Օրվա լրահոսը

Զանգվածային թունավորում թուրքական բանտում

Թուրքիայի Ադըյաման քաղաքում գտնվող բանտերից մեկում միջատների դեմ իրականացված ախտահանումը զանգվածային թունավորման պատճառ է դարձել: Ըստ թուրքական «Sozcu» պարբերականի՝ ախտահանման համար օգտագործվող նյութերից  98  բանտարկյալներ թունավորվել են: Բանտարկյալների մոտ սրտխառնոց ու գլխապտույտ է սկսվել, ինչից հետո վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Թունավորվածների կյանքին վտանգ չի սպառնում: Աղբյուր`    Ermenihaber.am  

Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Ախուրիկից

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 13.50-ին, Ախուրիկ գյուղից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Հայկ Մ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի (բռնաբարությունը) 3-րդ մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Հրմշտոց ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ. ցուցարարները փակեցին փողոցը (Տեսանյութ ու ֆոտոշարք)

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմաց քիչ առաջ բողոքի ցույց անող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց տեղի ունեցավ: «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համախոհները որոշեցին փակել Արշակունյաց պողոտայի երթևեկելի հատվածը, ոստիկաններն էլ ուժ գործադրելով նրանց փորձում են հեռացնել երթեւեկելի հատվածից: Խնդիրն այն է, որ «Հանուն Հայաստան պետության» ընդդիմադիր ճակատի անդամներից Կարապետ Ռուբինյանը մտավ քրեակատարողական վարչություն,

«Զոլոտոյե պոլե»-ի ներկայացուցիչ. «Իսկ կոնֆետի ի՞նչն է դաստիարակչական»

Ամանորյա նվերի տուփում սպիներ էր, ժելե հիշեցնող կպչուն նյութ, որը փոքր երեխան կարող է ուտել

Ֆրանսիացիներին զարմացրել է Լեւոն Չուգասզյանի դասախոսության նյութը

ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը վերջերս Մոնպելիեյի տասնութերորդ դարի պալատներից մեկում դասախոսությամբ է հանդես եկել հայ-ֆրանսիական մշակութային առնչությունների մասին: Ընդ որում, դասախոսությունը կարդացել է ֆրանսերեն: «Առավոտը» պրոֆեսորին խնդրեց մանրամասներ ներկայացնել, մանավանդ ինքը Հայաստանից միակն է, որ Մոնպելիեյի ակադեմիայի թղթակից անդամ է: «Քանի որ Մոնպելիեյի ակադեմիայի ղեկավարությունը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Էլբֆիլհարմոնիայում. համերգի տոմսերը վաղուց վաճառված են

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (նախկինում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ) անվանափոխությունից հետո մեծ լիցքերով մուտք է գործել 2018 թվական։ Նվագախումբը շարունակում է իր հաղթարշավը. նոր կարգավիճակում կոլեկտիվը հանդես է գալու նոր ծրագրերով, հյուրախաղերով և հետաքրքիր նախաձեռնություններով և այս ամենը՝ ուղղված հայկական երաժշտական ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2018թ. առաջին հյուրախաղը, գեղարվեստական ղեկավար և

Իրանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է, որ ցույցերին մասնակցելու համար մինչ այժմ ձերբակալվել են շուրջ 3700 հոգի. Լուրեր Իրանից

1.Իրանի իսլամական հանրապետության առաջնորդ պրն Խամենեին երեկ իր ելույթում անդրադարձել է երկրի վերջին ցույցերին։ Նա ցուցարարների սոցիալական պահանջները համարել է ազնիվ, բայց դատապարտել է վայրագությունն ու ավերածությունը։ Պրն Խամենեին ցույցերի հրահրման համար դատապարտել է ԱՄՆ-ին, Իսրայելին և Սաուդական Արաբիային․ նա Վաշինգտոնին սպառնացել է վրեժխնդրությամբ և վնասների փոխհատուցմամբ (taghās تقاص ): 2.Իրանի խորհրդարանի պատգամավոր Մահմուդ Սադեղին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 10-ի ցերեկը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Հունվարի 10-ի ցերեկը, 12-ի ցերեկը, 13-ին

