Օրվա լրահոսը
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կանադա
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգներից մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում անցկացվող ՄԱԿ խաղաղարարության նախարարական համաժողովին։ Այս ձևաչափով անցկացվող համաժողովը խաղաղարարությանը նվիրված խոշորագույն հավաքն է, որին մասնակցում է շուրջ 80 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ։ Մինչ համաժողովի բացման արարողությանը մասնակցելը, հայկական պատվիրակությունը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի
ԱԺ-ի մոտից բերման ենթարկվածին դասադուլավորները չեն ճանաչում
Նաեւ հստակ չգիտեն, թե ինչու են ոստիկանները տարել նրան
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկում է «Հայաստանի մշակութային օրեր» աննախադեպ խոշորածավալ միջոցառումը
Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը նոյեմբերի 15-ին պաշտոնապես կմեկնարկեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումով։ (Ընդգրկվել են կտավներ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից: Ցուցահանդեսը կգործի մինչև 2018 թ. հունվարի 14-ը): Նույն օրը Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում կբացվի ժամանակակից խաչքարերի ցուցահանդես ( ցուցադրվող խաչքարերից մեկը կնվիրաբերվի հայկական եկեղեցուն.ցուցահանդեսը կգործի
Ի՞նչ ենք ստացել բաց երկնքի քաղաքականությունից. Վաչե Գաբրիելյանը պնդում է, որ մատչելի եւ մեծ քանակի թռիչքներ ունենք
Փաշինյանը բողոքեց՝ մենք 27 տարվա անկախ երկիր ենք, ազգային ավիաընկերություն չունենք, իսկ վրացիք նաեւ մեր ուղեւորների հաշվին կրկնակի չվերթներ ունեն եւ ուղեւորափոխադրումներ: Վաչե Գաբրիելյանն ասաց, որ Վրաստանով են գնում մեր այն ուղեւորները, որոնց ուղղությունը Թուրքիան է եւ գնում են նրանք, որոնց ուղղությունը Եվրոպան է՝ Ստամբուլի ՀԱԲ-ով:
«Երկիր ծիրանիի» Կապանի կառույցը՝ ՏԻՄ ընտրությունների մասին. «Ժողովրդավարության այս կարևոր ինստիտուտը չի գործել»
2017 թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին գործող ապօրինի իշխանությունների կառավարման ներքո մեր հանրության անվստահության ու բացասական վերաբերմունքի աստիճանը ընտրական պրոցեսի նկատմամբ: Ժողովրդավարության այս կարևոր ինստիտուտը չի գործել և շարունակում է չգործել: Այս գործընթացը ընտրություն անվանել հնարավոր չէ, այլ կարող ենք ասել, որ ՀՀ քաղաքացին ուղարկվում է ընտրատեղամաս ՔՎԵԱՐԿԵԼՈՒ, սակայն
Եթե քննարկումից հետո իշխանությունը լուծում չառաջարկի, ուսանողները նորից կպայքարեն
Մինչ այդ նրանք աշխատելու են ավելացնել իրենց համախոհների թիվը
«Հրազդան» ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քրեական գործ է հարուցվել
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ: Այսպես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ 25.06.2017թ.-ին «Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանություն
Որ դեպքերում են ծնողից վերցնելու երեխային
Եթե ծնողը դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառի երեխային` ծնողական իրավունքից կզրկվի:
Ինքնակազմակերպվե՛լ հանուն կրթության իրավունքի և սոցիալական արդարության. ԿՔՆ հայտարարությունը
Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ լիովին անտեսելով հացադուլի և դասադուլի դիմած ուսանողների պահանջը, դասախոսական և փորձագիտական հատվածի ծանրակշիռ փաստարկներով ահազանգերն ու առաջարկությունները: Կրթական ոլորտի վերջին զարգացումները, կրթական համակարգը փլուզելու, անդառնալի հետևանքներ պարունակող հարված հասցնելու գործելաոճը, և ընդհանրապես կառավարության որդեգրած կրթական բյուջետային քաղաքականությունը խորին մտահոգություն
«Երեւան-Մոսկվա թռիչքները 20 $ ավելի էժան են, քան Վրաստանում». Կառավարությունը՝ ավիատոմսերի գների մասին
Արամ Սարգսյանն ասաց, որ մեր ավիաուղիների գները թանկ են 3 հիմնական պատճառներով. «Առաջինը օդի հարկն է, որը չունի Վրաստանը, մենք ունենք: Կարծում եմ, որ 7 մլն ՀՀ-ից դուրս բնակչություն ունեցող երկիրը, որի համար օդային ճանապարհը ստրատեգիական է, նման թանկացման կամ նման գին մտցնելու իրավունք չունի եւ ժամանակն է դա հանելը»:
Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա: Առավոտյան Հանրապետության Նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար: Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, Նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած
«Dünya Bülteni». Պուտինը և Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը
Նոյեմբերի 13-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին հայտնվում է թուրքական «Dünya Bülteni» լրատվական կայքում տեղ գտած վերլուծական հոդվածում՝ նվիրված Պուտին-Էրդողան հանդիպմանը: Նշվում է, որ երկու նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին ոչ բոլոր հարցերի մասին, որոնք անշուշտ արծարծվել էին հանդիպման ժամանակ: Մասնավորապես, այդ
Սեֆիլյանի կոչով ձեւավորված խմբի անդամները իշխանափոխություն են ծրագրում
«Այդ գիտակցությունը, զորաշարժը, մոբիլիզացիան և ընդվզումը պետք է կազմակերպել». Ալեք Ենիգոմշյան
Չարաշահումներ՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում չարաշահումների մի շարք դեպքեր, պարզվել դրանց մեխանիզմը։ 5 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախնական քննությամբ
Ուսանողները հացադուլը եւ դասադուլը կդադարեցնեն (Տեսանյութ)
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը ուսանողներին խոստացել է՝ եթե կարողանան ապացուցել, որ ընդունված օրենքը սխալ է, իրենք վերանայումներ կանեն օրենքում:
«Մի քանի տարի հետո էլ օրենք կընդունեն, որ աղջիկները գնան բանակ». Ավետիք Իշխանյան
«Այո, բանակում համալրման խնդիր կա, իսկ ինչո՞ւ կա այդ խնդիրը, ո՞ւմ քաղաքականության արդյունքում է արտագաղթ եղել, որ համալրման խնդիր կա»
ԲՈՀ-ի նախագահը` մերժումների եւ արտագրությունների մասին (Տեսանյութ)
ԲՈՀ-ի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը հավաստիացնում է, որ իրենց մոտ չի գործում ծանոթ-բարեկամի սկզբունքը: «Կարողանում ենք արդարություն պահել, շատ օբյեկտիվ ենք, եւ դա արդյունք է տվել: 4 տարի առաջ մերժումների թիվը 130 էր, հետո 70, ապա 40, իսկ այս տարի՝ ընդամենը 30»,- նշեց տիկին Արզումանյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե անցյալ տարի 460
ՀԲՃ․ Միջազգային փորձագետը համաձայն չէ Ամուլսարի վերաբերյալ Լիդիանի լավատեսական մեկնաբանություններին և նշում է հանքի երկրաքիմիական բնութագրության սխալները
2017թ. հոկտեմբերի 30-ին ամերիկյան «Buka Environmental» ընկերության փորձագետ, դոկտոր Անն Մաեստը ներկայացրել է քիմիական/էկոլոգիական ինժեներ, գիտությունների մագիստրոս Հարութ Բրոնոզյանի պատվերով իրականացված «Հայաստանում Ամուլսարի ծրագրի երկրաքիմիական բնութագրության արդյունքների գնահատում և հավելյալ ուսումնասիրությունների առաջարկ» անգլերեն հուշագիրը: Ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել այդ ուսումնասիրության հայերեն համառոտ տարբերակը։ Հուշագրի հիմնական կետերը համառոտագրելով՝ փորձագետը նշում է. «Լիդիանը չի հետևել արդյունահանվող
«Ազատության» հայտարարությունը Պետդումայի քվեարկության կապակցությամբ
«Ազատ Եվրոպա/Ազատություն Ռադիոկայանը» հայտարարություն է տարածել Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ, որոնց հետևանքով երկրում գործող միջազգային լրատվամիջոցները ստիպված են լինելու գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ»։ Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Ազատություն» ռադիոկայանը տեղյակ է, որ Պետդուման որոշել է օտարերկրյա լրատվամիջոցներին կցել «օտարերկրյա գործակալի» պիտակը։ Մենք չենք պատրաստվում դատողություններ անել այն մասին, թե այսօրվա քվեարկությունից
ԲՈՀ-ի նախագահ. « Եթե ժամանակին օրենքն անցներ, խեղճի ու աղքատների բանակ չէր լինի» (Տեսանյութ)
Լիլիթ Արզումանյանը կողմ է, որ բոլորը ծառայեն
Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցներում սովորում են բարձր ունակություններով երեխաներ, ինչո՞ւ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Հարգելի պարոն Թաթոյան, Ըստ 2017թ. մարտի 17-ին հաստատված հաստիքացուցակների ու տարֆիկացիոն ցուցակների Երևանի ենթակայության տակ գործող 3 հատուկ՝ Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.2 հատուկ/օժանդակ/», Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.6 հատուկ/օժանդակ/», «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 կրթահամալիր» դպրոցներում սովորել են 299 աշակերտներ, իսկ ըստ 2017-ի հոկտեմբերի
Ինչպես բալետը տեղափոխվեց մետրոպոլիտեն
Ֆլեշմոբի միջոցով հասարակությանը բարձր արվեստին հաղորդակից դարձնելը նորություն չէ: Բայց այն, ինչ կատարվեց օրերս Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» եւ «Հանրապետության հրապարակ» կայարաններում, իսկապես ցնցել էր ուղեւորներին: Ազգային օպերային թատրոնի բալետի մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզի Փիրումյանը Կարմենի կերպարով «Բարեկամություն» կայարանից ուղեւորվել էր «Հանրապետության հրապարակ», դուրս եկել գնացքից ու սպասասրահում հանդես եկել հանրահայտ Բիզե-Ռոդիոն Շչեդրինի
Հանուն Հայաստան պետության ճակատի հայտարարությունը Արցախի վերաբերյալ
Հայրենակիցներ, Ոչ լեգիտիմ սահմանադրական իրավակարգով, կեղծ ընտրություններով, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարմամբ ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթած Ս. Սարգսյանը Արցախի հարցում հանդես է եկել հերթական պարտվողական հայտարարությամբ՝ խոսելով «շահեկան պահին» «ցավոտ փոխզիջումների» անհրաժեշտության մասին: Հանուն Հայաստան Պետության ճակատը հայտարարում է, որ կտրականապես մերժում ու դատապարտում է Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ առևտրի կամ սակարկության
«Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դեմ էին»
Ազատամարտիկ, նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը` տարկետման իրավունքի սահմանափակումների եւ Արցախի հարցում ցավոտ լուծումների մասին: – Տարկետման իրավունքի փոփոխությունների շուրջ ստեղծված այս իրավիճակն ինչպե՞ս կմեկնաբանեք. իշխանությունը զիջումների չի ցանկանում գնալ, ուսանողները բողոքի ակցիաները չեն դադարեցնում: – 20 տարի առաջ այս վեճը փոխզիջումային լուծում գտավ, բայց հիմա ես քննարկում չեմ տեսնում: Ուսանողներն իրենց խնդիրները բարձրացնում են, բայց քննարկում,
Լիլիթ Արզումանյան. «Դա պետության դեմ գործող օրենք է» (Տեսանյութ)
ԲՈՀ-ի նախագահը քննադատեց ԲՈՀ-ը «ջնջող», թեկնածուներին ու դոկտորներին հավասարեցնող օրենքի նախագիծը
Կարեն Ավագյան. «Կլինի՞ ես որոշեմ»
ՀՀԿ-ական պատգամավորը երիտասարդներին հորդորում է`ընդունել ՊՆ-ի առաջարկները
«Մի՛ սպանիր», «Մի՛ լռիր». «Ստրիտ արտը» Հայաստանի քաղաքներում կոտրում է մարդկանց անտարբերությունը
«Արվեստը հանրային գիտակցության վրա ազդելու հզոր ուժ ունի, արվեստի միջոցով հնարավոր է փոխել մարդկանց գիտակցությունը»,- ասում է Medialab.am-ի ղեկավար Մարիաննա Գրիգորյանը: Եվ հենց այս սկզբունքով էլ Medialab.am-ը նախաձեռնել էր 3 արդիական թեմաներով «Ստրիտ արտ»-ը (Street art): «Ստրիտ արտ»-ը, որպես մշակույթի ճյուղ, համեմատաբար նոր է մեր երկրում: Գրիգորյանն ասում է՝ Հայաստանում եղել է քննադատական մտքի դրսեւորումներով
Էդուարդ Շարմազանովը կընդունի բողոքավոր ուսանողներին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ժամը 14.00-ին ընդունել տարկետման իրավունքի փոփոխությունների դեմ խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիաները շարունակող 4-5 հոգանոց պատվիրակության: Նկատենք, որ ակցիայի մասնակից ուսանողները պահանջում են, որպեսզի իշխանական պատգամավորները իջնեն եւ հանդիպեն իրենց հետ: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ընդունելով երիտասարդներին՝ ինքն ուզում է ցույց
Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2018թ. պետական բյուջեի նախագիծը
Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթն ու նշել, որ 2018 թ. սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային շեշտադրումները, որոնք բխում


















































