Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը

Հերմինե Նաղդալյանն`իրեն ուղղված մեղադրանքների մասին (Տեսանյութ)

«Հիմարություն է: Բացարձակապես, եւ չի համապատասխանում իրականությանը»,- խորհրդարանում լրագրողներին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Հիշեցնենք, խոսքն այն հրապարակումների մասին է, որ Հերմինե Նաղդալյանը դժգոհել է, թե սնանկ է եւ չի կարողանում վճարել հեռախոսային զրույցների համար երկու միլիոն դրամը: Տեղեկություններ են նաեւ հրապարակվել, որ ԱԺ փոխնախագահ եղած շրջանի որոշակի հատվածում, չեն վճարվել նաեւ տիկին

Ինչ կփոխի Մեղրու ԱՏԳ-ն հայ-իրանական շփումներում. «Հայոց Աշխարհ»

Մինչ Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումով կառավարությունը լուրջ հույսեր է կապում հայ-իրանական գործակցության աշխուժացման հետ, վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները չեն փայլում դինամիկ զարգացմամբ։ Ավելին` դրանք զգալիորեն հետ են մնացել նաեւ ոչ վաղ անցյալում արձանագրված ծավալներից։ Տնտեսական ոլորտում հայ-իրանական կապերը դանդաղ են տեղաշարժվում։ Նախկինի նման Իրանը Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկն է։ Բայց

Քարտից քարտ ակնթարթային փոխանցումներ ռուսական բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին

ՎՏԲ խումբը մեկնարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին՝ ռուսական ցանկացած բանկի քարտից: Նոր ծառայության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամական փոխանցումներ կարող են կատարվել ցանկացած ռուսական բանկի կողմից թողարկված քարտից՝ շուրջօրյա և ակնթարթորեն: Ընդ որում` փոխանցում ուղարկողի և ստացողի քարտերը պետք է թողարկված լինեն Visa կամ MasterCard վճարային համակարգերում: Նոր ծառայությունը հասանելի է հետևյալ

«Սասնա ծռերից» Արթուր Սողոմոնյանը տեսել է ձեռքը փորին սեղմած տղամարդու. հետո է իմացել, որ վիրավոր ոստիկան է (Տեսանյութ)

Արթուր Սողոմոնյանը խմբի անդամներից որոշների հետ ՊՊԾ գնդի գրավման օրը եկել է Սպիտակից

ՀՀ-ում ընթացող ներքաղաքական գործընթացները կանխատեսելի են այնքան, որքան այն, որ առաջիկա կիրակին լինելու է ոչ աշխատանքային օր. «Հրապարակ»

Քաղաքական վերլուծաբանների, պրոգնոզիստների օրակարգից այդպես էլ դուրս չի գալիս «ո՞վ է լինելու 2018-ի ՀՀ վարչապետը» հարցը: Սա այն հարցն է, որն անառողջ մտասեւեռումների, ընդհուպ՝ մարազմի հասնող վերլուծությունների դուռ է բացել եւ շարունակում է դուռն այդ բաց պահել՝ դառնալով քաղաքական պրոցեսների հանդեպ հանրային ուշադրությունը միշտ վառ պահելու առիթ: Մինչդեռ ՀՀ-ում ընթացող ներքաղաքական գործընթացները կանխատեսելի են այնքան,

Հիմա հարց է ծագելու` ինչու՞ «Ծառուկյան» խմբակցությունը չի կարող պաշտպանել ընդդիմության թեկնածուին. «Իրատես»

«Ելքը» հարմար առիթն օգտագործեց, որ պաշտոնյայի սեփական տեսլականը ձևակերպի: Բնական է, որ նրանց թեկնածուն շանս չունի, որովհետև բազմաքայլ խաղը, որը սկսվել էր սահմանադրության փոփոխությամբ, վաղուց է ավարտվել:

