Օրվա լրահոսը

«Ես տենց ղալաթ չեմ խոստացել». Կամո Արեյան (Տեսանյութ)

Մենք հետաքրքրվեցինք՝ նախորդ անգամ, երբ եկաք ԱԺ, ասացիք, որ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ծառայողական մեքենան կվերցնեք, որ տրանսպորտով մի-երկու օր երթեւեկի, խնդիրները հասկանա: Կամո Արեյանը պատասխանեց. «Ես տենց ղալաթ չեմ խոստացել: Ես իմ խոսքերը լավ հիշում եմ, ես նման բան չեմ խոստացել՝ կնստի, կիջնի, իր չինովնիկի իրավունքն է»:

Բոլոնիայի գործընթացին զուգահեռ պահպանել և զարգացնել ազգային կրթական համակարգը. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության նախագահի տեղակալ Դագմար Շիպանսկիին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն առանձնակի կարևորել է գերմանական կազմակերպությունների աջակցությունը Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական

«Ես նարցիսիզմ հիվանդությամբ չեմ տառապում, ինքնասիրահարված չեմ». Կամո Արեյանը՝ իր՝ հավերժ պաշտոնավարելու մասին

Տարիներ շարունակ բյուջեի հաստատման եւ կատարման հաշվետվության քննարկումներին Տարոն Մարգարյանը չի գալիս ԱԺ: Կամո Արեյանի խոսքերով՝ որեւէ պատճառ չներկայանալու չկա. «Այդ բացակայությունները եղել են հարգելի: Իսկ այս տարի հստակ ու սպառիչ պատասխան ունեմ»:

Սանկցիաների «սուրբ գործը». դատավորը կպատժի «Սասնա ծռերի» եւս 3 փաստաբանի

Քիչ առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալներից 3-ի պաշտպան, փաստաբան Կարապետ Բադալյանի հանդեպ: Նիստին ներկա փաստաբանները միջնորդություն ներկայացրին դատավորին նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փաստաբաններից մի քանիսը չեն ներկայացել նիստին՝ պատճառաբանելով, որ դատական կարգադրիչները նրանց ոչ թե զննում են,

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել աղբամանների տեղադրման վայրերը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է աղբամանների տեղադրման վայրերի վերաբերյալ համաքաղաքացիներից ստացվող դժգոհություններին: Այս ուղղությամբ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և օպերատիվ շտաբին հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված հասցեներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել: «Պարբերաբար բողոքներ ենք ստանում մեր բնակիչներից, որ այս կամ այն հասցեում

Կարկտահարության վերջին դեպքերի առնչությամբ փոխհատուցման վերաբերյալ որոշում չկա

Մեր զարմանքին, որ Սեյրան Սարոյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ փոխհատուցման այդ հարցը բարձրացրեց եւ վարչապետն ասաց՝ փոխհատուցում կլինի, հիմա դուք ասում եք՝ չի՞ լինելու, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ասաց, որ քննարկվում է: Այս պահին ես դեռ չունեմ վերջնական որոշում»:

Իգնատի Առաքելյանը՝ որդուն բանակից ազատելու մասին. «Պատճառը անձնական է» (Տեսանյութ)

Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից ԱԺ-ում հետաքրքրվեցին որդու՝ բանակում չծառայելու մասին: ՊՆ-ի տրամադրած ցուցակում նշված էր, որ Առաքելյանի որդիներից մեկը չի ծառայել: Նա ունի եւս 2 որդի, հարցին՝ նրա՞նք էլ են ազատվելու բանակի ծառայությունից՝ նախարարը պատասխանեց. «Այն, ինչ ՊՆ-ն պատասխանել է, գտնում եմ, որ լրիվորեն պատասխան է բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է հանրային իմ պաշտոնն

Հրանուշ Հակոբյան. «Պետք է իմանաք հայերեն, որ պահպանվի մեր լեզուն ու փոխանցվի սերունդներին»

Տեսնելու եք ու հասկանալու եք, թե ինչ է Հայաստանը, որն է ձեր Հայրենիքը: Եվ ամենակարևորը հայոց լեզվի դասընթացներն են: Պետք է սովորեք հայերեն, խոսեք հայերեն:

Տինքի ընկերներու շարքին` դատարանի դիմաց եղած է նաեւ Թուրքիոյ խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլան. «Ակօս»

Այնպիսի ժամանակաշրջանի մէջ ենք, երբ ողջ Թուրքիոյ մէջ կը բարձրանայ արդարութեան պահանջ

Նիլս Մուժնիեկս. «Հույս ունեմ, որ նրանք կմաքրեն իրենց տունը, քանի որ դա ազդում է Եվրոպայի խորհրդի ամբողջ աշխատանքի վրա». «Ազատություն»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին ներկայացված կոռուպցիոն և այլ մեղադրանքները լրջորեն վնասում են Եվրոպայի խորհրդի հեղինակությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ հույս հայտնելով, որ ԵԽԽՎ խորհրդարանականները «կմաքրեն իրենց տունը»: «Կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդից դուրս մարդիկ չեն տարբերակում խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի խորհրդի այլ կառույցները:

