Օրվա լրահոսը

Վանաձորում կրկին սկսել են տեղադրել նորաձեւ «ճանապարհային նշաններ»

Հայաստանի 3-րդ քաղաքում կարծես թե ավանդույթ է դարձել բաց դիտահորերում ծառի ճյուղեր տեղադրելը: Այս անգամ էլ ավտովթարներից ու անզգուշաբար բաց դիտահորն ընկնելու վտանգից խուսափելու համար, քաղաքի Երեւանյան խճուղի թաղամասի բնակիչներն են դիտահորի մեջ ծառի ճյուղ տեղադրել: Նշված փողոցից օգտվող վարորդներն ու թաղամասի բնակիչներն ասում են, որ արդեն իրենք էլ նոր ճանապարհային նշան ունեն: Երկու օրը

Ոստիկանը բացառում է, որ իր ծառայակիցներն են Սարի թաղում ՊՊԾ գունդ գնալու կոչեր հնչեցրել (Տեսանյութ)

Սարի թաղի միջադեպի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ չեն եղել,-վստահեցրեց վկան, թեեւ այս քրեական գործով որոշ հարցաքննվածներ հակառակն են պնդել

Արցախում ՀՆԱ-ի աճը կկազմի 15 տոկոս, որից 6 տոկոսային կետը կապահովվի հանքարդյունաբերության հաշվին. ԱՀ ֆինանսների նախարար

2017 թվականին Արցախում համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 15 տոկոս, որից 6 տոկոսային կետը կապահովվի հանքարդյունաբերության հաշվին: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Մնացած 9-ը տոկոսը կապահովեն տնտեսության հետևյալ ճյուղերը. 2 տոկոսային կետ՝ մշակող արդյունաբերություն և էներգետիկա, 1.5 տոկոսային կետ կապահովվի շինարարության ոլորտից, 1.2 տոկոսային կետ`գյուղատնտեսությունից, իսկ ֆինանսական ոլորտի

«Երազիս միշտ քրոջս հարցնում եմ՝ ո՞վ սպանեց ձեզ, ասում է՝ չե՞ս տեսնում կենդանի ենք»․ Ավետիսյանների հարազատներ (Տեսանյութ)

Իրականում մեր հարսը հղի էր երրորդ երեխայով, որ այդպես էլ չուզեցին բարձրաձայնել․․․

Ռուս զբոսաշրջիկների ծախսերը Հայաստանում՝ ըստ «Յանդեքս.Փողեր»-ի

Ամանորյա արձակուրդներին ռուս զբոսաշրջիկները մեծ գումարներ են ծախսել Արաբական Միացյալ Էմիրությունում, Ավստրիայում, Թաիլանդում, Հայաստանում և Գերմանիայում: Այս մասին գրում է RBK-ն՝ վկայակոչելով «Յանդեքս.Փողեր»-ի վերլուծությունը, որի ժամանակ ուսումնասիրվել է ծառայության ավելի քան 600 հազար պլաստիկ քարտ: Ըստ հետազոտության՝ մեկ տրանզակցիայի միջին արժեքը Հայաստանում կազմել է 3953 ռուբլի: Նույն հաշվարկով՝ մեկ տրանզակցիայի միջին արժեքը ամենացածրը գնահատվել է

78-ամյա Կարապետ Յափուջյանը «ԴատաԼեքսից» էր իմացել, որ իր փաստաբանը բողոք չի բերել

ՀՀ փաստաբանների պալատը ճանաչվել էր պատասխանող: Պալատը 2016թ. հուլիսի 28 -ի կարգապահական վարույթի հետ կապված որոշում էր ընդունել ընդդեմ կենսաթոշակառուի: Կարապետ Յափուջյանը քաղաքացիական գործով փաստաբանական ծառայություններից օգտվելու համար դիմել է փաստաբան Հայկ Օսեփյանին: Նրանց միջեւ պատշաճ պայմանագիր չի կնքվել, քանի որ փաստաբանը չի ցանկացել: Վերաքննիչ դատարանում բեկանվել է առաջին ատյանի վճիռը, նշանակվել է նոր քննություն,