«ԱԺ-ն հո կառավարության գերին չի, պարոն Բաբլոյան ջան». Էդմոն Մարուքյանը դժգոհեց (Տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանը միացավ բողոքին. «Ես հասկանում եմ, որ 21-րդ դարը արհեստական ինտելեկտի դար է, բայց այն դեռ ՀՀ չի հասել: Միգուցե շատ են ուղղակի կոճակ սեղմողները Ես հասկանում եմ, որ ոմանք սրբազան սարսուռով են վերաբերվում կառավարության նախագծերին, բայց «Ծառուկյան» դաշինքը այդ սրբազան սարսուռով չի նայում»: Նա ասաց, որ կառավարության նախագծերն իրենք չեն դակելու:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների երկու խոշոր աղբյուր՝ Ռուսաստան եւ Ջերսի. «168 ժամ»

Տեղեկացնենք, որ Ջերսիից կատարված ներդրումները «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրում կատարված ներդրումներն են։

Հրաժեշտ Ցյուրիխյան արձանագրություններին, «չափն անցած» Էրդողանն ու Ալիեւի «յոթ երգը»

Սկիզբը՝ այստեղ Անկարան արդարանում է, բայց մնում է նույն տեսակետին Մինչ Ռուսաստանն ու Թուրքիան վերջին շաբաթներին համագործակցության խորացման հիմքերն են ամրապնդում, անցած օրերին պաշտոնական Երեւանն ու Անկարան Հայաստան-Թուրքիա արձանագրություններին անդրադարձան: Օրեր առաջ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ ցյուրիխյան արձանագրությունների մասին, նշել էր. «Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ

Սյունիքի մարզում շարունակում են թափուր մնալ բժիշկների աշխատատեղերը. «Փաստ»

Սյունիքի  մարզում  աշխատանք փնտրողների թիվը կազմում է 3,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1,9%-ով։ Այս մասին «Փաստը» տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։ Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91,6%-ը կամ 3,3 հազար մարդ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16,5%-ով։ Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմում է 68,9%,

Պետությունը ծույլ դարձրեց գյուղացուն. «Հայոց Աշխարհ»

Հարցազրույց «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ – Ի՞նչն է պատճառը կամ ի՞նչն է խանգարում, որ մեր համայնքապետերը չեն կարողանում ներկայացնել համայնքների զարգացման աշխատող բիզնես ծրագրեր, գուցե չունե՞ն համապատասխան գիտելիքներ, ունակություններ: – Համայնքի ղեկավարը՝ լինի մարզպետ թե համայնքապետ, նախ պետք է ունենա բիզնես մտածողություն: Բայց մեր համայնքների ղեկավարները հիմնականում սովոր

Գործազրկությունը պակասել է բնակչության պակասելու հաշվին. «Ժողովուրդ»

Վերջին տարիներին ՀՀ-ում գործազրկության ցուցանիշն այսպիսի փոփոխությունների է ենթարկվել. 2008թ. այն կազմել է 16.4%, 2009թ. 18.7%, 2010թ. 19%, 2016թ. 18% եւ, վերջապես, 2017թ. առաջին կիսամյակին այն կազմել էր 17.8 տոկոս։ ԱՎԾ վիճակագրության համաձայն՝ այս տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը նվազել է 207 հազարով։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ եթե Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում՝ 2008թ., Հայաստանում

Գողություն թիվ 58 երթուղային ավտոբուսում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ կես ժամ առաջ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է անհայտ անձի դրամապանակը, որի մեջ եղել է

Ռիչարդ Չարնեցկի. ՀՀ նախագահն արդարացված ժամկետներ է նշել, ավելին՝ փոքր-ինչ զուսպ է գտնվել և ավելի փոքր ժամկետ է նշել .«168 ժամ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս տված իր հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցությունները կարող են ավարտվել 2-3 տարվա ընթացքում։ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունները կմեկնարկեն 2018 թվականի առաջին կեսին։ «168 Ժամի» հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին նշեց, որ ՀՀ նախագահն արդարացված ժամկետներ է նշել, ավելին՝

Գրպանահատը հայտնաբերվել է. գողոնն առգրավված է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 2000 թ. ծնված Անի Դ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և համալսարանի ստուգման գրքույկը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություն՝ ուսուցիչների գործունեության վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է նոր կարգավորում. ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, ովքեր չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը՝ ներկայիս 2018 թվականի օգոստոսի 20-ի

