Օրվա լրահոսը

Ամենավատ հետեւանքը լճացումն է լինելու

Հայտնի հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը, իմ կարծիքով, շատ լավ վերլուծություն էր գրել տարկետման իրավունքի թեմայով: Նա ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր» խումբը, որը, ոմանց կարծիքով, իբր «շահադիտական նպատակներով» պետք է դեմ լինի «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին: Սակայն իրավիճակն այլ է՝ սկզբունքորեն կողմ լինելով այդ ծրագրերին՝ հեղինակը բարձրաձայնում է ավելի խորքային հարցեր, հրավիրում

Վիգեն Սարգսյան. Ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար

Ինչպես օրինագծերի մշակման փուլում, պաշտպանության նախարարությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը բոլոր, ինչպես նախաձեռնությանը սատարած, այդպես էլ՝ իրենց անհամաձայնությունը հայտնած շահառուների հետ` քաղաքական կուսակցություններից և Հանրային խորհրդից մինչև ուսանողական պաշտոնական և ոչ պաշտոնական միավորումներ:

5.1 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաեւ Հայաստանում

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

«Ծիծաղելի է ու զավեշտալի». «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկոտ օրինագծի անունը փոխվել է

Իրավապաշտպանը միտում է տեսնում՝ «ընտանեկան բռնություն» եզրույթը խեղաթյուրվել է

«Ահաբեկչության համաշխարհային ինդեքսում» Հայաստանը 75-րդն է. IEP

Սիդնեյի համալսարանի Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2017թ» զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 75-րդ հորիզոնականը՝ համարվելով ահաբեկչության ցածր վտանգ ունեցող երկիր: Հայաստանում ահաբեկչության վտանգը գնահատվել է 2,374 միավորով (առավելագույնը՝ 10 միավոր): Ահաբեկչության համար առավել վտանգավոր երկրներն են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանը, Եմենը, Սոմալին, Հնդկաստանը, Թուրքիան, Լիբիան: Զեկույցում նշվում է, որ 2002-2016թթ. ընթացքում

Սերժ Սարգսյան. Ռուսաստանի ժողովրդի ավանդույթները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր երկրում

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնակցել են «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողությանը

Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին վերադարձրեց Հայաստանում գողացված Վրուբելի նկարը

Մոսկվայում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները

«Տաշտի մեջ ենք լողանում…1 մահկաճալ ունենք, իսկ ուտելիքը միայն կարտոֆիլն է»

Եղեգնաձորում բնակվող ընտանիքն օգնության կարիք ունի

Ահազանգ. «Դիլիջան» ազգային պարկում կրկին կրակոցներ են հնչել. EcoNews.am

Օրերս կրկին հարձակում և կրակոցներ են արձանագրվել «Դիլիջան» ազգային պարկում: Այս մասին հայտնում են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հավաստի աղբյուրները: Մեր տեղեկությունների համաձայն, նախորդ շաբաթ օրը երեկոյան մի քանի տղամարդ անհայտ պետհամարանիշերով երկու «Վիլիս» մակնիշի մեքենայով բարձրացել են «Դիլիջան» ազգային պարկի անտառային տարածքներից մեկը և անկանոն կրակ բացել: Անատառապահները նկատել են նրանց, սակայն զգուշացել են մոտենալ, քանի որ

Մոսկվայում բացվել է Մարտիրոս Սարյանի հուշատախտակը, որտեղ Վարպետն ապրել ու ստեղծագործել է

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Նիկոլայ Մալակովը և Սարյանի Երևանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն այսօր Մոսկվայում կատարեցին Մարտիրոս Սարյանի հուշատախտակի հանդիսավոր բացումը։ Կարմանիցկի նրբանցքի 2/5 տանը Սարյանն ապրել ու ստեղծագործել է։ Արմեն Ամիրյանի փոխանցմամբ, դեռևս Վալենտին Սերովին աշակերտելու տարիներին երիտասարդ Սարյանը մոսկովյան ցուցահանդեսների ակտիվ մասնակից էր, և Տրետյակովյան պատկերասրահը դեռևս ուսանող Սարյանից

ԱԺ-ն հրապարակել է ուսանողների և ԱԺ ղեկավարության հանդիպման ամբողջական տեսագրությունը

Ուսանողները մասնավորապես բողոքում են ԱԺ ամբիոնից իրենց հասցեին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթից: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկում է «թեթեւ տանել» նման բաները:

«Սասնա ծուռ» Գագիկ Եղիազարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դատավորը մերժեց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

