Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին եւ կենցաղային պայմաններին: Նույն օրը Նախագահն հանրապետության հարավային թեւում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող եւ նախատեսվող ծրագրերի շուրջ: Երկրի ղեկավարը կարեւորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը ողջ հանրապետության համար եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Հայ լինելն օգտակար է». աշխարհասփյուռ հայությանը մեկ կառույց կմիավորի (Տեսանյութ)

Այդ նպատակով կայք է ստեղծվել, որպեսզի սփյուռքահայերն առցանց մասնակցեն բոլոր քննարկումներին ու առաջարկներ ներկայացնեն

Աշոցքի, Արթիկի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Համոզված եղեք՝ շուկայում հակաբիոտիկներ պարունակող տեղական թռչնամիս չկա». Սերգեյ Ստեփանյան (Տեսանյութ)

Նախորդ տարի թռչնամսի գնաճի խնդիր չեղավ միայն նրա շնորհիվ, որ արտադրությունն ինքնակարգավորվել է. Նոր տարվա նախաշեմին գնաճը շատ չնչին է

Պատահար՝ Օշականի ձոր տանող ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 22:18-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից դեպի Օշականի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Էջմիածին հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes C180» մակնիշի 98 VP 008 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես

Ինչպես դուդուկը «մտավ» օպերային ներկայացման մեջ

Վարդան Տիգրանյանի «Սոս եւ Վարդիթեր» օպերայի ազդագիրը գտնվում է Պերճ Պռոշյանի` Աշտարակում գտնվող տուն-թանգարանում: Համանուն վեպը գրողի ամենահայտնի գործերից է եղել: ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանն այսօրվա նման հիշում է 1957-ին ունկնդրի դատին հանձնված եւ շուրջ 5 տարի խաղացանկում մնացած օպերային ներկայացումը, որտեղ ներգրավված են եղել հայ մշակույթի երախտավորները: «Մեծագույն դիրիժոր Միքայել Թավրիզյանն այն

Դարձյալ երրորդի ներկայությունը

Մի օր, երբ հերթական անգամ չէի կարողանում գիրս շարունակել եւ մոլորվել էի հերթական անգամ, հանկարծ աչքս ընկավ անցած օրերի իմ ձեռագրերին, որոնք նման էին վաղ գարնան ցանքսի, ու մտածեցի, թե ի՞նչ պտուղ կտան այն սերմերը, որ ես արդեն ցանել եմ: Մտածեցի ու հասկացա, որ ես երբեք էլ չեմ իմանալու ու չեմ տեսնելու իմ ցանածի աշունը,

2018-2020 թվականներին բոլոր արտադրություններում պետք է ներդրվի HACCP համակարգ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է քայլեր ձեռնարկել սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու դրա ներդրման անհրաժեշտությունը տնտեսվարողներին ներկայացնելու ուղղությամբ: Ծառայությունը, Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության հետ համատեղ, դեկտեմբերի 22-ին կաթնամթերք և մսամթերք արտադրողների համար կազմակերպել էր «Սննդի արտադրության հիգիենա» թեմայով

Վրաց պատրիարքարանին է փոխանցվել Թանդոյանց եկեղեցին. aliqmedia

2017 թվականի հուլիս ամսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թեմայի Վերաբերյալ Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը հոդված է  պատրաստել, որի հայերեն թարգմանությունը անփոփոխ ներկայացնում ենք ստորև. «2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը Թբիլիսիի Աղմաշենեբելի  38 հասցեում գտնվող վնասված (խոնարհված, խմբ.) եկեղեցին և հարակից տարածքը փոխանցել է վրաց

Սիլվա Ասատրյանի գործն ուղարկվելու է առաջին ատյանի դատարան` ամբողջ ծավալով նոր քննության

Կարեն Մեժլումյանի գնահատմամբ, բողոք բերելու պատճառը վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատավճռի հիմքում դրված առաջին ատյանի դատարանում եւ վերաքննիչ դատարանում չհետազոտված ապացույցներն են: Վճռաբեկ դատարանը երկու օր առաջ բեկանեց ինչպես Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2007թ. դատավճիռը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 18.06.2008թ. դատավճիռը։ Սիլվա Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարան բողոք բերած փաստաբանը՝ Կարեն

Արա Մարջանյան. 2026-ին կկանգնենք ՀԱԷԿ-ի փակման վտանգի առջեւ (Տեսանյութ)

ԵՄ անդամ երկրները կարող են արգելել ռուսական միջուկային տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին»» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Մասիվի «Երևան Սիթի»-ում սպանված 60-ամյա տղամարդու գործով կասկածյալ կա. տեսանյութի անձին ճանաչողը՝ դիմի ոստիկանություն (տեսանյութ)

Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դի`«ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա պարանոցին`

Հովիկ Աբրահամյանը եւ մարզպետ Հովիկ Աբովյանը միասին հարսանիքի են մասնակցել

Հովիկ Աբրահամյանը կհոգա հարսանիքի ծախսերը

«Մեզ Եվրոպան բաժանեց՝ ամեն ինչի հասանք, բայց կորցրինք ընտանիքը»

Նախկին ամուսիններ Կարինե եւ Մկրտիչ Բաբաջանյանները հայրենիքում հանդես կգան նույն օպերայում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 24-ին կայանալիք Պուչինիի «Տոսկա» օպերայի հայտագրի հայտնվելուն պես՝ սկսվել ու չեն դադարում տարաբնույթ խոսակցությունները: Առիթը 1999 թվականից Գերմանիայում բնակվող ճանաչված օպերային երգիչներ, նախկին ամուսիններ Կարինե եւ Մկրտիչ Բաբաջանյաններն են, որոնք հանդես կգան գլխավոր՝ Տոսկայի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն 26-27-ին՝ գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ

Ու՞ր են Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումները (Տեսանյութ)

Աշոտ Թավադյանն ամփոփում է Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամակցության երեք տարին

«Թանկացել են միայն տուփերով վաճառվող եւ տնական ձվերը». Սերգեյ Ստեփանյան (Տեսանյութ)

Այլ է հարցը, որ խանութներն իրենք են գինը բարձրացնում տոներին ընդառաջ

Ավելի քան 1600 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ

Կեղծ կոնյակներ իրացնելու դեպքը բացահայտվեց

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են հրավիրվել 1996 թ. ծնված Ա. Ղ.-ն և 1994 թ. ծնված Ա. Գ.-ն` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Նրանք ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել են 67 շիշ հայտնի ապրանքանիշի

Կառավարությունում քննարկվել են մարզային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերից ներկայացվող ներդրումային և գործարար ծրագրերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը զեկուցել է, որ ՀՀ մարզերից ներկայացված 80 ծրագրի հայտի ընթացք չէր տրվել, բայց դրանք ևս մեկ անգամ վերագնահատվել են, և 19 ծրագիր որոշակի վերապահումներով

Բացահայտվել է խոշոր չափերի թմրաշրջանառության դեպք. կան ձերբակալվածներ

Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 1984 թ. ծնված Դ. Ս.-ն զբաղվում է թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմամբ և իրացմամբ, իսկ թմրամիջոցը ձեռք է բերում 1975 թ. ծնված Է. Ղ.-ից: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 20.40-ին, Դ.Ս.-ն իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով բերման է

Հայ բռնցքամարտիկները Տոկիո 2020-ի ուղեգրերի համար կշարունակեն պայքարել նաեւ պրոֆեսիոնալ ռինգում

«Օլիմպավանում» բռնցքամարտի ազգային հավաքականի անդամներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը եւ Գոռ Երիցյանը հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ միասին հանդիպեցին լրագրողներին: Այս բռնցքամարտիկները Ռիոյի օլիմպիական խաղերից հետո հավաքականի կազմում հանդես գալուն զուգահեռ կարիերա են սկսել նաեւ պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ հասցրել են առաջին հաջողությունները գրանցել: Նրանք միասին անցկացրել են տասնյոթ մենամարտ եւ բոլորում էլ հաղթել են:

Բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը պարգեւատրվեց «Դինամո» ՄՀԿ բարձրագույն պարգեւով

ՀՀ ոստիկանապետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ ՀՀ ԶՈՒ մայոր Սարգիս Ստեփանյանին հանդիսավոր պայմաններում շնորհվեց ՀՀ ոստիկանության ամենաբարձր՝ «90-ամյակի հոբելյանական» մեդալը: Պատվավոր պարգեւը Սարգիս Ստեփանյանին հանձնեց ՀՀ ոստիկանության մարտական պատրաստվածության եւ ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Սարգիս Ստեփանյանը ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման ընթացքում վիրավոր ընկերոջ կյանքը փրկելու

Մի շարք հիվանդություններ բուժեք ակնամոմի շնորհիվ

Ակնամոմը ունի բուժող, վերականգնող այնպիսի հատկություն, որոնք բնաբույժների կողմից հաճախ են խորհուրդ տրվում: Գլխացավի դեպքում խորհուրդ է տրվում 10 տոկոսանոց ակնամոմի սպիրտային լուծույթից 10 կաթիլ խառնել մեկ ճաշի գդալ թորած ջրի հետ եւ խմել, 30 րոպե հետո ընդունել կես թեյի գդալ մեղր: Նստաներվի բորբոքման՝ իշիասի դեպքում կարելի է օգտագործել մեղվափեթակի վերին ծածկոցը, որը մեղուների կողմից

Հայաստանի ցուցանիշները ԵԱՏՄ-ում ամենալավն են

Եվրասիական փորձագիտական ակումբն ամփոփում է ԵԱՏՄ-ի գործունեության երեք տարին

Անկախությունը հաղթում է Ռախոյի մարտահրավերը

Դեկտեմբերի 21-ին Կատալոնիան անցկացրեց խորհրդարանական ընտրություններ, որը իսպանական կառավարության կողմից էր հայտարարված՝ կատալոնական ինքնավարության դադարեցումից հետո: Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պույգդեմոնտը, անկախական «Միասին Կատալոնիայի hամար» կուսակցության ղեկավարը (կատալոներեն Junts Per Catalunya), Բելգիայում աքսորվել է այլ խորհրդատուների հետ, իսկ ձախ թեւի առաջնորդը Օրիոլ Ջունկէրասը և այլ ղեկավարները կանխարգելիչ բանտում են գտնվում: Այնուամենայնիվ, ոչ բանտ գնալու հնարավորությունը,

Աչքի հիվանդությունները կանխեք բնական միջոցներով

Աչքի սպիտակափառության դեպքում բնաբույժները խորհուրդ են տալիս գազարի սերմերը ծեծել, մեղրով շաղախել եւ օգտագործել որպես քսուք: Աչքերի գլաուկոմայի առաջացումը կարելի է կանխել հետեւյալ կերպ. թուզը մեղրով շաղախել եւ ընդունել օրը երեք անգամ, 100-ական գրամի չափով: Օգտակար է նաեւ կատաղությունը բուժելու համար: Աչքի սպիտակափառությունը կարելի է բուժել հետեւյալ կերպ. թեղու տերեւների հյութին ավելացնել մեղր, լավ խառնել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031