Օրվա լրահոսը
Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները
Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները, որին կմասնակցեն շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից, Հանրապետության մարզերից և Արցախից: Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը միջոցառման շրջանակներում այսօր առավոտյան հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների: Տոների առթիվ դեկտեմբերի 25-ին Նախագահի նստավայր կայցելեն նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու»)
«Յուրաքանչյուր հղիություն կնոջ համար կարող է վերջինը լինել»
Վստահեցնում է գինեկոլոգը Հղիության արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում նվազման միտում ունի: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016թ.-ին աբորտների քանակը կազմել է 10,5%, որից 0,4%-ը` 15-19 տ., 8,1%-ը՝ 20-34 տ. եւ 2,0%` 35-ից բարձր տարիքի կանանց շրջանում: Իսկ 2014թ.-ին գրանցվել է 11.9%, 2015թ.-ին՝ 11.1: Հղիության արհեստական ընդհատման հիմնական պատճառները կնոջ սոցիալական եւ առողջական վիճակն է, անցանկալի
Գրետա Ավետիսյան. «2018-ին Ադրբեջանը բալանսավորված քաղաքականություն կվարի»
Իսկ հայ-թուրքական արձանագրությունների ապագան կհստակեցվի
Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են գյուղմթերքի արտահանումների և մթերումների, ինչպես նաև 2017 թվականին մեկնարկած ծրագրերի ընթացիկ արդյունքները: Անդրադառնալով Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, որին մասնակցում է 15 ֆինանսական կառույց` փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված
«Մեր զինված ուժերն այս տարվա ընթացքում համալրվեցին սպառազինությամբ, բազմաթիվ բարեփոխումներ իրականացվեցին և իրականացվում են». Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև 2016-2020
Շմոլ գազի արտահոսք
Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1947 թ. ծնված Մարիետա Մ.-ն, 1973 թ. ծնված Աննա Մ.-ն և 1998 թ. ծնված Արմեն Հ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Մարիետա Մ.-ն հայտնել է, որ թունավորվել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, իրենց տան գազի
«Ո՞նց կարելի է «եւ- եւ»-ի քաղաքականություն վարել, եթե դու եւ-եւ ես, դու ոչ մի բան ես». Ռուբեն Սաֆրաստյանը՝ ՀՀԿ-ին
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Հայաստանը պետք է վարի «կոնկորդիա պոլիտիկ, ապահովի հաղթանակ՝ համադաշնության, հարմոնիայի» միջոցով. «Ո՞նց կարելի է «եւ- եւ»-ի քաղաքականություն վարել, եթե դու եւ-եւ ես, դու ոչ մի բան ես, երկու աթոռի վրա չի լինի նստել»:
Պետք է կասեցնել կեղծ գիտությունը
Կամ վիրավորանք՝ Հայաստանի գիտության համար Լրատվամիջոցներից մեկում հրապարակված անվանի գիտնականների «Կասեցնել կեղծ գիտությունը» խորագրով նամակում հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնել Հերունու կեղծ գիտական «արդյունքների» դպրոցական դասագրքեր մտնելու վերաբերյալ: Նկատի ունենալով այդ «արդյունքերի» ապշեցուցիչ լայն տարածվածությունը՝ որպես անտենաների բազմամյա փորձով մասնագետ, ուզում եմ ավելացնել իմ նկատառումները: Հերունու «անտենայում», ինչպես նշում են հարգարժան գիտնականները, իրոք խախտված են
6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 2.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1949 թ. ծնված Վարդիթեր Ս.-ն, 1970 թ. ծնված Սմբատ Ս.-ն, 1973 թ. ծնված Անահիտ Ս.-ն, 1992 թ. ծնված Հռիփսիմե Ս.-ն, 1995 թ. ծնված Աբրահամ Ս.-ն և 1998 թ. ծնված Գայանե Ս.-ն: Պարզվել է,
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀԱՕԿ-ը պաշտոնապես ճանաչում են միայն նախարարության կազմակերպած Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները
Թեման պարզաբանում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Տարվա 10 լավագույն մարզիկներին, իրենց սահմանած որոշակի չափորոշիչներով, որոշել են միայն մարզական լրագրողները: Սակայն նրանց կատարած ընտրության արդյունքները, հատկապես վերջին տարիներին, հանրության կողմից միանշանակ չի ընդունվել և տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել: Հասունացել է Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության ընթացակարգը ավելի
