Օրվա լրահոսը

Անկեղծորեն տպավորված ենք Հայաստանի ձեռքբերումներով, մասնավորապես՝ թվայնացման և մի շարք այլ կարևոր ոլորտներում. Չեխիայի փոխվարչապետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։ «Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել,

ՓՄՁ ոլորտը զգալի ներդրում ունի ինչպես տնտեսության ընդհանուր աճի, այնպես էլ դրա առանձին բաղադրիչների զարգացման գործում. Լիլյա Սիրականյան

Հ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը հունիսի 20-ին մասնակցել է«ՓՄՁ մրցունակության ռազմավարական ծրագիր 2025-2030» թեմայով հանդիպում-քննարկամանը։ Բացման խոսքում նախարարի տեղակալը նշել է ՓՄՁ ոլորտի մրցունակության ամրապնդման և ներառական աճի խթանման կարևորությունը՝ որպես տնտեսության կայուն զարգացման առանցքային գործոն։ Նա ընդգծել է, որ ՓՄՁ ոլորտը զգալի ներդրում ունի ինչպես տնտեսության ընդհանուր աճի, այնպես էլ դրա առանձին բաղադրիչների

Բազմաթիվ երեխաներ դուրս են մնում պարտադիր կրթությունից, քանի որ ստիպված մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին իրենց ծնողներին օգնելու նպատակով. Անահիտ Մանասյան

Վաղ ամուսնությունները լայն տարածում ունեն որոշ համայնքներում, ինչի հետևանքով աղջիկները ոչ միայն դուրս են մնում կրթությունից, այլև զրկվում են իրենց զարգացման և ինքնադրսևորման որևէ հնարավորությունից։

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն. ոստիկանական կուտակումներ կառավարական ամառանոցի մոտ

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման։

«Հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից». Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Արտակ Զեյնալյանի՝ ավագանու անդամի մանդատը տրամադրվել է Լինա Ղշյանին

ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել

Առաջին անգամ էր, որ Վանաձորի մասնաճյուղում վարպետության դասերն անցկացնում են Իտալիայից ու Գերմանիայից ժամանած մասնագետները

Ափսոս, եթե դպրոցներից ուսանողները գային նաև լեզուների տիրապետելով, հնարավորություն կստեղծեինք նաև արտերկրում գործնական գիտելիքներ ստանալու համար: 21-րդ դարի բեմի մարդը պետք է ունիվերսալ լինի:

Սամվել Կարապետյանի միջամտությունները մշտապես միայն դրական արդյունքներ են ունեցել և՛ եկեղեցու, և՛ հայ ժողովրդի համար.Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ նախագահի տեղակալ Վահրամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Սամվել Կարապետյանին և իր ընտանիքին ճանաչում եմ շուրջ 40 տարի: Մանկավարժների հայ ավանդական ընտանիք, որն իր հայեցի և ազգային դաստիարակությամբ հայ ազգին է նվիրել նման հայրենասեր զավակի: Սամվել Կարապետյանն իր հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությամբ, բազմաթիվ բարեգործություններով, միջազգային լուրջ հեղինակությամբ միայն հպարտություն և պատիվ կարող է բերել մեր երկրին,

Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսել է «իրավապահների» տեռոր, որը հիշեցնում է 1915թ. ապրիլի 24-ի նախօրեն։ Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն  

Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։ ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։ Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին  

Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են պետության կազմաքանդման քաղաքականության. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայ Առաքելական եկեղեցին եղել է հայերի ազգային ինքնության ձևավորման մեջ առանձնահատուկ տեղ և նա ստանձնել է ազգապահպանության գործը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության հենքն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Եկեղեցին մեր պատմության ընթացքում եղել է մեր

Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարման առնչությամբ Ադրբեջանի իշխանությունները որևէ առաջընթաց չեն գրանցել

«Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռով, որը «Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» հայելային գործով վճիռն է և վերաբերում է Լաչին քաղաքում բնակված 6 ադրբեջանցի քրդերի, որոնք 1992-1994թ. ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ստիպված են եղել լքել Լաչինը, թողնելով այնտեղ իրենց գույքը, Նախարարների կոմիտեն ընդունված որոշմամբ մեծապես ողջունել է (strongly welcomed) Հայաստանի իշխանությունների կողմից փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրումը, որը հստակորեն հաստատում է այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը։

Դատարանը Հովիկ Աբրահամյանի գործը արագացված դատաքննությամբ շարունակելու անհրաժեշտություն չտեսավ

Սահմանադրական դատարանի որոշմամբ որեւէ փոփոխություն չգրանցվեց այս գործի շրջանակներում, ինչը պաշտպանական կողմը, բնականաբար, չի կիսում:

Անգամ ուռճացված մեկնաբանությամբ Սամվել Կարապետյանի հայտարարությունը չէր կարող «հանցագործություն» համարվել. ՔԻՀԿ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տեղեկանք է պատրաստել գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ։ Հունիսի 18-ին գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց երկու ամսով։ Դեպքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ուղղակիորեն վկայում են, որ քրեական հետապնդումն իրականացվել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ Ս․ Կարապետյանի քաղաքական հայտարարությանը ի պատասխան։ Անգամ՝ ուռճացված մեկնաբանությամբ Ս․ Կարապետյանի հայտարարությունը չէր

Իշխանության ներկայացուցիչների փորձերը՝ արհեստական լարվածություն և անջրպետ ստեղծելու կուսակրոն և ամուսնացյալ հոգևորականների միջև, վստահաբար, չեն հաջողելու. Տեր Բարսեղ քահանա Մկրտչյան

Ընթացիկ օրերին Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը, որը եզրափակվելու է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով։ Ցավոք, իշխանության որոշ ներկայացուցիչներ, փոխանակ առիթն օգտագործելով՝ փորձեն լինել Եկեղեցու ներսում, որպես հավատացյալ զավակներ՝ իրենց սխալ ընթացքի գիտակցումով, կրկին համառորեն ջանք չեն խնայում՝ վարկաբեկելու Հայ Առաքելական Եկեղեցին և Եկեղեցու սպասավորներին։ Այդ ամենի վառ ապացույցն է տարրական հարգանքի և զսպվածության

«Իրավապահ մարմինները Սրբազան պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալություններ են իրականացնում»

Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին:

««Oրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակ». Էմիր Կուստուրիցան ևս անդրադարձել է Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններին

Հայաստանում գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար Արևմուտքի կողմից հասարակության նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու փորձերի մի մասն է, ՌԻԱ Նովոստիին ասել է սերբ և հարավսլավացի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։ «Եթե ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում գրել է Եկեղեցու դեմ սպառնալիքների մասին, իսկ ուրիշները նրան կալանավորել են դրա համար, սա «օրուելյան հասարակության»

Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան

Փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել են նաև խուզարկության և Սամվել Կարապետյանի ձերբակալման ակնհայտ ապօրինի որոշումները:

Նոր մեխանիզմ. մարդու իրավունքների խախտումները եւ «ոսկե անձնագրերը» կարող են հանգեցնել ԵՄ կարճաժամկետ այցելությունների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը

Հունիսի 17-ին Եվրոպական միության խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը համաձայնության են եկել կարճաժամկետ այցելությունների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման նոր կանոնների վերաբերյալ։ Կարճաժամկետ այցելությունների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմի բարեփոխումը (գործում է 2013 թվականից) թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ արձագանքել այն իրավիճակներում, երբ երկրները հետ են կանգնում վիզայի ազատականացման համաձայնագրի կարեւոր սկզբունքներից, ինչը կարող է

«Որոշեցինք գնալ կոմպրոմիսի». Անհետ կորած զինծառայողների հարազատները դադարեցնում են բողոքի ցույցը. երթևեկությունը կվերականգնվի. Spuntik Armenia

