Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը որսացել է զառամյալ քաղաքի ձանձրույթը (Ֆոտոշարք)

Նրա «Լուսինը, Արեւը եւ երեք հրացանակիրները» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանին»

Լեւոն Արոնյանը «Grand Chess Tour»-ում բաժանեց 5-6-րդ տեղերը

Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտվեց Grand Chess Tour –ի երկրորդ փուլը: Աշխարհի տասը ուժեղագույն շախմատիստներ երկու մրցաշարում՝ արագ եւ կայծակնային շախմատ, որոշեցին առանձին մրցաձեւերի եւ ընդհանուր հաղթողին որոշելու համար: Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կայծակնային շախմատում բաժանեց 4-5-րդ, իսկ ընդհանուր հաշվարկում` 5-6-րդ հորիզոնականները: Ավելի վաղ Արոնյանն արագ շախմատում բաժանել էր 5-7-րդ հորիզոնականները: Ընդհանուր հաշվարկ (արագ եւ կայծակնային

Զինա Մուղոյան. «Մեծ է մոր վիշտը, երբ որդին սահմանը պաշտպանելիս լեգենդներ է գործել, բայց հուշարձան մինչեւ հիմա չի կառուցվել»

Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Առաջնորդարանում 1717-րդ խաչի տեղադրման արարողության ժամանակ ապրիլյան պատերազմում զոհված զինվորի տատիկ Զինա Մուղոյանն ասաց. «Սիրելի հայ ժողովուրդ: Ուրախանում եմ, որ չեք մոռանում ձեր հոգեւոր գանձերը, բայց նաեւ տխրում եմ, որ այսպիսի արարողության ժամանակ ենք հավաքվում մեկտեղ: Առաջինը եկեք խոնարհվենք մարդկության ազատագրության համար առաջին զինվորին՝ Հիսուս Քրիստոսին, որ զոհվելով՝

Սարգիս Ստեփանյան. «Մարտական առաջադրանք կատարելիս կորցրել եմ երկու ոտքերս եւ աջ ձեռքս, բայց շատ ամուր եմ կանգնած մեր հողում»

«Հարգելի հերոսածին մայրեր եւ հյուրեր: Խորին շնորհակալություն մեզ հրավիրելու համար: Մեծ պատիվ է ներկա լինել այստեղ, Քրիստոնեության ընդունումը խորհրդանշող 1717-րդ խաչի տեղադրման արարողությանը: Հակառակորդը վերջերս շատ է ոտնձգություններ իրականացրել, առավել եւս ապրիլյան պատերազմի ժամանակ: Փառք ու պատիվ մեր Հայոց Բանակին, մեր քաջ տղաներին, այն հերոս տղաներին, որոնք հերոսացան մեր ապագան ամուր պահելու, անվտանգությունն ապահովելու համար:

Արտակ Զաքարյան. «Խաղաղությունը Խաչի հովանու ներքո պետք է ամուր պահել»

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է որպես պաշտպանության նախարարության ներկայացուցիչ մասնակիցը լինել մի գեղեցիկ արարողության, որի խաչքավորությունը հերոսություն կերտած երիտասարդ սերնդի հեղինակությամբ է իրականացվում: Այս հրաշք տղաները, մեր նորօրյա  հերոսները մարմանվորում են այսօր զինված ուժերում մեր խաղաղությունը, մեր անդորրը պաշտպանող բոլոր երիտասարդներին: Եվ խաղաղությունը Խաչի հովանու ներքո մենք պետք է կարողանանք ամուր պահել, այդ խաղաղության

Աղվան Հովսեփյան. «Քրիստոսն իր մահով ապացուցեց, որ մահը դեռ վերջը չէ, հայ զինվորը նույնպես»

«Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի անմիջական ջանքերի շնորհիվ այսօր Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում կատարվեց խաչադրման հերթական արարողությունը: Սուրբ մայր Խաչի վրա տեղադրվեց 1717-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման 1717-րդ տարին: Այս անգամ խաչքավորները ապրիլյան պատերազմի յոթ քաջազուն հայորդիներն էին, որոնք հերոսաբար պաշտպանեցին Հայոց պետական սահմանը: Խաչի օծման

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 2-ին, ժամը 18:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