«Զինատեսակները, որ մենք ստանում ենք ՌԴ-ից, ավելի կատարելագործված են, քան այն զինատեսակները, որն ունի Ադրբեջանը». Սաֆրաստյան
Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Թուրքիային մատակարարվելիք C-400-ին՝ պարոն Սաֆրաստյանն ասաց, որ առաքումը սկսելու է 2 տարի հետո: Իրադրության վրա դա չի անդրադառնալու առաջիկա մի քանի տարիներին. «Բալանսը պահպանվում է բարձր մակարդակով, մենք հիմա ունենք ավելի կատարյալ զենք»:
ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թվականի գործունեության հիմնական արդյունքները
2017թ․ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքները նպատակաուղղված են եղել ՀՀ կառավարության գործունեության և ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի միջոցառումների կատարման ապահովմանը: ՀՀ կառավարության 2017թ-ի գործունեության ծրագրի կատարում ՀՀ կառավարության 2017 թ․ գործունեության ծրագրով նախատեսված – բոլոր 21 միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետներում, այդ թվում ոչ միայն ապահովվել է բոլոր նախագծերի սահմանված ժամկետներում ներկայացումը, այլև դրանցից
Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը հաջողություններ է գրանցում
Սակայն դպրոցն անգամ սեփական տարածք չունի Ունեցել ենք մանկական երգչախմբային արվեստի հիանալի ավանդույթներ, մանկական որոշ կոլեկտիվներ, այդ թվում՝ մարզային, ժամանակին փայլել են միջազգային բեմերում, մասնակցել մրցույթ-փառատոների: Վերջին շրջանում այս ճյուղն արթնանում է նիրհից, մեկ-երկու երգչախմբեր մասնակցում են ոչ միայն մանկական միջոցառումներին, այլեւ պետական կոլեկտիվների տարբեր նախագծերի: Բայց արդեն քառորդ դար շրջանառվում է նրանցից միայն երկուսի՝
«Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել է Դատական օրենսգրքի մի տարբերակ, ՀՀ խորհրդարանում ընդունվել մեկ ուրիշը». Արթուր Սաքունց
Ըստ փորձագետների՝ որ ընդունված Դատական օրենսգրքում անգամ ձգտում չկա լուծել այն խնդիրը, որ յուրաքանչյուր դատավոր իրեն անկախ զգա:
2016 թ. ձմեռային և 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին. զեկույց
Զեկույցը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների և պետական կառույցներ արված պաշտոնական հարցումների պատասխանների վրա: Ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտման հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների վերաբերյալ վիճակագրական և այլ տվյալներ: 2016 թ. ձմեռային և 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրված իրավական աջակցության արդյունքում
Խնկածաղիկը՝ մարսողությունը լավացնող, ախորժաբեր, խորխաբեր միջոց
Խնկածաղիկն օժտված է սպազմոլիտիկ, խորխաբեր, հակահազային, հակամանրէային ազդեցություններով: Պատրաստուկները մեծացնում են ստամոքսային եւ բրոնխիալ գեղձերի հյութազատությունը եւ աղիների շարժողականությունը: Ջրաթուրմն օժտված է խորխաբեր, լեղամուղ, միզամուղ ազդեցություններով: Կիրառում են որպես մարսողությունը լավացնող, ախորժաբեր միջոց, բրոնխիտների ժամանակ՝ որպես խորխաբեր: Եփուկն օգտակար է մազաթափության ժամանակ: Որովայնում գազերի կուտակման, անքնության, ալերգիկ ռեակցիաների ժամանակ խորհուրդ է տրվում 2 թեյի գդալ
ՀՀ ԱԺ-ն «ցեղասպանություն» կորակի 2014-ին Հյուսիսային Իրաքում եզդիների հետ կատարվածը
Ռուստամ Մախմուդյանն ամփոփեց իր աշխատանքը
Ոստիկանությունը պարզում է, թե ինչ կա տոնածառի տակ դրված արկղում
Aravot.am-ը Ոստիկանության լրատվականից հետաքրքրվեց Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի տոնածառի տակ գտնվող արկղի ճակատագրով, որի մասին ԱԻՆ-ը հաղորդագրությամբ տեղեկացրել էր դեկտեմբերի 25-ի առավոտյան: Ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ այս պահին դեռ աշխատանքներ են ընթանում տեղում եւ ավելին հայտնել չեն կարող: Հնարավոր չեղավ նաեւ պարզել, թե կասկածելի արկղում ինչ կար: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Թուրք երիտասարդը վախեցրել է Էրդողանին՝ փորձելով գրկախառնվել նրա հետ (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում գտնվող մի երիտասարդ վազելով բարձրացել է բեմ և փորձել գրկախառնվել Էրդողանի հետ: Անսպասելի միջադեպը վախեցրել է Էրդողանին, ու վերջինս ձեռքով հետ է հրել անծանոթին՝ մինչ վրա կհասնեին թիկնապահները: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նահանգային