Բնապահպանության նախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունն անելու է առավելագույնը, որպեսզի Սևանում իրականացվող որևէ գործողություն չվնասի լճի էկոհամակարգին

Հուլիսի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հարակից հանրային թիվ 1 լողափում տեղի է ունեցել Սևանա լճում լողաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների պատասխանատուներ, ՀՀ քաղաքացիներ: Միջոցառման մշակութային մասն ապահովել էին Սևան քաղաքի մշակույթի տան ստեղծագործական խմբերի

Մեկնարկեց «Սփյուռք» ամառային դպրոց 2017-ը

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ հետ համագործակցությամբ: Այս տարի ծրագրին մասնակցում է ավելի քան 350 սփյուռքահայ՝ աշխարհի 30 երկրից: «Սփյուռք» ամառային դպրոցում կանցկացվեն դասընթացներ հինգ ուղղություններով. Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2 – 29), Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների

«Սպայկայի» ծիրանի պատմությունը ցույց է տալիս, որ արտահանման այդ ուղղությունն էլ կմենաշնորհեն» (Տեսանյութ)

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում կառավարության նոր՝ 2017-2022 թվականների ծրագրի վերաբերյալ բանավիճում են «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նելլի Բաբայան.- Պարոն Տարասյան, կառավարության ընդդիմախոսները պնդում են, որ ձեր գերատեսչությունն ու մյուսներն անգամ չաշխատելու դեպքում կառավարության նախանշած 5% տնտեսական աճը կլինի, մինչդեռ նախորդ տարի մենք ականատես եղանք,

«Փաստորեն մենք պարբերաբար օգտվում ենք ադրբեջանական ծագման գյուղմթերքից». Մանե Թանդիլյանը՝ Իգնատի Առաքելյանին

Նախարարը պատասխանեց՝ 2016-ի մասին տվյալներ չունեմ. «ՀՀ-ն պետք է ունենա իր քաղաքականությունը, թե որ երկրից մենք իրավունք ունենք ներմուծել ու որ երկրներից չենք կարող ներմուծումն անել: Եթե հստակեցված չի, օրենքի սահմաններում կարող են ներմուծել, կարեւորը՝ օրինական ներմուծվի: Եթե անօրինական են ներմուծում՝ դա արդեն ուրիշ ոլորտ է»:

Տարոն Մարգարյան. «Կառուցապատողը պետք է հստակ իմանա՝ եթե խախտում է օրենքի տառը, ենթարկվելու է պատասխանատվության»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինությունների և  այն տարածքների խնդրին, որտեղ նախատեսված են քաղաքաշինական ծրագրեր, բայց դեռևս չեն իրականացվում: Երևանի գլխավոր ճարտարապետին, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել և գույքագրել վերոնշյալ տարածքներն ու շինությունները և ձեռնարկել համապատասխան

36 կոնգրեսականներ ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակում դեմ են արտահայտվում Թուրքիային զենքի վաճառքին

Վաշինգտոն – Հունիսի 30-ին 36 կոնգրեսականներ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին երկկուսակցական նամակ ուղարկեցին, որն առաջնորդել էր Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Դեյվ Թրոթը (հանրապետական, Միչիգան)՝ դեմ արտահայտվելով Թուրքիային նախատեսվող զենքի վաճառքին՝ հաշվի առնելով խաղաղ ցուցարարների դեմ Թուրքիայի անվտանգության ծառայախմբի դաժան հարձակումներն ԱՄՆ մայրաքաղաքում, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Հենց այստեղ, ԱՄՆ հողում, ականատես եղանք

Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը պատրաստել է «Կոռուպցիայի ընկալման համաթիվ» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի ցուցանիշը նվազել է: 2016 թվականին Հայաստանը գրանցել է 33 միավոր՝ 2015 թվականի 35 միավորի փոխարեն: Ի դեպ, 2015 թվականի միավորը եւս հետընթաց է, քանի որ 2014-ին Հայաստանը գրանցել էր 37 միավոր արդյունքը: Հայաստանը 95-98 տեղերից նահանջել է 113-115 տեղեր:   ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Թող դատավորը ինքն իրեն հեռացնի վարույթից». «Սասնա ծռերի» փաստաբանների նյարդերը տեղի տվեցին

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով  նիստը վերսկսվելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին սանկցիա կիրառեց  ամբաստանյալների հանդեպ եւ նրանց հեռացրեց նիստերի դահլիճից՝ ոտքի չկանգնելու համար: Փաստաբանները դժգոհեցին, որ դատավորը  փոխանակ քննարկեր դրսում մնացած 4 փաստաբանների հարցը, սանկցիաներ է կիրառում իրենց պաշտպանյալների հանդեպ: Նիստը ընդմիջվեց 4-րդ անգամ,  փաստաբաններից Մոնիկա Մարգարյանի հանդեպ որոշում կայացնելու համար:

Շրջանառության են ներկայացվել ընտանիքի հետ կալանավորված անձի տեսակցությունների երաշխավորմանն ուղղված օրենսդրական նախագծեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերն ուղղված են բացառելու այն անընդունելի իրավակիրառ պրակտիկան, երբ քրեական գործի քննության ընթացքում առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունվում ընտանիքի անդամների հետ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու մասին: Ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող հանդիսանալ ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի

Հարցում. Մեծամասնությունը չի հավատում կառավարությանը

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե արդյոք հավատո՞ւմ են, որ այս կառավարությունը կկարողանա իրականացնել իր հնգամյա ծրագրում նշված դրույթը` աղքատությունը 5 տարում 12 տոկոսային կետով նվազեցնելու վերաբերյալ: Հարցման մասնակիցները պատասխանի 4 տարբերակ ունեին՝ «Ոչ, որովհետեւ միշտ էլ խոստանում են եւ չեն անում», «Այո, ես այս կառավարությանը վստահում եմ», «Դեռ պարզ չի, թե մյուս տարի ի՞նչ

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ ընտրակեղծարարությունն ընդունել է համակարգային բնույթ

Ամենաշատն ընտրակաշառք բաժանել է ՀՀԿ-ն. մոնիտորինգի արդյունքներ

Արմեն Ամիրյանն իրեն Կարեն Կարապետյանի թիմում լավ է զգում (Տեսանյութ)

«Ես Կարեն Կարապետյանի թիմում ինձ շատ լավ եմ զգում եւ շատ համակարգված աշխատանքի մեջ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը`եթե 2018-ից հետո Կարեն Կարապետյանը չնշանակվի վարչապետի պաշտոնում, պատրա՞ստ է իրականացնել այն ծրագրերը, որոնք ներկայացրել է, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Իսկ դուք գիտե՞ք՝ մեկ ժամ հետո ձեզ հետ ի՞նչ է

Սամվել Հարությունյանը` 70-ն անց գիտնականների բողոքի մասին (Տեսանյութ)

«Եթե գիտնականն այդ տարիքում իրեն արժանի գոնե մեկ հետնորդ չի պատրաստել, ուրեմն զուր ժամանակ է վատնել»

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամներից 16-ին դատավորը հեռացրեց նիստերի դահլիճից

Քիչ առաջ վերսկսվեց ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր ներս մտնելուն պես կրկին ոտքի չկանգնելու համար որոշեց նիստերի դահլիճից հեռացնել ամբաստանյալներից 16-ին: Իսկ ավելի վաղ նիստից հեռացված ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանի հանդեպ որոշեց կիրառել նախազգուշացում: Այսպիսով, ամբաստանյալներ Արամ Մանուկյանից եւ Սերգեյ Կյուրեղյանից բացի, մնացած 16 ամբաստանյալները

Հաշմանդամություն ունեցողին կարգից զրկում են, թոշակը կտրում

Փոխարենը խոստանում են բուժել ու նորմալ կյանքի վերադարձնել Գոհար Մանուկյանն ամեն օր շտապօգնություն է կանչում: Խեղդվում է, մինչեւ շտապօգնությունը չի գալիս ու չի սրսկում՝ տիկին Գոհարն ուշքի չի գալիս: Եվ այդպես ամեն օր: Նրա մոտ բրոնխիալ ասթմա է, ալերգիկ բնույթի: Երեք տարի է՝ Գոհար Մանուկյանը 2-րդ կարգի հաշմանդամություն ուներ, այս տարի, երբ ներկայացել է Բժշկասոցիալական

Քրեական գործ` մաքսային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, համաձայն նյութերով ձեռք բերված տվյալների, 2017 թվականի մարտի 3-ին` «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող  և համակարգող հանձնաժողովի անդամների կողմից կատարված հաշվառումից հետո, ոչնչացման նպատակով համապատասխան գործարան է տեղափոխվել դեղորայքի 21

Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2015թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական քննության տվյալներով ՝ Արագածոտնի մարզի բնակիչն իր վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է Երևան-Երասխ ավտոճանապարհով, որի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը։

Պատգամավորի ահազանգը`գիտական համակարգի «դեդովշչինայի» մասին (Տեսանյութ)

«Պրոռեկտորների շքերթը պիտի կրճատվի». կրթության նախարարի շրջաբերականը

Մաթիաս Քիսլեր. «Առաքելությունս ավարտելուց հետո Հայաստան կգամ «Ոսկե ծիրանի» ֆիլմերը նայելու

Պատասխանելով լրագրողի հարցին` պրոֆեսիոնալ դիվանագետները չե՞ն նախանձում մշակութային «դիվանագետներին» ավելի հաջողելու համար, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց. « Տարբերություն չեմ տեսնում Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ մշակութային եւ քաղաքական համագործակցության առումով, մենք բոլոր ճակատներում հավասարապես ենք աշխատում: Մասնավորապես այս տարի հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն էր, ինչ վերաբերում է մշակութային ոլորտին, Երեւանում շուտով բացվելու է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031