«Մշակույթը պետք է ազատել հղփացած ժամանցի կապանքներից»

Հարցազրույց ռեժիսոր Լեւոն Իվանյանի հետ -Պարոն Իվանյան, 2017թ. մեզ հետ հարցազրույցներից մեկն ավարտեցիք մշակույթի գերիշխանության մասին ձեր արտահայտությամբ՝ կա ճանապարհ, որի դեպքում մենք կարող ենք լինել հաղթող Հայաստան։ Նշեցիք, որ համաշխարհային դրամատիրական մեռնող համակարգի փոխարեն պետք է Հայաստանում ծնունդ առնի մշակույթի գերիշխանության նոր համակարգ: Շեշտեցիք նաեւ, որ սա առանձին թեմա է… Կարո՞ղ ենք հիմա անդրադառնալ

Վաշինգտոնի «ռուսական ապտակից» կարող է բաժին հասնել նաև Հայաստանին ու Ադրբեջանին.  «Ժամանակ»

Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են նպաստել Հարավային Կովկասում միլիտարիզացիայի մակարդակի նվազմանը, ինչը, իր հերթին, տարածաշրջանում կնվազեցնի պատերազմի վերսկսման ռիսկերը: Մյուս կողմից` ԼՂ կարգավորման գործընթացի մենեջմենթը չի դառնա Ռուսաստանի մենաշնորհը, որովհետև Մոսկվան հենց սպառազինությունների մատակարարման միջոցով է իրականացնում այդ գործառույթը: Գլոբալ հարթության վրա չբացառենք, որ հենց ռուսական պատժամիջոցների միջոցով Վաշինգտոնը շեշտակի կարող է

Ինչ­-որ տեղ նույ­նիսկ անհ­րա­ժեշտ է, որ թան­կաց­ման իրո­ղու­թյա­նը նման ար­ձա­գանք­ներ հետեւեն. «Հայոց աշխարհ»

Դժ­վար է ասել՝ հուն­վա­րի առա­ջին օրե­րին ավե­լի շուտ վաղ գար­նա­նա­յին հիշ­եց­նող եղա­նա՞կն է պատ­ճա­ռը, թե՞ ամա­նոր­յա ան­ցու­դար­ձից արա­գո­րեն «հետ գա­լու» մղու­մը, կամ գու­ցե այդ եր­կու­սը մի­ա­սին ու էլի այլ բան, բայց ակն­հայտ է, որ քա­ղա­քա­կան տար­վա մեկ­նար­կը կա­րող է առանձ­նա­նալ որոշ­ա­կի ակ­տի­վու­թյամբ: Դա, իհար­կե, կան­խա­տե­սե­լի էր, ին­չի մա­սին, նկա­տենք, թե՛ ակ­նար­կել էին, թե՛ ուղ­ղա­կի­ո­րեն նշել

Ոստիկանությունը նախկինում հիմքեր ուներ Սերժ Վարդանյանին ձերբակալելու, բայց ինչ-ինչ պատճառներով չի ձերբակալել. «Հայկական ժամանակ»

Ակնհայտ է, որ իրավապահներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ անձնական վրեժ են լուծում:

ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում արգելվել է սիրողական որսը և ձկնորսությունը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը և ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ․ Ալեքյանին հանձնարարվել է ջրային տարածքներում ուժեղացնել հսկողությունը՝ ապօրինի որսը և ձկնորսությունը կանխելու նպատակով։ Ազգային պարկի

«Սասնա ծռերի» աջակիցները շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ բարձրաձայնելու հացադուլավոր Արմեն Բիլյանի խնդիրը (Տեսանյութ)

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջ «Սասնա ծռեր» խմբի համախոհներն ու աջակիցները քիչ առաջ հայտարարեցին՝ չեն հանդուրժելու այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից հացադուլավոր Արմեն Բիլյանին ՔԿՀ-ում բուժօգնություն չեն ցուցաբերում եւ չեն տեղափոխում այլ ՔԿՀ: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամներից Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՔԿՀ-ները

