Օրվա լրահոսը
Պատահար՝ Սիլիկյան-Հաղթանակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22:42-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան-Հաղթանակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի 05 SL 500 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Հ.) և «Opel» մակնիշի 08 LS 189 պետհամարանիշի (վարորդ՝
Կաթողիկոսը հանդիպում ունեցավ շաբաթօրյա ու կիրակնօրյա դպրոցների և հայ վարժարանների աշակերտների հետ
Հոկտեմբերի 27-ի առավոտյան ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների, ինչպես նաև հայ վարժարանների աշակերտների հետ։ Հայորդիները Վեհափառ Հայրապետին դիմավորեցին խանդավառությամբ, ծափողջույններով և Հայրապետական մաղթանքի երգեցողությամբ: Ողջույնի խոսքից հետո կրթական հաստատությունների ուսուցիչները և սաները շնորհավորեցին Վեհափառ Հայրապետին ընտրության տասնութերորդ
Եկեղեցի, որը դիմակայել է կայծակին ու հեղեղումներին. Սուրբ Արտավազիկը փորձում են փրկել քայքայումից (Ֆոտոշարք, տեսանյութ)
Ջրի ներթափանցման հետեւանքով եկեղեցու պատերն ամբողջությամբ քայքայվել էին եւ այժմ ամրակայվում են
Եթե փոքր երկիր ես, չի նշանակում, որ ապուշ ես ու աղքատ պիտի լինես. Արտո Թունջբոյաջյան (Տեսանյութ). 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արտո Թունջբոյաջյանը: -Արտո, նախորդ մեր զրույցներում ասում էիք, որ նպատակ ունեք Հայաստանը դարձնել արվեստի կենտրոն։ Ստացվե՞լ է մի բան։ -Ավելի լավ է խոսենք այն մասին, թե ինչ չի հաջողվել, որովհետև եթե մի բան հաջողվում է, ճիշտ է, մի պահ ուրախանում եմ, բայց միտքս միշտ զբաղված է նրանով, թե ինչն է
Հայաստանցի մրցանակակիր. «Շատ ուրախալի է նման փառատոն տեսնելը» (Ֆոտոշարք)
Ավարտվեց գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեն
«ՌեԱնիմանիան»իր պատվավոր տեղն է գրավել միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնների շարքում. Վրեժ Քասունի
Հոկտեմբերի 28-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնին: Փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ այս տարվա փառատոնը, որը թվով 9-րդն է, ճանապարհ է հարթում դեպի 10-րդ փառատոն, որը երջանիկ պատահականությամբ համընկնում է հայկական անիմացիայի 80-ամյակի հետ և նշվելու է մեծ շուքով։
12 տարի սպասելով տանիքի. Իրինդի բացառիկ եկեղեցին գրեթե վերականգնված է (Ֆոտոշարք, տեսանյութ)
Թեեւ հավանական է, որ ցուրտ եղանակը կխանգարի, կաշխատեն այս տարի եկեղեցու վերակառուցումն ավարտել
Երվանդ Մանարյան. «Ամենաթանկ հուշերիցս մեկը Փափազյանի հուշարարը լինելն է»
Վերջերս լրացավ հայ թատրոնում իր ուրույն տեղն ունեցող դերասան, սցենարիստ և ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան 92-ամյակը: Նա խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն հյուսիսից», «Տժվժիկը», «Տերն ու ծառան»: Նշվածներից երկուսի ՝«Տժվժիկ»-ի, «Տերն ու ծառան»-ի, սցենարի հեղինակը ևս Մանարյանն է: Նա սիրով համաձայնեց հարցազրույց տալ: -Պարոն Մանարյան, բոլոր մեծերը ուսուցիչ են ունեցել, իսկ ո՞վ է
Հաջողության բանաձևը գիտակցությունը կենտրոնացնել է այն երևույթների վրա, որոնք ցանկալի են. Բրայան Թրեյսի
Հոկտեմբերի 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում կայացավ աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսիի՝ «Առաջխաղացման ռազմավարություն» հեղինակային սեմինարը (Стратегия прорыва /Breakthrough strategy): Լեգենդար փորձագետը Հայաստան է ժամանել skill.am հարթակի հատուկ հրավերով՝ World’s Top Speakers in Armenia (Աշխարհի լավագույն բանախոսները Հայաստանում) բացառիկ նախագծի շրջանակում՝ որպես առաջին խոսնակ: Հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին
Բակո Սահակյանը երիտասարդների հետ քննարկել է արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մի խումբ մասնակիցների: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հայկական կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչների այցելություններն Արցախ եւ այստեղ տարբեր միջոցառումների կազմակերպումը կրում
Հայաստանի կանանց ընտրանին պարտության մատնեց Հունաստանի երկրորդ թիմին