Ավտոմեքենան բախվել է գնացքին

Հուլիսի 2-ին, ժամը 14:35-ին ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղու» 190-րդ կմ-ին՝ Վարդենիս-Զոդ հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է երկաթգծում. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 190-րդ կմ-ին՝ Շատվան գյուղի

Որքա՞ն դժվար է մեռնելը հարուստների համար

Կյանքում չարժե ոլորապտույտ ճանապարհներ փնտրել, պետք է այն անցնել ուղիղ…

 

Հիվանդանոցի փոխարեն զինկոմիսարիա՞տ

Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը վիճարկի անձի բժշկական օգնություն ստանալու իրավունքը: Ընդ որում, խոսքն ամենեւին անվճար բուժօգնության մասին չէ: Այն, որ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք, գրված է նաեւ ՀՀ Սահմանադրությունում, իսկ այն, որ առողջության պահպանման եւ վերականգնման համար քաղաքացիները պետք է դիմեն բժշկական կենտրոններ միանշանակ է: Իհարկե կան բացառություններ, երբ քաղաքացին չի դիմում

Հունահռոմեական ըմբիշներն այսօր անմասն մնացին մեդալներից

Դորտմունդում Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց մասնակցությունը հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Այսօր պայքարի մեջ մտած Նորայր Հախոյանը (55 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (120 կգ) անմասն մնացին մրցանակային տեղերից: Միայն Նորայր Հախոյանն էր մոտ բրոնզե մեդալին, սակայն սփոփիչ գոտեմարտում պարտվեց ռումինացի Ռազվան Առնաուտին: Միքայելյանն ու Օվասապյանը պայքարից դուրս

«Հայ բույս» փառատոնը` Ենոքավանում (Ֆոտոշարք)

Հուլիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայացավ ամենամյա «Հայ բույս» փառատոնը: Այն զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է, որն  անցկացվում է 2015 թվականից: Փառատոնն այս տարի հագեցած էր ազգային և ժողովրդական արվեստի գործերի, սենսորային և ուսուցողական խաղերի, տարազի, խոհանոցի, յոգայի և առողջ ապրելակերպի, կավագործության և գորգագործության, արշավների սիրահարների համար նախատեսված բազմազան միջոցառումներով: Հավատարիմ մնալով

Նռնակ` Սևանա լճում

Հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 15:14-ին փրկարարները հայտնաբերել են F1 տեսակի նռնակ և 16:00-ին հանձնել ոստիկանության աշխատակիցներին: ՀՀ ԱԻՆ

Ազգային ճակատագրի պատճառները-2

Շարունակություն: Սկիզբը՝ «Առավոտ» 1.03.17 7 Պատճառներից մյուսը երկրում բարձր, ազնվական՝ արքայական, իշխանական, ասպետական խավի բացակայությունն է: Ազնվական խավի բացակայության պատճառով դրական, դաստիարակիչ օրինակ ծառայող հասարակության շերտ չկա, այնպիսի շերտ, որը նաև ղեկավարող լիներ, որից ինչ-որ որոշումների ընդունում և դրանց գործադրում կախված լիներ: Սեփական կյանքի օրինակով հայրենասիրություն քարոզող ղեկավար խավ չկա, մտքի անարատություն սովորեցնող մտավորականություն չկա,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի: Երևան քաղաքում՝ Հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Հրդեհ` «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում

Հուլիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի տակ՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում` 600 քմ բուսածածկույթ: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին հարակից տարածքում` 19 հա խոտածածկույթ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի տներից մեկի շրջակայքում՝ 600 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի

Հայկական կապիտալիզմի խորդուբորդ ընթացքը – 4

Անցած անգամ անդրադարձանք «ավանդների վերադարձ» հորջորջվող երևույթին, որին մշտապես արժե անդրադառնալ, բայց, չգիտես ինչու, չենք անդրադառնում: Փորձենք առավել մանրակրկիտ անդրադառնալ: Նախ՝ ծիծաղելի  է  «ավանդների վերադարձ» անվանել այն, ինչ Արթուր Բաղդասարյանն ու էլի ուրիշներ այդպես են անվանում: Խորհրդային խնայդրամարկղերին պահ տված գումարների կորուստը շատերի համար իսկական ողբերգություն էր, բայց այդ ամենաիսկական ողբերգությունը շատերը համեմատաբար «թեթև տարան»,

Ողբերգական ավտովթար` Երևան-Սևան ավտոճաապարհին. կա մեկ զոհ

Հուլիսի 2-ին, ժամը 04:53-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. ներսում արգելափակված քաղաքացիներ կան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են «ԶիԼ» մակնիշի 03 LL 529 (վարորդ՝ 1982 թ. ծնված Տ. Փ.)

