Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանն ունի զարգացած գյուղատնտեսություն

Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացած է, բայց հետագա աճի մեծ ներուժ ունի: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս նպատակ կար ավելացնել ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների հետ: «Անցյալ տարի մեր արտահանման աճը Ռուսաստան գյուղատնտեսության ոլորտում կազմել է շուրջ 40 տոկոս: Այս տարի այդ

Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգիստը և վերջին հրաժեշտի արարողությունը նախատեսված են հարազատ թատրոնում

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի թաղման կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ, այսօր որոշեց արվեստագետի հոգեհանգստյան արարողությունը Թատրոնում կազմակերպել նոյեմբերի 3-ին, ժամը 18։00-ից 20։30-ը, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11։00-ից 13։00-ն։ Հուղարկավորությունը՝ Երևանի Քաղաքային պանթեոնում։ Ալեքսանդր Գրիգորյանի հարազատներին և հանձնաժողովի անդամներին ցավակցությունը փոխանցելիս նախարար Արմեն Ամիրյանն

Հայաստանը պատրաստ է ռուսական շուկայում նեղել հայտնի արտահանողներին. Սերժ Սարգսյան

Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկա լոլիկներ մատակարարողների հետ և անգամ նեղել նրանց: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Անպայման»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ պատրաստ է արդյոք Հայաստանը ռուսական շուկայում նեղել լավ հայտնի արտադրողներին: «Հասկանում եք, երբ որ խնդիրներ են առաջանում մեկի համար, երբեմն դա մյուսների համար

Ինչպես կազմակերպել ճիշտ բեռնաթափման օրեր

Որովայնի հատվածում կուտակվող ճարպից ազատվելու համար նախ պետք է հիշել, որ այն  կարող է կապված լինել սիրտ-անոթային, արյան բարձր ճնշման, շաքարային դիաբետի եւ այլ  հիվանդությունների հետ:  Ուստի ցանկացած դիետա, կամ թեկուզ բեռնաթափում սկսելու համար, նախ պետք է իմանալ օրգանիզմի առողջական վիճակի եւ առանձնահատկությունների մասին: Շատերը իրենց առողջ ապրելակերպի, գեղեցիկ կազմվածք ունենալու գրավականն են համարում օրգանիզմի

Մոսկվան և Երևանը ներդրումային ֆոնդի ճանապարհային քարտեզ են մշակում. Սերժ Սարգսյան

Մոսկվան ու Երևանը մշակում են ճանապարհային քարտեզ՝ համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում նախագծերի իրականացման համար. ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել, այդ թվում տեղեկատվական անվտանգության և էներգետիկայի ոլորտներում նախագծերի ֆինանսավորման համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017թ. հունվարի վերջին: Դրա գործունեությունը կուղղվի այն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում հանդես են եկել դասախոսություններով. «Արցախպրես»

ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկներ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում և Հանրապետական բժշկական կենտրոնում հանդես են եկել «Դեղամիջոցներով բուժման ժամանակակից մոտեցումները» և «Ցավազրկողների կիրառումը» թեմաներով դասախոսություններով: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թոքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարինե Պետրոսյանն ասել է, որ իրենց այցերով փորձում են որոշակի ներդրում ունենալ ԱՀ առողջապահության զարգացման

Լրագրողներին ԱԺ-ում չեն մեկուսացնելու. Արա Սաղաթելյանը փարատեց մտահոգությունը՝ նրանք ազատ են լինել ԱԺ միջանցքում (Տեսանյութ)

Սաղաթելյանն ասաց, որ նույնիսկ երրորդ սրահն են մտածել, որը արդեն կլինի 2019-ին: Նա բացատրեց, թե ԱԺ շենքի որ հատվածն են տրամադրելու լրագրողների համար, ինչպես են կահավորելու. «Կլինեն համակարգիչներ, կարող է նստել, հանգիստ աշխատել: Դրա հետ զուգահեռ կստեղծենք նաեւ բազկաթոռներով միջավայր, որտեղն հնարավոր կլինի անել հարցազրույցներ, նստել հանգիստ զրուցել, սրճել եւ այլն:

Իջեւանում բացվեց «Էվրիկա զարգացման կենտրոնը»

