Օրվա լրահոսը

ՀՀ դատախազությունը դիմում է կոշտ միջոցների՝ հետախուզման ոլորտում առկա խնդիրները լուծելու համար

Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության, ՀՔԾ, Քննչական կոմիտեի, ԱԱԾ և Պետական եկամուտների քննչական մարմինների ներկայացուցիչները: Քննարկվել է քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման նկատմամբ դատախազական հսկողության վիճակը: 2017թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն աննախադեպ ծավալով և խորությամբ

Վկան հայտնել էր, որ դպրոցի մոտից դասվարին չի փախցրել

Մարզի արդարացված դասվարն ասել էր. «Պաշտպան չի ունեցել, սուտ մատնության պատասխանատվության մասին` չի պատկերացրել» Վերջերս սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ Պետական համալսարանի դասախոսին ուսանողի կողմից փախցնելու լուրը: Նույն այդ օրերին վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում էր Արմավիրի մարզից բողոք բերվածի գործով դատական քննությունը: Ուշագրավ այս քրեական գործով տուժող ըստ էության չի եղել: Գործում չկային իրեղեն ապացույցներ,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 30-31-ը արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 01-02-ին կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է, 30-31-ը հնարավոր է

ԵՏՄ տարածքում ԳՁՕ պարունակող սննդամթերքի վրա պետք է լինի ԳՁՕ մակնշումը». փորձագետ

«Վստահ եմ, որ ՍԱՊԾ-ն այս մասին չգիտի եւ հանրությանը չի էլ տեղեկացրել». Գեորգի Ավետիսյան

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա չորս վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11;00-ի սահմաննրում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Շ համարանիշի և Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՀՀ

Եղբոր անձնագրով քվեարկելու համար դատախազը 3 տարի պահանջեց

Հոկտեմբերի 24-ին Կենտրոն եւ Նորք-Մարաաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես գալով մեղադրական ճառով՝ դատախազ Մարտին Նալբանդյանը Դավիթ Սիմոնյանի համար պահանջեց ազատազրկում երեք տարով եւ միջնորդեց, որպեսզի նրա խափանման միջոցը փոխվի կալանքով: Մեղադրողը հաստատված համարեց մեղադրանքը, համաձայն որի՝ 21-ամյա Դավիթն «իր մոտ չունենալով ՀՀ քաղաքացու անձնագիր, 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով,

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում

2017թ. հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է «Էրեբունի» միջնաբերդում, ապա ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրությանը և տպավորություններով կիսվել թանգարանի Պատվավոր հյուրերի մատյանում: Հնավայրում շրջելիս՝ դեսպանը հպարտությամբ անդրադարձել է «Էրեբունի» ամրոցի պեղումների ընթացքում Ֆրանսիայի իրականացրած ներդրումներին: Նա

Նոր մանրամասներ՝ «Պարզ լիճ» հենակետի հարձակման գործով

Հոկտեմբերի 27-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում պահնորդական ընկերության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» տեղամասում տեղակայված պահնորդական ընկերությանը պատկանող անշարժ հենակետի վրա, վիճաբանել այնտեղ ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների

«Հայաստանը երկրորդ անգամ հայտնվեց միջազգային սկանդալի կենտրոնում». բնապահպան

«Այս անգամ խոսքը վերաբերում է Կարմիր գրքում գրանցված գորշ արջերին»

«Մեա կուլպա-2»-ում կաթողիկոսը հավատացյալ է, պաշտոնյաներին էլ պատժում են` որդիներին բանակ չտանելով

«Մեա կուլպան» 15 տարեկան է: 2002-ին այն առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին, եւ գործողությունը ծավալվում էր 2015-ին: «Մեա կուլպա-1»-ն իսկապես տպավորիչ էր, հեղափոխական, ինչն էլ նրա երկարակեցության գրավականը դարձավ: Առաջին «Մեա կուլպայի» հերոսը (Սամսոն Ստեփանյան) ելույթի տեքստ է պատրաստում միջազգային համաժողովում հանդես գալու համար ու անընդհատ չի կարողանում տարբեր պատճառներով այն ավարտին հասցնել: Իսկ առջեւով կարեւոր

