Օրվա լրահոսը
Ալեքսանդր Գրիգորյանին ի հիշատակ՝ առաջիկա օրերին նախատեսված ներկայացումները թատրոնում հետաձգվել են
Գնված տոմսերն ուժի մեջ են:
Սերժ Սարգսյանն այցելել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա
Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ այցելել է կրթական այդ հաստատություն: Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարի, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վերանորոգված մասնաշենքերում, ծանոթացել ուսումնառության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ համակարգչային լաբորատորիաներին և արդիականացված գրադարանին: Բուհի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային
Կարեն Կարապետյանը «Հայաստան» հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթացել կառույցի 25-ամյա գործունեությանը և ծրագրերին: Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ կառավարության ղեկավարը հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը: Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստորաբաժանումների գործունեության պայմաններին և կատարվող աշխատանքներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանում
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում պայքարը տեղափոխվում է առաջատարների դաշտ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր հինգերորդ տուրի օրն է: Երեկ կայացած չորրորդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը Հունգարիայի եւ Խորվաթիայի հավաքականների հետ գլխավորում է առաջատարների եռյակը: Այսօր տղաները հանդիպելու են Հունգարիայի ընտրանու հետ: Կանանց հավաքականն ընթանում է 6-րդ հորիզոնականում եւ այսօր կայանալիք հինգերորդ տուրում կխաղա Վրաստանի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Մենաշնորհը միշտ չէ, որ վատ է». տնտեսագետ Գագիկ Վարդանյան (Տեսանյութ)
Հայաստանի տնտեսությունը պետք է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի
Մանախի գործով դատախազին բացարկի միջնորդություն ներկայացվեց
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու
«Այս օրենքի ընդունումից հետո գիտության մեջ մնացող երիտասարդների թիվը հասնելու է 1-2 տոկոսի». Հայկ Զաքարյան
Ըստ Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների՝ տարկետման իրավունքի վերացումը կործանարար է լինելու գիտության համար
Ցանկանում եմ Հայաստանին երախտագիտություն հայտնել համաշխարհային մակարդակով կայունությանը և խաղաղությանը նպաստելու համար. ՄԱԿ-ի մշտական համակարգող
Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է կազմակերպության աշխատակազմին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ, ինչպես նաև կազմակերպության հայաստանյան թիմի մաս կազմող մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներին ու աշխատակիցներին այդ կարևոր և հիշարժան հոբելյանի առթիվ:
«Կանանց գաղութում մեծ մասն իրենց ամուսիններին սպանել էր կամ ծեծել» (Տեսանյութ)
Ընտանեկան բռնության դեմ օրենքը բռնարարին կսթափեցնի
«Զարմանո՞ւմ ես, ցավդ տանեմ». ի՞նչ եղավ, երբ դատավորը ճշտեց Արայիկ Խանդոյանի երեխաների թիվը
Պավել Մանուկյանը կատակեց, թե՝ «մի հատ էլ կունենար, եթե չխանգարեին»
Մարդը գերագույն արժեք է և մենք որպես սոցիալական աշխատողներ պետք է հավատանք, որ նա կարող է փոխվել. Ա. Մինասյան
Սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացում, սոցիալական աշխատողի առաքելություն, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սոցիալական աշխատողի դերի կարևորում. հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Պաշտոնյայի խոսքով՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտը հետաքրքիր ու բազմաբովանդակ ոլորտ է, որի կայացման գործընթացը սկսվել է դեռևս 1993 թվականից,
Հայ գրողը ԱՄՆ-ում կխոսի Սարոյանի եւ Վոնեգուտի հոգեւոր կապի մասին
