Օրվա լրահոսը
Նարինե Աբգարյանի շնորհանդեսից ոմանք խռոված հեռացան (Ֆոտոշարք)
Միջոցառման կազմակերպիչը չէր հիշում, որ երբեւէ որեւէ հայ գրողի համար այսքան մարդ հավաքվեր:
Ռուսաստանի համար Մոզամբիկի չափ էլ չկանք
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշել է ներել աֆրիկյան Մոզամբիկ պետության պարտքը՝ 40 միլիոն դոլար: Այդ գումարով Մոզամբիկի դպրոցներում 5 տարի շարունակ 150 հազար երեխա կնախաճաշի: Սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը պարտք է ներում: 1992 թվականից մինչ օրս Ռուսաստանը ավելի քան 140 միլիարդ դոլար պարտք է ներել մոտ 20 երկրի: Ամեն անգամ ասվել է, որ Ռուսաստանը
Բազմազավակություն են խթանում, բայց՝ անտուն թողնում (Ֆոտոշարք)
Քիշմիրյանների ընտանիքը հողաշեն տնակից էլ կզրկվի «Ես դուրսն եմ մնալու, վաղ թե ուշ քեռիս տունը ծախելու ա, ու ես վեց անչափահաս երեխաների հետ դուրսն եմ մնալու, օդից կախված»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հարություն Քիշմիրյանը: Քիշմիրյանների բազմազավակ ընտանիքը երկար տարիներ է՝ տուն չունի, բնակվում է Հարությունի քեռուց մնացած մի հողաշեն տանը, որը ոչ միայն որեւէ
Դիլիջանի համայնքապետարանը նախկին քաղաքապետի որդուն եւ այլոց դատի է տվել
Պատճառը համայնքին ունեցած պարտքերն են
Լայնածավալ ծառատունկ՝ Արգավանդի խճուղում
Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ժամանակ Ծովակալ Իսակովի անվան պողոտայի Արգավանդի խճուղու հատվածում իրականացվել են ծառատունկի լայնածավալ աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակա կառույցները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բնակիչներ: Արգավանդի խճուղում ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Ոչ-ոքի ուսանողներ-պաշտոնյաներ պայքարում. դեղին քարտ՝ իշխանության ներկայացուցչին
Լարված պայքարում այսօր ընթացավ ՀՀ պաշտոնյաների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների ֆուտբոլային թիմերի հանդիպումը։ Խաղն ավարտվեց 3։3 հաշվով։ Պաշտոնյաների թիմում խաղում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը, Հրայր Թովմասյանը, Էդուարդ Շարմազանովը, Անդրանիկ Կարապետյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին և այլք։ Ուսանողներն առաջին
Պաշտպանն այցելել է Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց և տուն-ինտերնատ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 10-ին այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց: Այցի ընթացքում ստուգվել են երեխաների և տուն-ինտերնատի խնամյալների իրավունքների ապահովման վիճակը, ուսումնասիրվել են փաստաթղթերը: Մինչ այդ, եռօրյա այցի ընթացքում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները մոնիթորինգային այցեր են կատարել Գյումրու երեխաների խնամք և պաշտպանություն
Հայցվոր. «Ինձ հետին «հարիֆի» տեղ դնելով, չարաշահել է վստահությունս՝ իբրեւ մանրապճեղ շահախարդախ»
«Թեպետ արդեն առ 2017թ. հունիսի 1-ը, երբ ակնհայտորեն չէր էլ ուզում կատարել կանխավ փոխպայմանավորված, առանց այն էլ խիստ փոքրաչափ վարձատրությունս (ընդամենը 60.000 ՀՀ դրամ՝ 2 ամսվա անչափազանցորեն գերխտացրած, չարչարալից, ակնավնաս ու առողջաքայքայ աշխատանքիս դիմաց), եւ երբ պատասխանողին առճակատ նախատեցի ու նախազգուշացրի նրան հրապարակավ խայտառակելու մասին, դատելով մի շարք ուղղակի եւ անուղղակի հանցանշաններից (հենց այդ օրը
Վայոց Ձորի մարզի դատախազությունում ընտրակաշառք առաջարկելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել
2017 թվականի նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ս.թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին
Սկանդալային «Մաթիլդա» ֆիլմի, պոռնոաստղի եւ հավատացյալների զգացմունքները վիրավորելու մասին
Օրերս դիտեցի ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմը: Իմ տպավորությամբ, սովորական այդ ֆիլմի շուրջ աղմուկը մի քիչ ուռճացված էր: Ֆիլմը հրաժարվել էին ցուցադրել ՌԴ խոշորագույն կինոթատրոնների ցանցերում, որոնց թվում է Սամվել Կարապետյանին պատկանող Սինեմա Սթարը, change.org-ում ֆիլմի դեմ ստորագրահավաք էր սկսվել, դատական գործընթաց, գործին խառնվել էր նաեւ Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան: Ոմանց զայրացրել
Պարզվել է Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը
Նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կամրջից ցած նետվողը Երևան քաղաքի Այգեձոր փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Հ.-ն
