Օրվա լրահոսը

Դեյվիդ Նեբել. «Անհամբեր սպասում եմ իմ համերգին» (տեսանյութ)

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 9-ին հայտնի ջութակահար Դեյվիդ Նեբելը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Մինչ երևանյան համերգը Նեբելը տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին: «Հաջորդ շաբաթ առաջին անգամ Հայաստան եմ գալու: Անհամբեր սպասում եմ այցիս: Ես եզակի հնարավորություն եմ ունենալու հանդես գալու

«Մոնսանտո»-ից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է հայ ֆերմերների կողմից. ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Մեր երկու երկրների առևտրի և ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։ Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը, գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, կազմակերպեց գործարար համաժողով։ Այն միտված էր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև

«Հովհաննես Թումանյանի տան» Թբիլիսյան խճանկարը

2017 թվականի նոյեմբերի 3-ին, ոչ միայն բազմամարդ, այլև բազմաբղետ էր Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը: Ուրախալի է, որ հանրության զգալի մասը երիտասարդներ էին, մեծավ մասամբ հայեր և վրացիներ: Երկու ազգի երիտասարդ ստեղծագործողները կենտրոնի դահլիճում և տան հիասքանչ պատշգամբում ցուցադրելով իրենց դինամիկ ու խոսուն կտավները, ստեղծել էին միջոցառման խորագրին հարիր թբիլիսյան խճանկար: Երեկոն համատեղ կազմակերպել էին

Ինչու արդարացված չէ թեկնածուին «թռիչքով» դոկտոր դարձնելը

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով դժգոհությունների տեղիք տված «ՀՀ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի» նախագիծը, որը հավասարության նշան է դնում գիտությունների թեկնածուի ու դոկտորի միջեւ, նկատեց, որ ԽՍՀՄ-ի ժամանակ էլ կային ձեռքբերումներ, որոնցից մեկը գիտական աստիճանաշնորհման համակարգն էր: «Մենք այժմ ԵԱՏՄ տարածքում ենք եւ ամենատարբեր

Բակո Սահակյանը Հադրութում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքների համակարգման բարձր մակարդակի պահպանումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տնկվել է ավելի քան երկու հազար ծառ

Մեկնարկել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ծառապատման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ծառատունկ իրականացնել ավելի քան 10 հեկտար տարածքի վրա։ ՀՀ պաշտպանության նախարարության և Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում նոյեմբերի 4-ին, պանթեոնի տարածքում ավելի քան 2000 ծառ է տնկվել՝ ծառապատելով շուրջ 5 հեկտար տարածք։ Ծառատունկին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը,

Երազատեսության տարաշխարհիկ աչքը

Հաճախ եմ մտածել, անդրադարձել ու ինձ համար այդպես էլ չեմ կարողացել պարզել, թե Հոմերոսն իր վեհաշեն էպոսները գրելիս ինչ աչքով է տեսել իր հերոսներին եւ նրանց կյանքը մանրամասնության մեջ ինչպես է դարձրել ավելի կենդանի, ավելի իրական, քան, թերեւս, հայտնի եւ անհայտ ժամանակակիցների վկայությունները, որոնք այդ ամենը գուցե թե տեսել էին սեփական աչքերով, բայց չէին կարողացել

Դուք մեր դեսպաններն եք Ուզբեկստանում ու Ուզբեկստանի դեսպանները կարող եք լինել Հայաստանում. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ուզբեկստան այցի շրջանակում, այցելել է Տաշքենդի հայկական Սուրբ Փիլիպոս եկեղեցի ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում վարչապետը  ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին ու  այդ գործում կարևորել համայնքի դերակատարությունը: «Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ: Մենք շատ երկրների հետ բարեկամական

Առանց ամբաստանյալի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը

Դանակն ուղղում է տուժողի վրա, նրան տանելով ննջասենյակ, ասում է՝ «Աիդա ջան, կներես, դու պիտի մեռնես, որ չես օգնում ինձ» Արմավիրցի Արմեն Մուրադյանի մայրը՝ 66-ամյա Քնարիկ Մուրադյանն ամեն օր այցելում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, ուր գտնվում է նրա՝ անբուժելի հիվանդությամբ տառապող որդին: Նրա որդուն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է ալկոհոլային խմիչքի ազդեցության

