Օրվա լրահոսը

Ենոքավանի ընտրողների ակտիվությունը, Այգեհովտի ընտրողների պասիվությունը

Տարածքային ընտրական հանձնաժողի նախագահը եւ 2 անդամ մեկնել են Աչաջուր

ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ

Այսօր հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 129 633 է կամ 26.67 %: Քվեարկության մասնակիցների թվին, ըստ համայնքների, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել. կա մեկ զոհ

Նոյեմբերի 5-ին, ժամը 13:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող լամպերի նախկին գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 6-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին, 9-10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն կբարձրանա 2-4 աստիճանով, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 6-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 7-ին, 9-10-ին սպասվում է անձրև: ՀՀ ԱԻՆ

Ընտրության օրը Օձունում մի քանի հիվանդություններ «մոդայիկ» են դարձել

Այսօր Հայաստանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Լոռու մարզի 61 համայնքի միավորման արդյունքում կստեղծվի 10 խոշորացվող համայնք։ Մարզի Օձուն համայնքին կմիանան՝ Այգեհատ, Արդվի, Արեւածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի եւ Մղարթ համայնքները։ Օձունի թիվ 25/57 ընտրատեղամասում վաղ առավոտից ակտիվություն է նկատվում։ Այստեղ մարդիկ, թեև այս ընտրությունների հետ էլ հույս չեն կապում, միեւնույնն է իրար հերթ չտալով ընտրության

Բրաունի` շոկոլադային վայելք

Ամերիկյան այս աղանդերն ունի պատրաստման բազմաթիվ եղանակներ, հարյուրավոր բաղադրատոմսեր, սակայն կան հիմնական մի քանի «կանոններ», որոնք բրաունին բրաունի են դարձնում: Նախ` շոկոլադի կամ կակաոյի առատությունը. հենց անունը «բրաունի»`  brown (շագանակագույն) բառից է, որը հուշում է, որ խմորեղենը մուգ գույն ունի: Այս թխվածքի մեջ սոդան կամ փխրեցուցիչը տեղ չունի, հետեւաբար, այն չի կարող լինել շատ բարձր

ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ

Այսօր հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 49 020 է կամ 10.8 %: Քվեարկության մասնակիցների թվին, ըստ համայնքների, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: ԿԸՀ մամուլի ծառայություն      

«Ադրբեջանի ելույթը հերթական փորձն է աղավաղել իրականությունը և մոլորության մեջ գցել ներկաներին». հայտարարություն

Հայաստանի պատվիրակության հայտարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանին Նոյեմբերի 4-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը, օգտվելով պատասխանի իրավունքից, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ելույթին (Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը հասանելի է հետրյալ հղումով)։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ «Ադրբեջանի ելույթը հերթական փորձն է աղավաղել իրականությունը և մոլորության մեջ գցել ներկաներին։ Իրական ագրեսորը

Հենրիխ Մխիթարյանի թիմակիցներից երկուսն ապաքինվել են վնասվածքից

«Մանչեսթեր Յունայթեդը» ժամանել է Լոնդոն, որտեղ այսօր երեկոյան Անգլիայի պրեմյեր լիգայում հյուրընկալվելու է «Չելսիին»: Վնասվածքից հետո ՄՅՈՒ-ի կազմ են վերադարձել Մարուան Ֆելաինին եւ Մարկոս Ռոխոն: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, հավանաբար, հենց այս երկու ֆուտբոլիստներին նկատի ուներ՝ հայտարարելով, թե հույս ունի, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստներից մի քանիսն արդեն վերականգնված կլինեն «Ստեմֆորդ Բրիջում» կայանալիք խաղից առաջ: Աշոտ

Մեծ աղմուկ ընտանեկան բռնության թեմայով

Վերջերս Ազգային ժողովի նախաձեռնությամբ լսումներ ու քննարկումներ տեղի ունեցան ընտանեկան բռնության թեմայով: Հիմնականում քննության էին առնվում ընտանիքների ներսում երեխաների ու կանանց ճնշման դեպքերը: Քննարկումները տեղի էին ունենում միջազգային ու եվրոպական կառույցների ու ինստիտուտների ցանկությամբ ու նախաձեռնությամբ: Գաղտնիք չէ, որ հայկական ընտանիքներն ավելի կուռ ու ամուր են, քան եվրոպականները: Գաղտնիք չէ նաև, որ հայկական ընտանիքներն ավանդաբար