Լեւոն Արոնյանը միջին դիրքեր է զբաղեցնում Լյովենի գերմրցաշարում

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Լյովեն քաղաքում մասնակցում է շախմատի «Grand Chess Tout 2017» գերմրցաշարի երկրորդ փուլին: Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը 9,0 միավորով բաժանել է  5-ից 7-րդ տեղերը: Կայծակնային մրցաշարի առաջին շրջանից հետո հայաստանցի գրոսմայստերը Ուեսլի Սոի եւ Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ միասին իր անվան դիմաց գրանցել է 4,5 միավոր: Այսօր կկայանան երկրորդ շրջանի պարտիաները:

Նախկին դատապարտյալի ֆիլմը «Ոսկե ծիրանի» մրցույթում է

Պաղեստինցի ռեժիսոր Ռաեդ Անդոնիի «Ուրվականների որսը» Բեռլինալեի հաղթող ֆիլմերից է

«Երևանյան ռոք» երաժշտության առաջին փառատոնը՝ Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հետաքրքիր անակնկալ է մատուցվել նաև ռոքի սիրահարներին: Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երևանյան ռոք» փառատոնը, որին մասնակցել են «Էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք խմբերը: Միջոցառմանը ներկա է գնտվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով կարևորել է երաժշտական

Իրավիճակն առաջնագծում` նախորդ շաբաթվա ընթացքում

Հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Առաջին գծում իրավիճակը բավականին հանգիստ է». Մովսես Հակոբյան.168.am

«Առաջին գծում իրավիճակը բավականին հանգիստ է: Կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի զինված ուժերի ղեկավարությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս օրերին սահմանում որևէ լարվածություն չկա: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Մալխաս Ամոյանն ու Հրաչյա Պողոսյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրներ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դորտմունդում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում պայքարն սկսեց երկու բրոնզե մեդալ նվաճելով: Պատվո պատվանդան բարձրացան 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը եւ 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Մեր մյուս երկու ըմբիշները՝ Աշոտ Մխիթարյանը՝ 50 կգ քաշային կարգ եւ Արթուր Մխոյանը՝ 96 կգ, տարբեր փուլերում դուրս մնացին պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն  

«Ռազմական ներուժը չափվում է ռազմի դաշտում, ոչ թե տարատեսակ վարկանիշներում»

Հարցազրույց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ

«Հիմնադիր խորհրդարանի»-ի աջակցին մեղադրանք է առաջադրվել. Ա1+

Հիմնադիր խորհրդարանի աջակից, «Սասնա ծռեր»-ի համակիր Փայլակ Թեւանյանին մեղադրանք է առաջադրվել՝ դատական կարգադրիչին ապտակելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դարպասների դիմաց է ապտակել կարգադրիչին։ «Նման բան իհարկե տեղի չի ունեցել, կարգադրիչի նշած ժամին ես դատարանի դիմաց չեմ եղել եւ ապացույցներ

Սեւանի լողափնյա սեզոնը բացվեց (տեսանյութ)

Սևանա լճի հանրային լողափերը պատրաստ են ընդունելու հանգստացողներին: Հուլիսի 1-ին տեղի է ունեցել Սևանի լողափնա սեզոնի բացումը: Գեղարքունիքի մարզ է այցելել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ բնապահպանության նախարարն այցելել է հանրային լողափեր, ծանոթացել դրանց աշխատանքին: Հանգստի սեզոնի բացումն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ, որը նախաձեռնել են

Երեք ըմբիշ կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար

Դորտմունդում այսօր պայքարն են սկսել Եվրոպայի երիտասարդական առաջնության հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից երեքը երեկոյան պայքարելու են բրոնզե մեդալի համար: 50 կգ քաշային կարգում Աշոտ Մխիթարյանը կգոտեմարտի թուրք Քեմալ Մութլուի, 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը՝ ռումինացի Թեոդոր Հորատաուի, 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ բուլղարացի Կրասիմիր Պլամենով Կրամովի հետ: Մեր միակ ըմբիշը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031