Օրվա լրահոսը
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. իրականացվել՝ կայուն հանցավոր խմբի կողմից
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժիններում ապօրինի ծառահատումների նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և հազարավոր ծառեր հատելու համար։ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում 2014-2017 թթ. իրականացված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր
Կարո Եղնուկյանը վատառողջ է. դատական նիստը հետաձգվեց
Վերաքննիչ Քրեական դատարանում այսօր հետաձգվեց Վարուժան Ավետիսյանի՝ 2015-2016 Ամանորի գիշերվա ընթացքում ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը բողոք էր ներկայացրել այն մասին, որ 2015-2016 Ամանորի գիշերվա ընթացքում ոստիկանությունը դիմել է ապօրինի գործողությունների՝ բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ: Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր նիստը
Տարոն Մարգարյան. «Երևանի ամանորյա ձևավորման հարցում պետք է ցուցաբերվի միասնական մոտեցում»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման նախապատրաստման ուղղությամբ: Նշվել է, որ առաջիկա օրերին կավարտվի ամանորյա արտաքին ձևավորման առկա գույքի և պարագաների գույքագրումը, զուգահեռաբար կամփոփվեն հնարավոր նոր լուծումների վերաբերյալ ներկայացված առաջարկները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա
Ովքեր են Լոռիում դարձել համայնքների ղեկավարներ
Երեկ Լոռու մարզի թվով 61 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Դրանց արդյունքում կազմվեցին 10 խոշորացված համայնքներ: Խոշորացման արդյունքում Ալավերդի քաղաքին միացան՝ Ակներ, Աքորի, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Հաղպատ եւ Ջիլիզա համայնքները: Իսկ համայնքապետի միակ թեկնածուն ՀՀԿ-ական Սասուն Խեչումյանն էր, որը Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի պետն էր: Նախնական արդյունքներով նա հավաքել է 6914 ձայն:
Սիսիան համայնքի նորընտիր ավագանու կազմը
Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սիսիանի համայնքի ավագանու անդամի համար առաջադրվել էր 36 թեկնածություն: Առավելագույն ձայներով Սիսիանի համայնքի ավագանու անդամ են ընտրվել հետեւյալ անձինք`(ցանկը ներկայացնում ենք ըստ այբուբենական կազմի). ԱՅՎԱԶՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹԻ – 478 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՅԿ ԱՏՈՄԻ- 854 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ ՀՐԱՉԻ -582 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՎԻԼԻԿԻ- 425 ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱԼԵՐԻԿԻ- 406 ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԼԱՎԻԿԻ – 431
Մարմաշենում ՀՀԿ-ն պարտվեց Ռոմիկ Մանուկյանի թեկնածուին
Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացվող համայնքում երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել է դաշնակցական Կարեն Արշակյանը, որը Ազգային ժողովի պատգամավոր Ռոմիկ Մանուկյանի սատարած թեկնածուն է, նրա եղբոր բիզնես գործընկերն է ու հանրությանն առավել հայտնի է Վեգայի Կարեն անվամբ: Նա ստացել է 1416 ձայն: Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը, որին պաշտոնապես առաջադրել էր ու սատարում էր ՀՀԿ-ն, ձայների
Տարոն Մարգարյան. «Խստորեն հետևեք, որ հատկապես գլխավոր փողոցներում չորացած ծառերի հատման արդյունքում դատարկ մնացած բնաբաժակներում անպայման նոր ծառեր տնկվեն»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում շարունակվում են ծառերի և թփերի խնամքի, ծառերի չորացած ճյուղերի աշնանային էտի աշխատանքները։ Զեկուցվել է նաև, որ զուգահեռաբար շարունակվում են նոյեմբերի 11-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի կազմակերպման ու անցկացման նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ
Նորվեգիան 2016 թ. արգելել է զենքի վաճառքն Ադրբեջանին. razm.info
