Օրվա լրահոսը
«Խմբերը գնում են, մարդկանց տներից հանում են, ձեռքերը ոլորում, դնում են մեքենայի մեջ ու տանում․ անհասկանալի, անբովանդակ»․ Գառնիկ Դանիելյանը՝ ձերբակալությունների մասին
Ըստ նրա՝ ամփոփ կարող ենք ասել, որ որևէ մեկի՝ այսպես ասած ոչ հանցանք կա, ոչ էլ որևէ մեկին ինչ-որ բաների համար հստակ պահանջներ են ներկայացնում այս կամ այն արարքի համար։
Պաշտպանի հանձնարարությամբ ստացված տեղեկությունները հընթացս ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել մի շարք ձերբակալություններ։ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ևս ահազանգ է ստացվել` կապված ազատությունից զրկված անձանց տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ: Պաշտպանի հանձնարարությամբ ստացված տեղեկությունները հընթացս ուսումնասիրվում են՝ պարզելու
Չեխիայի փոխվարչապետն իր աջակցությունն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հարցում
Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը
«ՀՀ քաղաքացին իրավունք ունի՞ Նիկոլ Փաշինյանին հարցնի՝ Թուրքիայի հետ ի՞նչ առևտրի մեջ եք, ի՞նչ ես բանակցում»․ Իշխան Սաղաթելյան
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր է իրավապահները գան նաև Բագրատ Սրբազանի տո՞ւն, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Մենք իրենց միշտ ենք սպասում։ Մի պահ այստեղ կուտակում կար, դրա համար էի նաև Սրբազանի գրասենյակում, միշտ ցանկացած սցենարի պատրաստ ենք»։
Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը
Հունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ վերոհիշյալ խմբերի իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային
«Արթիկն ու Ախուրյանը մեզանից բարձր աշխատավարձ են ստանում, Աշոցքն էլ, գետինը մտնիք, հա»․ Վարդան Ղուկասյան
Այսօր Գյումրու ավագանու հաստատմանը ներկայացվեց համայնքի բյուջեն։
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուները՝ Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին
Հունիսի 18-ին անվանի բարերար և երաժիշտ Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին ելույթ են ունեցել «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Էդվարդ Ավետիսյանը երաժիշտ էր, որի կյանքն ու ստեղծագործական ուղին սկիզբ են առել գաղթի ու վերափոխման միջավայրում։ Նրա պատմությունն ու արվեստը վկայում են,
Մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Լրատվամիջոցները հայտնում են, որ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Ոստիկանության բաժին են կանչել Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարին, բերման են ենթարկել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին
Ոստիկանության բաժին են կանչել Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին ու բերման են ենթարկել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանին: Մանրամասները` շուտով:
Մոտ մեկ տասնյակ դաշնակցականներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ. Իշխան Սաղաթելյան
Այս պահին մոտ մեկ տասնյակ դաշնակցականներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, հայտնել է ՀՅԴ ՀԳՄ Ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Մանրամասները` շուտով:
«Նիկոլ Փաշինյանի համար Պոլսո հայոց պատրիարքարանի դռները բացել են, որովհետև ցանկացել է Կոմիտասի արձանին ծաղիկ դնել»․ Արա Գոչունյան
Մեր փաստմանը՝ ըստ մամուլում տեղեկությունների՝ Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները Ստամբուլում չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, և պատրիարքարանը փակ է եղել, որպեսզի վարչապետը չկարողանա ներս մտնել և հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս հարցին անդրադարձե՞լ է, Արա Գոչունյանն այսպես պատասխանեց․ «Վարչապետն այդ խնդրին տեղեկացավ և հանդիպման ընթացքում ասաց՝ եթե իրենք չեն եկել, ես կգնամ եկեղեցի»։
Եթե Եկեղեցին փորձել է խուսափել հարկերից, ապա ինչո՞ւ է տարիներ շարունակ ներառվում Հայաստանի խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերում
Խոսել այն մասին, թե Եկեղեցին փորձել է խուսափել հարկերից՝ այն պարագայում, երբ Մայր Աթոռը փաստացի եղել է երկխոսության և համագործակցության նախաձեռնող կողմը, լավագույն դեպքում ապատեղեկատվություն է։
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել «նույնիսկ հիմա»․ Գրիգորյան
Region Monitor. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել «նույնիսկ հիմա», և որ Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի։ «Մենք պատրաստ ենք այն ստորագրել հենց հիմա։ Մենք որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունենք։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա և ցանկանում
Քննարկվել է ՀՀ-ում մարդու և կենդանիների բրուցելոզ հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը
Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել Վարչապետի հաստատմանը։
Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում
Արա Ռոստոմյանը ոստիկանություն էր հրավիրվել այսօրվա քաղաքական բռնաճնշումների շրջանակում. Փաստաբան
Քիչ առաջ Արա Ռոստոմյանի հետ դուրս եկանք ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից: Արա Ռոստոմյանը ոստիկանություն էր հրավիրվել այսօրվա քաղաքական բռնաճնշումների շրջանակում։ Փաստաբան Սերգեյ Հարությունյան
Լրագրողական ՀԿ-ները պահանջում են ՀՀ կառավարությունից` խզել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը` Վլադիմիր Սոլովյովի հնչեցրած մեկնաբանությունների ու որակումների առնչությամբ։ Հայաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին լայն արձագանք են ստացել հունիսի 18-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարողի հերթական անպարկեշտ և վիրավորական արտահայտություններն ու որակումները ՀՀ իշխանությունների, պետության ու ժողովրդի հասցեին։ Հիշեցնենք, որ Սոլովյովը, վրդովվելով Երևանում ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել
Հայտնի են «Սրբազան Պայքարի» ձերբակալված կողմնակիցների անունները
Հայտնի են «Սրբազան Պայքարի» ձերբակալված կողմնակիցների անունները. Մովսես Քարտաշյան, Արթուր Քարտաշյան, Արսեն Ղազարյան, Վարազդատ Ամիրաղյան, Միհրան Մախսուդյան (գնդապետ), Էրիկ Սահակյան, Հայկ Շահնազարյան Արման Իսրայելյան Արտաշ Հունանյան, Վարդան Ավագյան, Սարգիս Հարությունյան, Տիգրան Միքայելյան, Ալբիկ Հարոյան, Արա Ռոստոմյան (նահատակ հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը), Տիգրան Գալստյան, Վաչագան Շաքրիկյան (նահատակ հերոս Սերգեյ Շաքրիկյանի հայրը), Մարտին Թորոսյան Նշենք, որ սա
ՀՅԴ մարզային կառույցներում ոմանց բերման են ենթարկում, որոշ դեպքերում բերում են Երեւան, թվեր դեռ չկան
Դեպքերը իշխանության վախերի հետ ենք կապում, որի մասին երեկ ԱԺ–ում մեր գործընկերները խոսեցին, ամեն ինչից վախենում է։ Բնականաբար, նաեւ այսօրվա լարված իրավիճակը պետք է հաշվի առնենք, որ Թուրքիայում սպասվում է Փաշինյան–Էրդողան հանդիպումը։ Հասարակության անհանգստությունը, վաղը, վտանգավոր զարգացումներից եւ իշխանությունը փորձում է այդ ամեն ինչը կանխարգելել միայն ոստիկանական բռնություններով, ձերբակալություններով և ամբողջ քաղաքը ոստիկաններով լցնելով։
Բռնության փաստերն անտեսվել են. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Պահանջել են խոշտանգման գործով կրկնակի փորձաքննություն
Հալածանքների շղթան այսօր Թուրքիայում գտնվող անձի վախերի արտահայտությունն է. Բագրատ Սրբազան
Ոստիկանապետին եմ ասում՝ ուղիղ նայելով իր աչքերին, մեզ դրանով չեն վախեցնի
Ադրբեջանական լրատվական ալիքները տոնում են դաշնակցականների ձերբակալությունները
Ադրբեջանական լրատվական ալիքները տոնում են Դաշնակցականների ձերբակալությունները: Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում ձերբակալություններ են սկսվել, խուզարկություններ են ՀՅԴ մարզային գրասենյակներում: «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիք
Կրթության բովանդակությունից է կախված, թե որքանով արդար կլինի հասարակությունը. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան
«Ամենակարևոր խնդիրներից մեկը մնում են որևէ տեղ չաշխատող և չսովորող երիտասարդները, որոնք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, երիտասարդական քաղաքականության մեջ առանձնացված են որպես ամենախոցելի խմբեր»:
ՄԻՊ ռազմավարության գործողություններից ամբողջությամբ կատարվել է միայն 40%-ը․ ԻՀԱ-ի մշտադիտարկման արդյունքներ
Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի հետ համագործակցությամբ, իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների իրականացման ծրագրի 2023-2024 թթ․ իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկում։ ԻՀԱ գնահատմամբ՝ ռազմավարությամբ նախատեսված 60 գործողություններից ամբողջությամբ կատարվել է 24-ը, մասնակի՝ 26-ը, չի կատարվել՝ 10-ը։ Այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունեցել
Միջազգային աշխատաժողովում Աննա Հակոբյանը կիսվել է իր անձնական պատմությամբ` անդրադառնալով խաղաղության ձգտման և պահպանման գործում կանանց դերին
Հունիսի 17-ին և 18-ին միջազգային դիվանագիտության կենտրոն համարվող Վիեննայում տեղի ունեցավ Առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային հարթակի (Summit of First Ladies and Gentlemen Global Platform) կողմից կազմակերպված «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» խորագրով միջազգային աշխատաժողովը։ Միջոցառումը կայացավ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի և Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։
Լեհաստանը պատրաստակամ է կիսվել Հայաստանի հետ իր լավագույն փորձով. Լուցիան Պիետժչիկը՝ Արմեն Գրիգորյանին
Հունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ
Հայոց Հովվապետը պատգամեց նախանձախնդրորեն մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը
Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոկա Ռատոնի (Ֆլորիդա) Սուրբ Դավիթ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Գաբրիելյանի։ Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Սևակն ընդգծեց, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը
«Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, Հայաստանը՝ Թուրքիայի համար». ըստ թուրքական մամուլի՝ ասել Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
Ըստ թուրքական մամուլի՝ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ասել է՝ «Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, Հայաստանը՝ Թուրքիայի համար»։ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին հրավերի համար։ Նա Էրդողանին կհրավիրի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2026 թվականին։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Հանրապետությունում դիտված ռադիացիոն ֆոնի մասին. գրանցված գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին հինգ օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգային ցանցի 22 օդերևութաբանական կայաններում (այդ թվում սահմանամերձ Մեղրիի օդերևութաբանական կայանում) ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ իրականացվում են ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումներ օրը 2 անգամ Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին և 18:00-ին: 📟 Չափումները կատարվում են ДРГ-01Т1 դոզիմետրերով, իսկ Արմավիր օդերևութաբանական կայանում՝ նաև ДКГ-02у Арбитр դոզիմետրերով։ Երևան քաղաքի աերոլոգիական կայանում
Ոստիկանության բաժին է հրավիրվել Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը. Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների կողմից հնչեցված հետաքրքրությունների իրազեկում եմ, որ արցախյան պատգամավորներից որևէ մեկն այս պահի դրությամբ ձերբակալված չէ, ավելի ճիշտ՝ նման դատավարական կարգավիճակ այս պահին ոչ ոք չունի։ Այնուամենայնիվ, ունենք ոստիկանության բաժին հրավիրված տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավոր Դավիթ Գալստյանը։


















