Հերսոնեսում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3,5:05 հաշվով առավելության հասավ Հունաստանի երկրորդ թիմին: Էլինա Դանիելյանը հաղթեց Ջուլիա Մակկային, Լիլիթ Գալոյանը՝ Դեսպինա Սերեֆիդուին, Մարիա Կուրսովան՝ Անտիգոնի Սկարակիին: Լիլիթ Մկրտչյանը միավորը բաժանեց Էվանտիա Մակկայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessfed.am-ի
Թվային մարքետինգի մասնագետ. «Գովազդներում հաճախ ընտրվում են սխալ, թեմայի հետ կապ չունեցող նկարներ»
«Եթե քո գովազդը մեծ թվով հավանումներ է հավաքել, դա դեռ չի նշանակում, որ դու շատ հաճախորդների ես ներգրավվել»,- այս մասին օրերս խոսեց Հայաստանում թվային մարքեթինգի լավագույն մասնագետներից Մայքլ Լազիևը «Իրական SMM, իրական գործիքներ, արդյունավետ քայլեր» խորագրով թրեյնինգի ժամանակ: «Երբ դու հին հաճախորդների ես բերում, դա PR է, իսկ երբ դու նոր հաճախորդներ ես ներգրավվում, դա
«Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական ոչ մի խումբ չի կարողանում մոտենալ, հարձակվել մեր զինվորների վրա». Կոմանդոս
«Իրենց զենքը ոնց որ թանգարանային լինի, չեն տիրապետում այդ զենքին»
Առանց Լեւոն Արոնյանի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Շվեյցարիայի ընտրանուն
Հերսոնես քաղաքում (Կրետե կղզի) այսօր մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, հանդես գալով առանց առաջատար Լեւոն Արոնյանի, 3:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի ընտրանուն: Ըստ խաղատախտակների՝ պարտիաների արդյունքներն այսպիսին են. Յանիկ Պելետե-Սերգեյ Մովսեսյան՝ ½ Սեբաստիան Բոգներ-Գաբրիել Սարգսյան՝ 0:1 Նիկո Գեորգիդիս- Հրանտ Մելքումյան՝ ½ Օլիվյե Կուրման-Հովհաննես Գաբուզյան՝ 0:1 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Խայտառակություն է». ինչո՞ւ զայրացավ Արմեն Ամիրյանը, երբ այցելեց Այգեշատի Թարգմանչաց վանք (Ֆոտոշարք, տեսանյութ)
Մասնագետներն այս վանքի վերականգնման նախագիծը բացառիկ են համարում, որովհետեւ շինարարները գործ ունեն կառույցի բավականին մեծածավալ՝ մոտ 20-30 տոննայանոց բեկորների հետ
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի դարձան
Մասնակիցների սակավության պատճառով կանանց առաջնությունում անցկացվեց միայն եզրափակիչ երեք մենամարտ՝ 48, 57 եւ 64 կգ քաշային կարգերում, որոնցում, համապատասխանաբար, հաղթեցին եւ հանրապետության չեմպիոն դարձան Մարիամ Սանոսյանը, Լիլիթ Դալլաքյանը եւ Աշխեն Հովհաննիսյանը: Տղամարդկանց պայքարում ըստ քաշային կարգերի չեմպիոն ու մեդալակիր դարձան: 49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, Վլադիմիր Աբրահամյան, Սիրական Ոսկանյան, Նորիկ Սուքիասյան: 52 կգ՝ Վահե Բադալյան, Հարություն
«Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է». Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Արցախում կազմակերպված՝ «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ի մասնակիցներին: Ա. Հարությունյանը ողջունել է ֆորումն Արցախում անցկացնելու նախաձեռնությունը՝ այն համարելով հայկական քաղաքական ուժերի և երիտասարդության միասնականության ու ժողովրդավարական արժեհամակարգի դրսևորման ձև: Նա շեշտադրել է, որ երիտասարդությունն ի սկզբանե եղել է արցախյան գոյապայքարի և պետականաշինության
Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ում կարևորեց խաղաղության և կայուն զարգացման գործընթացներում կանանց դերակատարության ամրապնդումը
Հոկտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «Կանայք, անվտանգությունը և խաղաղությունը» խորագրով (“Women, Peace and Security”) քննարկում, որին ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպումը նվիրված էր խաղաղության և հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց ներգրավվածությանը, ինչպես նաև գենդերային և սեռական բռնությունների դեմ պայքարի ՄԱԿ-ի օրակարգին։ Դեսպան Մնացականյանն իր ելույթում կարևորեց խաղաղության և կայուն
Սերժ Սարգսյանը Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Ծրագիրն ուղղված է Սևանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների և էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սևանա լճում իշխանի պաշարները, ֆինանսական միջոցներ ստեղծել Սևանա լճի բնապահպանական
Գիտության ոլորտ կմտնեն մարդիկ, որոնք իսկապես արժանի են գիտությամբ զբաղվելու և ցանկություն ունեն, ոչ թե գալիս են բանակից ազատվելու համար. Վազգեն Մանուկյան