«6-րդ դասարանի երեխայի պայուսակը կշռում է 5.2 կգ՝ փամփշտակալով լիցքավորված ԱԿՍ 74 ինքնաձիգի չափ». Հարց՝ ԿԳ նախարարին

1-4-րդ դասարանցիների համար խորհուրդ չեն տալիս էլեկտրոնային կրթության անցնել, տարբեր երկրների փորձ է ուսումնասիրվել, գտնում են, որ երեխան պետք է առնչվի թղթային տարբերակով տետրի, գրքի հետ: Իսկ անցումը էլեկտրոնային կրթության
ծախսատար է, պետք է տեխնիկական հագեցվածությունը քայլ առ քայլ անել, որ երեխաները կարողանան պլանշետով գնալ դպրոց՝ դասագրքերը թողնելով տանը:

Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի գործով վճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին

Դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ

«300 մլն-ով որեւիցե մեկը երկրագնդի վրա 20 տոկոսը չէր առնի». Վարչապետը՝ «Գազպրոմի» գործարքի մասին

Գործարքը համարում եմ տրամաբանական, որովհետեւ այդ ժամանակ ինչ գնով դա վաճառվել է, եղել է շուկայական գին: Մենք պետք է ֆիքսենք, որ դրա դիմաց «Գազպրոմ Արմենիան» որեւիցե ցենտ դիվիդենտ ՀՀ-ից չի հանել, ավելին՝ 1 մլրդ դոլար ներդրում է արել ՀՀ-ում:

«Եթե երկու ժամից ասեն՝ Եվրատեսիլ է, Միշան պետք է երգի, նա պատրաստ է բեմ բարձրանալ»․ պրոդյուսեր

«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 9-ամյա Միշան (Միքայել Գրիգորյանը)։ Առաջիկա ելույթի, քվեարկության կարգի փոփոխությունների և շատ այլ հարցերի մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հայաստանը ներկայացնող Միշան և նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանը։ «Այս տարի մեծ գործ ունենք անելու․ պետք է լավագույնս

«Ձեր ձեռն ա, կուզեք՝ հայտարարեք, որ Առինջ մոլը կամ այսինչ մոլը եկեք չստուգենք». Վարչապետը՝ «Ծառուկյանի» պատգամավորներին

Վարչապետը պատասխանեց, որ շատ անտրամաբանական է՝ մենք ինչո՞ւ պետք է մտնենք հատուկ Առինջ մոլ, Փեթակ մոլ կամ այլ մոլ, ինչո՞ւ պետք է հատուկ վերաբերմունք ունենանք այդ մոլի նկատմամբ, նպատակը ո՞րն է, կարո՞ղ եք ասել: Նպատակների մասին պատգամավորը խոստացավ առանձին զրույցում ասել ու խոսել:

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր. քաղաքացիների ձայներն աշխարհի տարբեր ծայրերից

Շարքային քաղաքացիները չափազանց հաճախ են կանգնած լինում կոռուպցիային դեմ հանդիման: Նրանցից կաշառք են պահանջում բժշկի մոտ ընդունելության, իրենց երեխաներին դպրոց տեղավորելու համար կամ ոստիկանությանը բողոք ներկայացնելիս: Եվ միշտ ամենից շատ տուժում են նրանք, ովքեր ամենից քիչ են ունակ կաշառք տալու: Զարմանալի չէ, որ կոռուպցիայի մակարդակի չափումն ընկած է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հիմքում: Թրանսփարենսի Ինթերնեշնլը

«Մենք պետք է հասկանանք՝ մեր մուսկուլները ինչքան աճ են թույլ տալիս». Կարեն Կարապետյան

Վարչապետը պատասխանեց. «20 տոկոսանոց աճ էլ ապահովենք՝ մեր բոլոր խնդիրները չի լուծվի: Մենք պետք է հասկանանք մեր ստարտային պայմանները, մեր մուսկուլները ինչքան աճ են թույլ տալիս: Դուք դա շատ լավ գիտակցում եք: Եթե որեւէ բան գիտեք, որ կարող է մեր աճի տեմպը ավելացնեք, հուշեք մեզ, ասեք՝ մենք ի՞նչը այնպես չենք արել»:

Իշխանությունն արշավ է վարում քաղհասարակության դեմ

Հայաստանի իշխանությունները կազմակերպված արշավ են սկսել քաղաքացիական հասարակության դեմ՝ ճնշելու հասարակական կազմակերպությունների օրինական գործունեությունը հանրապետությունում։ Տևական ժամանակ ընթացող այս քաղաքականությունը հատկապես ակտիվացել է վերջին երեք ամիսներին։ Քաղաքացիական հասարակության վարկաբեկմամբ զբաղված են թե՛ իշխանական պաշտոնյաներն ու պատգամավորները, թե՛ զանգվածային լրատվության որոշ միջոցներ։ Քաղաքացիական հասարակության դեմքը «սևացնելու» համար իշխանությունը և որոշ ԶԼՄ-ներ կիրառում են տարբեր մանիպուլյացիաներ, փաստային