2016 թվականին Նորվեգիան արգելանք է դրել Ադրբեջանին, Իսրայելին, Իրանին և մի շարք այլ երկրներին սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի վրա: Այս մասին նշվում է Նորվեգիայի ԱԳՆ հոկտեմբերի 27-ին հրապարակած զեկույցում: Ադրբեջանից բացի արգելանքի տակ գտնվող երկրների շարքում են նաև Իսրայելը, Իրանը, Սաուդյան Արաբիան … Որպես արգելանքի պատճառ Նորվեգիայի ԱԳՆ-ն հղում է անում Նորվեգիայի խորհրդարանի
Դեսպան Թումանյանը Լորիս Ճգնավորյանին հանձնեց ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Նոյեմբերի 5-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն՝ ի պատիվ իրանահայ հայտնի դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի: ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Լ. Ճգնավորյանի 80-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ վերջինիս հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Դեսպան Ա. Թումանյանը բարձր գնահատեց Լ. Ճգնավորյանի մեծ աշխատանքը երաժշտական արվեստի զարգացման գործում, ինչպես նաև նրա հայրենանվեր գործունեությունը ՀՀ անկախացման
Ինչու հանվեցին կրկեսի գունավոր ապակիները
Կրկեսի շինարարությունը մոտենում է ավարտին: Տանիքն ընթացքի մեջ է, իսկ հոկտեմբերին մի քանի անգամ ապակիների վրա երեւացին գունավոր քառակուսիներ, որոնք կարծես դուր էին գալիս քաղաքացիների մի մասին: Օրեր առաջ կրկեսի ապակիների գունավոր հատվածը «քերվեց»: Ինչու՝ հարցին երեկ «Առավոտին» պատասխանեց գլխավոր ինժեները՝ Ավագ Հովհաննիսյանը. «Եթե նկատել եք, մի քանի անգամ կրկեսի շենքը երեւաց տարբեր գունավոր գամմաներով:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Լեւոն Ալթունյան. 280 մլրդ դրամ է հարկավոր
Համակարգին տրամադրվելիք գումարների կրճատումն ըստ նախարարի, չի ազդում մատուցվող ծառայությունների վրա
Մալիշկա գյուղի բնակչին սպանելու համար մեղադրանք է առաջադրվել հարևանին
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի մահվան իրական հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել հարևանին: 2017 թվականի հուլիսի 12-ին ահազանգ էր ստացվել Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի ինքնասպանություն գործելու մասին. նույն օրը՝ ժամը 17։05-ի
«Իգլան» ոչ մի տեղից էլ չի բերվել». փաստաբանը վստահ է՝ Սամվել Բաբայանն անմեղ է (Տեսանյութ)
«Սամվել Բաբայանը զենք բերել-տանելու հետ ոչ մի առնչություն չունի»,-ասում է նրա շահերի պաշտպանը
ՊՆ-ի համար զենք ներմուծելն ազատվում է ԱԱՀ-ից
Հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիր էր առաջացել զենքի ներմուծման հետ, քանի որ անգամ նվիրատվությամբ ՀՀ մտնող զենքի համար ստիպված մարդիկ վճարում էին հարկ:
Շրջանցելը շրջափակում չէ
Ըստ Գագիկ Մինասյանի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել է նաեւ Ռուսաստանի աջակցությամբ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համամիտ չէ, որ ՀՀ իշխանություններն անգործությամբ են հակադարձել Հայաստանը մեկուսացնելու ադրբեջանաթուրքական ջանքերին: Օրերս պաշտոնապես բացվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Երկաթգծի կառուցման գաղափարը թյուրքական պետությունները հղացել էին տասը տարի առաջ: Ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ արգելքների՝ երկաթգիծը կառուցվեց: Թեեւ
Լեւոն Ալթունյան. Առաջիկա մեկ տարվա ընթացքում շտապօգնությունը վճարովի չի դառնա
Իսկ համակարգում ստվերը չափելու համար հարցումներ կիրականացվեն
«Սասնա ծռերի» գործով դատավոր Մակյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի (Տեսանյութ)
Մուշեղ Շուշանյանը դեռ չի հստակեցնում միջնորդության հիմքերը, քանի որ դեռեւս երկու նիստ է կայացել, սակայն նրա գործընկերը ներկայացնելու է այն առաջիկա նիստում
Ռադիկ Մարտիրոսյան. «Կառույցի անունն է հմայիչ, դրա համար էլ 5 հոգի դիմել է մրցույթի»
ԳԱԱ նախագահը` Փորձաքննությունների ազգային բյուրոյի ընտրությունների մասին
Էդմոն Մարուքյանի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին. Տնտեսվարողների բեռը կթեթեւանա