Էտ, թե՞ ծառահատում (Տեսանյութ). ԷկոԼուր

ԷկոԼուրը Երևանի Պարույր Սևակ փողոցի բնակչից ահազանգ է ստացել հոկտեմբերի 25-ին Երևանի քննչական վարչության բակում ծառահատում իրականացնելու վերաբերյալ: «Պատշգամբից տեսա, թե ինչպես են կտրում կանաչ ծառը: Հողին հավասարեցրին նաև նախկինում կտրած ծառերի կոճղերը և բոլորը ծածկեցին հողով: Երևանի քաղաքապետարանի թեժ գծից ինձ հայտնեցին, որ հատված ծառը փտած է եղել և վտանգ է ներկայացրել, դրա համար

Նախորդ շաբաթվա համեմատ շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքպահների ուղղությամբ կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական

Վճռական փոփոխությունների շեմին-2

Կառավարությունում՝ երբ որոշվում է երաժշտական կոլեկտիվների բյուջեն եւ աշխատավարձերի չափը, պետք է հիանալի գիտակցեն օպերային թատրոնի, օպերային արտիստի առանձնահատուկ վիճակը: Իր տեսակի մեջ եզակի օպերային թատրոնը, որը, ինչպես արդեն նշեցի, ընդգրկում է արվեստի բոլոր ճյուղերը, հատկապես սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը, որոնք աշխատում են երկու հերթափոխով՝ չորս ժամ + երեք ժամ, նաեւ ցերեկային կամ երեկոյան ներկայացումներ,

Ինչպես լինել անփոխարինելի բաս

Հայկ Տիգրանյանը  հարցի պատասխանի համար առաջարկում է դիմել մաեստրո Օրբելյանին Օպերային բաս Հայկ Տիգրանյանը բեմական ստեղծագործական գործունեության շուրջ 10 տարիների ընթացքում հանդես է եկել համաշխարհային գրականության ընտիր նմուշներում, այդ թվում՝ Վերդիի, Ռոսինիի, Պուչինիի, Բելինիի, Չայկովսկու եւ այլն, ավելի քան 15 դերերգերով: Ընթացիկ թատերաշրջանի սկզբում արվեստագետը ներկայացավ 2 նոր դերերգերով՝ Մսրա Մելիքի՝ Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» եւ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Երևանի պետական համալսարանի դասախոսներին և ուսանողներին

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների։ Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնական գործառույթները, ինչպես նաև հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Մասիս Մայիլյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Արցախի

Գյումրիին պարի պետական է պետք. «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի նպատակակետը

2016-ի մայիսից Գյումրիում պարային կյանքի աշխուժությունը «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի առանցքում է։ Պարարվեստի հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքում պարային փառատոների պակաս երբեք չի զգացվել, բայց միանգամից վեց պարուսույցների համախմբումն էլ սովորականներից չէր. մի կողմ թողած ներքին գրված ու չգրված բոլոր կանոններն ու խոչընդոտները՝ Գյումրու 6 պարուսույցներ որոշեցին համախմբվել մեկ գաղափարի շուրջ ու նոր նշաձողի վրա բարձրացնել ե՛ւ

Նոր հարձակում «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա

«Պանտեռա Սիքյուրիթի» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ երեկ ուշ գիշերին տեղի է ունեցել հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ Ընկերությունը մասնավորապես հայտնում է. «Տեղի է ունեցավ հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ 2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ

Կոմպոզիտորների միությունը «ժեկ» չէ

Հոկտեմբերի 29-ին կկայանա Կոմպոզիտորների 85-ամյա միության հերթական համագումարը, որն էլ կընտրի նախագահ: Նախորդ ընտրությունները թեժ են եղել, օրինակ՝ 2013թ. մինչ համագումարը կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը հայտարարել էր, թե առաջարկում են 10 հազար դրամ ընտրակաշառք: Այդ տարի էլ որոշ կոմպոզիտորներ դժգոհել էին, թե վաղուց չկա ստեղծագործական միություն, նախագահն ինչպես ուզում՝ շրջանցում է օրենքը: Կոմպոզիտորների միության նախորդ համագումարում

Դիլիջանում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող այգի

Դիլիջանում հոկտեմբերի 25-ին բացվել է 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող այգի։ Այն գտնվում է Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի հարակից տարածքում։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Երիտասարդական գաղափարներ» հասարակական կազմակերպության կողմից։ Կազմակերպությունը պատանի և երիտասարդ կամավորների օգնությամբ դեռևս գարնանը իրականացրել է ծառատունկ. տնկվել է հերոսների հիշատակին նվիրված անվանական 100 ծառ: Ամբողջ ամռան ընթացքում տնկիները

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսական զենքի գնորդների դեմ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». 2018-ի հունվարի 29-ից Միացյալ Նահանգները սկսելու է պատժամիջոցներ կիրառել մասնավոր ընկերությունների եւ անձանց դեմ, ովքեր Ռուսաստանի պաշտպանական եւ հետախուզական ոլորտի մաս հանդիսացող մի շարք ընկերությունների եւ անձանց հետ «էական գործարքներ» կունենան: Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթի խոսքով, Միացյալ Նահանգների գործադիր մարմինն արդեն կազմել է այն անձանց եւ ընկերությունների ցուցակը, որոնք ռուսական անվտանգության ոլորտի մաս են

Լյարդի, լեղապարկի բուժումը մի ուշացրեք

Լյարդի, լեղապարկի գործունեության խանգարումներն առողջական լուրջ խնդիր կարող են դառնալ: Դրանցից խուսափելու համար բնաբույժները բազում միջոցներ են առաջարկում, որոնցից մեկը ճարճատուկի՝ ցիկորիի պատրաստուկներն են: 1 գդալ մանրացված արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր. եռացնել մարմանդ կրակի վրա 10 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 0.5 բաժակ՝ օրը 2-3 անգամ: Լյարդի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ կարող եք 2 ճաշի

Ինչպես ազատվել պատուհասից. ՀԺ

Պարադոքսալն այն է, որ նույնիսկ հարաբերական անդորրի պայմաներում օրեցօր ավելանում է սահմանային զոհերի թիվը, իսկ այստեղ Սերժիկ Սարգսյանն իր իշխանությունը պահպանելու համար ավելացնում է հրացանավորների թիվը: Ուրեմն, ինչո՞ւ զարմանալ, որ Հայաստանում բնակչության թվի համեմատ այսքան մեծաքանակ է ագային անվտանգության ծառայողների ու նրանց գործակալների թիվը: Ավելին, ունենք քսան հազար գլխաքանակ ոստիկան, մի թվաքանակ, որի չափը կարող

Երեւանի հետ համագործակցությունը դրական ազդեցություն է թողնում Արցախում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ Երեւան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ Նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ

Հոկտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ իրենք իրենց կանանցով մեր տանն էին. Արամ Սարգսյան. «Հրապարակ»

«Հրապարակի» հարցերին պատասխանեց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ դժվարանում է հստակ մեղադրել կոնկրետ մեկին, բայց կասկածներ է հայտնում, որոնք տանում են Ռուսաստանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ։  – Այդ ոճրագործությունից հետո Ձեր նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում շատ շահարկվեց հենց Հոկտեմբերի 27-ի կոնտեքստում, որ սրանով գուցե փորձել են լռեցնել Ձեզ։ – Գիտե՞ք,

Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից. Ռուզաննա Խաչատրյանը փակագծեր է բացում պաշտոնյայի կյանքից