«Երբ որ ապացուցվի վայրագությունը, վայրագն իր մեղքը կստանա». Վարչապետի պատասխանը՝ պատգամավորին

Վարչապետն ասաց. «Վայրագությունների վերաբերյալ վերաբերմունքս բացասական է: Եթե կա նման դեպք, պետք է հետաքննվի եւ համապատասխան գնահատական տրվի: Եթե հարցը «Առինջ մոլին» է վերաբերվում, ասեք՝ պատասխանեմ»:

Երեխայի թարթիչները կտրելու հարցը՝ ԱԺ-ում. «Խոսքը 6-7 տարեկան երեխայի է վերաբերում, գոնե խնայենք»

ԿԳ նախարարը պատասխանեց. «Ընդամենը կարճ ժամանակ հետո դպրոցի տնօրենը պարզաբանեց, որ նման խնդիր չկա: Երեխայի հոգեվիճակը այլ է, առաջին դասարանցու մասին է խոսքը, ընտանիքի ներսում խնդիր է եղել, մայրն է այդ խնդիրը կարգավորել: Մայրը չի համաձայնում, բայց որեւէ ձեւով այդ փաստը չի ապացուցվում»:

Վարչապետին ԱԺ-ում հիշեցրին՝ Սառնաղբյուրի մի բնակչի սոնոգրաֆիայի ապարատ եք խոստացել՝ տվեք

Վարչապետը զարմացավ՝ ո՞ւմ եմ խոստացել: Ցոլակյանը հիշեցրեց՝ դահլիճում եք խոստացել, մի բնակչի, երեւի մոռացել եք, դրա համար խնդրում եմ, անպայման դա ուղարկեք: Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Ընդհանրապես դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ, չեմ կատարում, բայց կվերհիշեմ»:

57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 16-ամյա աղջկան բռնաբարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահասին բռնաբարելու կասկածանքով։ 2017թ. նոյեմբերի 14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի անչափահաս բնակչուհին ենթարկվել է սեռական բռնության։ Վերջինս ժամը 20:40-ի սահմաններում գրավոր հաղորդում է ներկայացրել՝ մատնանշելով ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, դեպքի վայրը և

Ալիկ Սարգսյանը Վահան Մարտիրոսյանին բողոքեց Երեւան-Աշտարակ մայրուղու վթարներից

Ալիկ Սարգսյանն ասաց, որ գրավոր կներկայացնի իր վերլուծությունը, թե ինչու են վթարները լինում՝ անդառնալի կորուստներով: Նախարարը պատասխանեց, որ վթարները հիմնականում լինում են ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու պատճառով:

Գյումրու քաղաքապետարանն ապօրինություն է անում․ փաստում են Շիրակի մարզպետարանից ստացված փաստաթղթերը

Ինչպես անդրադարձել ենք՝ Գյումրու նորակառույց «Մուշ-2» թաղամասի 56 շենքի կողքին գտնվող կանաչ տարածքում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը (շինարարների ու բնակիչների պնդմամբ՝ տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը) խանութ է կառուցում։ Ու չնայած մեր հրապարակումից հետո Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը գրություն էր հասցեագրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում ապօրինի կառուցապատողին ենթարկել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության,

«Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ, թե չէ՝ թույլ տվեք, որ իմ մտածածը ներսս մնա». Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանին

Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, սա նշանակում է դուք կբավարարվեք փոխվարչապետի պաշտոնո՞վ, թե՞ գուցե վերադառնաք Մոսկվա:

Պատգամավորները բողոքում են մեր նվաստացուցիչ «նեգրի ռեյսերից», կառավարությունը գովում է՝ Մոսկվա եք թռչում 17 հազար դրամով

Մեր նվաստացուցիչ նեգրի ռեյսերը, որով եվրոպական օդանավակայաններ իջնում ենք կամ գիշերը 4-ին, կամ 4.30, իսկ տոմսերը, օրինակ` Փարիզից մի քանի անգամ ավելի էժան են եւ սպիտակ մարդու ռեյսեր են՝ ցերեկվա ռեյսեր: Իսկ մեր չվերթները, տոմսերը մի քանի անգամ ավելի թանկ են, բայց նեգրի ռեյսեր են՝ գիշերվա: Մենք ունենք ամենաամոթալի ավիացիոն քաղաքականությունը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031