«Միմինոյի» հերոսների ձեռքերը շփումներից դեղնել են

Զբոսաշրջիկները սիրում են այդտեղ լուսանկարվել

Վաշինգտոնում գնացքի վթարի հետևանքով կա 3 հաստատված զոհ, ավելի քան 100 վիրավոր (Տեսանյութ)

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում ուղևորատար գնացք դուրս է եկել ռելսերից, և երկու վագոն ցած են ընկել կամրջից: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, կա ավելի քան 100 վիրավոր, հաղորդում է BBC-ն: Իշխանությունների տվյալներով՝ փրկարարները ստուգել են բոլոր վագոնները, այնուամենայնիվ, զոհերի թիվը կարող է աճել: Հաղորդվում է, որ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում: Նշվում

Քաղաքացիները պատվաստումներից խուսափելու որեւէ պատճառ չունեն, ընդհակառակը, պետք է շահագրգռված լինեն իրենց երեխաների պատվաստումներն իրականացնելու հարցում. «Հայկական ժամանակ»

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների թեմայով ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած քննարկումը, որ երեկ տեղի ունեցավ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, գոնե այս փուլում տվեց առկա հարցերի պատասխանները եւ հիմնավորեց, որ Հայաստանի քաղաքացիները պատվաստումներից խուսափելու որեւէ պատճառ չունեն, ընդհակառակը, պետք է շահագրգռված լինեն իրենց երեխաների պատվաստումներն իրականացնելու հարցում։ Քննարկման ընթացքում մի շարք հետաքրքիր փաստեր արձանագրվեցին

Կուսակցության ներսում «քաստինգ են հայտարարել»՝ ո՞վ ավելի անհեթեթ հայտարարություն կանի, հատկապես սոցիալ-տնտեսական թեմաներով. «Ժողովուրդ»

Հանրապետականների պահվածքից տպավորություն է, թե իշխող կուսակցության ներսում «քաստինգ են հայտարարել»՝ ո՞վ ավելի անհեթեթ հայտարարություն կանի, հատկապես սոցիալ-տնտեսական թեմաներով։ Հերթական հայտարարությունը հնչեցրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Ռուզաննա Մուրադյանը, երբ խոսելով ամանորյա գնաճի մասին՝ ասել է. «Ճիշտ է՝ Ամանորին ինչ-որ գնաճ լինում է, սակայն ես մասնագետ չեմ տնտեսագիտության, որ վերլուծեմ։ Պետք է չմոռանալ, որ կան

Պաուերլիֆթերները Հայաստանի առաջնությունով եզրափակեցին մրցաշրջան 2017-ը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հանգստյան օրերին կայացավ պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ)Հայաստանի առաջնությունը սեղմում պառկած դիրքից եւ ծանրաձողով ձգում հարթակից մրցաձեւերում: Մրցաշրջանի վերջին մրցմանը (տղամարդիկ եւ կանայք) մասնակցեցին գրեթե բոլոր ուժեղագույն պաուերլիֆթերները՝ Երեւանից, հանրապետության քաղաքներից, մարզերից, սահմանամերձ տարածաշրջաններից: Հանդես եկան նաեւ վերջերս անցկացված ուսանողական մարզական խաղերի մասնակիցները, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մեդալակիրները: Տարիքային խմբերում ըստ քաշային

Ոչ մի թիվ կամ փաստ չնշվեց, թե աջ ղեկով մեքենաների հետ կապված ինչքան վթարներ են տեղի ունեցել. «Հրապարակ»

Մի բան պարզ է, որ այս որոշումն ուղղված է աջ ղեկ ունեցող մեքենաների ներկրում իրականացնողների դեմ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ մեքենաներն ավելի մատչելի են, եւ դրանց ներկրմամբ զբաղվում են ցածր կենսամակարդակ ունեցող, ոչ էլիտար ներկրողները, որոնք աշխարհի տարբեր ծայրամասերից, հատկապես՝ Ճապոնիայից, աջ ղեկով մեքենաներ են պատվիրում, դրանք գնում Փոթիի նավահանգստից, տեղափոխում Հայաստան

