Օրվա լրահոսը

Ձյուն՝ մի շարք ավտոճանապարհներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Թալինի, Արագածի, Աշոցքի, Եղվարդի, Հրազդանի, Կոտայքի, Սպիտակի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են

Գները գրոհեցին. իրավիճակը հանրային առաջնագծում. «Ժամանակ»

Ենթադրենք չկար գնաճ կամ գնաճը մեղմելու համար կառավարությունը ձեռնարկում է քայլեր, որոշ ապրանքատեսակների գներ նվազում են, սոցիալական որոշ հատկացումներ ավելանում են, սուբսիդավորվում են և այլն: Դարձյալ մի կողմ թողնենք անգամ լուծումների նման մեթոդների համարժեքությունն ու հեռանկարայնությունը: Ի վերջո, գնա՞ճն է Հայաստանի տնտեսական գլխավոր և առանցքային խնդիրը, սոցիալ-տնտեսական իրողությունների մեխը, թե՞ այդուհանդերձ այն, որ Հայաստանի հանրության

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 13-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր ֆիլմ է նկարել հայի եւ ադրբեջանցու ընկերության մասին. «Փաստ»

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) տեղեկացրել է, որ արդեն ավարտվել են նոր ֆիլմի աշխատանքները եւ սպասում է հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպեն: Ի դեպ, Հ. Հակոբյանի հեղինակած նոր ֆիլմը, որի վերնագիրն է՝ «Մենք ընկերներ ենք» հայի եւ ադրբեջանցու ընկերության մասին է: «Ֆիլմը սկսվում է 1988 թվականի դեպքերից եւ շարունակվում է մինչեւ մեր օրերը, մինչեւ 2016

«Անպադավատ». ինչո՞ ւ որոշ պաշտոնյաներ Ամանորը դիմավորեցին վատ տրամադրությամբ. «Ժամանակ»

Խորհրդարանի, նախարարությունների և մարզպետարանների որոշ պաշտոնյաներ Ամանորը դիմավորեցին շատ վատ տրամադրությամբ. կառավարությունը որոշել է խնայել նաև նրանց վրա: Դեռևս 2017թ. կառավարությունը որոշել էր հունվարի 1-ից փոխնախարարներին, ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալներին և փոխմարզպետներին զրկել պետբյուջեից սնվող ծառայողական մեքենա ունենալու արտոնությունից, և եթե դա տեղի ունենա, նրանք կհայտնվեն երկրի շարքային քաղաքացիների կարգավիճակում, ստիպված կլինեն սեփական գրպանից վճարել

Իրանի քաղաքացին ավտոմեքենայով գլորվել է ձորը

Հունվարի 12-ին, ժամը 21:55-ին ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 7-րդ կմ-ին «ՌԵՆՈ» մակնիշի 92 A9 3510 պետհամարանիշի (վարորդ՝ Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի՝ ծնված 1966 թ. Ի.

2018-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի. ԱՄՆ-ի վերլուծաբաններ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». 2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով՝ 2018-ին Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ներկա ստատուս քվոն. «Կարծում եմ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը օգուտ չեն ստացել ապրիլյան քառօրյա պատերազմից եւ դա լավ գիտակցում են երկու երկրների մայրաքաղաքներում: Ներկա պահին ես չեմ տեսնում, որ նոր

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Հա, սա մեր կյանքն է, մեր ներկան է՝ Էսքան անդուր, էսքան անհամ: Արժեր հասնել աշխարհի ծերը, Որ էս բաները հասկանամ:

Փարիզը մնում է Փարիզ

«Փարիզն այլեւս եվրոպական քաղաք չէ: Այնտեղ վխտում են փախստականների ամբոխները, սեւերն ավելի շատ են, քան սպիտակները, իսկ այն սպիտակները, որ մնացել են, բոլորը միասեռական են». այսպիսի դատողություններ ես հաճախ լսում եմ այն մարդկանցից, որոնք երբեւէ Փարիզում չեն եղել, բայց նայում են ռուսաստանյան ալիքներ եւ հավատում են պուտինյան քարոզչությանը: Թույլ տվեք ձեզ տեղեկացնել, որ այդ ամենը

Դեմոկրատ սենատոր Դիք Դուրբան. Թրամփն ատելություն պարունակող, վիրավորական և ռասիստական արտահայտություններ էր անում. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահը, ըստ որոշ աղբյուրների, հրապարակային հարց էր հղել, թե ինչու է Միացյալ Նահանգները ընդունում մեծ թվով ներգաղթյալներ Աֆրիկայի և Հաիթիի նման կեղտոտ ու աղքատ երկրներից, այլ ոչ թե Նորվեգիայի նման երկրներից:

ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը

Հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Խորհրդի որոշմամբ լրացում է կատարվել «Ազգային ժողովի մի շարք հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» որոշման մեջ, որով մեկով ավելացվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը: Փոփոխություններ են կատարվել «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների

Կասկածելի ճամպրուկ՝ շենքի մոտ

Հունվարի 12-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 8 շենքի 4-րդ մուտքի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և սակրավորների խումբը: Դեպքի վայրում են գտնվել Արաբկիրի ՈԲ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը, շտապօգնության թիվ 14 բրիգադը: Փրկարարները սահմանազատել են

Ատրպատականի առաջնորդը Սբ. Ծննդեան պատարագ մատոյց Ռահիա գիւղում

Ատրպատական, Ազգային Առաջնորդարան – Ուրբաթ 12 Յունւար 2018-ի առաւօ¬տուն, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեան, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող Ուրբաթ օրը Սբ. Պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը: Սբ. Պատարագին ներկայ էին հաւատացեալներ

Նախագահին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։ Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 20:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Իրենց մասնավոր երկիրն են սարքել, ում ուզեն՝ տանեն, փակեն». իրավապաշտպան

«Չեն կարողանում մարսել իրենց անզորությունը, որ չեն կարողացել մի գունդ հսկել». Ժաննա Ալեքսանյան

Հայաստանը մշտապես պատրաստ է իր հարկի տակ ընդունել բարեկամ վրացի զբոսաշրջիկներին. Ռուբեն Սադոյան

Հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեենկոյի հետ։ Նախարար Սերգեենկոն, ընդգծելով հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշեց, որ առողջապահության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը ևս երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն է հանդիսանում։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող

««Ելքի»՝ թանկացումների դեմ ակցիան արդյունք չի տա, եթե նախնական պայմանավորվածություն չկա»

2018-ի հենց առաջին օրվանից մեկնարկած թանկացումները, չգիտես՝ ինչո՞ւ բոլորին ցնցել  եւ զայրացրել են: Անգամ իշխանության ներկայացուցիչներն են փոքր-ինչ մտահոգված: Երկրի նախագահը հանձնարական է տվել կառավարության ներկայացուցիչներին թանկացումները մեղմելու ուղղությամբ լուծումներ առաջարկել: Մինչդեռ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ այս թանկացումները ոչ հանրության, եւ ոչ էլ առավել ևս երկրի նախագահի ու իշխանության համար անակնկալ չէին.

Պարզեցվել և արդիականացվել է կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթավորման համակարգը

Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջից բխող պատասխանատվության միջոցների կիրառումը անհամապատասխանությունների դեպքում ՀՀ Ազգային Ժողովն ամրագրել է՝ ընդունելով մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկները: Ըստ այդմ, համաձայն սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցի, ընթացիկ տարում սպանդանոցային մորթի նորմը պարտադիր է դառնում բոլոր ոլորտների համար: Հունվարի 12-ին  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել թռչնամիս արտադրող և

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի կյանքի համար վտանգավոր գործոններ կան. իրավապաշտպան

Այդ գործոններն են հանդիսանում ներսում քրեական տարրերը, մանկլավիկները. Արթուր Սաքունց

Նախագահի հետ հանդիպմանը «Ծառուկյան» խմբակցությունն էլ իրեն հուզող հարցերն է բարձրացրել

Քննարկել են խորհրդարանական աշխատանքի հեռանկարին առնչվող հարցեր

«Մեզանում այն թյուր կարծիքը կա, որ ՀՀ-ում անկախական, այլախոհական շարժում չի եղել». Աշոտ Մելքոնյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առանձնատանն այս խնդիրների վերաբերյալ հավաք կազմակերպվեց:

Մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը

Հարգելի համաքաղաքացիներ, ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան    

«Արմեն Բիլյանի վիճակը ծայրահեղ ծանր է». փաստաբան

ՔԿՀ-ից հակասական գրություններ են ստացվել Բիլյանի՝ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխման մասին

Նոր ստորաբաժանում՝ ռազմական ոստիկանությունում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018թ. հունվարի 6-ից ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության և պարետային ծառայության խմբերից: Նորաստեղծ խաղաղապահ դասակը համալրելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարում է մրցույթ: Համալրման համար առաջնահերթությունը կտրվի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն

Աշխատանքային քննարկում հակակոռուպցիոն գործող ռազմավարության միջոցառումների ծրագրի և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի և հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման քայլերին ուղղված աշխատանքային քննարկում: Վերջինին մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը մասնակիցների հետ քննարկել է գործող ռազմավարության միջոցառումների ծրագիրը՝ կատարված և դեռևս կատարման ենթակա

Հետաքրքիր նախաձեռնություններ՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի առիթով

Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի առիթով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 2018-ի կարևոր երկու հոբելյաններին՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին կարձագանքի հետաքրքիր նախաձեռնություններով: Մասնավորաբար, մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով թանգարանը նախատեսում է կազմակերպել Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ, մասնագիտությամբ ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին նվիրված ցուցահանդես: Ի

Ընդդիմությունն ընդդեմ կոալիցիայի (Տեսանյութ)

Ի՞նչն է զարմացնում Արծվիկ Մինասյանին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031