Օրվա լրահոսը

Որոշողը որոշել պրծել է, տվյալ պաշտոնին ներկայացվողն էլ արդեն հայելու առաջ մազերն է սղալում. «Փաստ»

Բայց որ քնում արթնանում ու սկսում ենք խոսել արտգործնախարարի, էն նախարարի կամ թեկուզ հենց նախագահի մասին, որը հասկանալի է, իրավունքներից զուրկ գեղեցիկ ներկայացուցչական պաշտոն է ընդամենը, ա՛յ, արդեն հեչ հասկանալի չէ։

Բոլոր հայերը unlike կտան «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր սոցցանցային էջերին ու ազգովի կբաժանորդագրվեն «Արսենալի» էջերին. «Չորրորդ իշխանություն»

Չգիտենք, միգուցե իսկապե՞ս նրան առաջարկել էին նախագահի պաշտոնը, դրա համար նա որոշեց շառից- փորձանքից հեռու, նոր աշխատանք փնտրել։ Ու գտավ:

Անցած տարվա ընթացքում տրված հանձնարարականներից ամենաառանցքայինները այդպես էլ իրականություն չդարձան. «Ժողովուրդ»

Վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր բենզինի եւ դիզելային վառելիքի որակին։ Վարչապետը հասցրել է նաեւ հանձնարարական տալ միջպետական, հանրապետական նշանակության եւ միջհամայնքային ճանապարհների ոչ բարվոք վիճակի մասին։

Սամվել Մարտիրոսյան. Վերջին մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիներին Facebook-ում հաջողվել է կոտրել մոտավորապես 5-10 հազար օգտատերերի պրոֆիլներ. «Փաստ»

Facebook-ում իբրև թե «հյուրերին տեսնելու» (օգտատիրոջ էջ այցելածների տվյալներ- խմբ.) ծրագրերի միջոցն են օգտագործել։ Երկրորդը՝ Facebook-ի անունից ինչ-որ «mail»-ի կամ պրոֆիլի միջոցով հաղորդագրություն է գալիս այն մասին, թե իբրև ձեր էջը արգելափակվելու է, իսկ եթե չեք ուզում արգելափակվի, մտեք նշված հղումով և գրանցվեք։ Մարդիկ մտնում են հաղորդագրության մեջ նշված հղումով ու իրենց գաղտնաբառը տրամադրում հաքերներին:

Ի՞նչ են ուզում, պատերա՞զմ. «Հրապարակ»

Նոր տարին ադրբեջանական քարոզչությունն սկսեց «Հորադիզի պատմական հարձակման» տարելիցի շուրջ հրաշապատում հեքիաթների ժանրից հրապարակումներով: Ընդ որում, ամեն ինչ ներկայացվում էր որպես Հեյդար Ալիեւի «ռազմագիտական հանճարի փայլատակում»: Պաշտոնական Բաքուն, սակայն, չանդրադարձավ այդ ժամանակաշրջանի եւս մեկ ռազմագործողության՝ Քելբաջարի ուղղությամբ հարձակմանը, որն Ադրբեջանի համար ավարտվեց խայտառակ պարտությամբ, բանակային երկու կորպուսի գլխովի ջախջախմամբ եւ շուրջ 5000 զինծառայողի կորստով: Այդ

Թեժ ու խառը ժամանակներ

Էրդողան-Գյուլ պայքար չսպասե՞լ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, կառաջադրի իր թեկնածությունը 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: Օրերս այս մասին կարծիք էր հայտնել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը։ Նրա խոսքով՝ լինելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ՝ Էրդողանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում որպես կուսակցության առաջնորդ։ Մեկնաբանելով նախկին նախագահ Աբդուլլաh

Բանակը հեղինակազրկելը սրբապղծություն է. «Հայոց Աշխարհ»

Հարցազրույց «Հայոց Հզոր բանակ» ծրագրի գործադիր–ղեկավար, փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ – Վերջին շրջանում ոմանք, հիմնականում դրսից ֆինանսավորվող կառույցների ներկայացուցիչները, որոնք իրավապաշտպան են ներկայանում, տարբեր ուղղություններով թիրախավորում են մեր բանակը: Նրանք առիթը բաց չեն թողնում նաեւ քննադատելու, ցեխ շպրտելու բանակի ղեկավարների հասցեին: Ըստ ձեզ, իրականում ի՞նչ նպատակ են սրանք հետապնդում, ի՞նչ իրողության հետ գործ ունենք: –

