Օրվա լրահոսը
ՀՀ կառավարությանը կոչ են անում պայմաններ ստեղծել, որ երեխան ճանաչի բռնությունն իր բոլոր դրսեւորումներով
Մինչ այս օրերին հանրային քննարկման է դրված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, եւ այս նախագծի ընդդիմադիրները քննարկման առանցքում հիմնականում ծնող-երեխաներին վերաբերող կետերն են «սրերով» ընդունում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեկ նոր զեկույց է հրապարակել, որտեղ մի հատված արտացոլում է հայաստանյան պատկերը երեխաներին տարբեր տեսակի բռնության ենթարկելու վերաբերյալ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, հղում անելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2015թ.-ի
Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 13 նյութ
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում նոյեմբերի 6-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 13 նյութ՝ նոյեմբերի 5-ին մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Նշված 13 նյութերից 7-ն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 5-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի մարզային
«Արդարությունն առանց ուժի՝ թուլություն է, ուժն առանց արդարության՝ բռնակալություն». Զարուհի Փոստանջյան
Մենք գիտակցում ենք, որ ավելի քան երբևէ, արտաքին և ներքին սպառնալիքների տարանջատումը այլևս չի համապատասխանում իրականությանը: Այս համատեքստում` մենք գնահատում ենք հայկական արդի պետությունում գործող բռնակալական` ավտորիտար ռեժիմի առկայությունը (կառավարվող ժողովրդավարություն հասկացության ներքո) ու համատարած կոռուպցիան (էնդեմիկ բնույթով և հասարակության բոլոր ոլորտների ներթափանցվածությամբ) հայ ազգի ու հայոց պետականության համար նույնքան վտանգավոր են, որքան արտաքին ագրեսիան, հայրենիքի բռնազավթումը
Հոկտեմբերի 31-ի դատական նիստը բացահայտեց Անդրիաս Ղուկասյանի դեմ առաջադրված մեղադրանքի չհիմնավորված և անհեթեթ լինելը. Անահիտ Թարխանյան
2013 թ ՀՀ նախագահի թեկնածու և «Ռադիո Հայ» լրատվամիջոցի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Սկսած 2013 թ՝ այն պահից, երբ Անդրիաս Ղուկասյանը առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում և երկրում իշխանության հանդեպ ձևավորված մենաշնորհին մարտահրավեր նետեց, սկսվեցին մեր ընտանիքի համակարգված հետապնդումները, իսկ 2016 թ հուլիսին իմ ամուսնուն ապօրինի ձերբակալեցին կեղծ մեղադրանքով և
Նախագահն ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երևանում անցկացվող Համահայկական գիտաժողովին, ինչպես նաև քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր: Յուրի Օգանեսյանը բացի համաշխարհային գիտության մեջ իր առանցքային դերից՝
«Չեմ ընդունում օպերաներն ու բալետները կինոդահլիճների օրինակով ամեն օր ներկայացնելու պրակտիկան»
Ազգային օպերային թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի դիտարկումները «Առավոտը» քանիցս ներկայացրել է հատկապես վերջին տարիներին Հայաստան հյուրախաղերի եկած անվանի շատ արվեստագետների հիացական կարծիքը մեր պրոֆեսիոնալ հանդիսատեսի մասին: Ողջունելի է այն փաստը, որ հանդիսատեսը ակտիվ է նաեւ մշակութային օջախներում տեղի ունեցող «խոհանոցային» անցուդարձի նկատմամբ: Այս դեպքում խոսքը վերաբերում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային
Վիեննայի մէջ պղծած են Հայոց Ցեղասպանութեան յուշարձանը
Ֆրանսայի «Յառաջ» շաբաթաթերի փոխանցմամբ` Վիեննայի մէջ պղծած են Հայոց Ցեղասպանութեան նահատակներու յիշատակին կանգնեցուած յուշարձանը: Վիեննայի հայկական ընկերակցութիւններու խումբը այս առթիւ հրապարակած է հաղորդագրութիւն, ուր կ՛ըսուի. «14 տարի անց (2003 ապրիլին էր) Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն նուիրուած Վիեննայի (Իզեռ) յուշարձանը կրկին պղծած են: «Արդարեւ, անոր երկու երեսները ծածկեցին անարգական եւ անպատկառ արձանագրութիւններով: «Վիեննայի հայկական ընկերակցութիւններու խումբը ամենայն
Մանե Թանդիլյան. «Որտեղի՞ց եք այս գումարները գտնելու»
Հարց Արտեմ Ասատրյանին`կուտակային կենսաթոշակային հիմնադրամների մասին
ՏԻՄ ընտրություններին ցածր մասնակցությունը նաեւ բոյկոտ էր համայնքների խոշորացման դեմ (Տեսանյութ)
