Օրվա լրահոսը

Ավարտվել է կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 23-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել վերջինիս ամուսնուն: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 23:30-սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա տղամարդն իրենց բնակարանում կենցաղային

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի նախապատրաստմանը և Համահայկական խորհրդի ձևավորմանը վերաբերող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին: Համահայկական խորհրդի ձևավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների և այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը: Հիշյալ մոտեցումներն ու մեխանիզմները, քննարկման առարկա կդառնան ս.թ. սեպտեմբերի 18-20-ը կայանալիք

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ։ Խստագույնս դատապարտում ենք ազգություն և սահմաններ չճանաչող ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: Ձեր երկրի համար ծանր պահին կիսում ենք Ձեր

Նվազում է աշխատող ձեռքը, նվազում են խմող մարդիկ. Ավագ Հարությունյան (Տեսանյութ)

Օղու ներմուծման եւ արտադրման ծավալները մեր երկրում նվազել են

Դսեղի «կազինոն»

Լոռու մարզի Դսեղ համայնքի մի քանի երիտասարդներ գյուղի թաղամասերից մեկում փոքրիկ տնակ են տեղադրել, որին «կազինո» են կոչում: Ասում են՝ օրվա տարբեր ժամերին հավաքվում են այստեղ: Կազմակերպում են տարբեր խաղեր ու քննարկումներ՝ փորձում իրենց օրն ավելի հետաքրքիր անցկացնել: Լուսանկարները՝ ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Առավոտ» 17.07.2017

Ռուսաստանի համար Արցախի հակամարտության կարգավորումն առաջնահերթություն է. Զախարովա

Ռուսաստանը առաջնահերթ նշանակություն է տալիս Արցախի հակամարտության կարգավորման հարցին: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել այն, ինչ մենք միշտ ասում են բոլոր մակարդակներում. Ռուսաստանում ղարաբաղյան թեման հատուկ ուշադրության է արժանանանում: Այն մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, նաև հիշատակվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին

«Տնեցիների հետ կռվեցի, գնացի Ղարաբաղ, 22 տարեկան էի, ԵՊՀ ուսանող». «Արծիվ» մահապարտների ջոկի անդամ Նորիկ Սահակյան

Հարցին, երբ լսում եք, որ բազմաթիվ պաշտոնյաների զավակներ չեն գնացել բանակ, իսկ դուք ուսումը թողնելով՝ կամավոր եք գնացել, այն էլ՝ մահապարտների զորախմբում եք անդամագրվել, այդ տարբերությունը ձեզ ցավ չի՞ պատճառում՝ Նորիկ Սահակյանը պատասխանեց. «Մենք որ գնում ենք, ոչ մեկի համար ու ոչ մեկի փոխարեն չենք գնում, մեր համար ենք գնում: Մեզ չի հետաքրքրում, թե ովքեր չեն գնացել»:

Թուրքիան ցանկանում է մաքսային համաձայնություն կնքել ԵԱՏՄ-ի հետ. նախարար

Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնություն կնքել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեքչին Իզմիրում ընթացող 86-րդ միջազգային տոնավաճառում: «Մենք ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան մաքսային համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ՝ չխախտելով համապատասխան համաձայնագիրը ԵՄ-ի հետ. Թուրքիան ցանկանում է նաև այլ համագործակցություններ կարգավորել ԵԱՏՄ-ի հետ»,- ասել

Կարեն Խաչանովը Ցինցինատիում դուրս մնաց երրորդ շրջանից

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիում ընթացող թենիսի «Masters» կարգի մրցաշարի երրորդ շրջանում 7-6, 3-6, 3-6 հաշվով պարտվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Յուիտի Սագիտային եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նախորդ երկու փուլերում Խաչանովը հաղթել էր արգենտինացի Դիեգո Շվարցմանին եւ իտալացի Թոմաս Ֆաբիանոյին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fanatik.ro-ի

«Եղբորս` խոպան մեկնելուց հետո նրա երեխաների ջերմությունը երկու օր չէր իջնում» (Ֆոտոշարք)

Նորաշենցիները վսհատեցնում են` առանց արտագնա աշխատանքի միայն անասնապահությամբ եւ հացահատիկի մշակությամբ գյուղում ապրել հնարավոր չէ Արագածոնի մարզի Նորաշեն գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1950 մ բարձրության վրա` Շարայի լեռան լանջին: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան: Այս տարի բացվել է Նորաշենի մանկապարտեզը, 2016-ին վերանորոգվել եւ այժմ գործում է գյուղի եկեղեցին։ Նորաշենից 5 կմ հյուսիս-արեւելք գտնվում է

«Սեֆիլյանի գործով» դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Հաջորդ նիստը, ըստ սահմանված կարգի, կկայանա հաջորդ ուրբաթ՝ 11:00-ին