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է ՏԻՄ ընտրություններին

Նոյեմբերի 5-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական եւ մարզային ստորաբաժանումներն աշխատում են վաղ առավոտից։ Աշխատանքային խմբեր են գործուղվել այն մարզեր, որտեղ ստորաբաժանումներ առանձնացված չեն։ Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով: ՀՀ մարդու

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության փուլի արծաթե մրցանակակիր

Վարշավայում ընթացող հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլում Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ հանդես գալով մեծահասակների էլիտ խմբում՝ սկրեչ մրցաձեւում նորամուտը նշեց արծաթե մեդալով։ Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը մրցման ավարտից հետո Aravot.am-ին փոխանցեց, որ այս արդյունքը բավականին շատ միավոր բերեց իր սանին եւ զգալիորեն մոտեցրեց եկող տարի կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքին:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Հերսոնեսում լքել է լավագույն տասնյակը

Կրետե կղզու Հերսոնես քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեկ Գերմանիայից կրած պարտությունից հետո լքել է առաջատարների տասնյակը: Մեր թիմը ութ միավորով տեղ է զբաղեցնում 11-րդ հորիզոնականում: Այսօր կայանալիք ութերորդ տուրում մեր մրցակիցը Լեհաստանի ընտրանին է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ euroteams2017.com-ի

Արամ Ա. Կաթողիկոս. «Քանդուած Տէր-Զօրը եւս պիտի վերաշինենք հաւաքական հաւատքով ու յանձնառութեամբ». Արամ Ա. Կաթողիկոս. «Գանձասար»

«Գանձասար». «Յուզումով, ցաւով ու ընդվզումով դիտեցի Տէր-Զօրի մեր եկեղեցւոյ ու համալիրին նկարները: Քանդում եւ ամայութիւն…: Տէր-Զօրը մեր ժողովուրդին համար հոմանիշ եղաւ ցաւի, տառապանքի ու ցեղասպանութեան: Տէր-Զօրը նաեւ խորհրդանիշ եղաւ մեր ժողովուրդի վերածննդեան: Պատմութեան ընթացքին մեր թշնամիները քանդած են, բայց մենք վերաշինած: Քանդուած Տէր-Զօրը եւս պիտի վերաշինենք հաւաքական հաւատքով ու յանձնառութեամբ»: Այսպէ՛ս ըսաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.

Հայաստանի շախմատիստուհիները մեկ քայլ էլ առաջադիմեցին Եվրոպայի թիմային առաջնությունում

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Կրետե կղզում անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությունում յոթերորդ տուրից հետո թիմային ինը միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում: Այսօր մեր աղջիկներն ուժերը չափելու են Չեխիայի Հանրապետության թիմի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ euroteams2017.com-ի

ՏԻՄ ընտրություններ. բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, հանրապետության 69 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 3-ում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ

Առաջին անգամ է, որ նման միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի բնապահպանական իրավունքների ճանաչման կոչ է արվում. Արմեն Աշոտյան

«Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես հայտնում է. «Շարունակում եմ ծանոթացնել ձեզ ԵՎՐԱՆԵՍՏ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի արդյունքներին: Նիստին ընդունվեց նաև էներգետիկ ոլորտին վերաբերող զեկույցը «ԱլԳ տարածքում ամրապնդելով համագործակցությունն էներգետիկ ոլորտում Փարիզի Կլիմայի Փոփոխության Համաձայնագրի կատարմանը ընդառաջ» (Enhancing energy cooperation within the Eastern Partnership, towards the implementation of 2015

Ռումինիա-Հայաստան կանանց պայքարը Եվրոպայի առաջնությունում ավարտվեց ոչ-ոքի

Եվրոպայի թիմային առաջնության յոթերորդ տուրում Ռումինիա-Հայաստան կանանց հավաքականների դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարավ, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի արեցին, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Մարիա Գեւորգյանի ՖԲ էջի

Ինչո՞ւ չեն նկատում «փիղը սենյակում»

Վերջին ամսվա ընթացքում բուռն քննարկման թեմա է դարձել Եվրոպական Միության (ԵՄ) հետ համաձայնագրի ստորագրումը։ Բազմաթիվ հարցազրույցներ, մամլո ասուլիսներ և փորձագիտական կլոր սեղաններ են կազմակերպվել, որտեղ բազմաբնույթ քաղաքագետներ, վերլուծաբաններ, իշխանական և ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ռուսամետներ և եվրոպամետներ բարձրաձայնել են իրենց մտահոգությունները և հայտնել են իրենց կարծիքը, թե որ կողմը և ինչ պատճառով չի ստորագրի պայմանագիրը նոյեմբերի

