Օրվա լրահոսը
«Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերք
Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե տեղական արտադրության, թե ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: Մասնավորապես՝ վաճառվել է թերի մակնշմամբ 76 կգ ընդհանուր քաշով 92 տուփ ապրանք՝ փաթեթավորված չրերի տեսականի, պանիր, հնդկաձավարի ալյուր, մարինացված ձուկ, կոնֆետներ, չիպսեր, սառը ծխեցված
«Լուսավոր Հայաստանը» նիստերին ուղղակի «ձեռք բարձրացնող» չի լինելու
«Լուսավոր Հայաստան» դադարեցնում է բոյկոտը եւ վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին
«Սասնա ծռերի» գործողությունները հարցվածների 19 %-ն է արդարացրել, 6%-ը՝ խստիվ դատապարտել
2017 թվականի ընթացքում հարցվածների 41% -ը լիովին համաձայնել է, որ պետք է իշխանության դեմ ցույցերին մասնակցեն
Հագուստի խանութից գողացել են քաղաքացու բջջային հեռախոսը (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի կենտրոնական փողոցներից մեկում գործող հագուստի խանութից գաղտնի հափշտակել է քաղաքացու «Նոկիա լումիա» տեսակի
Տուժած լրագրողների գործով նիստը չի կայանում. ամբաստանյալն առողջական խնդիրներ ունի
Նա այս գործի մեկնարկից ի վեր երբեւէ չի ներկայացել դատարան, թեեւ բերման ենթարկելու որոշում կա
Կառավարությունում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգման ուղղված միջոցառումները: Զեկուցվել է, որ Արարատի և Արմավիրի մարզերի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ ուսումնասիրություն է իրականացվել 239 ձկնաբուծական տնտեսությունների 584 խորքային հորերի նկատմամբ: Նշված
Արմեն Աշոտյանն ու Նաիրա Զոհրաբյանը ԵՄ ներկայացուցիչներին հիշեցրեցին Արցախի հետ համագործակցության մասին (Տեսանյութ)
Հորդորում են իրագործել սեփական որոշումները
Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին
Վանաձորի ավագանում վերացել են նախկինում գոյություն ունեցած բոյկոտի քաղաքական հիմքերը և սպառվել մանդատագողության վիճարկման իրավական մեխանիզմները։
Վանաձորի դրամատիկական թատրոնն ամփոփում է 2017 թվականը. ձեռքբերումների տարի է եղել (Տեսանյութ)
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրինությունն այսօր հրավիրել էր տարեկան ամփոփիչ ասուլիս: Այս անգամ ասուլիսը փոքր-ինչ այլ սկիզբ ունեցավ, պատճառը թատրոնի մուտքից սկսվող նախատոնական տրամադրությունն էր: Դրամատիկական թատրոնն այս տարի առաջին անգամ յուրահատուկ ձեւով է դիմավորելու Նոր տարին: Զարդարված են շենքի դիմային հատվածը, ճեմասրահը, գործում է նաեւ ձմեռային այգի, որը թեեւ վճարովի է,
Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանապահ գյուղերին հանձնվեցին երաժշտական գործիքներ
Դեկտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Տավուշի մարզի 14, Գեղարքունքի և Վայոց Ձորի մարզերի երկուական սահմանապահ գյուղերին տրամադրվեցին 134 երաժշտական գործիքներ: Հանձման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՀՀ Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետեր Գարիկ Բադալյանը և Հրայր Կարապետյանը, Տավուշի մարզի
«Դատավորի ճնշմամբ վկա-ոստիկանը փոխել է ցուցմունքը». Անդրիաս Ղուկասյանի պաշտպան
Փաստաբան Կարեն Մեժլումյանը դատավոր Վարդան Գրիգորյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