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը`Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Աշնանային տրակտակ» վերնագրով. «Աշունը գույն է, իսկ գույնը նաև երաժշտություն է: Տավուշ աշխարհում եմ։ Այստեղ աշունը անտառի բույր է՝ ոտքերիդ տակ խշխշացող թաց խաշամի, ծառերին, բույսերին նստած վաղորդյան ցողի ու սարերից իջնող մեղմ հովի, որ շղարշի նման հպվում է դեմքիդ, մարմնիդ,

Տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է. «Ազգ»

Մտահոգիչ է առաջին հերթին տնտեսության կարեւորագույն ճյուղում` արդյունաբերության մեջ արձանագրված աճի տեմպի որոշ նվազումը: Եթե 7 ամիսների արդյունքով արդյունաբերության ծավալներն աճել էին 12,7 տոկոսով, ապա 9 ամիսների ցուցանիշով`11,9 տոկոսով: Միաժամանակ, արդյունաբերությունը շարունակել է մնալ այն երեք ճյուղերից մեկը, որոնց շնորհիվ Հայաստանի տնտեսությունն աճ է արձանագրում: Չափազանց կարեւոր է, որ հենց այս ճյուղի աճի տեմպը կրկին

Հայաստանի ոստիկանությանը դատի եմ տվել. Սյուզան Սիմոնյան (Տեսանյութ)

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում «Ոստիկանական մեքենայում» վերնագրով հաղորդագրություն է տարածել: Նա մասնավորապես գրում է. «Հայ կանանց ձեռք մի տվեք։ Որ էս կանայք ոտքի կանգնեցին, ձեր գլուխը ջարդելու են – Անծանոթ անցորդ»: Այնուհետև Սյուզան Սիմոնյանը հայտնում է. «Սփյուռք-Հայաստան համաժողովի այս և նախորդող օրերի դեպքերի հետ կապված Հայաստանի ոստիկանությանը դատի եմ տվել։

Ո՞ր դեպքերում ԵՄ-ն կօժանդակի Հայաստանին. «Հրապարակ»

Հետաքրքրվեցինք, թե ԵՄ-ն ինչ ծրագրեր կարող է ֆինանսավորել, եթե ստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ ըստ համաձայնագրի կետերի՝ բոլոր բարեփոխումներին կարող է օժանդակել Եվրամիությունը։ «Այդ օժանդակությունը կարող է լինել թե՛ խորհրդակցական ձեւով, թե՛ ֆինանսական։ Սակայն բոլոր կետերում նշված է, որ այդ օժանդակությունը կարող է լինել միայն

«Դիլիջանի ստեղծագործական տունը պետք է դարձնել աշխարհի երաժշտական կենտրոն»

Վստահ է Կոմպոզիտորների միության նախագահի թեկնածու Վարդան Աճեմյանը «Առավոտը» կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վարդան Աճեմյանի հետ հանդիպման համար երկու առիթ ուներ: Ըստ մեր տեղեկությունների՝ Ազգային օպերային թատրոնը կոմպոզիտորին առաջարկել է վերաբեմադրել «Կիկոսի մահը» օպերան, մյուսը՝ ՀՀ կոմպոզիտորների միության հոկտեմբերի 29-ին կայանալիք հերթական համագումարում միության նախագահի՝ իր

Թալիշ. շինարարների ճակատը

Առանձնատների վերանորոգման, վերակառուցման և հիմքից կառուցվող նոր բնակարանների շինարարությանը զուգահեռ` Թալիշում վերականգնվում են նաև ենթակառուցվածքները: Թալիշում բնակարանների վերակառուցման-վերանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված 17 բնակարանների մի մասը գրեթե պատրաստ է շահագործման, մի մասն էլ շինարարության ակտիվ ընթացքի մեջ է: Ծրագրով նախատեսված 17 առանձնատները միանգամից կշահագործվեն նոր տարվա շեմին: Բնակարանաշինությանն արդեն գումարվել է 2-րդ փուլը՝ շուրջ 12

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031