Պատահար՝ Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 4-ին, ժամը 18:20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 520» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Գ.) դուրս

Ռումինիա-Հայաստան կանանց պայքարը Եվրոպայի առաջնությունում ավարտվեց ոչ-ոքի

Եվրոպայի թիմային առաջնության յոթերորդ տուրում Ռումինիա-Հայաստան կանանց հավաքականների դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարավ, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի արեցին, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին պարտվեց Եվրոպայի թիմային առաջնությունում

Հերսոնեսում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության յոթերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպեց Գերմանիայի ընտրանուն եւ պարտվեց 1,5:2,5 հաշվով: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը բաժանեցին միավորը, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ euroteams2017.com-ի

«Փյունիկն» ու «Գանձասար-Կապանը» գոլեր չխփեցին

Նոյեմբերի 4-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» 0:0 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Հյուսիսային Կորեան հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը

ԿԺԴՀ-ի ծանրամարտի ազգային հավաքականը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի վերջին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում մեկնարկող աշխարհի առաջնությանը, տեղեկացնում է Insidethegames-ը: Ենթադրվում է, որ դա կապված է Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության հետ: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում ԿԺԴՀ-ից այդ մասին որեւէ պարզաբանում չի ստացվել: Մասնագետների գնահատմամբ, ինը երկրների որակազրկումից հետո Հյուսիսային Կորեայի ծանրորդները

Հայտնաբերվել է օձ

Նոյեմբերի 4-ին, ժամը 15:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում բռնել են օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

Գագիկ Ծառուկյանը Պրահայում հանդիպումներ է ունեցել համաշխարհային սպորտի ղեկավարների հետ

Գագիկ Ծառուկյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Պրահայում: Նրա գլխավորությամբ ՀԱՕԿ պատվիրակությունը մասնակցում էր Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 22-րդ գլխավոր համաժողովին, որն այս տարի ռեկորդային թվով մասնակցություն է ունեցել՝ աշխարհի 207 երկրի շուրջ 1500 ներկայացուցիչ: Մինչեւ համաժողովի աշխատանքների մեկնարկելը, ՀԱՕԿ նախագահին որպես պատվավոր հյուրի ընդունել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ԱՕԿԱ) նախագահ շեյխ Ահմադ Ալ

Հայտարարություն՝ հաշմանդա­մու­թյան 1-ին խմբի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախ­կին զին­­ծառայողներին անհատույց բնակա­րան­­ներով ապահովելու մասին

Երևան քաղաքում որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդա­մու­թյան 1-ին խմբի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախ­կին զին­­ծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտա­նիք­­նե­­րին սեփականության իրավունքով անհատույց բնակա­րան­­ներով ապահովելու նպատակով` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից էլեկտրոնային գնումների եղանակով հայտարարվել են կառուցված և կառուցվելիք մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների ձեռքբերման մրցույթներ: Մրցույթների վերաբերյալ մանրամասն

«Վերջին 10 տարում Արցախում գրանցվել է տարեկան շուրջ 10 տոկոս ՀՆԱ աճ». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի շարք առաջատար բանկերի ղեկավարների՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ: Ա. Հարությունյանը, կարևորելով բանկային համակարգի պատասխանատուների այցն Արցախ, համոզմունք է հայտնել, որ այն կխթանի բանկերի և Արցախի կառավարության միջև համագործակցության զարգացումը: Նա նաև ընդգծել է ՀՀ կենտրոնական բանկի ակտիվ դերակատարումն Արցախի տնտեսության

Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմն Արցախի մասին (հայերեն թարգմանությամբ)

«CNN Greece»-ը Արցախի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստել, որը նվիրված է Արցախին ու նրա ինքնորոշման պայքարի պատմությանը։ «Մայրս պատմում է, որ ես նորմալ պայմաններում չեմ ծնվել, օրինակ՝ հիվանդանոցում, ինչպես ընդունված է։ Ես ծնվել եմ նկուղում, քանի որ այդ ժամանակ երեխաների լույս աշխարհ գալու համար հնարավորություն առհասարակ չի եղել։ Ես արևի լույսի կարիք ունեի, բայց չէի

Մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող. ԱՀ ՊՆ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031