Օրվա լրահոսը
Առեղծվածային դեպք Արարատի մարզի Մխչան գյուղում. տանտերը իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մխչան գյուղի Ալավերդյան 8 տան բնակիչը ահազանգել է Ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ գալով տուն՝ իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Արամայիս Սարգսյանն է: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝
Մրցաշրջան 2018-ում Հայաստանի գեղասահորդները կմեկնարկեն հունվարի 15-ին, Եվրոպայի առաջնությունում
Հունվարի 15-ին Մոսկվայում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան /Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը նշում է, որ Անաստասիա Գալուստյանի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ նա ոտքի վնասվածքից դեռ լիովին չի ապաքինվել: Ֆեդերացիայի նախագահի խոսքով Թինայի եւ Սիմոնի՝ Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը
Այս տարվանից գյուղատնտեսությունն էլ հարկվելու է
Արտակ Մանուկյանն ասում է ԱՀԿ-ի ՝ մեզ տրված արտոնյալ ժամկետը սպառվել է
«Ճվճըվ Արոյի» ավագ որդին՝ «Սերժուլիկը», հայտնաբերվեց Երևանի հյուրանոցներից մեկում (Տեսանյութ)
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող «Սերժուլիկ» մականվամբ Սերժ Վարդանյանին, ով «Ճվճըվ Արոյի» ավագ որդին է։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Արաբկիրի Ոստիկանությունը։ Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ 20:00-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՊԵԿ պարզաբանումը ճանապարհային հարկի վերաբերյալ
Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ Հարկային օրենսգիրքը, որի բաժին 9-ը վերաբերում է ճանապարհային հարկին: Օրենքի կիրարկման նպատակով ՀՀ տրանսպորտի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչների համատեղ քննարկման արդյունքում, հայտնում ենք, որ վերոնշյալ կարգավորումներին համապատասխան՝ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմը (շարժակազմը) անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցների ընդհանրությունն է,
Տավուշի մարզի զոհված զինծառայողների երեխաները հյուրընկալվել են ՊՆ վարչական համալիրում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 10-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին` զինծառայողների այրիներին և մինչև 18 տարեկան երեխաներին: Արդեն երկու տարի է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ և բարերար Կարո Առաքելյանի հովանավորությամբ Տավուշի մարզի զոհված զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաների համար ամանորյա տոներից հետո Երևանում կազմակերպվում է
Թուրքական «Բեշիկթաշ»-ը Արազ Օզբիլիսից պահանջել է նոր ակումբ գտնել
Թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը ակումբի ղեկավարությունից նախազգուշացվել է, որ պետք է իր համար նոր ակումբ փնտրի։ Այս մասին տեղեկացնում է «Futbol Arena» կայքը։ Հայ ֆուտբոլիստն ու «Բեշիքթաշ»-ի դարպասապահ Դենիս Բոյկոն չեն ընդգրկվել Անթալիայի մարզումներին։ Ակումբի ղեկավարությունը նաև պահանջել է, որ նրանք իրենց մարզումները անցկացնեն թիմից առանձին։ FIFPro-ի
Նորածին թոռնիկին խեղդելու մեջ մեղադրվող կինը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել
Նա շահերը հանրային պաշտպանն է պաշտպանում
Կրասնոդարում Դոնեցկից զինյալները սպանել են տեղի հայերի
Դեկտեմբերի 31-ին Ռուսաստանի Կրասնոդարի մարզի սրճարաններից մեկում սպանվել է 3 մարդ: «Ընդհանուր առմամբ, դեպքն այնքան էլ հետաքրքիր չէ, եթե չլիներ մեկ հանգամանք: Պարզվել է, որ հրաձգությունը սկսել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախկին զինյալները՝ Ալեքսանդր Ստավիչուսը և Ալեքսեյ Միրոնովը, որոնք ավելի վաղ Դոնբասում կռվել են Ուկրաինայի դեմ: Իսկ սպանվածները եղել են տեղի հայեր: Զենքը, որով կրակել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում` Հունվարի 10-ի ցերեկը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Հունվարի 10-ի ցերեկը, 12-ի ցերեկը, 13-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը. «Պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար»
Մամուլում այսօր տարածված անլեգալ խաղադրույքների կամ պայմանավորված խաղի կասկածի վերաբերյալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին դիմելու լուրի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը. Ֆուտբոլային հանդիպումների մրցակցային և արդար խաղի սկզբունքի ապահովումն ինչպես միջազգային ֆուտբոլային կառույցների` ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության կարևորագույն հենասյուներից մեկն է: Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային
Արձանագրվել են «FANTA», «FANTA էկզոտիկ համով» և «Coca Cola» ապրանքանիշով կեղծված արտադրանքի իրացման դեպքեր
Տոնական օրերին իրականացված շրջայցերի ամփոփ արդյունքները
Սերժ Սարգսյանն ու Լիբանանի դեսպանը կարևորել են Հայաստանի տնտեսության նկատմամբ լիբանանցի գործարարների աճող հետաքրքրությունը
Լիբանանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին
Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։ 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 19.30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ Ա.Խեչոյանը՝ ծնված 1988 թվականին:
Սամվել Բալասանյանը մեկնել է կարճաժամկետ արձակուրդ․ նա Դուբայում է
Երեկ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից զորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողության ժամանակ ներկա չէր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը․ նրա բարեմաղթանքը ընթերցեց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։ Մենք քաղաքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է Սամվել Բալասանյանը։ Վերջինս մեզ տեղեկացրեց, որ քաղաքապետը կարճաժամկետ արձակուրդում է՝ չնշելով, թե որտեղ է։ Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, քաղաքապետը հարազատների հետ
Քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Մասնավորապես, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ վարչական դատարանի 2011 թ.-ի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել է հայցվոր Հ. Ա.-ի միջնորդությունը, որով համապատասխան ընկերությանն արգելվել է վերջինիս
ՀՀ ԱԱԾ-ում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակիցներ, իսկ ԱԱԾ կառուցվածքը պետական գաղտնիք է. ԱԱԾ-ն պատասխանել է ՀՔԱՎ-ի հարցմանը
2017 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ա. Ավետիսյանը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեկտեմբերի 21-ի հարցմանը: Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված հարցմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքի և ԱԱԾ-ում աշխատող նախկին ՊԱԿ աշխատակիցների թվաքանակի ու նրանց տրվող կենսաթոշակների վերաբերյալ: Պատասխան գրությամբ ԱԱԾ վարչության պետը հայտնել է,
Բացահայտվել է Սիսիանում «Հայփոստ» ՓԲԸ-ի տեղամասից կատարված գողությունը. Առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Սիսիանի տեղամասից կատարված գողությունը. առաջադրվել է մեղադրանք: 2018թ. հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 4-ի ժամը 18:00-ից հունվարի 5-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն
Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Նախագահի գլխավոր
«Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ մենք տարածքներ ենք զիջում». Գառնիկ Իսագուլյան. «Ա1+»
«Մեզ համար թիվ 1 հարցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից»,- ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Ւսագուլյանը՝ մնացած հարցերը համարելով երկրորդային: Լրագրողների դիտարկմանը, թե ինչու Ադրբեջանի իրականացրած ջարդերի հարցը դուրս է մնացել Արցախյան հարցի կոնտեքստից, քաղաքական գործիչը պատասխանեց, որ միաժամանակ պատերազմել և դնել Սումգայիթի, Բաքվի հարցը՝ խնդիրը այլ կդարձներ և հարց
Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն ունեցել են շուրջ 350 այցելու
«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հունվարի 2-7-ը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց են եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանների և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դռները: Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է «Լինում է, չի լինում երեք տոնածառ» թեմատիկ ամանորյա ցուցադրությունը, որին այցելել են
Թրամփը յունւարի 12-ին վեցնեակում մնալու կամ չմնալու յայտարարութեամբ է հանդէս գալու
Իրանի միջուկային թղթածրարի միջազգայնորեն համաձայնեցված վեցնեակի (Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ) ձեւաչափից ԱՄՆ-ի դուրս գալն ու տւեալ համաձայնագրից հրաժարւելու այսպէս ասած յետհաշւարկն հերթական անգամ ուշադրութեան առարկայ է հանդիսացել: Խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ 48 ժամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, որն դեռեւս նախընտրական թոհուբոհում է ընդգծւած հակադրւել միջազգային համաձայնագրին, առաջիկայ ուրբաթ, յունւարի 12-ին վեցնեակում մնալու
«Սա դանդաղ մահ է». «Սասնա ծռերը» հրաժարվեցին նիստերի մասնակցել
Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը հացադուլի մեջ են, դատավորից պահանջում են իրենց տեղափոխել այլ՝ բարենպաստ պայմաններով ՔԿՀ
Ըստ հաղորդման` քննիչները քրեական գործերով ապացույցներ են կեղծել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից քրեական գործերով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Այսպես, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում խուլիգանության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Հ. Վ.-ն հաղորդում է տվել, որ հիշյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած` ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր հարցաքննության արձանագրություններում իրականությանը
Աղվան Վարդանյան. «Սոցիալական բնույթի մեծ ցնցումներ չեմ կանխատեսում» (Տեսանյութ)
ՀՅԴ-ական պատգամավորը թանկացումներին լավ չի վերաբերվում
Քննություն է տարվում՝ պարզելու ֆուտբոլային ակումբների հանդիպման կազմակերպիչներին ու մասնակիցներին հնարավոր կաշառք տալու հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թ-ի մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր -ՖԱ Էրեբունի հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2017 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել
Սերգեյ Խաչատրյան. Հայաստանում մարդու օրգանների ապօրինի առքուվաճառք չկա (Տեսանյութ)
Թեժ քննարկում խորհրդարանում
Իրանի և Ռուսաստանի դեսպաններին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Իդլիբում ավիահարվածների պատճառով
Անկարան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցներ Մոսկվային ու Թեհրանին կոչ է արել ազդել Դամասկոսի վրա՝ դեէսկալացիայի գոտում հրադադարի ռեժիմի խախտման պատճառով, գրում է Deutsche Welle-ն: Ռուսաստանի ու Իրանի դեսպաններին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանց մտահոգություն են հայտնել Սիրիայի կառավարական զորքերի վերջին գործողությունների կապակցությամբ։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի դիվանագիտական ներկայացուցիչներին առաջարկել
«Եվ թող ոչ մեկը մեր շարքերից հանկարծ չպակասի: Գնում ենք Թուրքիան ու Ադրբեջանը խլելու». նորակոչիկ Դանիել Գրիգորյան (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Վանաձորում տեղի ունեցավ այս տարվա առաջին զորակոչը: Տղաներին բանակ ճանապարհելու էին եկել հարազատ, բարեկամ, ընկեր եւ նույնիսկ անծանոթ: Ամենուր հնչում էր օրվա գլխավոր բարեմաղթանքը՝ «բարի ծառայություն եւ բարի վերադարձ»: Բոլորի դեմքին միախառնված էր հուզմունքը, հպարտությունն ու արցունքների տակից երեւացող ժպիտը: Տղաները բարձր տրամադրությամբ են մեկնում ծառայության, վստահեցնում են՝ 2 տարի անց, նույն բարձր տրամադրությամբ


















