Արտակարգ դեպք Մխչյանում. Կրակոցներ, ծեծկռտուք՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ. shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրում զննություն են կատարել, որտեղ
Արմեն Մարտիրոսյանը՝ ԱՄԷ երջանկության նախարարության եւ գրքի հեղինակավոր տոնավաճառի մասին
Աշխարհում անցկացվում են հեղինակություն վայելող մշակութային միջոցառումներ, որոնցից որոշներին Հայաստանը վերջերս է սկսել մասնակցություն ունենալ։ Խոսքն այս դեպքում Միացյալ Արաբական Էմիրություններում՝ Շարժայում, ավելի քան երեք տասնամյակ անցկացվող գրքի միջազգային տոնավաճառի մասին է։ Ի դեպ, ԱՄԷ-ում միայն վերջին ժամանակներում սկսվել է ավելի շատ գնահատվել կրթությունը եւ դրա շնորհիվ բացվել են միջազգային մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություններ, հիմնվել
Նոյեմբերի 5-ից 11-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ
Նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի ընթացքին հետևել է Կամո Արեյանը
Մայրաքաղաքը հերթական անգամ սանմաքրելու և նոր ծառերով համալրելու աշխատանքների ընթացքին տեղերում հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Դավթաշեն վարչական շրջանում քաղաքապետի առաջին տեղակալը նաև անձամբ է ծառեր տնկել: Դավթաշենի կամրջի հարևանությամբ կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, արվեստագետներ, վարչական շրջանի բնակիչներ: Հիշեցնենք,
Դպրոցական դասագրքերի մասին
Աշակերտին գիտելիքների տրամադրումը մեթոդաբանական յուրահատուկ հմտություններ է պահանջում, որը, ցավոք, չենք կարող գտնել ներկայիս ոչ բոլոր դպրոցական դասագրքերում: Ես էլ տանը դպրոցական երեխա ունեմ, անմասն չեմ մնում նրա դասապատրաստումից, եւ ամեն անգամ համոզվում եմ, որ որոշ դասագրքեր կարծես գրվել են ոչ թե դպրոցականների, այլ դասագրքերի հեղինակների կողմից, իրենց իսկ գործընկերներին հաճոյանալու համար՝ ընտրելով որքան «բարդ,
«Հըզբոլլահն» ընդդեմ Սաուդյան Արաբիայի. իրավիճակը Լիբանանում սրվում է
Լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը Սաուդյան Արաբիային մեղադրել է Լիբանանում իրավիճակը սրելու մեջ՝ հայտարարելով, որ սուննիական թագավորությունը տնային կալանքի տակ է պահում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին, հաղորդում է BBC-ն: Տեսաուղերձում Նասրալլահը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատերազմ է հայտարարել Լիբանանին և նրա դեմ է տրամադրում Իսրայելին: Լիբանանը հայտնվել է տարածաշրջանային հակամարտության կենտրոնում սուննիական
Հարթ մատուտակի եւ եզան լեզվի պատրաստուկը՝ հրաշալի խորխաբեր միջոց
Շատերն այս ժամանակահատվածում չեն կարողանում ձեռնպահ մնալ մրսածությունից, գրիպից, բրոնխիտներից: Չկանխարգելելու եւ չբուժելու հետեւանքով առաջանում են տհաճ երեւույթներ, որոնք կարող եք անցկացնել բնական միջոցներով: Որպես խորխաբեր միջոց բնաբույժներն առաջարկում են 1 ճաշի գդալ մանրացված հարթ մատուտակի կոճղարմատին՝ արմատներով, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել եռացող ջրաբաղնիքի վրա 20 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել:
Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին
Մոսկվայում` Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում, նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում
Արցախում տարկետում չկա, ընդհանրապես՝ մեզ մոտ տարկետում չի եղել. Արթուր Թովմասյան. «Հրապարակ»
Ներկայացնում ենք Արցախի խորհրդարանի նախկին նախագահ, այժմ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ հարցազրույցից հատված. – Վիգեն Սարգսյանի վերջին նախաձեռնությանն ինչպե՞ս եք վերաբերվում տարկետման իրավունքի վերացման մասով։ Տեսակետ կա, որ սա առաջնագիծը համալրելու մեխանիկական միջոց է։ -Արցախում տարկետում չկա, ընդհանրապես՝ մեզ մոտ տարկետում չի եղել։ Ես եղել եմ Ազգային ժողովի նախագահ, դրանից հետո իմ
Արմեն Աշոտյան. «Մեր առաջ խնդիր է դրված պոկվել Ադրբեջանից եւ ստանալ համաձայնագիրը»
Նոյեմբերի 11-ին «Հոդված 3» ակումբը կազմակերպել է հանրային քննարկում «Բրյուսելի գագաթաժողովից առաջ. ինչպե՞ս է ազդում Կատալոնիայի ճգնաժամը ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարի վրա» թեմայով: «Մենք ավելին ենք պլանավորում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ որոշել ենք հրավիրել խորհրդարանական լսումներ, ինչը նաեւ քաղաքական մեսիջ է, առ այն, որ Հայաստանը գնում է ստորագրման….Եղած խնդիրներով հանդերձ, մենք հասնում ենք նրան,