Ապագաղութացման (Armexit) առաջնահերթ գործողություններ

Գործողություն 4. Ապակոմունիզացում, ապախորհրդայնացում և ապառուսականացում[i] Ռուսական գաղութատիրությունն իր շուրջ 200-ամյա ժամանակահատվածում սոցիալ-մշակութային խորը հետք է թողել հայության և Հայաստանի վրա։ Ուստի մեր ինքնությունն ամբողջապես վերագտնելու, քաղաքական ազգի վերածվելու, ազգային պետություն ստեղծելու, ինքնուրույն գործոն դառնալու, Հայրենիքին վերատիրանալու և մեր առաքելությունը վերաստանձնելու համար կենսականորեն անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և մաքրել այդ հետքը։ Ներկայումս, բացի ռուս-թուրքական երկընտրանքին

Զարմանալի յուրահատկություն ունի ղեկավարություն-ժողովուրդ փոխհարաբերությունը Հայաստանում. երկու կողմերն էլ արհամարհանքով են տրամադրված միմյանց նկատմամբ. «Իրատես»

Ամեն անգամ Պուտինի ուղիղ մամլո ասուլիսները դիտելիս ցանկացած նորմալ ռուսահայի մեջ նույն հարցն է առաջանում` ինչու՞ հայոց նախագահը իր նախորդների պես երբեք չի դիմում հայրենի ժողովրդի հետ հաղորդակցման այս ձևաչափին: Հայ մամուլը հեղեղված է հավաստիացումներով, որ առաջիկա վարչապետական ընտրություններում իշխանական փոփոխություն տեղի չի ունենա: Բայց գոնե պիտի տեղի ունենա՞ ժողովրդի առջև հայկական «անփոփոխելիության» արդարացման որևէ

Շառլ Ազնավուր. «Ճանապարհը շատ վատը չէ: Առաջ է գնում»

«Ազատությունը» թարգմանաբար ներկայացնում է ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին  հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող այն հատվածները, որոնք օգտագործված են դեկտեմբերի 17-ին «Ազատության» հրապարակած ռեպորտաժում․ Ազնավուր․ – «Հայի իմ փոքրիկ ճանապարհը ես անցնում եմ: <…> Ես մարդկանց մղում եմ գործելու, ներդնելու և ներդնելու, տալու և տրվելու Հայաստանին: Ունենք գեղեցիկ երկիր: Պետք է դա գիտակցել: Հին քաղաքակրթություններ կան, որոնք անհետացել են: Եվ եթե թույլ

Առանց նվիրվածության ու անձնազոհության հնարավոր չէ ամուր սահմաններ և ուժեղ հայրենիք ունենալ

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով

Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար

ՆԱՏՕ-ի պատասխանը Հայաստանի հետևողական մասնակցությանը. «Ժամանակ»

Պատերազմի մեջ գտնվող Հայաստանը, որի համար հույժ կարևոր է ռեսուրսների մոբիլիզացիայի և կենտրոնացման բարձր մակարդակը, ըստ այդմ՝ պաշտպանական ամենափոքր ռեսուրսն անգամ, այդուհանդերձ հետևողականորեն իր մասնակցությունն է ունեցել միջազգային անվտանգության պաշտպանությանը: Ու թեև այդ մասնակցությունը ՆԱՏՕ-ի ամբողջական մասշտաբի համեմատ պարզապես խորհրդանշական է, այդուհանդերձ զուտ քաղաքական իմաստով այն թերևս արժանանում է գնահատականի, և այդ իմաստով ՆԱՏՕ-ի գլխավոր

Պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման թուրքական նախաձեռնությունը

Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արեւելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված եւ Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման: Անկարան այս հարցում գերաշխույժ վարքագիծ է դրսեւորում: Այս հայտարարությունների առիթով կարելի է մտաբերել շարժառիթային մի քանի հանգամանքներ: Նախ, բնականաբար Անկարան պահը պիտի փորձեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031