Ընդդիմադիր կուսակցությունները չեն կարեւորում տեղական ընտրությունները
Բաստուրմայի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների 2 արտադրամասերինը՝ վերականգնվել
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը: Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, բաստուրմայի վրա բացակայել է մակնշումը, բացի այդ՝ Երևանում գործող տնտեսվարողը չի ներկայացրել ներկրված մսի և ընդունվող հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, բաստուրմայի արտադրությունը չի իրականացվել արտադրողի սահմանած տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի
Սրտանց ներեք զղջացող մարդուն
Մեղք գործող մարդիկ 2 տեսակ են լինում: Նրանք, ովքեր տեսնում են իրենց մեղքը ու զղջում դրա համար, եւ նրանք, ովքեր չեն տեսնում իրենց մեղքը, կամ տեսնում են ու չեն զղջում: Զղջացող մարդուն պետք է սրտանց ներել: Հնարավոր է, որ ձեր կողակիցը մեղք գործի: Ընկեր, բարեկամ, ազգական կամ ամուսին: Ու դուք հայտնվեք մի այնպիսի իրավիճակում, որ
Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ: Այսպես, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ուսումնասիրել է նշված գործի նյութերում առկա` համապատասխան օպերատիվ-հետախուզական
Թուրքական համալսարանի պրոֆեսոր. «Թուրքիայում հայերենի մասնագետների մեծ պահանջարկ կա»
Թուրքական «Kayserihaber » լրատվական կայքը անդրադարձել է Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի հայագիտության ֆակուլտետի գործունեությանը: Ֆակուլտետի դասախոս պրոֆ. Գաֆֆար Մեհդիևը կայքի հետ զրույցում խոսել է Թուրքիայում հայերեն լեզվի ուսուցման կարևորության մասին: Մեհդիևը նշել է, որ ամեն տարի ֆակուլտետի ուսանողների թիվն աճում է, և չնայած 2010թ.-ին 6 ուսանողով են սկսել, այսօր ֆակուլտետում սովորում է 26 ուսանող: Մեհդիևը
Մարալիկում Սամվել Նիկոյանի սանիկը հաղթեց ազդեցիկ գործարարին
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի 17 միավորվող համայնքների (Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Նոր Շեն, որը Բագրավանի միավոր բնակավայրերից է, Գուսաննա, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրարփի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ, վարչական կենտրոնը կլինի Մարալիկ քաղաքը), համայնքապետի պաշտոնում երեկ տեղի ունեցած ընտրություններում հաղթող է ճանաչվել Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը՝ ստանալով 3909 ձայն: Նա, հիշեցնենք ՀՀԿ-ի թեկնածուն է, Սամվել
Թեքսասում տղամարդը կրակ է բացել եկեղեցում, կա 26 զոհ (Տեսանյութ). BBC
ԱՄՆ Թեքսաս նահանգի Սազերլենդ Սփրինգս քաղաքում (Սան Անտոնիո քաղաքից ոչ հեռու) զինված տղամարդը կրակ է բացել բապտիստական եկեղեցում, զոհվել է առնվազն 26 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ տեղի ժամանակով 11:30-ի սահմաններում՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ: Տեղի բնակիչների խոսքերով՝ սովորաբար կիրակնօրյա պատարագին ներկա են
Նիկոլ Փաշինյան. «Չենք ասում՝ պարտք վերցրեք, թոշակ ավելացրեք»
Արտեմ Ասատրյանը`թոշակների եւ նպաստների չավելացման մասին
ՏԻՄ ընտրություններ 2017. Նախնական տվյալներով առջեւում Արթուր Սարգսյանն է
2017 թ.-ի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում էին Արթուր Լավրենտի Սարգսյանը եւ Կարեն Հովհաննեսի Համբարձումյանը: Նախնական տվյալներով` Սիսիանի համայնքում քվեարկությանը մասնակցել է 12639 հոգի (54,45 տոկոս)՝ քվեարկելու իրավունք ունեցող 23 213 քաղաքացուց: Արթուր Սարգսյանը ստացել է 10.433 ձայն, Կարեն Համբարձումյանը` 1.891 ձայն: vorotan.am
«Արցախի պատկերով կտորներ են արտադրվում Թուրքիայում ու բերվում Հայաստան»
Դիզայներ Արփինե Մաթեւոսյանը դրանց ծագումը կասկածելի է համարում «Հայերիս մոտ մի էսպիսի բան կա. եթե մեկը մի բան ունի, մյուսն էլ է ուզում նույնից ունենալ: Ես, օրինակ, վզնոցներ էի պատրաստել, որոնց զարդանախշերը նույնն էին, գույները` տարբեր, բայց գնորդը կոնկրետ նույն երանգն էր ուզում, ես էլ էդ երանգը պատահաբար էի ստացել: Ու նորից տանջվում ես, չի
2017 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 22.7 տոկոսով