Բայց արդյո՞ք Հայաստանը ինչ-որ կերպ կարող է համեմատվել Վրաստանի հետ. «Ժամանակ»

Նախորդ օրը խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, թե արդյո՞ք կառավարությունը բարձրացնելով ակցիզային հարկերը չէր կարողացել նախատեսել անկառավարելի գնաճը, թե՞ ուղղակի որոշել էր հերթական անգամ գնաճի բեռը թողնել հասարակության վրա, պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՝ անկառավարելի գնաճը հարաբերական է, քանի որ պաշտոնական վիճակագրությամբ՝ անցյալ տարի Հայաստանում եղել է 2․6

Մարգարիտ Եսայան. «Մենք տեսել ենք, որ խնդիրները փողոցում չեն լուծվում, տեսել ենք, թե ընդդիմադիր ուժերն իրենց ինչպես են պահել փողոցում». «Իրատես»

Բայց երբ մեկ-երկու տարի շարունակաբար տեսնում ենք, թե ինչպես որոշ ընդդիմադիր ուժեր, գործիչներ իրենք իրենց համար կինո են նկարում, կներեք, դրան չեմ կարող լուրջ վերաբերվել:

Բարձրաստիճան պաշտոնյաներին գնաճն ինչո՞ւ պիտի մտահոգի, չէ՞ որ նրանք բոլորը բիզնեսներ ունեն. «Չորրորդ իշխանություն»

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքը մտահոգված է ոչ թե գնաճով, այլ գնաճի հետ կապված մարդկանց մտահոգությամբ։ «ՉԻ» – Այսինքն՝ Գալուստ Գրիգորիչին մտահոգում է այն, որ մարդիկ շատ են մտածում գնաճի մասին։ Այ, եթե քիչ մտածեն՝ ավելի լավ կլինի։ Իսկ իդեալական տարբերակն, ըստ հանրապետական մտքի անփոխարինելի տիտանի, այն կլինի, որ մարդիկ սուպերմարկետների նոր

Հայաստանի չքաղաքականացված քաղաքականությունը

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները մի կարևոր փոփոխություն բերեցին հայկական քաղաքական կյանք, այն է՝ «քաղաքականություն» երևույթի հանդեպ նեգատիվ վերաբերմունքի ձևավորումն ու քաղաքականությամբ զբաղվելու «տաբուի» առաջացումը։ «Մի քաղաքականացրեք» Այս տարիների ընթացքում քաղաքական հարցերը չքաղաքականացնելու կոչերը իշխող Հանրապետական կուսակցության անդամների խոսքում սովորական երևույթ են դարձել։ Չքաղաքականացնելու կոչերով հանդես է եկել Արմեն Աշոտյանը, ով դեռ

ՄԻՊ ներկայացուցիչները առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ

Երեկ՝ հունվարի 18-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը: Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո սնունդ ընդունում է նշանակված համապատասխան սննդակարգով, որը ստուգվել է նաև Պաշտպանի աշխատակազմի

Խորհրդարանը քննարկելու նախագծեր չունի մի ժամանակահատվածում, որն օրենսդիր մարմնի համար ամենածանրաբեռնվածն ու աշխատատարը պետք է լիներ. «Ժողովուրդ»

Այս տարվա ԱԺ առաջին նստաշրջանը սպասվածից կարճ տեւեց. խորհրդարանն արդեն նիստերի երկրորդ օրը սպառել էր օրակարգը եւ պարապուրդի մատնվել, իսկ երեկ ընդհանրապես նիստ չեղավ։ Ու քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է. «Հերթական նիստերն ավարտվում են օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո», ամեն ինչ «արագի մեջ» ավարտվեց։ Նկատենք, որ քաղաքական առումով կատարվածը, մեղմ ասած, անհասկանալի է։ Պարզվում

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամը՝ տարեկետում հատկացնելու ընթացակարգի մասին. «Հրապարակ»