Կանխվել է ձիու մսեղիքի վաճառքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը: Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: ՈՒղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման:
Արա Բաբլոյան. Դա մեր գիտակցված ընտրությունն է
Խորհրդարանում մեկնարկել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը
«Ես ինքս առնչվել եմ, կա կոռուպցիոն սխեմա՝ երեխաների որդեգրման համակարգում». Մանե Թանդիլյան
Միջազգային պրակտիկայում, ըստ Միքայել Մելքումյանի, 50 տարեկանից բարձր մարդիկ չեն կարող երեխա որդեգրել: Նախագծում նույնպես շեմ է սահմանվել: Մելքումյանին սա անհանգստացրել է: Նրա խոսքով՝ 50-ից բարձր նոր հորիզոններ են բացվում, այդ թվում նաեւ որդեգրման իրենց պարտականությունները կատարելու համար:
Թուրքիոյ մէջ հրատարակուած է Հայոց Ցեղասպանութեան տարիներուն Սեբաստիոյ հայերու կոտորածին ու աքսորին մասին պատմող նոր գիրք. «Գանձասար»
«Գանձասար». Պոլսոյ «Արաս» հայկական հրատարակչութեան պաշտօնական կայքը կը հաղորդէ, որ Թուրքիոյ մէջհրատարակուած է Հայոց Ցեղասպանութեան տարիներուն Սեբաստիոյ հայերու կոտորածին ու աքսորին մասին պատմող նոր գիրք մը: Մուրատ Աթաշի կողմէ գրի առնուած «Արմինէ. (Չարաք լերան աքսորը)» կոչուող վէպը, որ հիմնուած է իրական դէպքերու վրայ, կը պատմէ պատմական Սեբաստիոյ գիւղերէն մէկու մը հայ բնակչութեան` Ցեղասպանութեան տարիներուն ապրած զրկանքներուն
Արա Բաբլոյանը չգիտի`2018-ին ինքը կպաշտոնավարի՞, թե`ոչ (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չգիտի`2018-ից հետո ինքը կշարունակի՞ մնալ ԱԺ նախագահի պաշտոնում, թե`ոչ: «Ինչպես ժողովուրդը որոշի»,-լրագրողներից մեկի հարցին այսօր այսպես պատասխանեց ԱԺ նախագահը: Դիտարկմանը, որ Սահմանադրությունը ԱԺ նախագահի փոփոխության հարց չի դնում ի տարբերություն նախագահի եւ վարչապետի, իր կարծիքով իր թիմը կդնի՞ այդ հարցը, Արա Բաբլոյանն ասաց`ժամանակը ցույց կտա: Նա նաեւ ասաց, որ ՀՀԿ-ն նախագահի
Զարմինե Զեյթունցյան. «Երբ մեզ հարցնում են՝ դա Ալբանիա՞ն է, սկսում ենք բացատրել՝ ոչ, մենք Թուրքիայի հարեւանությամբ ենք»
Նախատեսվում է ուխտագնացություն դեպի Հայաստան
Գորգիսյանը ԱԺ-ում սեւամորթ աղջկա ամուսնության առաջարկ անելու մասին է հարցնում, նրան հիշեցնում են՝ ընտանիք ունես
Գորգիսյանը ճշտեց. «Այսինքն, եթե ինչ-որ աղջիկ, որը սեւամորթ է, ես առաջարկում եմ ամուսնանալ, նա մերժում է, ես կարող եմ օրենքի այս հոդվածին հղում անելով՝ դատարան դիմել, որ նա ռասսայական հիմքով մերժե՞ց ինձ հետ ամուսնանալ»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը միջամտեց՝ Գորգիսյանին հիշեցնելով, որ նա «իր փայ» առաջարկությունն արդեն արել է եւ ընտանիք ունի:
ՍԴՀԿ-ն Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել
Դեկտեմբերի 16-ից 18-ը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամներ Նարեկ Գալստյանը (Հայաստան) Ալեքսան Քեոշքերյանը (Լիբանան), և ՍԴՀԿ Հայաստանի քաղաքական դիվանի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մի շարք հանդիպումներ են ունեցել տեղի հայ համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչների, համայնքային կազմակերպությունների հետ: Հնչակյան կուսակցության պատվիրակությունը դեկտեմբերի 17-ին Մոսկվայի հայ համայնքի գրասենյակում հանդիպել է ԽՍՀՄ-ի՝ բազմաթիվ
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Մոսկվայում դեկտեմբերի 18-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ձևավորված համագործակցությունը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։ Երկու երկրների
