Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել շինոլորտի վիճակագրական տվյալները

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին անդրադարձավ շինարարության ոլորտին եւ նշեց, որ Քաղաքաշինության կոմիտեի ուսումնասիրություններից պարզվել է, որ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշակի խոչընդոտներ: Դրանք, ըստ վարչապետի, նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով: Կարեն Կարապետյանը հանձնարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին եւ

Հայտարարության մեջ առհասարակ նշված չեն կետեր, որոնք ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումներ կներկայացվեին. «Հայկական ժամանակ»

Երեկ տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը, որի արդյունքում նաեւ հայտարարություն է տարածվել: ՀՅԴ-ի ղեկավար այս մարմինների նիստերը միշտ չէ, որ ավարտվում են հայտարարությամբ: Նման բան տեղի է ունենում միայն, եթե դրա անհրաժեշտությունը բխում է ներքաղաքական իրավիճակից: Դաշնակցությունում դժգոհ են նաեւ կրթության ոլորտում տիրող վիճակից, բնական միջավայրի

Doing Business-ում ամեն մեկն իր ոլորտի համար պատասխան է տալու (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ Doing Business զեկույցում Հայաստանի գրանցած նահանջին: Հիշեցնենք, որ Հայաստանը այս տարվա Doing Business զեկույցում 9 կետով անկում է գրանցել: Կարեն Կարապետյանն անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ թեեւ Հայաստանը զեկույցում տնտեսության ազատության ցուցանիշով առաջ է գնացել՝ 54-ից դառնալով 33-րդը, այնուամենայնիվ դա բավարար չէ, որ ընդհանուր տեղաշարժ

Չորս ոչ-ոքի եւ չորս պարտություն՝ Եվրոպայի թիմային առաջնությունում

Կրետե կղզու Հերսոնես քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հինգերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան) ոչ ոքի խաղաց Հունգարիայի ընտրանու հետ: Բոլոր խաղատախտակների առջեւ գրանցվեց ոչ-ոքի: Մեր տղամարդկանց հավաքականը թիմային ութ միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Հայաստանի կանանց հավաքականը Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա

Եվրասիական Հայաստանի եվրոպական ապագան-2

Ի թիվս համաձայնագրի շրջանակում վերահաստատվող մի շարք հարցերի՝ ստորագրվելիք համաձայնագրում անդրադարձ է կատարվում նաեւ Արցախյան հակամարտությանը:

Վարչապետը հանձնարարեց ջրի գինը չբարձրացնելու լուծումներ գտնել

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ջրի սակագնին: Վարչապետը նշեց, որ «Վիոլա ջուրը» այս տարի դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի 2018 թվականից ջրի սակագինը բարձրանա: Վարչապետը հանձնաժողովի եւ ֆինանսների նախարարին հանձնարարեց «Վիոլա ջուր»-ի հետ քննարկել եւ լուծումներ գտնել սակագինը չբարձրացնելու հնարավորությունների համար: Օրինակ, ինչպես վարչապետը ներկայացրեց՝ դա կարող է

Նաիրա Զոհրաբյան. Համայնքների տրամադրված դրամաշնորհները մսխվել են

Հանրապետության տարբեր մարզերում վիճակն աղետալի է

Լրագրողներին ու պատգամավորներին վիրավորելու փոխարեն պարզապես կարելի էր հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը հաստատող փաստեր. «Հրապարակ»

Վիգեն Սարգսյանը մեր հասարակության մեջ ընկալվում էր որպես բարձր ինտելեկտուալ ու բարոյական կերպար, որը որոշակի հմայք էր տալիս նրան։ Սակայն պաշտպանության նախարարի կերպարում նա չկարողացավ հասարակական գիտակցության մեջ պահպանել իր մասին բարձր կարծիքը։ Շատ են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ քննադատությունները նրա կենսագրության եւ անցած ուղու մասին։ Եվ փոխարեն ՊՆ-ն, նախարարը լուրջ ու հավասարակշռված պատասխաններ ու ապացույցներ

Իշխանությունը իրավիճակին արձագանքում է այնպես, ինչպես ի վիճակի է եւ կարողանում է. «Հայոց աշխարհ»

Պետք է ընդունել, որ սոցիալական ապակազմակերպման նշանները վերջին 25 տարիներին մեզանում քրոնիկական բնույթ ունեն։ Դրանց կարելի է ականատես լինել ինչպես երկրի առանձին տարածաշրջաններում, այնպես էլ որոշակի սոցիալական միջավայրերում։ Նման երեւույթը նկատելի է նախեւառաջ մարզերում։ Որքան հեռու մայրաքաղաքից, այնքան ավելի դեպրեսիվ է դառնում կյանքի մթնոլորտը, ավելի աղքատ մարդիկ, եւ գնալով նվազում պահանջմունքները, ցանկությունները եւ այլն։ Եվ