Գրող, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը Հայաստանը կներկայացնի ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում անցկացվող Վոնեգուտյան փառատոնին, որը մեկնարկելու է նոյեմբերի 9-ին: 20-րդ դարի ամերիկյան գրականության նշանավոր գրողներից մեկի` Կուրտ Վոնեգուտի անունը կրող թանգարան-գրադարանի հայտարարած մրցույթում հայ հեղինակի կարճ պատմվածքը հաղթել է: Դիանա Համբարձումյանին առաջարկվել է փառատոնային մեկ օր կարդալ իր հաղթած պատմվածքը, որը հրատարակվել է ամերիկյան գրական ամսագրում, մեկ
Թուրքիայում հայ երաժշտի անունը կրող զբոսայգու ցուցանակից ջնջվել է նրա անունը
Թուրքիայի Բաթման քաղաքի «Արամ Տիգրանի անվան զբոսայգու» մուտքում տեղադրված ցուցանակից, որի վրա նշված է զբոսայգու անվանումը, անհայտ անձիք ջնջել են հայազգի հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի անունը: Ըստ թուրքական «Evrensel» լրատվական կայքի՝ ցուցանակի՝ «Բաթմանի Արամ Տիգրանի զբոսայգի» գրությունից անհետացել են «Արամ Տիգրան» բառերը: Աղբյուրի համաձայն, անհայտ անձիք սպիտակ ներկով ծածկել են երաժշտի անունը: Նշվում է, որ
Հայաստանում չկա ծառայողական մեքենայից օգտվելու մշակույթ
Կառավարությունն ու մարզպետարանները ծառայողական մեքենաների վերաբերյալ տարբեր տվյալներ են հրապարակում ՀՀ կառավարության հաստատած եւ խորհրդարան ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է այսօր եղած 915 ծառայողական մեքենայի փոխարեն 2018-ին ունենալ 874 մեքենա: Այս թվի մեջ չեն մտնում մի շարք պետական կառույցների՝ ՊՆ, ոստիկանություն եւ այլն, եւ համայնքապետարանների ծառայողական
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կրակը սկսեց ճամփորդությունը Հարավային Կորեայում
2018 թվականին Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կրակն այսօր հասել է Հարավային Կորեա: «Փհենչհան 2018»-ի կազմկոմիտեին կրակի փոխանցման հանդիսավոր արարողությունը կայացել է երեքշաբթի, Աթենքի «Պանատինաիկոս» ստադիոնում՝ վառման արարողությունից յոթ օր անց: Այսօր ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ օլիմպիական կրակը ինքնաթիռով վայրէջք է կատարել «Ինչհոնա» օդանավակայան: Հանդիսավոր պայմաններում ջահը ընդունել են օլիմպիական չեմպիոն,
«Մտածում էի՝ արա՜, էս թուրքերը, էս տականքնե՜րը…ես պետք է մեծանամ՝ մորթեմ, փռթեմ». Խանդոյան
Դատարանում լարված իրավիճակ ստեղծվեց, երբ պատանեկությունը հիշելուց հետո Արայիկ Խանդոյանը վիրավորեց դատախազներին
«Արեւելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են. Արցախյան հարցը նման չէ ոչ մեկին». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը՝ Արեւելյան գործընկերության ապագայի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ: Արեւելյան գործընկերության առաջնահերթությունների համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի բազմավեկտոր կամ այսպես կոչված «կոմպլեմենտար» Արեւելյան գործընկերության դիրքորոշմանը եւ այս առնչությամբ ընդգծել, որ պետք
Էջադրող-դիզայները դատարան էր ներկայացրել պատասխանողի կողմից հրապարակվող ամսագիրը
Լ. Մնացականյանը, ըստ էության, գտնվել է աշխատանքային հարաբերության մեջ գործատուի հետ եւ այդ փաստն ապացուցվում է դատարան ներկայացված ամսագրով, որի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ նա գտնվել է աշխատողների ցուցակում, որտեղ նաեւ գտնվել է տնօրենը: ՀՀ սահմանադրական դատարանը մի որոշում ունի, ուր նշված է, որ առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային գործունեություն իրականացնող աշխատողների իրավունքների պաշտպանության իրականացումը
Համալսարանականները ծառեր տնկեցին ազատագրված տարածքներում
ԵՊՀ տարբեր կառույցների ներկայացուցիչներ եռօրյա ճանապարհորդություն ունեցան դեպի Արցախ։ Ուղևորության առաջին օրը՝ հոկտեմբերի 27-ին, նրանք Քարվաճառում իրականացրել են ծառատունկ, հիմնել հայոց բանակի 25- ամյակին նվիրված պուրակ, ինչպես նաև այցելել են Քարվաճառի դպրոց և գրքեր նվիրել։ Երկրորդ օրը համալսարանականներն այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան և Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն, որտեղ հանդիպում ունեցան միության նախագահ
«Ավանդական հայկական ընտանիքը ծեծ ու ջարդը չի, եթե մեզ այդպես են պատկերացնում՝ ցավում եմ». Շարմազանով
Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ականները Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի հետ կապված մտահոգություններ ունեն, բայց «քֆուր չեն կերել», որ չեն անցկացնելու այն. «Օրենքի նախնական տարբերակում կան վիճահարույց կետեր, քննարկումներ են անում, որ բերեն այն տեսքի, որն ընդունելի է: Ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ն քֆուր է կերել»:
«Ուրեմն մենք էդքան խելք չունե՞նք, որ պիտի ուղղորդվենք» (Տեսանյութ)
Առեւտրականները սպառնում են բողոքի մասսայական ակցիաներ կազմակերպել
«Իմ կինն ինձ երբեք պարտված հայացքով տեսած չկա». Պավել Մանուկյան
«Եթե դուք այս գործին ծանոթ էիք, մեզ պետք է դատարան կանչեիք՝ որպես ցեղասպանությունը կանխարգելելու փորձ կատարածների»,-ասաց նա դատավորին
«Կուրտ Վոնեգուտը Սարոյանի ազդեցությամբ մտել է մեր մաշկի տակ»
Դիանա Համբարձումյանը հրավիրված է Վոնեգուտյան հեղինակավոր գրական փառատոնին Արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի պատմվածքը հաղթող է ճանաչվել Ինդիանապոլիսում (ԱՄՆ): Մրցույթը հայտարարել էր Կուրտ Վոնեգուտի անունը կրող թանգարան-գրադարանը: Ինդիանապոլիսում տարին Վոնեգուտյան է, նոյեմբերի 11-ին լրանում է անվանի գրողի ծննդյան 95-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում Դիանա Համբարձումյանը պատմեց իր եւ Վոնեգուտի առաջին լուրջ «հանդիպման» մասին: «2002-03
«Ընտանեկան բռնության օրենքի դրույթները էապես չեն փոխվելու». Դավիթ Հարությունյանը՝ ՀՀԿ-ականների սպառնալիքների մասին (Տեսանյութ)
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես ցավում եմ, որ որեւէ փաստաբան կարող է իր ուղեղի ճկունությունն օգտագործել այդ ձեւով այլասերելու ցանկացած օրենք: Սա ինձ համար ցավալի է՝ որպես երեւույթ»:
Ռուբեն Մեհրաբյան. «ԳԱԱ կոչվող թթվի քարը Հայաստանում գիտության զարգացման առաջին խոչընդոտն է» (Տեսանյութ)
Տարկետումը վերացնելու դրույթում քաղաքագետը կրթությանը սպառնացող վտանգ չի տեսնում
«Ըստ Գեւորգ Կոստանյանի եւ այլոց, «Սասնա ծռերի» մեծ մասը պետք է ազատ արձակվեր». Գագիկ Եղիազարյանը՝ դատավորին
Առաջին նիստում դատավոր Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց
Վանաձորյան փառատոնում ներկայացվեցին բացառապես հայ ժամանակակիցների պիեսների բեմադրություններ
Անվանի դերասան, ժողովրդական արտիստ Հովհ. Աբելյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված արտիստի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ 2015թ. անցկացվեց հանրապետական փառատոն: Սա առաջին նման միջոցառումն էր եւ, ինչպես ներկայացվեց՝ այն կդառնա ավանդական, կանցկացվի երկու տարին մեկ եւ կնվիրվի որեւէ նշանավոր մշակութային գործչի: Աբելյանցիները հավատարիմ մնալով իրենց խոստմանը, վերջերս երկրորդ անգամ անցկացրին հանրապետական թատերական փառատոն՝ «Հայ
ԵՄ համաձայնագրում ատոմակայանը փակելու կետ չկա. Սերժ Սարգսյան
Մեծամորի ատոմակայանը փակելու մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և որևէ կապ չունեն իրականության հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «ԵՄ համաձայնագրի շրջանակում այդ կետը ձևակերպված է ենթադրաբար՝ նկատի ունենալով Մեծամորի ատոմակայանի շահագործման օբյեկտիվ ժամկետները: Հայաստանի կառավարությունը 2014թ. մարտին որոշում էր կայացրել երկարաձգել հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը: Դրա ֆինանսավորումը
Ալեքսանդր Ռոմանովսկու երաժշտությունը թևածեց Խաչատրյանի փառատոնի ընթացքում
Հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դաշնամուրային մենահամերգի երեկո էր։ Մենանվագով հանդես եկավ հայ երաժշտասերների կողմից շատ սիրված և համաշխարհային կատարողական արվեստում իր տեղը վաղուց հաստատած դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Ռոմանովսկու ստեղծագործական գործունեությունն անցնում է ամենափառահեղ դահլիճներով, նա լավագույն փառատոների սպասված մենակատար է։ Խաչատրյանական փառատոնը բացառություն չէ. Ռոմանովսկին պարբերաբար ելույթ է ունենում երաժշտական այս տոնի շրջանակներում և


















