Բուժիչ թուրմ՝ կոկորդի բորբոքման ժամանակ
Կոկորդի բորբոքման դեպքում հաջողությամբ օգտագործվում է սրոհունդի թուրմի եւ ակնամոմի խառնուրդը: 1 ճաշի գդալ խոտաբույսի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր: 15-20 րոպե թողնելուց հետո քամել: Կոկորդի մեկ ողողման համար կես բաժակ թուրմին ավելացնել 20 կաթիլ ակնամոմի լուծույթ: Ողողումները կրկնել օրը 2-3 անգամ: Խառնուրդը բուրավետ է եւ հաճելի համով, ունի ուժեղ հակաբորբոքիչ հատկություն: Պատրաստեց ԱՆՈՒՇ
Կասկածելի արկղը ոչ թե պոլիտեխնիկի, այլ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի տոնածառի տակ է
ԱԻՆ-ի հաղորդմամբ 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ էր ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, ինչ պատճառով էլ դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Aravot.am-ը կապվեց Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հետ: Պարոն
Հենց այնպես ոչինչ չի լինում (պատմվածք)
Վերարկուն իրենը չէր: Թեթևակի նեղություն ճամփին ևս զգում էր, բայց այն որոշակիացավ ավտոտնակը բացելիս, ապա, երբ ձգվելով վառեց լույսը: Այդպես էլ կար. հանդերձարանում, անուշադիր լինելով, ուրիշինն էր հագել: Այս մեկը մուգ էր, ոչ թե կապտին տվող, ինչպես իրենը, այլ սև, գուցե թե` ավելի նոր: Կաշկանդվածությունը դրա՞ պատճառով էր, թե՞ փոքր լինելու: Կարևորը, սակայն, դա չէր:
ՀՔԱՎ: Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով հարցաքննվածների վրա քննիչի կողմից ճնշում գործադրելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի
2017 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով շարունակվեց ապացույցների հետազոտումը և հարցաքննվեց ամբաստանյալ Հ․ Մուրադյանը: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց և հայտարարեց, որ վարույթն իրականացրած քննիչը սպառնացել է իրեն։ Կողմերը հարցեր ուղղեցին ամբաստանյալին, որից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ․
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.70C (1986 թ.) • Օդի
Թունավորվել են շմոլ գազից
Դեկտեմբերի 24-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում` շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Գայանե Խ.-ն, 2006 թ. ծնված Շուշանիկ Բ.-ն և 2013 թ. ծնված Գայանե Բ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 4.30-ին, 1951 թ. ծնված Խորեն Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը
Սամվել Բաբայանը բողոքարկել է իր վերաբերյալ վճիռը՝ պահանջելով արդարացնել իրեն. Aysor.am
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր առավոտյան Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: «Քիչ առաջ ներկայացրել եմ վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանում հենց նոր կնքեցին դիմումը: Մենք անպայման պետք է բողոքարկեինք», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Ամենաիմաստուն հեքիաթները՝ մանուկների համար. տեղի ունեցավ հեքիաթների նոր ժողովածուի շնորհանդեսը
Ժողովածու, որը ներառում է աշխարհի ժողովուրդների լավագույն հեքիաթները, հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են առաջին անգամ: Տեղի ունեցավ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գրքի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած ժողովածուում ներառված են 50 յուրահատուկ հեքիաթներ: Գրքի կազմող Շավարշ Կարապետյանը ժողովածուի շնորհանդեսի ընթացքում խոստովանեց, որ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»-ը թե՛ իր և թե՛ «Էդիթ Պրինտ»-ի կարևոր
ՀԲՃ. ՀՀ կառավարության «պատասխանը» լքված հանքերից գետերի մեջ լցվող թունավոր ջրերը մաքրելու առաջարկին
Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ՀՀ կառավարությունն ուղղակի աչք է փակել մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների թույլ տված խախտումների վրա: Գաղտնիք չէ նաև այն փաստը, որ տարիներ շարունակ հանքարդյունաբերողներն անպատիժ աղտոտել են բնական միջավայրն ու չեն իրականացրել իրենց գործունեության հետևանքով աղտոտված հողերի և ջրերի մաքրման աշխատանքներ։ Պետությունն էլ իր հերթին չի ձեռնարկել գրեթե ոչինչ այդ աշխատանքներն
Տոնածառի տակ կասկածելի արկղ է հայտնաբերվել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ


















