Սահմանամերձ դպրոցներում ուսուցիչների պակաս կա

4 ուսուցիչ Տավուշ է գործուղվել

ՊԵԿ-ը Երևանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացրած հսկողական միջոցառումների շրջանակում Երևանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր: Մասնավորապես օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Նուբարաշեն փողոցում հայտնաբերվել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման կոշիկի արտադրամաս: Մոտ 80 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, մեքենաներ, հումք, ինչպես նաև

Գագիկ Մելքոնյան. «Ավելի լավ չէ՞, որ 2018-ից հետո էլ Սերժ Սարգսյանն իր վրա վերցնի պատասխանատվությունը, վարչապետ դառնա». «Հրապարակ»

Տեղեկություններ են հասել, որ ազատամարտիկների մի խումբ շարունակում – քննարկել նոր միավորում ստեղծելու եւ Օհանյանին հետընտրական սթրեսից հանելու հարցը, սակայն պաշտպանության նախկին փոխնախարար, ՕՐՕ դաշինքի համակիր Գագիկ Մելքոնյանն ասաց, որ այդ հարցով քննարկում չեն ունեցել. «Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք հինգ ամիս առաջ ու էլ չենք հանդիպել»։ – Ի՞նչ պետք է լինի, որ ազատամարտիկները նորից

Նոր երկաթգծերի շահագործումն ու տարածաշրջանային մակարդակով տարանցիկ-էներգետիկ պարտնեօրի կարգավիճակի մէջ գտնւելու Բաքւի ջանքերը լոկ իմիտացիաներ են

Օրերս Ադրբեջանում գործարկւեց «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը, որը Բաքւի իշխանաւորների կողմից բնութագրւում է որպէս այլընտրանք՝ դէպի Եւրոպա տանող ռուսական տարանցիկ նախագծերի: Այսօր, սակայն, Թեհրանում, երեւի այդ եւ նմանօրինակ տարանցիկ նախագծերի շուրջ Բաքւի իշխանաւորը յատկապէս Ռուսաստանի նախագահի հետ սակարկումների ընթացքում ինքնարդարացման հիմնաւոր պատճառների փնտրտուքներով է տառապելու: Բաքւի միապետը յատկապէս թեհրանեան նիստի  հիւրընկալ կողմին՝ Իրանին վստահութիւն ներշնչելու պարտաւորութիւն ունի,

Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են 4 անձինք, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի

Կոչ ԱԺ պատգամավորներին. նպաստել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի ընդունման գործընթացին, քանզի դրա բացակայության ամեն մի վայրկյանը կարող է կյանք արժենալ

Հարգելի՛ ԱԺ պատգամավորներ, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը բուռն արձագանք գտավ հանրության շրջանում: Եվ մինչ հասարակության մի ստվար զանգված քննադատում է օրենքը և հարցականի տակ դնում դրա հրատապության ու անհրաժեշտության հարցը, դատարաններում քննվում են մահվան ելքով ընտանեկան բռնության դեպքեր, որոնք այդպես էլ մնում են աննկատ և չլուսաբանված:

Թրամփն ահաբեկիչների մասին. «Այս կենդանիներին պետք է պատժել» (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». «Մենք պետք է արագ եւ ավելի կոշտ պատիժ սահմանենք, ավելին, քան այն պատիժը, որն այժմ ստանում են այս կենդանիները», – ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Նյու Յորքում ահաբեկչության համար մեղադրվող կասկածյալի պատժի հարցը: – «Նրանց գործերը տարիներով լսվում են դատարաններում, որից հետո չգիտես, թե ինչ տեղի կունենա: Մեզ պետք է

«Կարմիր գծերից» օգտվելու վարորդների իրավունքները խախտվում են

Մայրաքաղաքի փողոցներում ամեն քայլափոխի քաշված «կարմիր գծերը», որոնք ի սկզբանե նախատեսված էին ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու տարեկան կտրվածքով կամ օրական գումարներ վճարած վարորդներին, վերածվել են մեկ այլ ծառայություն մատուցող օբյեկտի` «ավտոշուկայի», վարձակալությամբ տրվող ավտոմեքենաների հանգրվանի: Այսինքն` վարորդը, որը գումարներ է վճարում վճարովի այս ավտոկայանատեղիից օգտվելու, մի շարք փողոցներում կանգնելու տեղ չի գտնում, քանի որ այդ գծերը