Քաղաքապետը խոստացել է մահճակալներ նվիրել

Մեղրիի մաքսակետում բեռնատարի թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող «DAF» մակնիշի սառնարանային բեռնատարը, որն այնուհետև մաքսային ուժեղացված հսկողության

Արյան բարձր ճնշման, անքնության ժամանակ օգտագործեք այս թուրմը

Առողջական խնդիր ունեցողների մոտ եղանակային փոփոխությունները նկատելի են դառնում՝ սրվում են այն հիվանդությունները, որոնք մինչեւ վերջ չեն բուժվել: Այդպիսի երեւույթներից է հիպերտոնիան՝ արյան ճնշման բարձրացումը, որը ուղեկցվում է անքնությամբ, տհաճ զգացողություններով:  Ժողովրդական բժշկությունն այդ դեպքերում առաջարկում է անոթները մաքրող, հանգստացնող մի շարք բույսերից, միրգ-բանջարեղենից պատրաստված բուժամիջոցներ: Բնաբուժության մեջ հայտնի է, որ իշառվույտը եւ նրա պատրաստուկները

ԱԺ-ում լրագրողների համար 2 առանձին սրահ են կառուցելու, որ միջանցքում «խեղճացած չնստեն»

ԱԺ տարածքում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով, օդորակիչներով հագեցված, որտեղ կլինեն համակարգիչներ, նորմալ ինտերնետ, նորմալ լուսավորություն՝ նորմալ նկար ստանալու համար, այսինքն՝ ժամանակակից մեդիա միջավայր: Լրագրողը, որը հավատարմագրված է ԱԺ-ում, կարող է այնտեղից հետեւել ԱԺ նիստերին, ոչ թե միջանցքում նստեն այսպես ընկճված:

Գորիսի բանտում որոշ դատապարտյալներ ու կալանավորված անձինք օրեր առաջ ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել

Բողոքավորների գործողությունների հետևանքով կոտրվել են մի քանի խցերի կերակրադռնակներ, իսկ որոշ խցերի փականներ էլ վնասվել են։

Սամվել Ալեքսանյանին պատկանող որոշ ընկերություններում ավելացել են հարկային պարտավորությունները. «Հայոց աշխարհ»

Այս ցուցանիշները վկայում են, որ հերթական անգամ Ս.Ալեքսանյանը փոխում է այն ընկերությունը, որի միջոցով իրականացնում է իր հիմնական գործունեությունը։ Այդպիսի փոփոխությունները բնականաբար ինքնանպատակ չեն։ Նման ձեւով սովորաբար փորձ է արվում մաքրել նախկինում իրականացված տնտեսական գործունեությունը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին  շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 2-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում է անձրև:

Եվրասիական Հայաստանի եվրոպական ապագան

Տարիներ առաջ, երբ Հայաստանն ու ԵՄ-ն բանակցում էին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, հաճախ էր հնչում քննադատություն, թե ինչո՞ւ չի հրապարակվում ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը:

Բանակից փրկել պետք չէ, բանակն ինքը` փրկություն է. Սուրեն Սարգսյանի անդրադարձն` աղմկահարույց օրինագծին (Տեսանյութ)

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` օրենսդիր ներկայացրած նախագիծը` «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» շարունակում է քննարկման թիվ մեկ թեման մնալ: Խորհրդարանից կրքերը տեղափոխվեցին սոցիալական ցանցեր, հեռուստատեսային բանավեճեր ու քննարկումներ: Ի՞նչ հիմնավորումներ ու փաստարկներ բերեց նախարարը, ի՞նչ են հակադարձում ընդդիմախոսները, ովքե՞ր ունեն քաղաքական հարթակում միավորներ ու ուշադրություն շահելու խնդիր, և ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի աղմկահարույց

Հայաստանը պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ՝ 100 մլն դոլար սպառազինության վարկի վերաբերյալ

Մոսկվան մոտ ապագայում Երևանին կտրամադրի գործող համաձայնագրով նախատեսված սպառազինության խմբաքանակը, իսկ արդեն նոր՝ 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջազգային համաձայնությունների ավարտից հետո: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մինչև տարեվերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Այս օրերին մենք սպասում են նոր մատակարարումների, իսկ մինչև տարեվերջ մենք

Որսորդ հոգեւորականի լուսանկարներում թե՛ Հայաստանի Կարմիր գրքում, թե՛ միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանի է . «Փաստ»

Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ սպանված թռչունները մկնաճուռակների տարատեսակներ են, որոնցից մեկը տափաստանային մկնաճուռակ է՝ գրանցված թե՛ Հայաստանի Կարմիր գրքում, թե՛ միջազգային, և Հայաստանում հանդիպում է միայն միգրացիայի ժամանակ. «Մեզ մոտ չեն բնադրվում, գիշատիչ տեսակների մեծ մասն, առհասարակ, չվող են ՀՀ-ում։ Տափաստանային մկնաճուռակը հանդիպում է միայն չուի ժամանակ, որը միանշանակ

Թալանի հակասահմանադրական մեխանիզմը նոր թափ է ստանում. Էդմոն Մարուքյան

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածում 2014թ. կատարված փոփոխությունների ուժով՝ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա գանձման ենթակա դրամական պահանջը 200.000 ՀՀ դրամը չգերազանցելու դեպքում (իսկ այդ ակտերի 95%-ից ավելին չի գերազանցում նշված շեմը) գործում է բռնագանձման արտադատական ընթացակարգ: ԱՅԺՄ ԷԼ ՆՈՐ ԲԵՐՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈւՄ Է ԱՅԴ ՇԵՄԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ 500.000

Հայաստանի բանկերի վրա կիբերհարձակում է իրականացվում. «Կասպերսկու լաբորատորիա»

«Կասպերսկու լաբորատորիա» հակավիրուսային ընկերությունը հայտնաբերել է նոր թիրախային կիբերհարձակում Ռուսաստանի, Հայաստանի և Մալազիայի բանկերի վրա: Հարձակումը ստացել է Silence անվանումը: Փորձագետները պարզել են, որ հարձակման առաջին ալիքը սկսվել է դեռ 2017թ. հուլիսին, իսկ նորն այժմ էլ ընթացքի մեջ է: «Վարակն իրականացվում է ֆիշինգային թիրախային նամակների միջոցով՝ վտանգավոր ներդիրներով: Օրինակ, հարձակվողներն օգտագործում են արդեն վարակված հաստատությունների

Նախագահի աշխատակազմը 410-ից կրճատվելու է մինչեւ 180, Հանրային խորհուրդն ու վերահսկողականը նախագահականից հանվում են

Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ աշխատակազմը ի՞նչ է լինելու ապրիլի 9-ից հետո, գործադի՞ր իշխանություն են տեղափոխվելու, թե՞ ազատվելու են աշխատանքից: Քանի՞ հոգի է աշխատելու ապրիլի 9-ից հետո նախագահի աշխատակազմում: Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Մաքսիմում թիվը, որ պետք է լինի նախագահի աշխատակազմը, դա 200-ն է, բայց մենք գտնում ենք որ այդ թիվն էլ նվազելու տեղ ունի՝ 180-200-ի միջակայքում է լինելու»:

Մեսրոպ Առաքելյան. «Կարծում եմ, որ որոշ չափով հնարավոր է խնայողությունների հաշվին նվազեցնել գազի գինը». «Փաստ»

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայաստանյան իր այցի շրջանակներում հայտարարեց, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի։ Մի շարք փորձագիտական շրջանակներ, այնուամենայնիվ, շարունակում էին հայտնել այն տեսակետը, որ ցանկության դեպքում հնարավոր է իջեցնել թե՛ սահմանին և թե՛ սպառողին վաճառվող գազի գինը։ Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նկատում է, որ գազի գնի հաշվարկման մասով հաճախ

Հինգ տարում բնակչությունը պակասել է 302 հազարով. «Ժողովուրդ»

ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած ցուցանիշներից պարզ դարձավ, որ ժողովրդագրական վիճակը այս տարվա ընթացքում է՛լ ավելի է վատթարացել։ Բայց իրավիճակի լրջությունը երեւում է ցուցանիշները երկարաժամկետ կտրվածքով դիտարկելիս։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին հինգ տարիներին նվազել է 302.4 հազարով, հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 979.6 հազար, մինչդեռ 2012թ. հոկտեմբերի 1-ին մշտական բնակչությունը

Կանանց անիմաստ ագրեսիայի ֆոնին առավել ընդգծվում ու երեւում է «Ելքի» տրամաբանված, կառուցողական ու երեւանցու շահերից բխող աշխատանքը. «Հայոց աշխարհ»