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ, որը 22.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 231.909 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.5 տոկոսով: 2017 թվականի հոկտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 220 726 մարդ՝ 7.4 տոկոսով
Գեւորգ Պետրոսյան. «Մասնավոր սեկտորում աշխատողները գտնվում են ստրկական պայմաններում»
Արտեմ Ասատրյանը հակադարձում է
Ախուրյանում Սամվել Բալասանյանի թեկնածուն հաղթեց Վարդան Ղուկասյանի ու Վարդևան Գրիգորյանի թեկնածուին
Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյանում համայնքում երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթեց Ախուրյանի 21 տարվա գյուղապետ, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը, որին սատարում էր նաև ՀՀԿ-ն ու հատկապես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այստեղ պայքարը հիմնականում ընթանում էր Արծրուն Իգիթյանի և ԲՀԿ-ի թեկնածու Կարեն Սերգոյանի միջև, որի քարոզարշավին ակտիվ մասնակցություն ունեին ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Վարդևան Գրիգորյանը: Արծրուն
Պետական եկամուտների կոմիտեն հոկտեմբերին ավելի քան 8,5 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար է վերադարձրել տնտեսվարողներին
Պետական եկամուտների կոմիտեն մեկ ամսում աննախադեպ՝ ավելի քան 8,5 մլրդ դրամ, ԱԱՀ-ի գումար է վերադարձրել տնտեսվարողներին: Այս մասին հայտնել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների ուսումնասիրությունների արդյունքներով 8,5 մլրդ դրամից ավելի ԱԱՀ-ի գումարը 47
Ցածր թթվայնության գաստրիտների դեպքում ընդունել կաղամբի տաք հյութը
Կաղամբը եւ նրա պատրաստուկներն օժտված են հակախոցային, հակամանրէային եւ մեղմ լեղամուղ ազդեցությամբ: Կաղամբի բջջանյութը լավացնում է աղիների գործունեությունը եւ բարերար ազդեցություն ունի միկրոֆլորայի վրա: Բացի այդ, բջջանյութը նպաստում է օրգանիզմից խարամների եւ խոլեստերինի դուրսբերմանը: Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ կաղամբի թարմ քամած հյութն ընդունել օրը 3 անգամ, 100-ական միլիգրամ՝ ուտելուց 20-30 րոպե առաջ: Ցածր թթվայնության գաստրիտների
Ատոմ Ջանջուղազյան. Գործազուրկների թիվը նվազել է
«Բնակարանը պետք է վերանորոգենք մյուս տարի, հետեւաբար ոչ պետք է հաց ուտենք, ոչ հագուստ գնենք». պատգամավորի հակադարձումը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 7-ին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը նույնքան կնվազի, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 7-ին, 9-10-ը սպասվում է անձրև, 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 7-ի
Թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ
Նոյեմբերի 2-ից 5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում կայացած թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (Մ17) հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ: Հայաստանի Հանրապետության թաեքվոնդոյի հավաքականի անդամ 59 կգ քաշային Ռոման Հայրապետովն իր քաշային կարգում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 68 կգ քաշային Անդրանիկ խաչատրյանը՝ դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը մրցավայր էր մեկնել հոկտեմբերի
ՀՀ ոստիկանությունը գրանցել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 47 դեպք
2017 թ. Նոյեմբերի 6-ի, ժամը 11-ի դրությամբ, Հանրապետության համայնքներում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 47 դեպք, որոնցից 13-ով կատարվում է նախաքննություն, 9-ը գտնվում է նյութերի նախապատրաստման փուլում, 25 ահազանգերը՝ ստուգման փուլում: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն: ՀՀ ոստիկանություն
Ատոմ Ջանջուղազյան. Առողջապահության նախարարության բյուջեն կրճատվել է, բայց լավ է
Հակոբ Հակոբյանը զարմացած է
Լևոն Կարապետյանի օրինակը ուսանելի է, ոգեշնչող, երբ անկոտրում կամքի ուժը և ձգտումը ի զորու է փոխել մարդու ողջ կյանքը
Լևոն Կարապետյանը անասելի կամքի ուժի և ձգտման շնորհիվ կարողացել է հասնել բազմաթիվ նվաճումների


















