«Մեր դատարանները լինելո՞ւ են անկախ, թե՞ շարունակելու են մնալ քաղաքական կրյուչոկից կախված». Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եվրոպացիները ամեն անգամ զարմանում են, ասում են, դուք ունեք փայլուն օրենսդրություն, ամեն անգամ բարեփոխում եք: Այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչպես մի երկրում կարող է լինել երկու իրականություն՝ վիրտուալ իրականությունը, որը ունենք օրենսդրությունում, վիրտուալ կյանք, որտեղ օրենսդրության, Սահմանադրության մակարդակով ամեն ինչ հրաշալի է եւ ունենք ռեալ կյանք, որտեղ բացարձակապես այլ խաղի կանոններ են»:
ԱԻՆ փրկարարական թիմերը պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ ՆԱՏՕ-ի հովանու ներքո կազմակերպվող վարժանքներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյոլերին, որը Հայաստան է այցելել այստեղ անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության ընդլայնման ու խորացման հնարավորությունները և նոր ուղղությունները: Քննարկվեցին արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, արձագանքման ՀՀ ԱԻՆ-ի կարողությունների հզորացման
Էդուարդ Շարմազանով. «Դավիթ ջան, եղբայր, թող հացադուլը ու գնացեք կառավարության հետ աշխատեք» (Տեսանյութ)
ՊՆ-ն չէր կարող ամբողջությամբ ընդունել ուսանողների առաջարկները
«Հայաստանը չի կարողանում օգտվել այն բոլոր հնարավորություններից, որը տալիս է թվային հեռարձակումը». Բորիս Նավասարդյան
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ լրատվամիջոցների և լրագրողների գործունեության ոլորտում գոյություն ունեցող խնդիրները հիմնականում չեն լուծվել. ավելին, կա բացասական զարգացում:
Հայաստանը 9 կետով զիջել է իր դիրքերը doing business-ով՝ դատական համակարգի պատճառով
Փոխնախարարը հաստատեց, որ 9 կետով ՀՀ-ն իր տեղը զիջել է եւ հիմնական պատճառը սնանկության գործերն էին. «Ֆիքսել էին, որ ՀՀ-ն սնանկության գործերը քննում եւ ավարտում է 570 օրվա ընթացքում, որը բավականին շատ է: Առաջատար դիրքերում զբաղեցնող երկրները այդ գործերը քննում է 129 օրվա ընթացքում»:
Ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու՝ ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստը կայացավ
2017 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Վարչական դատարանում ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստն էր նշանակված: Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2008 թ.-ից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել
«Նենց չի, որ ժողովուրդ ջան, ստեղից Աջափնյակ գնացեք հասեք ոնց ուզում եք». Գեւորգ Կոստանյանը բողոքում է
Արթուր Հովհաննիսյանը նաեւ մարզերի օրինակը բերեց, թե մարզերի բնակիչները բա ո՞նց են անում, մի քաղաքից այլ քաղաք են գնում: Գեւորգ Կոստանյանն էլ ծիծաղեց. «Մարզի օրինակն եք բերում, փոխանակ մարզերի խնդիրը լուծեք, բերում Երեւանը հասցնում եք մարզերի մակարդակի, դա անընդունելի է»:
Մեղադրանք է առաջադրվել մահվան ելքով վթարի դեպքի ու ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության աշխատակից Լևոն Հակոբյանի ու Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով «OPEL» մակնիշի ավտոմեքենայի անչափահաս ուղևորը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի


















