Սպա­սում­նե­րը, որ մի շարք ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում տե­ղի կու­նե­նան թան­կա­ցում­ներ, իրա­կա­նա­նում են. «Հայոց աշխարհ»

Եր­կամ­յա գնան­կու­մից հե­տո ան­ցած տա­րի Հա­յաս­տա­նում գնա­ճը վե­րա­կանգն­վեց։ Ավե­լին՝ տա­րեսկզ­բին սպա­ռո­ղա­կան դաշ­տը ար­դեն գտն­վում է գնա­ճա­յին ակ­տիվ դր­սեւ­ո­րում­նե­րի տի­րույ­թում։ Սպա­սում­նե­րը, որ մի շարք ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում տե­ղի կու­նե­նան թան­կա­ցում­ներ, իրա­կա­նա­նում են։ Ինչ­պես հայտ­նի է, մի տեւ­ա­կան ժա­մա­նակ Կենտ­րո­նա­կան բան­կը պայ­քա­րում էր գնա­ճի ակ­տի­վաց­ման հա­մար։ Այդ նպա­տա­կով վեր­ջին եր­կու-եր­կու­սու­կես տար­վա ըն­թաց­քում գրե­թե 10 ան­գամ վե­րա­նայ­վել է վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման

Արմեն Մարտիրոսյան. «Ո՛չ ես, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ կինոյի այն հերոսներից չեն, որ փորձեն միայնակ ինչ-որ քայլեր ձեռնարկել». «Փաստ»

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ա.Մարտիրոսյանին նույնպես տեսնենք արտագաղթել ցանկացողների ցանկում, նա թեև սկզբում վստահեցրեց, որ նման բան չկա, բայց հետո՝ չբացառեց նման զարգացումը։ «Արդեն այնպիսի իրավիճակ է երկրում, որ որևէ մարդ չի կարող հստակ ոչինչ ասել։

Սուր շնչառական վարակներով հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում

Հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից խուսափելն է։ Հետևաբար, եթե հիվանդ եք՝ մնացեք տանը, հիվանդ երեխային մի ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ

ՀՅԴ բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյան. «Բոլորս գիտենք, որ հարեւանների մէջ ամենավստահելին եւ ամենադրական մօտեցում ունեցողը՝ Իրանն է»

Իրանի հողային ամբողջականութիւնը, որը կարող է ցանկացած պահի խնդրոյ առարկայ դառնալ, հիմնականում արտաքին ձգտումների բերումով, սրանք բոլորը մեզ համար ծայրագոյն խնդիրներ կարող են ստեղծել թէ՛ որպէս Իրանի քաղաքացիներ, եւ թէ՛ որպէս համայնք, եւ թէ՛ որպէս Հայաստանի Հանրապետութիւն:

Հացադուլավոր Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ

2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Արմինե Ֆանյանը դատավոր Մեսրոպ Մակյանին կրկին ներկայացրեց խմբի անդամներից Արմեն Բիլյանի առողջական վիճակի խնդիրը: Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը  դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ է եւ պահանջում է  իրեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից   տեղափոխել

Դավիթ Բաբայան. Ցուցանիշը վկայում է, որ Արցախը հանգիստ, նորմալ ու հետաքրքիր է մարդկանց համար. «Փաստ»

Իհարկե, Արցախը ճանաչելի է դառնում, և դա փաստ է։ Բացի դրանից, սա նշանակում է, որ անկախ ամեն ինչից՝ անկախ պատերազմից, անկախ Ադրբեջանի կողմից տարվող քարոզչությանը, զբոսաշրջության առումով մեծ աճ կա։

ՀԲ կանխատեսմամբ Հայաստանը 2018 թվականին կարձանագրի 3.8 տոկոս տնտեսական աճ

Բանկի կանխատեսմամբ Հայաստանը 2018 թվականին կարձանագրի 3.8 տոկոս տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4.0 տոկոս