Էդմոն Մարուքյանն ասաց, որ քաղաքացու վրա չարդարացված բեռ են դնում. «Մենք պարտադրում ենք, որ նա մի քանի պահանջների բավարարի՝ չօգտվելով դրանից եւ միասնական պետտուրք վճարի: Կառավարությունը միջազգային Doing business-ով ուզում է ցույց տալ, որ լիցենզիաները ՀՀ-ում քիչ են: Բայց Doing business-ը մենակ լիցենզիաների թիվը չէ, կարելի է այնպես անել, որ հասկացվի՝ ավելի է հեշտացել:
«Պետության գործառույթներն աղավաղված են»
Ըստ բանասիրության դոկտոր Սուրեն Զոլյանի՝ բանակից տարկետման իրավունքը սահմանափակելով, իշխանությունը առաջարկում է` կյա՞նքդ, թե՞ դրամապանակդ: «Ցավոք, գիտության ողնաշարն արդեն կոտրված է, եւ դրա վկայությունն արձագանքի բացակայությունն է: Բուհական եւ գիտական համակարգերը որեւէ ձեւով չարձագանքեցին, թե՝ ի՞նչ է կատարվում: Բացի մեկ տասնյակ ուսանողներից, մենք արձագանք չգտանք, եւ սա ցույց է տալիս, որ այդ համակարգը գոյություն չունի»,-
Ախթալայի քաղաքապետը 176 ձայնով պարտվեց Ճոճկանի համայնքապետին
Լոռու մարզի Ախթալա համայնքում երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթեց Ճոճկանի համայնքապետ Արկադի Թամազյանը: Ախթալայի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին 3 թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ում թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ-ն, ինքնաառաջադրված անկուսակցական Սուրեն Թամազյանը, որը Ախթալայի նախկին քաղաքապետն էր եւ Ճոճկանի համայնքապետը: Արկադի Թամազյանը Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն այս ընտրություններում ինքնաառաջադրվել էր: Ախթալայում
Բացահայտվել են ծառերի մեծ ծավալների ապօրինի հատումների, պաշտոնատար անձանց կողմից թողտվության, հովանավորչության, սխեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր
ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր: Նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի
Սպառնացել են 2009թ.-ի սպանությունը բարդել Սանասար Գաբրիելյանի վրա, որ «ցուցմունք գրի Սամվել Բաբայանի դեմ» (Տեսանյութ)
Ամբաստանյալը պնդեց, որ ԱԱԾ-ում քննիչները սպառնացել եւ ուղղորդել են «Իգլա»-ի գործով վկաներին
Հարցում. Մեծամասնությունը համարում է՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը անհրաժեշտ է՝ եթե հավասար գործի
Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին: Հարցման մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի 5 տարբերակ՝ «վաղուց էր անհրաժեշտ ընդունել. բանակը ուսմանը չի կարող խանգարել», «զրկում է երիտասարդներին սովորելու հնարավորությունից», «ոչինչ չի փոխի. ով կարող է՝ փող կտա, բանակից կազատվի», «կնպաստի միայն արտագաղթին», «անհրաժեշտ է մեր հասարակությանը,
«7 գույն»-ը ներկայացվեց Շարժայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում
Նոյեմբերի 1-11-ը Շարժայում անցկացվում է մանկապատանեկան գրքի միջազգային տոնավաճառը, որի շրջանակում նոյեմբերի 4-ին, Շարժա-IBBY-ի /Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե/ տաղավարում կայացավ հայաստանյան գրողների «7 գույն» ժողովածուի շնորհանդեսը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստան-IBBY-ի նախագահ Ռուզան Տոնոյանը: Իր խոսքում հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն անդրադարձավ գրքի ստեղծման ուղուն. «Գիրքը ստեղծվեց հայ մանկագիրների, նկարազարդողների և թարգմանիչների համար կազմակերպված միջազգային
Զինվորը կորցնում է գիտակցությունը, սակայն ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար եւ ուղարկվել զորամաս. Բաց նամակ պաշտպանության նախարարին
Հարգելի պարոն նախարար Ս.թ. մարտի 16-ին և ապրիլի 25-ին համապատասխան գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ըստ հիվանդությունների ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների և արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական
Նիկոլ Փաշինյան. «Մինչեւ ինֆարկտի չհասնի՝ չե՞ք փոխհատուցի»
Լեւոն Ալթունյանը հստակեցրեց` սրտի ստենտավորման գումարները կնվազեն


















