Spuntik Armenia. Անհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան՝ 3 օր փակ պահելուց հետո. նրանք այս պահին դադարեցնում են բողոքի ցույցը: «Հանդիպել ենք ԱԱԾ–ի աշխատակից Դավիթ Սանամյանի հետ, մեր հարցերի մասին բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ խոստացել են հանդիպում», – ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակցություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ողջունել է 2025 թվականի հունիսի 18-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանականներ Ջիմ Շենոնի և Լորդ Ալթոնի կողմից արված հայտարարությունը, որով նրանք աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը: Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակցություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շեննոնը և Լիվերպուլի Լորդ

Սուտ ես ասում, արա՛, հետեւիր ցուցմունքներիդ. հայհոյանք, գերլարված վիճակ դատարանում

Հիշողությունը «վերականգնած» վկայի պատասխանները զայրացրին զոհվածների հարազատներին

Աշխատանքային խումբը Չինաստանի ղեկավարության հանձնարարությամբ գտնվում է Սյունիքում՝ իրենց քաղաքացիների՝ Իրանից տեղափոխվելու գործընթացը համակարգելու նպատակով

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Սուրեն Քեսեջյանն այսօր ընդունել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանության աշխատանքային խմբին, որի կազմում էին զինվորական կցորդ Ան Ցյանը, կցորդ Չժան Ցինմինը, խորհրդական Վան Ցզինտաոն, առաջին և երկրորդ քարտուղարները։ Աշխատանքային խումբը Չինաստանի ղեկավարության հանձնարարությամբ գտնվում է Սյունիքում՝ իրենց քաղաքացիների՝ Իրանից տեղափոխվելու գործընթացը համակարգելու նպատակով։ Երեկ նրանք եղել են հայ-իրանական սահմանային

Իշխան Զաքարյանի եւ մյուսների գործով կողմերը հաշտության համաձայնության գործընթացում են

Պատասխանող կողմի ներկայացուցիչը հաստատեց, որ այո, կողմերը առարկայական քննարկումների մեջ են եւ դատարանի առջեւ հանդես եկավ միջնորդությամբ՝ եւս մեկ դատական նիստ հրավիրել:

Արցախի մշակութային ժառանգության պահպանությունն առաջնային մարտահրավերներից մեկն է. Սերգեյ Շահվերդյան. «Ապառաժ»

«Մեծ էր Սամվել Կարապետյանի դերակատարութունը Արցախում: Միայն եթե հիշենք հանրապետական հիվանդանոցի կառուցումը, որտեղ երկու պատերազմի ընթացքում հարյուրավոր զինվորներ են փրկվել, կարծում եմ բավական է՝ ընդգծելու իր մեծագույն ներդրումը»

3 իրար փաթաթված զինվորի դի է տեսել, 1 զինվորի դին էլ ինքն է հանել. այրված զինվորների գործով վկայի հիշողությունը վերականգնվեց

Վկան նախաքննական ցուցմունքում նաեւ հայտնել էր, որ դիերի դուրսբերման աշխատանքների ժամանակ եւս երեք զինվորի փաթաթված վիճակում է նկատել: Ասաց՝ բոլորն էլ դեպքի վայրում տեսել են այդ դիերը: Նորիկյանը դատարանում խնդրեց նկարագրել, ոնց են իրար փաթաթված եղել այդ դիերը՝ մահճակալին պառկած, նստած, կիսանստած:

 «Դե փաթաթված նկատի ունեի, որ իրար կողքի են եղել»,- ասաց վկան:

Գիորգի Գաբունիան անդրադարձել է Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի վերակառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է

Պարզվում է՝ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը՝ ոչ թե հեռացվել, այլ սեփական կամքով է ազատվել ծառայությունից. Ռոման Երիցյան

Մերի Մանուկյանի հետ տեղի ունեցած դեպքով ներկայացրածս հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է նաև մեկ այլ քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի երկրորդ մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ խոչընդոտելը)։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031