Որքան անելանելի է Ալիեւի վիճակը

Նա ստիպված բանակցությունների վերադառնալու իր քայլը ներկայացնում է որպես Բաքվի հաղթանակ «Ղարաբաղյան հարցում «միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով»,- ամփոփելով տարին, ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարությունում՝ դիվանագետների եւ օտարերկրյա դեսպանների առջեւ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պնդելով, թե դա լավագույնս արտացոլված է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների եւ

Թիկունքում կյանքեր չթողնելու հրամայականը. «Ժամանակ»

Հայաստանի հանրությունն արդեն մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկում է հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական վթարը, որին զոհ դարձավ ՃՈ երկու երիտասարդ ծառայող: ԲՄՎ մակնիշի ամենագնացը խաչմերուկում հարվածել էր ՃՈ «Տոյոտա»-ին՝ դառնալով ոստիկանների մահվան պատճառ: Հանրության բուռն քննարկումներն ու արձագանքները թեժացրել էր այն հանգամանքը, որ ԲՄՎ-ի վարորդը եղել էր քրեական հեղինակություն «Ճվճվ Արոյի» որդին,

ՀՀ Նախագահը տոնական օրերին եղել է Հայաստանում. Վլադիմիր Հակոբյան

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին եղել է Հայաստանում: Որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ Նախագահն այդ օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնեց Հակոբյանը: Անդրադառնալով Սուրբ ծննդյան պատարագին Սերժ Սարգսյանի

Օղակաձեւ այգու ծառերի արանքում բուլդոզերները գործի են անցել

Օղակաձեւ այգում՝ ՍԱՍ սուպերմարկետի հետնամասում, բուռն շինարարություն է ընթանում: Բուլդոզերները հենց այգում անցել են գործի ու փորում են ու փորում, ծառերը թիթեղյա պատնեշի մեջ են առել: Այս տարածքի բնակիչները բուլդոզերներն ու շինաշխատանքները տեսնելուն պես՝ սարսափել են, ասում են՝ «նորից կանաչ տարածքի ու ծառերի հաշվին օբյեկտ են կառուցում»: Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ «Առավոտ» 10.01.2018

Վանաձորի «Հացատուն ԳՏԱ » խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 9-ին, վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն ԳՏԱ» խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 43-ամյա Քրիստ

Տոնական օրերին «Երքաղլույս» ընկերությունում սահմանվել է ուժեղացված հերթապահություն

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ տոնական օրերին ընկերությունում սահմանվել է ուժեղացված հերթապահություն՝ մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը լիարժեք ապահովելու համար: Ըստ անհրաժեշտության իրականացվել և շարունակվում են լուսային համակարգերի նորոգման աշխատանքները: Ավտովթարների պատճառով արտաքին լուսավորության ցանցում վնասվել է 8 հենասյուն և մեկ ուժային պահարան: «Երքաղլույս»-ի մասնագետների ջանքերով խնդիրները վերացվել են, իսկ ընթացքում նորերով են փոխարինվել

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10 -ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ձեր միլիոնները տվեք Կոնսերվատորիային, ոչ թե՝ «Տաշի»-ներին. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Հեռուստատեսությամբ ցուցադրվող տարեվերջյան հաղորդաշարերը, տեղական արտադրության ֆիլմերն ու շոուները, ինչպես և սպասելի էր, ոչնչով չէին տարբերվում արդեն տարիներ շարունակ մեզ մատուցվող անհիմն, անորակ, հիմնականում՝ կապկվող արտադրանքից: Մինչ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում կինոյի, երաժշտության, սպորտի բնագավառներում հայտնի մեկ-երկու մրցանակաբաշխություններ են, մեր հայրենակիցները միլիոնավոր դոլարներ են ծախսում ու աշխարհի տարբեր քաղաքներում՝ Սոչի, Մոսկվա, Ֆրանսիա, Լոս Անջելես, նույն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031