«Դրանք «լոլոներ» են, խաղողի պահանջարկ միշտ կա». «Խաղողագործների միության» նախագահը՝ մթերող ընկերություններին

«Փոխանակ պահանջարկից ելնելով՝ խաղողի գինը բարձրացնեին, իջեցրին»,-դժգոհեց Արտակ Սարգսյանը

Անժամկետ հաշմանդամության կարգ ստացած անձի հաշմանդամությունը չեն ճանաչել. ՀՔԱՎ

2009 թ.-ից 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ համարվող Ս. Գ.-ին ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը վերադասության կարգով վերափորձաքննության արդյունքում 2017 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչել: Մինչ այդ՝ 2017 թ. մարտի 27-ին, հերթական վերափորձաքննության ժամանակ Ս. Գ.-ն ճանաչվել էր անժամկետ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ: Ս. Գ.-ի փոխանցմամբ՝ վերափորձաքննության նպատակով 2017 թ. մայիսի

«Նման «քննություններն» անցկացվում են աշխարհի բոլոր թատրոններում, գոնե երեք տարին մեկ»

Կոնստանտին Օրբելյանն ու հրավիրյալ երաժիշտները՝ Ազգային օպերային թատրոնում ընթացող ատեստացիաների մասին ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերից՝ ընթացիկ թատերաշրջանի սկսվելուն պես, խաղացանկային ներկայացումներին, պրեմիերաներին (Հ. Ստեփանյան՝ «Սասունցի Դավիթ» օպերա, Վերդի՝ «Ռեքվիեմ» բեմականացում) եւ թատրոնի նվագախմբի հետ հրավիրյալ անվանի երաժիշտների (օպերային դիվա Ռենե Ֆլեմինգ, թավջութակահար Ալեքսանդր Կնյազեւ) համերգային երեկոներին զուգահեռ, ստեղծագործական կոլեկտիվներում անցկացվում

Քաղաքացին բերման ենթարկվեց «Թբիլիսի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 17.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, «Թբիլիսի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը 2016թ. փետրվարի 13-ից Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը): Խափանման միջոցը` կալանք: Արտակ Ա.-ի

«Նոր հարված գիտությանը»

Բանասիրական գիտությունների դոկտորն ահազանգում է՝ կարելի է 120 էջ արտագրել եւ դոկտոր դառնալ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: «Առավոտի» զրույցում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանն այն որակեց նորագույն խայտառակություն: «Նոր հարված է սպասվում մեր գիտությանը: Ըստ նախագծի` ՀՀ-ում չի լինելու գիտության թեկնածու, բոլոր թեկնածուները մի օր

«Եթե երեխային դաստիարակության նպատակով մարմնական վնաս է հասվում, դա օրինաչափ չէ». փաստաբան (Տեսանյութ)

Հաճախ բռնության են դիմում կենցաղային խնդիրների պատճառով՝  ինքնահաստատվելու ցանկության դրդմամբ

Անհանգստացնող տվյալներով զեկույց` երեխաների բռնության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3-ը նոյեմբերի, 2017թ. – Այսօր Երևանում ամփոփվեց «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրի՝ երեխայի իրավունքի ոլորտի պատասխանատուներ, ներկա և նախկին օմբուդսմաններ: Խորհրդաժողովը մեկնարկեց երեկ, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը,

Ամեն ինչ հանուն Հայաստանի, հանուն մեր ժողովրդի…

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին Այն, ինչ շարադրում եմ, մեր ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունն է: Որպես վարչապետ Ձեր գործունեությունը բարձր ենք գնահատում: Սակայն հանրապետության բնակչությանը մի քանի հարցեր են հուզում, որոնց պատասխանը չեն կարողանում գտնել, բացատրություն տալ: Մենք բարձրաձայնում ենք մեր պահանջատիրության մասին, բայց այն քիչ է լսվում: Մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը Խորհրդային

Բըրբենքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Նոյեմբերի 1-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը թեմի հոգևորականների և աշխարհականների անունից բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը և ԳՀԽ անդամներին` անդրադառնալով թեմի

Կարեն Կարապետյանը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ

Ուզբեկստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջև առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Կողմերը հատկապես շեշտել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն  ու արդյունավետ գործունեության ծավալումը: Անդրադարձ

Ի՞նչ անել, երբ տեսնում եք էպիլեպսիայով հիվանդին նոպայի ժամանակ

Էպիլեպսիան քրոնիկական նյարդահոգեկան հիվանդություն է, որը բնորոշվում է գիտակցության կորստով ընթացող տարբեր ձեւի եւ տեւողության կրկնվող նոպաներով: Մինչեւ ցնցումային նոպայի զարգանալը, որոշ հիվանդներ ունենում են մոտալուտ նոպայի յուրահատուկ նախանշաններ, օրինակ, կարող են նշել տեսողական խաբկանքներ, տարօրինակ ձայների, համերի եւ հոտերի առկայություն: Արհեստականորեն դրդող, առաջ բերող նոպայի գործոններ կարող են լինել գերհոգնածությունը, անքնությունը, ֆիզիկական եւ զգացմունքային

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 7-ին, 9-ին սպասվում է անձրև: ՀՀ ԱԻՆ

Սերժ Սարգսյանն այցելել է Թաջ Մահալ

Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ: Հանրապետության Նախագահը գրառում է կատարել հռչակավոր ճարտարապետական այդ կառույցի պատվավոր հյուրերի մատյանում: «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ուրախ եմ, որ Հնդկաստան կատարած իմ այցելության շրջանակներում առիթ եղավ այցելելու նաև այս աշխարհահռչակ և միևնույն ժամանակ

Կիտրոնի հյութը, մեղրն ու արեւածաղկի յուղը՝ սրտանոթային հիվանդությունների ժամանակ

Սրտանոթային հիվանդությունների ժամանակ առաջարկվում է պարզ միջոց կիտրոնի օգնությամբ: Այն պատրաստելու համար  2 ճաշի գդալ կիտրոնի հյութին ավելացնել 4 ճաշի գդալ մեղր եւ 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղ: Ընդունել 1 թյի գդալ՝ սոված փորին: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ «Առավոտ» 03.11.2017

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Բակո Սահակյանի հանդիպումը՝ ՀՀ բանկերի ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի խումբ առաջատար բանկերի ղեկավարների՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությունը բավականին ակտիվ է ընթանում՝ կարեւորելով սերտ համագործակցության պահպանումը նաեւ ապագայում։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«Որքան քիչ է մանկահասակ երեխայի՝ հորը չտեսնելու ցանկությունը, այնքան շատ են նրան ճնշել». հոգեբան (Տեսանյութ)

Մասնագետը բռնության առավել ակնառու դեպքեր առանձնացրեց, որոնց առնչվում է գործնականում

Արեւելյան գործընկերության գագաթնաժողով. հույսեր եւ մտահոգություններ

Ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ Մոսկվայում բոլորը գոհ ու երջանիկ չեն, բայց 2013-ի կրկնություն տեղի չի ունենա:

Տարոն Մարգարյանի ուղերձը՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Կասկածից վեր է, որ մեր հասարակության առավել խոցելի և զգայուն խավերի կողքին մշտապես լինելու ձեզ վերապահված առաքելությունը բավականին բարդ է և պատասխանատու: Ձեր ամենօրյա ուշադրության և խնամքի, հոգածության և աջակցության կարիքն ունեն ինչպես Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները,

Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության ներկայացուցիչների հետ

Նոյեմբեր 3-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևմտյան Թեմի առաջնորդանիստ կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) Հոգաբարձուների Խորհրդի, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության, Հայկազյան Համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի ներկայացուցիչներին: Վերջիններս խորին երախտագիտություն հայտնեցին Նորին Սրբությանը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմ կատարած Հովվապետական այցին

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իսրայել

Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։ Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031