– Պարոն Մանուկյան, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում են ակադեմիական տարկետման կարգի փոփոխություններ: Ըստ այդ փոփոխության՝ ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին, որոնք ուսումնառությունից հետո կպարտավորվեն բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։ Հանրության որոշ շերտեր այս փոփոխությունը համարում են վտանգավոր
ՆԱՏՕ-ում ՀՀ-ն առաքելության նոր ղեկավար ունի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Հոկտեմբերի 28 Երևան ՆՀ-870-Ա
Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու մենահամերգը՝ Երևանում
Հոկտեմբերի 31-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Խաչատրյանի փառատոնի ռեզիդենտ մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Համերգային ծրագրում կհնչեն Ռոբերտ Շումանի, Ալեքսեյ Շորի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։ Դասական երաժշտության սիրահարները Հայաստանում ջերմությամբ են ընդունում Ալեքսանդր Ռոմանովսկու ելույթները։ Նրա մեկնաբանմամբ մեր երաժշտասերներն ունկնդրել են Խաչատրյանի, Պրոկոֆևի, Չայկովսկու ստեղծագործությունները։ Այս անգամ դաշնակահարը մեր
ԱՊՀ երկրների ԱԳՆ-երի խորհրդակցություն Երևանում
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան խորհրդակցություններ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցություններն անցկացվեցին «ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը Եվրամիության հետ» և «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը եվրոպական անվտանգության հարցերի շուրջ» թեմաների շուրջ։ Իր բացման խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը կարևորեց արդեն երկու տասնամյակ ԱՊՀ երկրների
Երեւան դարձած մեր Էրեբունին Արգիշտիի ժամանակներից անմատչելի է
Մեր մայրաքաղաքին ինչքա՜ն երգեր են ձոնվել՝ «Իմ վարդագույն գեղեցկուհի», «Երեւան՝ իմ օթեւան», «Երեւան դարձած իմ Էրեբունի»… Ինչ անունս ասես տալիս ենք Երեւանին՝ «Խելացի քաղաք», «Իմ սիրո քաղաք», «Արեւի քաղաք»: 2799-ամյա «Մեր սիրո ու խելացի քաղաքը» Արգիշտի թագավորի ժամանակներից այդպես էլ «անառիկ» ու անմատչելի մնաց հաշմանդամություն ունեցող մարդկանց, հատկապես տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար: Որքան էլ քաղաքային
Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը. ԼՂՀ ԱԳՆ
Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը։ ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։ Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է
Մեր ներդաշնակության տերը
Մի օր ես տեսա ժամանակը, թեեւ ժամադրված չէի: Հանդիպեցի անսպասելի, երբ տասնմեկ տարեկան էի եւ մեր Սեւուկ ձիով հաց էի տանում հորս` սարերը: Տեսա ու վախեցա` երբ ձորերը կապած մշուշից դուրս ելա դեմ դիմաց: Նա վերեւում էր, ես` ներքեւում, կիսով մշուշի մեջ… Եվ նա ժամանակն էր կամ, գուցե, ժամանակի Տերը: Այդ պահին ես չհասկացա էլ,
Վազգեն Սարգսյանի եւ Վիգեն Սարգսյանի առաջարկների տարբերությունը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը` տարկետման վերացման եւ 18 տարեկաններին բանակ զորակոչելու 20-ամյա վեճի մասին: 1997 թվականի հունիսին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը խորհրդարանին ներկայացրեց «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում էր վերացնել տարկետումը եւ 18 տարին լրացած բոլոր երիտասարդներին բանակ զորակոչել: Նախագիծը դարձավ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի եւ Վազգեն Սարգսյանի առճակատման պատճառ:
Վիգեն Սարգսյանն Արցախում պարզաբանումներ է ներկայացրել «Ազգ-բանակ», «Դիտակետ», «Ես եմ» ծրագրերի մասին
Հոկտեմբերի 28-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի Հանրապետության պաշտանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ բանակի կենտրոնական զորամասերից մեկում հանդիպել է նորավարտ սպաների հետ: Վիգեն Սարգսյանը անդրադարձել է զինված ուժերի համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող և ակնկալվող հայեցակարգային փոփոխություններին, պարզաբանումներ տվել
Դիրքի ավագը
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի


















