Հայ իրաւաբանական միութիւնը կ՛աջակցի ընտանեկան բռնութեան կանխարգիլման օրինագիծին

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայ իրաւաբանական միութեան վարչութեան իգական սեռի անդամները միացեալ յայտարարութեամբ մը ողջուած են անցեալ ամիս Հայաստանի խորհրդարանին ներկայացուած «Ընտանեկան բռնութեան կանխարգիլման» օրէնքի նախագիծը՝ կոչ ընելով անոր անյապաղ վաւերացման, միաժամանակ յիշեցնելով, որ միութիւնը անցեալ տարի եւս նման բանաձեւի մը վաւերացումը ջատագոված էր։ Յայտարարութեան մէջ կատարուած այս կոչին կողքին ցաւ կը յայտուի, որ տակաւին յատկանշական թիւով

ԱՍԵԿՈՍԵ

Զբոսաշրջություն ասելով՝ հասկանում ենք  Սփյուռքի մեր հայրենակիցների այցը, այն էլ՝ միայն ամռան ամիսներին: ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ

Ծայրահեղությունները նման են

Հայաստանում կան մարդիկ, որոնք Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի մոլեռանդ հակառակորդներն են: Նրանք կարծում են, որ այդ օրենքն ընդունելու դեպքում հայկական ընտանիքները քանդվելու են. պետությունը երեխաներին խլելու է ծնողներից, եթե վերջիններս ասեն՝ «գնա, դասդ սովորիր», կանանց խլելու են ամուսիններից, եթե ընտանիքում վեճ առաջանա եւ այլն: Այդ խմբում ընդգրկված մարդկանց մի մասն անգամ կարծում է, որ չարամիտ

Թրամփը դադարեցնում է Green Card վիճակախաղը (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Մենք ցանկանում ենք անմիջապես դադարեցնել բազմազանության վիճակախաղը:

«Պատգամավոր դառնալը չի նշանակում չծառայել». Գալուստ Սահակյան (Տեսանյութ). «Ա1+»

Ուսման ընթացքում բանակում ծառայելուն ընդդիմացող ուսանողներին Ազգային Ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը մեկ խորհուրդ է տալիս. «Թող պատգամավոր դառնան, հետո չգնան բանակ: Պատգամավոր դառնալը չի նշանակում չծառայել, դա ուսում է, որը ինչ-որ երկու անհայտով հավասարարժեք ինչ-որ մի բան ա կատարվում»: Պարոն Սահակյանը չի հասկանում նրանց, որոնք ասում են, որ Հանրապետական պատգամավորների մի մասը, օրինակ, Արմեն

Բերդի քաղաքապետ. «Կամ ընտրում եք մահակով մարդկանց, կամ՝ ձեզնից մեկին»

Նոյեմբերի 5-ին Բերդի տարածաշրջանում ընտրություններ են

«Ավելի լավ կլիներ, եթե այլ կուսակցություններից էլ առաջադրումներ լինեին». Շարմազանովը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

«Պատրաստ ենք ազնիվ ընտրապայքարում ներկայացնել մեր տեսլականները յուրաքանչյուր համայնքի համար». ՀՀԿ խոսնակ

Մոսկվան և Բաքուն ռազմավարական գործընկերներ են. Պուտինը և Ալիևը հանդիպել են

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ունեն ռազմավարական գործընկերության բնույթ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումն անցկացվել է Թեհրանում ընթացող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է Ռուսաստանի նախագահական կայքը: «Մենք պարբերաբար հանդիպում ենք և հեռախոսազրույցներ ենք ունենում, մշտական կապի մեջ ենք, և դա բնական է, քանի որ մեր

Առաջին տիկինը՝ վալմարական աշխարհը ներկայացնող գրքի հովանավոր (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր Գյումրու «Վարդուհի «արվեստի դպրոցում (այն կառուցել է Նյու Յորքում բնակվող 96-ամյա վիրաբույժ Հովհաննես Օյունջյանը) տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական նկարիչ՝ Վոլոդյա Մարգարյանի՝ Վալմարի գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցող ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Վալմարին բնութագրեց որպես ժամանակի փառահեղ, տաղանդավոր նկարիչներից մեկը։ «Ուրախ եմ, որ այսօր իրականություն դարձավ այս հրաշալի հրատարակությունը՝ Վալմարի գույները ներկայացվեցին ալբոմի մեջ։ Ինձ

«Վատ չէր լինի, եթե հայտնվեր քաղաքական ուժ, որը նաև այլընտրանքային բյուջեի նախագիծ ներկայացներ»

«Ընդդիմությունը քննադատում է, իսկ իշխանությունն աշխատում ու պատասխանում քննադատություններին». Շարմազանով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031