Օրվա լրահոսը

Դե ֆակտո իշխանությունը գտնվելու է ոչ թե պետական կառավարման համակարգում, այլ Մելիք-Ադամյանի ՀՀԿ գրասենյակում. «Ժամանակ»

Նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանրային և փորձագիտական ուշադրության առանցքում հայտնվեցին ոչ թե գնաճի վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունները, այլ նրա խոսքը՝ «տարվա երկրորդ կեսին» սոցիալական հատկացումները ավելացնելու մասին: Նրա այդ հայտարարությունն ընկալվեց որպես վարչապետական հավակնության հերթական ազդակ, նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը խոսում է տարվա մի ժամանակահատվածի մասին, երբ ինքը, կարծես թե, չպետք է

Ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հերթական անգամ սրվում են եւ հերթական անգամ՝ Սիրիայի շուրջ հակասությունների հետեւանքով: Այս անգամ պատճառը Սիրիայի կառավարական ուժերի գրոհն է Ասադին ընդդիմադիր ուժերի կողմից կառավարվող եւ Թուրքիայի աջակցությունը վայելող Իդլիբի շրջան: Կողմերի միջեւ հակասությունները տեղափոխվել են նաեւ պաշտոնական դաշտ, ասում է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն. «Մենք հրավիրել ենք Իրանի եւ Ռուսաստանի

Հայաստանում լուրջ զանգվածային միջոցառումներ, երկարատև ակցիաներ տեղի չեն ունենում, եթե իշխանական որևէ թև դրանում շահագրգռված չէ. «Իրատես»

Փաստորեն, չի բացառվում, որ սոցիալական պիտակի տակ անցկացվող և կառավարության դեմ տեղի ունեցող այս գործընթացներում կգտնվեն իշխանական քաղաքական ուժեր, որոնք կցանկանան իսկապես ուղղորդել, կազմակերպել, առաջնորդել, ֆինանսավորել այդ շարժումները։

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Աբովյան – Չայնի, Ջուջևան – Նոյեմբերյան, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորաններում տեղ–տեղ մերկասառույց է: Ոսկեպար – Նոյեմբերյան ճանապարհը մերկասառույցի պատճառով կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է: Մասիսի, Արարատի, Արմավիրի, Մարալիկի և

ԱՍԵԿՈՍԵ

Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ եւ տղամարդու միջեւ: ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարեւոր 20 տոկոսը

Հայաստանում արտասահմանյան ներդրումներ չեն արվում բավարար ծավալով, եւ դրա պատճառները տարբեր են: Առաջինի մասին շատ է խոսվում` մեր պաշտոնյաների կոռումպացված լինելը, բիզնեսների մեջ խցկվելը, արտասահմանյան ներդրողների առջեւ արհեստական խոչընդոտներ ստեղծելը: Պատճառների այս խումբն իսկապես հիմնականն է, եւ եթե փորձենք որոշել դրա տեսակարար կշիռը, ապա այն «կզբաղեցնի» 50 տոկոսը: Երկրորդ պատճառը նույնպես էական է եւ, ցավոք,

«Դաշնակցությունն» առաջարկել է անվանափոխել Ստեփանակերտի որոշ փողոցներ

Հունվարի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ խմբակցությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում բնակչության հետ, որոնց ընթացքում բարձրացված հարցերը փորձում են համապատասխան օղակներով կարգավորել: «Այսօրվա հանդիպումը նպատակ ունի քննարկելու  Ստեփանակերտի հետ կապված որոշ մտահոգություններ և ժողովրդի կողմից բարձրացված հարցեր»,- ասել

Հայաստանի կլիման կարող է տրոպիկական դառնալ. «Ա1+» (Տեսանյութ)

Սահարա անապատում օրեր առաջ ձյուն էր տեղում, իսկ Երևանում այսօր «գարուն է»: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օդերևութաբանության կենտրոնը մեկ  անգամ չէ, որ այս ձմռան համար կանխատեսել է՝ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի կամ կդիտվեն եղանակային անոմալիաներ: Բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը սա անսպասելի չի համարում։ «Կլիմայի գլոբալ փոփոխություն է տեղի ունենում:

Հայկական զինուժի կորուստները 2017 թվականին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը 2017 թվականին արձանագրել է 60 զինծառայողի մահվան դեպք Հայաստանի զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակը)։ Կորուստներից 25-ը մարտական են, 35-ը՝ ոչ մարտական։ Կորուստների մեծ մասը գրանցվել է տարվա առաջին կեսին՝ 17 մարտական կորուստ և 18՝ ոչ մարտական․ հաջորդ 6 ամսում մարտական պայմաններում զոհվել է 9 զինծառայող, իսկ ոչ մարտականում՝ 16: Մանրամասներին կարող եք

Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում եւ Նոյեմբերյանում, Սպիտակում, Վանաձորում թույլ ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:  Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհին տեղ–տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի

Ադրբեջանի ԶՈւ 2017 թվականի հայտնի կորուստները. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը Ադրբեջանի զինված ուժերում արձանագրել է 2017 թվականին վերաբերող 58 կորուստ, որոնցից 21-ը մարտական է, 35-ը ոչ մարտական, ևս 2-ի մահվան հանգամանքները հայտնի չեն: Շեշտենք, որ 58 թիվը վերաբերում է միայն մեզ հայտնի կորուստներին և, մեր կարծիքով, չի ներկայացնում կորուստների իրական պատկերը, քանի որ ադրբեջանական կողմը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները: Մանրամասներին կարող

ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն կունենա շատ լուրջ կենսագրություն, հետք եւ անելիք, նաեւ բարձր հեղինակություն. Շարմազանով

ՀՀԿ-ն հաջորդ շաբաթվանից աստիճանաբար կսկսի նախագահի թեկնածության քննարկումը

Մոուրինիոյի սիրելի ֆուտբոլիստներից ոչ ոք չկա ՈՒԵՖԱ-ի տարվա թիմում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է տարվա թիմի ընտրության՝ ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքները: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի գովերգած իր ֆուտբոլիստներից ոչ ոք տեղ չի գտել խորհրդանշական թիմի կազմում: Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»): Պաշտպաններ. Դանի Ալվես (ՊՍԺ), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ջորջո Կյելյինի («Յուվենտուս»): Կիսապաշտպաններ. Կեվին դե  Բրյոյնե («Մանչեսթեր Սիթի»), Տոնի Կրոսս, 

Գագիկ Ծառուկյանի՝ ըմբշամարտի ֆեդերացիան չֆինանսավորելու եւ տված խոստումները չկատարելու մասին տարածվող լուրերը անհիմն որակեցին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստում այսօր քննարկվեցին մրցաշրջան 2018-ում ֆեդերացիայի ծրագրերը եւ անելիքները: Սակայն գործկոմի անդամները ցանկություն էին հայտնել նաեւ լրատվամիջոցներին հանդիպել եւ ներկայացնել վերջին օրերին մամուլում հրապարակվող նյութերի (ըստ դրանց Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո ՀԸՖ-ն ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել) վերաբերյալ: Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մինչեւ խոսքն սկսելը ասաց.

Մարալիկի, Թալինի և Ախուրյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ 20:00-ի դրությամբ, Մարալիկի, Թալինի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական

Դավիթ Թորոսյանն այս տարի շեշտը դնելու է երիտասարդ բռնցքամարտիկների վրա

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօրվանից ուսումնամարզական հավաքի է մեկնել Ծաղկաձոր, որտեղ կմնա մինչեւ հունվարի 23-ը: Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հավաքի հրավիրել է 22 բռնցքամարտիկի: «Տարին նոր է սկսվում: Առաջին հավաքին շեշտն ինչպես միշտ դնելու ենք ընդհանուր ֆիզպատրաստվածության վրա: Աշխատում ենք ընդլայնված կազմով: Յուրաքանչյուրին իրեն լավագույն կողմերով դրսեւորելու հնարավորություն ենք ընձեռում: Այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ–տեղ առկա է մերկասառույց: Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է թույլ ձյուն: Բոլոր

Դեպքից անցել է ուղիղ մեկուկես տարի, սակայն մինչ օրս հայտնի չէ զինվորի ողբերգական մահվան պատճառը

Երիցս համոզվում եմ, որ պետության անգործությունն ուղղակիորեն խաթարում է հասարակության հավատն ու վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ: Արսեն Արթուրի Մխիթարյանի ողբերգական մահից անցել է շուրջ մեկուկես տարի: Ըստ պաշտոնական վարկածի՝ նրա դին 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ

Ալեքս հոլդինգը, Ջերմուկ գրուպը-ը, Քեթրին գրուպը խախտում թույլ տված ընկերությունների ցանկում են

Ամանորի նախաշեմին միասին 34 միլիոն 252 հազար 362 դրամ վնաս են պատճառել

3000 դրամը փո՞ղ է, թե՞ փող չի. Բանավիճում են Մելքումյանն ու Խոսրով Հարությունյանը

