայկական նոր դրամանիշները գերմանացու աչքերով՝ դրամի նոր նմուշներով նույնիսկ իրենք իրենց են գերազանցում. «Ազգ»
Այսքան կասկածահարույց ուրիշ պատմություն էլ չկա, գրում է հեղինակը` հիշատակելով Նոյի տապանի պատմությանն առնչվող, դրա խորհրդանշական նշանակության, բիբլիական Արարատի վրա տապանի հանգրվանելու քրիստոնեական պատմության ու լեռան վրա այսօր էլ դեռ տապանի որոնումներ իրականացնողների մասին:
Անկողնում միզում են դյուրագրգիռ եւ շատ զգայուն երեխաները
Ոմանց կարող է զարմանալի թվալ, որ մեղրը երեխաների գիշերամիզությունը բուժելու առավել արդյունավետ միջոցներից է: Եթե երեխան 3 տարեկանից հետո շարունակում է անկողնում միզել, ապա այն շատ լուրջ անհանգստություն է պատճառում թե երեխային եւ թե ընտանիքի մյուս անդամներին: Շատերը երկար ժամանակ սպասում են, որ մի օր այդ երեւույթը անցնի: Մասնագետները նշում են, որ անկողնում միզում են
Արցախի ԱԳՆ. Ակնկալում ենք, որ կոնգրեսական Փալոնեի նախաձեռնությունը լայն աջակցություն կգտնի ԱՄՆ Կոնգրեսում
Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանը Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» նախաձեռնությունը Պատասխան՝ Ողջունում ենք կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի և ԱՄՆ միջև կապերի հաստատմանը և ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը։ Համոզված ենք,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 19-ին` երեկոյան ժամերին, 20-ի գիշերը, 24-ին շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը,


















