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակել է ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ակադեմիական տարեկետում հատկացնելու ընթացակարգը։ Ըստ այդ ընթացակարգի՝ տարկետում տրամադրվելու է գիտության ոլորտում նշանակալի ձեռքբերումներ ունեցած քաղաքացիներին։ Բացի այդ՝ կրթության եւ գիտության նախարարությունում ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով, որի կողմից եզրակացություններ են տրվելու քաղաքացիների նշանակալի ձեռքբերումների վերաբերյալ, նախատեսվում է համապատասխան բնագավառներում քաղաքացիների ձեռքբերումների հաշվարկման համակարգը,

Ես եւ Վահագն Աբգարյանը նույն թաղամասում ենք մեծացել. Էդուարդ Շարմազանով. «Հայկական ժամանակ»

Երեկ՝ հունվարի 18-ին, առավոտյան՝ ժամը 07.00-ի սահմաններում, ձերբակալվել է 2017 թ. սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը: Հիշեցնենք, որ Թուֆենկյանի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Վահագն Աբգարյանի թիկնապահը՝ Գարիկ Մոսինյանը: Վահագն Աբգարյանը, որը աղմկոտ սպանությունների, վեճերի կենտրոնում է, ծննդով Ալավերդի քաղաքից է: «Հայկական Ժամանակ»-ն Աբգարյանի ձերբակալության մասին զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:  – Պարոն

«Ելքը» աջ ղեկով ձախ է քաշում. «Հայոց Աշխարհ»

Թանկացումների դեմ կարգախոսով «Ելքի» նախատեսած երթը ավելի շուտ ձախակողմյան ուղղվածության ակցիա կարելի է համարել՝ հաշվի առնելով նաեւ դրա սոցիալական որոշակի շեշտադրումները: Բայց տվյալ դեպքում հետաքրքիրը ոչ թե «աջ» կամ «ձախ» գաղափարաքաղաքական ուղղվածությունն է, այլ շատ ավելի հասարակ այնպիսի մի հարց, ինչպես, ասենք, աջ կամ ձախ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը: Բանն այն է, որ «Աջ

Երկու Սարգսյանները՝ նախագահական խաչմերուկում. «Ժամանակ»

Քանի՞ ամիս կմնա Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում, որն, իհարկե, ներկայումս գուցե իր լիազորություններով նույնիսկ համարժեք չէ այն ժամանակվա վարչապետի պաշտոնին: Սարգսյանը սահմանադրորեն ունի 7 տարի նախագահելու իրավունք, մեկ ժամկետով: Անկասկած է, որ նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանի, այսպես ասած, հիմնական կրեդոն լինելու են մի կողմից նրա միջազգային կապերը, որ նա ստեղծել է Մեծ Բրիտանիայում երկարատև

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԻԶԲ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ առաջին

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հենրիխ Մխիթարյանից սկսած մինչև Գարիկ Մարտիրոսյան և Լևոն Արոնյան: Մարդիկ, ովքեր լավ տիրապետում են օտար լեզուներին, ունեն լայն կապեր Սփյուռքում և Հայաստանում. «Իրատես»

Երբ նախագահի պաշտոնը քաղաքական է, նա մշտապես առնչվելու է քաղաքական որոշումների հետ, ինչպե՞ս կարող է ապաքաղաքական անձ լինել: Ավելին, երբ նշում ենք, որ նախագահի լիազորությունները կրճատվել են ու նա «արարողակարգային» պաշտոնյա է լինելու, ՀՀԿ-ականները հակադարձում են, թե ապագա նախագահը բավական շատ լիազորություններով է օժտված լինելու և շատ հարցերում մեծ դերակատարում է ունենալու: Ի դեպ, նախագահի

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մարալիկ – Լանջիկ, Արթիկ – Ալագյազ, Արագածի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում գետնաբուք է: Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի ճանապարհներին, Աբովյան – Չայնի ոլորաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում տեղ – տեղ