Այս օրերին ԵՊՀ-ի 1800 ուսանող չի հաճախում դասերի. ՀԺ
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, մեր հարցմանն ի պատասխան, անդրադառնալով բացականերին, ասաց, որ իր ունեցած վերջին տվյալով՝ նրանց թիվը մոտավորապես 1800 է՝ ընդհանուր առմամբ մոտ 18 հազար 500 ուսանողից: Ռեկտորը միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ դասադուլին մասնակցում են ընդամենը 200 ուսանող: «Մաքսիմում լինում են 200 հոգի: Մեծ մասը համալսարանականներ են, բայց նաեւ ուրիշ տեղերից
«Բոլորն են հիշում, որ այս այգու տարածքում ուզում էին բազմաբնակարան շենք կառուցել». Տարոն Մարգարյան
Նոյեմբերի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծի այգում: Ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը և Հարություն Կարապողոսյանը: Դեռևս 2013թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգված հանգստի գոտին ծառատունկի ընթացքում համալրվել է նոր տնկիներով: «Բոլորն են հիշում, որ
Հանուն հերոսանալու ուսանողները պետք է զոհվե՞ն. «Հրապարակ»
Երեկ համացանցում մի լուսանկար տեղադրվեց (այն տեղադրված է նաև վերևում)։ Մի փոքր խոսենք դրա մասին։ Միանգամից արձանագրենք՝ դրա ենթատեքստում դրված բովանդակությունը պարզապես նողկալի է՝ մանրախնդիր սրբապղծություն։ Իբրև թե Ռոբերտ Աբաջյանը (խաղաղություն նրան) գնացել ու զոհվել է, իսկ դուք այստեղ՝ Երևանի կենտրոնում փորձում եք խուսափել բանակից։ Նկարի փիլիսոփայությունը ավելի հեռուն է գնում․ պատերազմի մասնակիցները զոհվել են,
Հայաստանում կյանքը թանկացել է. գնաճային ճնշումը չի նահանջում. «Ժողովուրդ»
Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բարձրացել են: Ասել է, թե գնաճային ճնշումը չի նահանջում: Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը եւ ո՛չ էլ կենսաթոշակը: Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.3 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է մսի, ձկան եւ ծովամթերքի,
Սկզբունքորեն դեմ չէ, բայց պահը չի եկել. «Հրապարակ»
Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում վերջապես կայացել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պետրոս Մակեյանի հանդիպումը։ Մակեյանը, ինչպես հայտնի է, համակարգում է Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Ազգային ճակատի կազմակերպչական աշխատանքները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը Սեֆիլյանի՝ ճակատ ձեւավորելու կոչի հասցեատերերից է։ «Ժառանգության» ղեկավարը տեւական բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել ու համաձայնել հանդիպել։ «Պետք է ասեմ, որ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձևաչափով բանավեճին. ԵՊՀ ուսխորհուրդը չի կիսում ցուցարարների կարծիքը
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության 10.11.17թ.-ին տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասինե օրենքի նախագծի և վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հետևյալ հայտարարությունը: Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսված տարկետման ձևաչափի փոփոխության հետ առաջացած բողոքի խաղաղ ակցիաները, մենք համարում ենք հասարակական հարաբերությունների կարևոր գործընթացներ: Ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի կամ
Հոսանքազրկումներ Երևանում և ՀՀ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Լենինգրադյան փ. 31Բ, 31Գ, 31Վ, Դավիթաշեն 4-րդ թաղ. 38, 39, 41 շենքերը, Բագրատունյաց փ. 19, 21, Նժդեհի փ. 2, Եղբայրության փ. 15, 16 շենքերը, Նժդեհի փ. 1, 3, Մանանդյան
«Սպասվում են արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր». Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես տեղեկացնում է. «Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»։
ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում. ԵԱՏՄ շուկայում շարժ չկա. «Ժողովուրդ»
Սիգարետի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուհահեռ` աճում է նաեւ արտահանումը: Միայն թե ծխախոտը հիմնականում արտահանվում է ոչ թե ԵԱՏՄ երկրներ, այլ արեւելք: Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը Իրաքն է: Այս տարի աճել են ՀՀ-ից Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ սիգարետի արտահանման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝


















