Թանկացումների դեմ փողոցային պայքարը նման է դոնկիխոտյան պայքարի. Ատոմ Մարգարյան (Տեսանյութ)

Էռնեկյանի հեռանալով «Զվարթնոց» օդանավակայանը չի տուժի

Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. քննիչներն ու ոստիկանները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչներն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ: Այսպես, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Խաչատրյանը, նախազգուշացված

Ալեքսանդր Արզումանյան. «Այս վճիռը ոչ միայն ինձ համար, այլև` մեր երկրի իրավական համակարգի համար, կարծում եմ, կարևոր նշանակություն կունենա»

Իսկ տրամադրված փոխհատուցման գումարները ես ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

Պավել Ավետիսյան. «Ցանկացած մեխանիզատոր բուլդոզերով կարող է վնասել հնավայրը»

100 000 դոլարների արժողությամբ աշխատանքների արդյունքը ձրի ներկայացնում ենք մշակույթի նախարարությանը:

Գարո Փայլանը ցուցմունք է տվել դատախազությունում

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը կանչվել է Անկարայի դատախազություն՝ ցուցմունք տալու: Ըստ թուրքական «demokrathaber.org» լրատվական կայքի՝ հայ պատգամավորը ցուցմունք է տվել Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մտավորականների ու հասարակական գործիչների դեմ նախապատրաստվող մահափորձերի մասին իր արած հայտարարության առիթով սկսված հետաքննության շրջանակներում : Փայլանը, ավելի ուշ խոսելով դատախազությունում տված ցուցմունքների մասին, ասել

ԿԳ նախարար. «Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է»

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին: Շնորհավորելով մեր երկրում  առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ առկա համագործակցությունն առաջիկայում կարձանագրի որակական նոր մակարդակ: Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագիրը ոչ միայն

«Իմ ժամանակ խնջույքային երաժշտությունը միայն ռեստորանում էր»

Ամերիկաբնակ երգչուհի Իդա Աղախանյանի նկատառումները Երգչուհի Իդա Աղախանյանը 2001թ.-ից ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: «Առաջին օրվանից, ինչ այստեղ եմ, իմ սիրելի գործով եմ զբաղվում, քանի որ Երեւանում էլ դասավանդում էի ջազ քոլեջում եւ թատերականում, որոշեցի ԱՄՆ-ում բացել իմ վոկալ ստուդիան, որը կոչվում է IDA’c Music Pruduction: Կազմակերպում եմ համերգներ, համագործակցում հեռուստաընկերությունների հետ»,-«Առավոտի» հետ զրույցում հայտնեց

Վարույթ է ընդունվել ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով հարուցված երկու քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ: Այսպես, քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 27.10.2017թ.-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որոնց շարքում եղել է նաև ՀՀ

Մարաշի զինված խմբի գործում ինչքանո՞վ է ներքաշված ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը

Թե ձայնագրությունն ինչի մասին էր խոսում՝ Բարսեղյանը պատասխանեց. «Դա ընդամենը եղել է զրույց՝ տարբեր թեմաների շուրջ, ինչպես հիմա ես եւ դուք կարող ենք զրուցել տարբեր թեմաների շուրջ»: Անտեղ որոշակի արտահայտություններ կան, որ տանկերը դուրս չբերի, Սեյրանը զգուշանում է, այս արտահայտությունները ինչպե՞ս կմեկնաբանեք՝ փաստաբանը պատասխանեց. «Սույն քրեական գործի շրջանակներում իմ պաշտպանյալին եւ մնացած ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը համարում ենք շինծու եւ հնարովի»:

ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին ընդգծեց դիպուկահարներին շփման գոտուց հետ քաշելու անհրաժեշտությունը

Հունվարի 11-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ` Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն: Ներկայացնելով ԵԱՀԿ իտալական նախագահության առաջնայնությունները՝ գործող նախագահն առանձնահատուկ անդրադարձ կատարեց ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը և հաստատեց իտալական նախագահության պատրաստակամությունն աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու միջոցով: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական

Ինչո՞ւ են կրակվել 20 փամփուշտները. «Սեֆիլյանի գործով» կհարցաքննեն ոստիկանության փորձագետին

«Գտնում ենք, որ առկա են իրեղեն ապացույցների անօրինական ոչնչացման փաստեր»,-ասաց փաստաբանը

Դուն աղա, ես աղա, մեր ալիւրը ո՞վ աղայ

Պոլսի «Արաս» հրատարակչության կայքից տեղեկանում ենք հերթական գրքի ծննդի մասին, որտեղ մասնավորապես նշված է. «Դուն աղա, ես աղա, մեր ալիւրը ո՞վ աղայ» երգիծանքով ու իմաստութեամբ հիւսուած գիրքն մըն է, որ յատկապէս պիտի գրաւէ պատանի ու երիտասարդ ընթերցողներուն ուշադրութիւնը։ Ստանպուլահայ գրականութեան ամենաբեղուն գրիչներէն, «Նոր Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի այս գործը մուտք մըն է հայկական առածներու

Սպանված Ավետիսյանների տունը քարուքանդ է եղել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրերը՝ Ռիտա Պետրոսյանն ու Ջուլիետա Ջալալյանը, որոնք իրենց քրոջ ընտանիքի սպանությունից հետո լքել են Հայաստանը, վերադառնում են նրանց մահվան տարելիցին, նեղվեցին, որ տունն արդեն կիսավեր է։

ՀՀ դեսպան Կիրակոսյանը հանդիպեց Ավստրիայի նախագահի հետ

Ս.թ. հունվարի 10-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցեց Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի կողմից կազմակերպած երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պատվին տրվող ամենամյա ընդունելությանը: Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ դեսպան Կիրակոսյանն ավստրիական պետության ղեկավարին փոխանցեց Նոր՝ 2018 թվականի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և հույս հայտնեց,

Ադրբեջանում ուսուցիչն աշխատանքից հեռացվել է՝ Հայաստանի հետ խաղաղության կոչի համար

Դեկտեմբերի վերջին ադրբեջանական ազգայնական կազմակերպության մի խումբ անդամներ ներխուժել են Բաքվի ավագ դպրոցներից մեկը և ստորացրել ուսուցիչներից մեկին, որն ավելի վաղ սոցցանցերում տարածել էր հայկական տարազ հագած իր աշակերտներից մեկի լուսանկարը: Ռովշան Ազիզովը հայկական տարազով աշակերտի լուսանկարը տեղադրել էր Facebook-ում նոյեմբերին. լուսանկարում աշակերտը կանգնած է Բաքվի հայկական եկեղեցու ֆոնին: «Նրանք ինձ ստորացրին իմ աշակերտների առաջ:

Բաժբեուկ-Մելիքյաններից սերող բասը 5 առաջարկ ունի «դրսի» թատրոններից

Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան օպերային երգչի անունը դասական երաժշտարվեստի երկրպագուների շրջանում լայն հնչեղություն ստացավ 2014թ. ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանանալուց հետո, թեեւ արվեստագետին որեւէ դերերգով մինչ օրս չենք հանդիպել Ազգային օպերային թատրոնում: Միայն մեկ անգամ՝ շուրջ երեք տարի առաջ, երիտասարդ բասը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Կոլինիի դերերգով հանդես եկավ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարման

Մարաշի զինված խմբի անդամ Նելլի Մինասյանին դատավորը 1 շաբաթ ժամանակ տվեց՝ երեխա ունենալու եւ դատերին գալու համար

Նելլի Մինասյանը խոստացավ, որ բժշկի համապատասխան փաստաթղթերը կներկայացնեն դատարան: Այնուամենայնիվ, դատավորը հաջորդ դատական նիստը նշանակեց ամսի 26-ին՝ հույս ունենալով, որ ամբաստանյալն այդ ընթացքում կհասցնի երեխա ունենալ եւ մեկ շաբաթ անց գալ դատարան: Փաստաբանն ասաց, որ կեսարյան հատումից անմիջապես հետո մարդը չի կարող գալ:

2017 թվականին ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 կալանավորված անձինք և դատապարտյալներ 

2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ. – 779) կալանավորված անձինք և դատապարտյալներ: Կատարվել է 133.192 (2016թ. – 91.260) ամբուլատոր ընդունելություն, 11.006 (2016թ. – 11.762) լաբորատոր, 5315 (2016թ. – 5.241) ֆլյուորոգրաֆիկ և 7.836 (2016թ. – 6.972) ռենտգեն հետազոտություններ: Բժշկական հետազոտություն և բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից 1.981 (2016թ. – 1.232)

Ալումյանը ուժգին հարվածում էր դատարանի դահլիճի դռներին. Բեկթաշյանը Ալումյանի հեռանալը որակեց անհարգալից վերաբերմունք (Տեսանյութ)

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը ուժգին հարվածում էր դատարանի դահլիճի դռներին, դռները դմբդմբացնում, զանգահարում դատավորի աշխատասենյակ, դատարանի աշխատակազմի համարներով եւ դժգոհում նիստի մասնակիցների նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի համար: Հետո նա հայտարարեց, որ հեռանում է, որովհետեւ սա համարում է իրենց նկատմամբ արհամարհական վերաբերմունք:

Փոքր բիզնեսը Հայաստանում. բիզնես միջավայրը բարելավվել է, բայց առանցքային մարտահրավերները դեռևս առկա են

ԵՄ-ի աջակցությամբ և «ԵՄ-ն հանուն բիզնեսի» (EU4Business) նախաձեռնության ներքո պատրաստված «Հայաստանում ՓՄՁ քաղաքականության բարեփոխումների մոնիտորինգ» զեկույցը պարզել է, որ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման աջակցման քաղաքականությունները Հայաստանում վերջին շրջանում բարելավվել են, սակայն առանցքային մարտահրավերները պահպանվում են և խոչընդոտում են ՓՄՁ-ների զարգացմանն ու միջազգայնացմանը: Զեկույցը կենտրոնանում է ՓՄՁ-ների միջազգայնացման երկու համապատասխան ոլորտների վրա. հայաստանյան ՓՄՁ-ներին

«Թատրոնում երբեք չի բավարարել աշխատավարձը»

90-ամյա թատրոնի հոգսերն ու հաջողությունները 2019թ. կլրանա Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադրման 90-ամյակը։ 2017-ի սեպտեմբերին թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանին փոխարինեց ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, ով շուրջ վեց տարի աշխատել է թատրոնում, բեմադրել «Վերջին ուսուցիչը», «Խենթը», «Գիշատիչների խնջույքը» եւ այլ ներկայացումներ։ Դավիթ Հարությունյանն ասում է՝ հպարտանալու առիթներ շատ ունեն։ «Հիմնադրման օրվանից մինչ այսօր ունենում ենք տարբեր

«Սեֆիլյանի գործով» ամբաստանյալի փաստաբանը պնդում է՝ իրեն փորձել են խուզարկել (Տեսանյութ)

Դատարանի կարգադրիչը մետաղորսիչ սարքով արձանագրել էր, որ նրա պայուսակում մետաղական իրեր կան եւ խնդրել դրանք ցույց տալ

Ձգձգվող հակամարտությունները 2018թ. կլինեն ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ –ն կշարունակի աջակցել Ժնևի միջազգային քննարկումներին և կխրախուսի ոչ ֆորմալ նախաձեռնությունների միջև երկխոսությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ հանուն «հակամարտության հստակ և փոխշահավետ լուծման»:

Հասմիկ Պապյան. «Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ որ նա լինի, ունի ապրելու իրավունք»

Դեռևս չեն մարել Ամանորի և Սուրբ Ծննդյան Տոների զանգերի ղողանջները: Եվրոպացիների համար՝ մարդասիրության, գթասրտության, հանդուրժողականության, սիրո և հավատքի խորհուրդ ունեցող ամենանվիրական օրերն են:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031