Խոսրով Հարությունյան ասաց, որ «Ես եւ դուք էլ ենք այդքան աշխատավարձ ստանում, սա մեզ վրա էլ է ազդելու 3000 դրամով, մենք շահելու ենք 3000 դրամ ընդամենը…Ի՞նչ խնդիր ենք մենք լուծում»: Մելքումյանը հակադարձեց՝ «Ցավում եմ, որ 3000 դրամը դուք ասում եք «ընդամենը»: Այսօր 3000 դրամը գումար է: 3000-ով ինչ-որ բաներ կարող ենք ձեռք բերել, ո՞նց կարող ենք հակադրել 3000 դրամը եկամտի չափին: 3000 դրամը հենց այնպես չի ստեղծվում»:

Անընդունելի ենք համարում ինչ-ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը և չփաստարկված հայտարարությունների հնչեցումը

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին, տարածում են ոչ ճիշտ տեղեկություններ՝ հանրության մոտ ձևավորելով թյուր կարծիք, թե իբր որոշ քրեական գործերով քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից չի ապահովվել օբյեկտիվ քննությունը։ Հարկ ենք համարում արձանագրել, որ այսօրինակ «լուրերը» չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն փորձ է արվում ստվերել ՀՀ ՔԿ վարույթում քննված

Չեխիայի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել չմիջամտել իր ներքին գործերին

Չեխիայի արտգործնախարար Մարտին Ստրոպնիցկին նամակով կոչ է արել Հայաստանին ու ևս 4 երկրների՝ չմիջամտել երկրի ներքին գործերին՝ կապված Պրահայի 6-րդ թաղամասում Խորհրդային Միության մարշալ Կոնևի արձանի մոտ նոր ցուցատախտակի տեղադրման հետ: 2017թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները նամակ էին հղել Չեխիայի ԱԳՆ-ին՝ նշելով, որ ցուցատախտակի տեղադրումը նսեմացնում է  հուշարձանի կարևորությունը և

«Սեֆ Ինթերնեյշնլը» կողոպուտից տուժած հաճախորդներին փոխհատուցման պայմաններ է առաջարկել

Այսօր վաղ առավոտից «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի դիմաց ու մասնաճյուղի ներսում հերթեր են գոյացել: Պատճառն այն է, որ դեկտեմբերի 31-ի լույսի հունվարի 1-ի գիշերը մասնաճյուղից կատարված գողությունից տուժած հաճախորդներին, երեկ կազմակերպության կողմից ուղարկվել են հաղորդագրություններ, որտեղ նշված է եղել, որը բանկում գրավ դրված ոսկյա իրերը հայտնաբերվել են, կամ ոչ: «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ

Տուժած գյուղացիներից հողի հարկ չվերցնելու «Ծառուկյան» խմբակցության նախագիծը մերժվեց

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ ասաց, որ մարդիկ կան՝ հողը չեն մշակում, եկամուտ չունեն, բայց հողի հարկ են վճարում, այդ դեպքում ի՞նչ անեն: «Ի՞նչ տարբերակում դնենք այդ մարդկանց մոտ՝ մեկը մշակել, վնաս է կրել, մյուսն էլ ընդհանրապես հնարավորություն չունի մշակելու»: Էնֆիաջյանը պատասխանեց, որ հողը մշակողը վարկ է վերցնում, մշակում է, աղետներից տուժում է ու տոկոս ու վարկ է վճարում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են գյուղոլորտին առնչվող ներդրումային նոր ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն մի շարք ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ,

Հանրապետության Նախագահին ՊԵԿ նախագահը զեկուցել է համակարգի բարեփոխումների, 2017թ. հարկային եկամուտների կատարողականի և ընթացիկ տարվա առաջնահերթությունների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները` ուղղված ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը: ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև 2018թ. կոմիտեի գործունեության առաջնահերթությունները, տարեսկզբից ուժի մեջ

«35 նամակ որդուս». ադրբեջանցի լրագրողի գիրքը հայատյացության պատճառների և Հեյդար Ալիևի դերի մասին

Հունվարի 3-ին լույս է տեսել վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» քաղաքական պատմվածքը, որում հեղինակը 35 նամակների տեսքով նկարագրում է Հեյդար Ալիևի դերը Ադրբեջանում 1988-1993թթ. իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտությունից մինչ նրա իշխանության գալը: Պատմվածքում նկարագրվում են Բաքվում 1990թ. հունվարի 13-20-ի իրադարձությունները, Խոջալուի ողբերգական դեպքերը, որոնք ադրբեջանական իշխանության և հասարակության մեջ ընկալվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031