Վահան Շիրխանյանը փաստաբաններին կարեւոր տեղեկատվություն է տրամադրել

Դատարանը 2 օր առաջ Շիրխանյանի հետ հանդիպման թույլտվություն է տվել

«Լսում ենք, թե՝ 800 հեկտար է, էլի, ախր էդ 800 հեկտարի համար 800 հեկտար հերոսներ են զոհվել, ցավ եմ ապրում». Հրամանատար Վարդանյան

Հարցին՝ արդեն կռվել, եկել եք, հիասթափություն չե՞ք ապրում, որ հայրենիքից այսօր մարդիկ արտագաղթում են՝ նա պատասխանեց. «Չվերցնենք իշխանության, մեծահարուստների մասշտաբը: Դա մեր չէ: Մենք երբեք չենք փոշմանել մեր արածից: 2016 թվին նորից ապացուցեցինք դա: Այսօրվա իշխանությունները, մեծահարուստները մեզ հետաքրքիր չեն»:

Բացահայտվեց հանրային ուշադրության կենտրոնում հայտնված ևս մեկ ծանր հանցագործություն (Տեսանյութ)

Օգոստոսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 1982 թվականին ծնված, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանին, որն այս տարվա հուլիսի 2-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Դեպքը ժամանակին հասարակական հնչեղություն էր ստացել և տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվել հատկապես զանգվածային

Կալանավորվել է Շատին գյուղում իր մեքենան այրած ու ոստիկաններին հարվածած երիտասարդը

Մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար

ՍԱՊԾ մասնագետը հորդորում է՝ խուսափեք տնական կաթ, մածուն, պանիր գնել բակերում, դա տեղով ռիսկ է կյանքին

Վահե Դանիելյանի խոսքերով՝ «ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ մածունը՝ սկսած կթից, մերունից, արտադրությունից, պիտանելիության ժամկետից, պահպանման ջերմաստիճանից, ինչ վիճակում է: Դա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ես կարող եմ համարել»:

Վրաստանը կրկին պահանջել է Ուկրաինայից արտահանձնել Սաակաշվիլիին

Վրաստանի դատախազությունը հերթական անգամ պահանջել է Ուկրաինայից արտահանձննել Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին գրում է korrespondent.net-ը: «Միխեիլ Սաակաշվիլիի հարցով Վրաստանի գլխավոր դատախազությունն ուկրաինական կողմին իրավական ուղերձ է հղել՝       նրան Վրաստան արտահանձնելու վերաբերյալ: Երկու երկրների դատախազություններն ակտիվորեն համագործակցում են»,- ասվում է վրացական գերատեսչության հայտարարության մեջ: Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինան մի

Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Կարեն Մանվելյան եւ Հովհաննես Խանգելդյան

Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր քննարկման թեման է՝ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի արդյունքում նախնական տվյալներով այրվել է մոտ 3000 հեկտար տարածք, որից 201 հեկտար՝ գիհուտ, 908 հեկտար՝ կաղնուտ եւ 1624 հեկտար խոտածածկ տարածք: Որքանո՞վ էր պատրաստ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրդեհաշիջման աշխատանքներին, արդյոք ԱԻՆ-ը ժամանակին է արձագանքել հրդեհի ահազանգին,

Սեւանի թերակղզին ամբողջությամբ փոխելու են, բերելու են բարվոք տեսքի

«Սեւան ազգային պարկի» տնօրենը պատմում է, թե Սեւանի ափամերձ տարածքներում իրականացվելիք ներդրումային ծրագրերով ինչպես են ազատվելու կիսափլված «բեսեդկաներից»: Այսօր Սեւանա լճի շրջակայքում լողափ «աշխատացնող» հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտներ կան: Բացառությամբ 4-5 էլիտար լողափերի՝ մնացած գոտիներում հանգստացողներին հրամցվում է խորհրդային տարիներից պահպանված գույք, իրենց դարն ապրած տաղավարներ, կարկատած, ժանգոտ ու անվտանգության կանոններին չհամապատասխանող նավակներ եւ այլն: Լողափերի

«Մանկական այդ կերը ադրբեջանական ծագման չէ, միայն մակնշման խնդիր է». ՍԱՊԾ

Ըստ ՍԱՊԾ-ի, խնդիրը լրագրողների սխալ մեկնաբանություններն էին: Եթե եվրոպական մի ընկերություն արտադրում է արտադրանք եւ 5 լեզվով մակնշում է իրականացնում, այդ նույն տարան վաճառում է 5 տարբեր երկրների, պատվիրատուներից մեկը հանդիսանում է Հայաստանը, մեկը՝ Ադրբեջանը, եւ նա երկու լեզվով էլ մակնշում է այդ արտադրանքի վրա, արդյո՞ք դա դառնում է, թե ծագումը ադրբեջանական է:

Թե ինչ պատահեց, երբ Պուտինի ներկայացուցչի հանդիպումից հետո հայ քաղաքացուց գողացան նրա անձնագիրն ու փաստաթղթերը

Գյումրեցի Մելիքսեթ Գաբոյանին անդրադարձել ենք, երբ նա լինելով Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի նախկին ավագ ենթասպա (1994-2004թթ.), փորձում էր ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր ու խնդիրներ ուներ հայրենի բյուրոկրատական ապարատի հետ: Երկար ժամանակ նրա մասին տեղեկություններ չունեի: Եվ ահա, նա իր հերթական ոդիսականով «Առավոտի» խմբագրությունում է: Մելիքսեթ Գաբոյանը 2014թ. կնոջ, երկու զավակների հետ մեկնել էր ՌԴ

«Զինված խմբի» գործով նիստը հետաձգվեց

Դատարան չէին եկել գործով վկաները

Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյան կաշառք ստանալու պատրվակով կալանավորից զգալի չափերով գումար է հափշտակել 

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Կ. Ս.-ի, Ա. Ժ.-ի և Կ. Զ.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով: Այսպես, նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը 2017 թվականի մայիսին Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավորից վերցրել է 400.000

«Բազեի» մասնակիցները և ՀԵՀ կամավորները պատրաստ են ներգրավվելու Խոսրովի անտառի վերականգնման աշխատանքներին

«Բազե» հավաքի մասնակիցները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորներն անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմինների հետ համագործակցաբար պատրաստ են ներգրավվելու Խոսրովի անտառի վերականգնմանը՝ մասնակցելով ծառատունկերի և այլ աշխատանքների»,- նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Ծաղկաձորում կմեկնարկի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ 2017-ը հավաքի համար հոբելյանական է. նշվում է «Բազեի» 15-ամյակը, ուստի ծրագրում

Ինչպես «մտնել» կինոյի ալիքի տակ

Պրոդյուսեր, ռեժիսոր եւ սցենարիստ Օֆելյա Հարությունյանն ավարտել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի արվեստի դպրոցը` ստեղծարար պրոդյուսերության ծրագրով: Այժմ ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում: Դրանից առաջ սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, ապա Ստոկհոլմի համալսարանում մասնագիտացել Եվրոպական իրավունքի ոլորտում: Օֆելյայի «Կարմիր խնձորներ» ֆիլմը բազմաթիվ հաջողություններ է գրանցել տարբեր փառատոներում, այդ թվում` Տորոնտոյի, Սան Ֆրանցիսկոյի, Ֆլորիդայի,

Վարդգես Գասպարին պաստառներով պառկել է դատարանի առաջ

Գասպարին դեմքը ծածկել է «Մի՜ տրորեք քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները» գրությամբ պաստառով

Սպանություն Տավուշում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 32–ամյա տղամարդու սպանությունը։ Կասկածյալը ձերբակալվել է: 2017թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ

Հայ եւ գերմանացի տիտանների անվան մրցույթ-փառատոնը ինքնատիպ էր եւ ինտերակտիվ

Շուրջ 300 տարի առաջ պրուսացի բարոկկո ուղղության քանդակագործ ու ճարտարապետ Անդրեաս Շլյուտերնի կառուցած Բրանդենբուրգի հանրահայտ Պրյոտցել դղյակում 2011թ.-ից անցկացվում է Կոմիտասի անվան մրցույթ-փառատոնը: Աշխարհում առաջինը Վարդապետի անվան այս միջոցառման հիմնադիրներն են գերմանաբնակ Արամ եւ Վահրամ Եկավյան եղբայրները: «Առավոտի» հետ զրույցում (14.01.2016թ.) Վահրամ Եկավյանը հավաստիացրել էր, որ իրենց միջոցառման շնորհիվ է, որ Կոմիտաս են դասավանդում Ֆրանսիայի

Կարվի ամեն ինչ առաջիկա տարիներին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերն ունենալու համար

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհն օգոստոսի 17-ին հաջողվել է մեկուսացնել և հանգցնել: Տարվում են աշխատանքներ փոքր ծխացող կետերի վերացման նպատակով: ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը, լրագրողներին ներկայացրելով հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը, նշել է. «Օգոստոսի 13-ին պարզելով հրդեհի ծավալները` ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք: Միջազգային

«Բա որ մի օր էնքան նշանակեք, որ հանրային պաշտպանները պրծնեն». Ներսես Պողոսյանը՝ դատավորին

Դատավորը որոշեց նրա համար որպես հանրային պաշտպան ներգրավել Մարինե Թովմասյանին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031