Օրվա լրահոսը

Ամերիկահայ գիտնականը տարակուսած է, որ Հայաստանում ծխում են հղիների ու երեխաների կողքին

Ծխելու վնասների ու օրգանիզմի վրա նիկոտինի բացասական ազդեցության մասին բազմաթիվ հոդվածներ են գրվել: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ծխելու հետեւանքով աշխարհում մահանում է տարեկան 7 միլիոն մարդ, որից 600 000-ը՝ պասիվ ծխելու պատճառով, իսկ ԱՄՆ-ի Հիվանդությունների հսկման եւ կանխման կենտրոնի՝ ծխախոտի օգտագործումը կարող է վաղաժամ մահվան կարեւոր պատճառներից մեկը լինել: Անդրե Տեր-Ավագյանը ԱՄՆ-ում աշխատող հայազգի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Պրեմիերա՝ հոբելյանի առիթով (Ֆոտոշարք)

«Բարեկամությունը» նշում է հիմնադրման 30-ամյակը Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը պատրաստվում է իր հիմնադրման 30-ամյակին նվիրված երեկոյին: Հոբելյանական միջոցառումը կկայանա հուլիսի 5-ին, Ազգային օպերային թատրոնում: 1987թ. հայկական պարարվեստի երախտավոր Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեկամությունը»: Արդեն երեք տասնամյակ հայկական ազգային պարը այս կոլեկտիվը ներկայացնում է հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր

Չորս մեդալ՝ Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկությունում

Վրաստանի Սիղնախի քաղաքում անցկացվել է լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության 1-ին փուլը, որին մասնակցելու հայտ ներկայացրել էր շուրջ 40 մարզիկ: Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի թիմը մրցաշարին հայտավորել էր վեց մարզիկի, որոնցից չորսը մեդալ նվաճեց: Անդրանիկ Հարությունյանը A1600 դասում գրավեց առաջին տեղը, Կարեն Գրիգորյանը՝ երրորդ: Լյուդվիգ Երմազյանը հաղթող ճանաչվեց E2- SH դասում, իսկ Հրաչ Աբրահամյանը բավարարվեց երկրորդ

Արմավիր. գլխավորն այսօր մարդկանց ջրով ապահովելն է

Վեոլիա Ջուրն աշխատում է Մինչ Վեոլիա Ջուրը, այսինքն 2017 թվականը, Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում դե յուրե, այսինքն պաշտոնապես` ջրամատակարարումը «շուրջօրյա էր»: Իսկ դե ֆակտո` իրականում, այն իրականացվում էր գրաֆիկով` միջինը 4-5 ժամ օրական: Ընդ որում, ամեն 3-րդ օրը գյուղում ժողովուրդը ջրի մասով ակամա «ծոմ» էր պահում, որովհետեւ ծորակներից ջուր չէր գալիս, ընդհանրապես: «Հին, գեղեցիկ ավանդույթ

Բեյոնսեն միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հանուն երեխաների համար մաքուր ջրի մատակարարման

1-ը հուլիսի 2017թ., Նյու Օրլեանս – Համաշխարհային ձեռներեց և պարզապես մարդասեր Բեյոնսեն իր «BeyGOOD» (ԲեյԳուդ) բարեգործական հիմնադրամի հետ միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ այսօր հայտարարելով «BEYGOOD4BURUNDI» (ԲեյԳուդԲուրունդիիՀամար) նախաձեռնության մեկնարկը: Նախաձեռնությունը կտևի մի քանի տարի՝ նպատակ ունենալով մաքուր ջուր մատակարարել Բուրունդիի հեռավոր վայրերում բնակվող երեխաների համար: Համագործակցության շնորհիվ կբարելավվի ջրի և տարրական հիգիենայի իրավիճակը դեպի ծով ելք չունեցող

Ծիրանը` արյունաստեղծ, հակաուռուցքային հատկությամբ

Ծիրանը ոչ միայն թավշյա, նուրբ համով հայկական միրգ է, այլեւ` առողջության եւ երկարակեցության խորհրդանիշը համարվող: Կյանքի տեւողության եւ որակի վրա դրական է ազդում, քանի որ պարունակում է բետտա կորոտին, շաքարներ, օրգանական թթուներ, կալիումի ու երկաթի աղեր, ֆոսֆոր, մագնեզիում: Պարունակում է վիտամին C, H, E, P, B խմբին պատկանող վիտամիններ, A նախավիտամին: Ծիրանի հյութը միզամուղ է,

Քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը. «Հրապարակ»

Քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը, որը գործում էր տարիներ շարունակ որպես առանձին մարմին, ապա՝ 2013-ին, կառավարության որոշմամբ վերցվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, տեղափոխվեց առողջապահության նախարարություն՝ միաձուլվելով պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հետ։ Առաջիկայում վերականգնվելիք տեսչությունում էլ գործելու են միայն աշխատանքային պայմանների, անվտանգության նորմերի, կանոնների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք

«Արցախա-ադրբեջանական շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Սլովակիա կատարած այցի շրջանակում հունիսի 30-ին հանդիպումներ է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի եւ Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Բազկաճավով աղցանը` սրտանոթային հիվանդությունների բուժման համար

Աղցանը բարերար ազդեցություն է թողնում նաեւ որովայնային ցավերի, երակային խցանումների դեպքում Բազկաճավով աղցանը, որը ունի «Բուլանուխի» անվանումը, օգտագործել են սրտանոթային հիվանդությունների արդյունավետ բուժման համար: Բացի այդ, այս աղցանը բարերար ազդեցություն է թողնում որովայնային ցավերի, ինչպես նաեւ երակային խցանումների դեպքում: Բնական է, որ բացառվում է սխտորի օգտագործումը: Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են. բազկաճավ` 500 գրամ, գլուխ

Հայտնի են Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածների անունները

Հուլիսի 1-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 130-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ 1982

Կա՞ տեսլական ու համարձակություն

Կարող են թողնել ռուսաստանաբնակ միլիոնատերերի ու միլիարդատերերի «ներդրումային բումի» ակնկալիքների հետ դեմ հանդիման

Երևան-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթերը չեղարկվել ու հետաձգվել են

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն` այսօր ժամը 11:10-ին նշանակված Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է: Մոսկվայի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվա մեկնող և Մոսկվայից Երևան ժամանող «Աերոֆլոտի» երկու չվերթ էլ հետաձգվել է:

Վտանգաւոր իրողութիւններ. «Ասպարեզ»

Ինչպէս յայտնի է, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն, որում խորը մտահոգութիւն են յայտնել հրադադարի ռեժիմի խախտումների առնչութեամբ, որոնք տեղ են գտել նրանց՝ Բաքու այցի նախօրէին ու շփման գծում հերթական զոհերի պատճառ դարձել: Յիշեցնենք, որ Յունիսի 16ին եւ 17ին Ադրբեջանը դարձեալ կոպտօրէն խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի արդիւնքում

Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերում

Ս/թ հուլիսի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ա.Խաչատրյան փ. 15, 19 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43; 19փ. 24-32; 25փ. 1-31; 26փ. 77-106; 27փ. 1-35; 28փ. 18-45; 29փ. 1-25; 30փ. 25-48; 34փ. 34-84, 69-108; 35փ. 4-33; 36փ. 27-58; 37փ. 1-34; 41փ.

Ծնվել է Մառոզ Ալիկի եղբորորդին. նա հերոս հորեղբոր անունն է կրում. ՀԺ

Հունիսի 17-ին Գյումրիում ծնվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում հերոսի մահով ընկած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի`Մառոզ Ալիկի եղբորորդին` Ալեքսան Առաքելյանը: Ծնողների ցանկությամբ իրենց առաջնեկը կրելու է հերոս հորեղբոր անունը: «Մենք իրավունք չունեինք ուրիշ անուն դնելու այս փոքրիկին: Ծնվեց փոքրիկ Ալիկը: Անվան ընտրությունը մեր ընտանիքի անդամների ցանկությունն էր: Այս անունը շատ թանկ անուն է բոլորիս համար:

Ողբերգական ավտովթար` Մալիշկա գյուղի մոտակայքում. կա երկու զոհ

Հուլիսի 1-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կա 2 զոհ և 7 տուժած: Տուժածներից 5-ը տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան:

«Սիրելի´ Սեյրան, ես հարգում ու մեծարում եմ քո պայքարող, հաղթող տեսակը». Ռուզաննա Խաչատրյան (Ֆոտոշարք)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ամուսնու տարեդարձը: Նա մասնավորապես գրել է. «Բարի տարեդարձ, սիրելի´ Սեյրան: Ես հարգում ու մեծարում եմ քո պայքարող, հաղթող տեսակը: Նորանոր բարձունքներ ու հաղթանակներ եմ մաղթում՝ ի փառս մեր Հայրենիքի ու ժողովրդի»:

Ինչի՞ց են վախենում ռուսները. «168 ժամ»

«Եթե լուրջ տեխնիկական հակասություններ չկան, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ-ում՝ միաժամանակ ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիր, ապա կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունների արդյունքում հնարավոր կլինի մեր դիրքորոշումը հասցնել Մոսկվային։ Եթե, իհարկե, դրա համար բավարարեն մեր դիվանագիտական ռեսուրսները, քաղաքական կամքը և շատ այլ բաներ»,- անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին ու դրա շուրջ ռուսական կողմից հնչող հայտարարություններին՝ այս մասին ասել է

«Մեծապես արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը». Կարեն Կարապետյան (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին: Նա մասնավորապես գրել է. «Այս տարի մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է։ Մենք մեծապես արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը»։

Արվող գործի եւ պարապ խոսքերի տարբերությունը (ֆոտոշարք)

Երեկ Իջեւանում բացվեց լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը, որը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ կառուցվել է դեռ 90-ականների սկզբից անգործության մատնված լինելու պատճառով կիսաավերակի վերածված թիվ 1 ավագ դպրոցի բազայի վրա: Ժամանակակից պահանջներին համապատասխանող տարածաշրջանի միակ այս համալիրն ունի 25 մետրանոց լողավազան, հյուրասենյակներ, ճաշարան, վարժասարքերի բացօթյա տարածք, ցնցուղարան-լոգարաններ, սանհանգույցներ եւ անհրաժեշտ այլ օժանդակ հարմարություններ: Լողավազանը ամսվա

Մահվան ելքով վթար` «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում

Հուլիսի 1-ին, ժամը 00:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 134 PI 01 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Դ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել

Համայնքի բյուջեն ավելացնելու մոտիվացիա չի եղել. Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ  Լոռու մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները: ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին: Ներկայացնելով 2017 թ. առաջին եռամսյակի

Ո՞ւմ են ձեռնտու դռնփակ նիստերը

Բնականաբար, ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե ոստիկանությունը «Սասնա ծռերի» նկատմամբ «համաչափ ուժ» է կիրառել: Եթե ամբաստանյալը եւ որեւէ այլ քաղաքացի կռվի մեջ է մտնում ոստիկանի հետ, ապա վերջինս պետք է այնքան սառնասիրտ եւ պրոֆեսիոնալ լինի, որ առանց ավելորդ շարժումների նրա ձեռքերը ոլորի, ձեռնաշղթա հագցնի եւ տանի խուց: Բայց մեր ոստիկաններին (ավելի շուտ, «մըլիցեքին»)

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Գործ չկա. լույսի վարձն հազիվ վճարեցի: Էդ լեզվի տեսչությո՞ւնն ինչի լուծարեցին:

Լեւոն Արոնյանը 5-րդն է «Grand Chess Tour»-ի արագ շախմատում

Հունիսի 28-ին Բելգիայի Լյովեն քաղաքում մեկնարկել է «Grand Chess Tour-ի երկրորդ փուլը, որում տասը գրոսմայստերներ՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչին (ՌԴ), Բաադուր Ջոբավան (Վրաստան) պայքարում են արագ եւ կայծակնային շախմատում: Արագ շախմատում Լեւոն Արոնյանը վաստակել է 9

Իջեւանում հանդիսավորությամբ բացվեց լողի մարզադպրոց. (Ֆոտոշարք)

Գագիկ Ծառուկյանը հավանեց մարզադպրոցի պայմանները

Ռիչարդ Միլս. «Առաջիկա տարիներին կփորձենք առավել խորացնել մեր գործընկերությունը»

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Լապշինն իրեն մեղավոր չի ճանաչել

Հունիսի 30-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը, հաղորդում է Turan գործակալությունը: Նիստի ժամանակ Լապշինի դեմ ներկայացվել է մեղադրական եզրակացություն, ըստ որի բլոգերը երկու անգամ այցելել է Արցախ՝ «խախտելով Ադրբեջանի պետական սահմանը»: Բացի այդ, նշվում է, որ իր հրապարակումներում Լապշինն Արցախը ներկայացրել է որպես «անկախ պետություն»՝

«Մենք մեծապես արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը». Կարեն Կարապետյան

ԱՄՆ անկախության օրվա առթիվ ՀՀ վարչապետն այցելել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031