Ինչու հիշեցի Ռոբսոնին

Սոչիում ապրող գործարար  Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոնի) մասին ես առաջին անգամ կարդացի անցած տարի, երբ լուր տարածվեց, որ նրան ձերբակալել են Պրահայում «օրենքով գողերի» հավաքի ժամանակ: Հետո այդ լուրը հերքվեց, բայց, բնականաբար, հայաստանցի լրագրողները սկսեցին հետաքրքրվել այդ անձնավորությամբ: Google-ի որոնողական համակարգը բերում է տեղեկություններ, որտեղ Թաթուլյանին անվանում են «քրեական հեղինակություն», «Դեդ Հասանի նշանակած», նրա անունը կապում

ԱՍԵԿՈՍԵ

Եթե Խորհրդային Միության պատմությունը համաշխարհային մասշտաբի շեքսպիրյան ողբերգություն է, ապա Պուտինյան կայսրության պատմությունը գռեհիկ եւ զազրելի գավառական ֆարս է: ԱՆԴՐԵՅ ՊԻՈՆՏԿՈՎՍԿԻ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվին ու Երևանին կոչ են արել վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել

Համանախագահները կողմերին հայտնել են, որ շահագրգռված են հետագայում քննարկել հակամարտության հետևանքով տուժած տարածքների՝ 2010թ. գնահատման առաքելությունն ամփոփելու հնարավորությունը:

«Նախագահի մեր թեկնածուն ընդդիմության մի հատվածի դրական վերաբերմունքին կարող է հավակնել»

Ով էլ դեմ քվեարկի, ըստ Շարմազանովի, հոգու խորքում գիտի, որ ՀՀԿ-ի թեկնածուն շատ առավելություններ ունի

Մի մասի համար երազանք, մյուսների համար՝ գլխացավանք (Ֆոտաշարք)

Այսօր առավոտից Գյումրիում անդադար տեղումներ են, թեև տեսարանը չքնաղ է, ձյունածածկ քաղաքը մի տեսակ խորհրդավոր է դարձել՝ փողոց հանելով շատերին, բայց այս եղանակն ինչքան ուրախացնող, այնքան էլ տխրեցնող է։ Սոցիալական ցանցերում օգտատերերից ոմանք, հրապարակելով գեղեցիկ լուսանկարներ ձյունառատ փողոցներից՝ հրճվանքով գրել են․ «Իմ փոքրիկ սրտի մե՜ծ երազանքը»։ Մինչդեռ քաղաքի սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ

Արամ Ա. «Անհրաժեշտ է հեռու մնալ միակողմանի մօտեցումներէն եւ պահել Երուսաղէմի միջազգային ու կրօնական նկարագիրը» (Տեսանյութ)

17 Յունուար 2018-ին, Եգիպտոսի մէջ Երուսաղէմի հարցին շուրջ կազմակերպուած միջազգային համագումարի առաջին նիստին, խօսք առնելով Վեհափառ Հայրապետը շեշտեց, թէ «անհրաժեշտ է յարգել միջազգային օրէնքի տուեալները ու պատմութեան ընթացքին նուիրագործուած աւանդութիւնները՝ Երուսաղէմը նկատելով սուրբ քաղաք միաստուածեան երեք կրօններու»։ Ապա Նորին Սրբութիւնը հետեւեալ 7 կէտերուն մէջ ամփոփեց իր տեսակէտը.- 1) Հարկ է միջազգային համայնքին յիշեցնել, որ Երուսաղէմի

Շարմազանով. «ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին շատերը հավանական են համարել»

ՀՀԿ ԳՄ նիստում նախագահի 1 թեկնածուի հարցն են քննարկել

Այն, որ ռուս սահմանապահներն են կանգնած հայկական սահմանին, Հայաստանը դարձնում է Ռուսաստանի մաս. «Վզգլյադ»

Ռուսական «Վզգլյադ» թերթում հրապարակվել է քաղաքագետ Պյոտր Ակոպովի «Ինչու՞ է Ռուսաստանը պաշտպանում Հայաստանի սահմանը» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը փորձում է բացատրել Ռուսաստանի շահերը Հայաստանում և պնդում, որ Արցախյան հիմնահարցի կարգավորումը հնարավոր է միայն, եթե Հայաստանն ու Ադրբեջանը լինեն միևնույն միության կազմում: Հեղինակը անդրադարձ է կատարում օրերս Երևանում անցկացված կլոր սեղանին, երբ բարձրացվեց սահմանապահ գործառույթները Հայաստանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031