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստերն այսչափ ուրախ չէին անցնի, եթե չլիներ «Երկիր ծիրանի» խմբակցության կանանց եռյակ «գունդը», որին միտք, գաղափար եւ վերջապես «դրայվ» տվողը ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Զարուհին ու իր զինակից կանայք դեմ են քվեարկում օրակարգի բոլոր հարցերին, բոլոր առաջարկներին, անկախ նրանից՝ լավ, թե վատ առաջարկ է, էականը՝ ընդդիմադիր շոումենի խելագար դերի մեջ

Հրանտ Թոխատյան. «Չի կարելի նեղացած լինելով ինչ-որ մեկից կամ մեկերից՝ երեխայիդ փախցնել, որպեսզի չգնա բանակ ծառայելու». «Ժողովուրդ»

Ես կարծում եմ՝ ինչպիսին էլ լինի քո մոտեցումը երկրի, երկրի իշխանությունների հանդեպ, միեւնույն է՝հայրենիքի պաշտպանությունը սրբություն է։

Ռուս սահմանապահները խափանել են գառան դմակի մաքսանենգությունը

Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողները հոկտեմբերի 30-ին Արաքս գետի ափին, պետական ​​սահմանին, գտել են ավելի քան 40 պոլիէթիլենային տոպրակ՝ գառան դմակով լի։ Հայտնաբերված «ապրանքի» ընդհանուր քաշն ավելի քան 1700 կգ է: Ստուգումների արդյունքում դեպքի վայրում, թփերի մեջ գտնվել է նաև նոր ռետինե նավակ եւ պարան։ Ըստ նախնական տվյալների, անհայտ անձինք ծրագրել են մաքսանենգ ճանապարհով «ապրանքն» անցկացնել

Վիգեն Սարգսյանի ակտիվությունը՝ բանակում արդարություն ու հավասարություն ներմուծելու համատեքստում, թերեւս, ունի բավականին ամրակուռ փաստարկ. «Հրապարակ»

Ամենակոռումպացված ու վատահամբավ միջավայրում վերափոխություններ անելը, մանավանդ՝ երբ խոսքը գնում է պետության անվտանգության, սահմանների պաշտպանության մասին, իշխանության վերահաստատմանն ուղղված բավականին ճկուն, կարճ ու արդյունավետ ճանապարհ է։ Զինապարտության մասին օրենքի վերանայումները, Վիգեն Սարգսյանի ակտիվությունը՝ բանակում արդարություն ու հավասարություն ներմուծելու համատեքստում, թերեւս, ունի բավականին ամրակուռ փաստարկ՝ անվտանգությունը, որպես այդպիսին, սակայն, գնալով կլիշեի ու մաշված հղացքի է վերածվում։

Սպիտակի անտառպետությունից 408 ծառերի ապօրինի հատման առթիվ հարուցված քրեական գործով անտառապետին ձերբակալելու որոշում է կայացվել. հայտնի է նաև հատումների ցուցում տված անձի ինքնությունը

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել ձերբակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության անտառապետին: Լոռու մարզի դատախազությունում հոկտեմբերի 24-ին Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական

ՀՀ պետականը սահմանն ապօրինի հատելու թվով 31 դեպք է արձանագրվել. «Հայկական ժամանակ»

Այս տարվա սեպտեմբեր ամսվա մեջ մի քանի անգամ մամուլին հայտնի դարձան դեպքեր, որ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել են: Եղան դեպքեր էլ, որ Հայաստանում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք են հատել պետական սահմանը եւ լքել երկիրը: Հոկտեմբերի 4-ին գրավոր հարցմամբ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանից հետաքրքրվեցինք, թե քանի նման դեպք է գրանցվել, քանի՞սն են եղել ՀՀ տարածքից

Շիրակ Թորոսյանը՝ Վրաստանի դեսպանի մասին. « Իհարկե, իդեալական կլիներ, եթե պրոֆեսիոնալ դիվանագետ նշանակվեր». «Հրապարակ»

Ընդհանրապես, ցանկացած նշանակումից առաջ եւ հետո առաջին տեղում միշտ հույս փայփայելն է, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ոնց կստացվի կամ ինչ չափով կստացվի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031