Օրվա լրահոսը
Հայաստանի և Սինգապուրի արտգործնախարարների միջև նամակների փոխանակում` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ
Հուլիսի 1-ին Հայաստանի և Սինգապուրի արտաքին գործերի նախարարները նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ միջպետական հարաբերությունների քառորդ դարի ընթացքում երկու երկրները ձևավորել են ամուր գործընկերություն ու սերտ համագործակցություն մի շարք ոլորտներում՝ երկկողմ հարաբերություններում գրանցելով բազմաթիվ նշանակալից ձեռքբերումներ: Նախարար Նալբանդյանը փաստում է, որ
Քո ժպիտը (բանաստեղծություն)
Քո ժպիտը խորունկ ծով է, Ներսում հույզեր, անմար հույսեր, Մարդկանց հոգում մութ ու սով է, Գթա…, այնտեղ վառիր լույսեր: Նրանց հոգում չկա ժպիտ, Կործանել է ցավը դաժան, Շուրջ բոլորը՝ մահ է ու վիշտ, Քո ժպիտն է նրանց վահան: Անմեղ, խոսուն քո ժպիտը, Պար է բռնել քամու փեշին, Պարուրել է ողջ երկինքը, Ու վանում է նա
Աղվան Հովսեփյանը պարգևներ է հանձնել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներին՝ ստեղծման 20-ամյակի կապակցությամբ՝ արձանագրելով, որ չնայած քննչական կոմիտեի գործունեության կարճ ժամանակահատվածին՝ արդեն իսկ ձևավորվել են համագործակցության արդյունավետ հիմքեր։ Անցած երեք տարիների ընթացքում Քննչական կոմիտեիի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների միջև սերտ համագործակցության արդյունքում սեղմ ժամկետներում են
Ինչպես Ռիչարդ Միլսը եկեղեցուց Եռագույն դրոշ վերցրեց
ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ` խոսելով Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ 25-ամյա դիվանագիտական հարաբերություններից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հետաքրքիր դրվագ հիշեց այն տարիներից, երբ ինքը պետքարտուղարության պաշտոնյա էր, ու ԱՄՆ-ը ընդունել էր Հայաստանի անկախությունը: Դեսպանը պատմում է, որ միջոցառման ժամանակ թյուրիմացաբար իբրեւ Հայաստանի դրոշ ներկայացվել էր կարմիր, կապույտ, դեղին գույներով մի
Երեխան ընկել է գետը
Հուլիսի 1-ին, ժամը 16:52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մոտակայքում երեխան ընկել է Արգիճի գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
«Երևանյան ամառ 2017». կայացել է մանկական բարեգործական առաջին ներառական վազքարշավը
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ համագործակցությամբ, մայրաքաղաքի Բուսաբանական այգում տեղի է ունեցել «Երեխաները՝ հանուն երեխաների» երևանյան մանկական բարեգործական առաջին ներառական մրցավազքը։ Միջոցառման գլխավոր նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հասարակության լիարժեք անդամ դիտարկելն ու հանրային կյանքում ընդգրկելն է, ինչպես նաև բոլոր երեխաների մոտ փոքր տարիքից մարդասիրության և փոխօգնության
Հարգանքը լինում է նաեւ մռութ ջարդելով եւ թուլա ասելով. ՕԵԿ-ականն արդարացել է, թե այդպես հարգել է կնոջը (Տեսանյութ)
ՀՅԴ կուսակցության անդամ Արմեն Վարդանյանը, որը միջադեպի` Արայիկ Գեւորգյանի վիճաբանության ժամանակ ներկա է եղել, ավելին՝ հենց ինքն է բռնել Արայիկի ձեռքերը, որ հանկարծ չհարվածի, չհարձակվի ինձ վրա, ոստիկանությունում բացատրության մեջ նշել է, թե չի հիշում Արայիկ Գեւորգյանի եւ մեր միջեւ ինչ խոսակցություն է եղել:
Զբոսանք խոզի հետ
Վանաձորի երեկվա արեւային եղանակը քաղաքացին որոշել էր միայնակ չվայելել: Նա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ Վարդանանց փողոցում, զբոսանքի էր դուրս եկել իր խոզի հետ: Լուսանկարը՝ ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Առավոտ» 30.06.2017
ԱԺԿ-ն կսատարի Բակո Սահակյանի թեկնածությունը
Հուլիսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը: Համագումարի օրակարգը ներառում էր ԱԺԿ Կենտրոնական խորհրդի հաշվետվությունը 2014-2017թթ. գործունեության և կուսակցության առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ԱԺԿ կենտրոնական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ–վերահսկիչ հանձնաժողովի կազմերի ընտրությունը, ԱԺԿ դիրքորոշումը՝ խորհրդարանի կողմից առաջիկայում Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցում: ԱԺԿ խորհրդի նախագահ, Ազգային
Մտածում էի
Հերթական ասպատակություններից մեկի ժամանակ Լենկ Թեմուրը Հայաստանից գերեվարեց նաեւ մի խորհրդավոր քարե հուշարձան, որն առավոտյան լույսի տակ երեւում էր որպես նորաթուխ պատանի, կեսօրին՝ հասուն տղամարդ, երեկոյան՝ զառամյալ ծերունի: Քարարձանը խորհրդանշում էր ոչ միայն մարդու կյանքը, այլ նաեւ ժողովուրդների կյանքի շրջանները: Հիշելով այդ ավարառությունը՝ մտածում էի. որտե՞ղ էինք մենք այն ժամանակ, երբ Լենկ Թեմուրը մեզանից տարավ
«Մեր խնդիրը չէ Մանախից վրեժխնդիր լինելը». «Ելք» դաշինքի պատգամավոր
«Մենք որեւէ շահագրգռվածություն չունենք, որ «Մանախը» մնա կալանքի տակ». Նիկոլայ Բաղդասարյան
Արջի քոթոթին ու կապիկին մի վանդակում փակել են, որպեսզի մարդկանց զվարճացնեն
Մեր երկիրը հազար ու մի միջազգային կոնվենցիաների է միացել, այդ թվում եւ կենդանիների իրավունքների պաշտպանության, սակայն կենդանիների իրավունքները խախտելու համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում` չնայած օրենքը որոշ դեպքերում նախատեսում է: Այսօր ռեստորանների ճաշացանկում կարելի է հանդիպել ուտեստներ վայրի կենդանիների մսից, որոնց որսն ընդհանրապես արգելված է, քանի որ դրանց մեծ մասը Կարմիր գրքում է, զվարճանքի
«Պայթյուն-վարժանք»` Երևանի մետրոպոլիտենում. դեպքի վայրում է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը
Հունիսի 30-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով ուսումնավարժությունը, որը կազմակերպել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ուսումնավարժանքի ընթացքին անձամբ հետևում էր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից բացի, ուսումնավարժանքին մասնակցում էին նաև մետրոպոլիտենի կազմավորումները, մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության 10 աշխատակից
«Երեւի ինչ-որ բան չի հիշում». Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգության» փոխնախագահը պնդում է՝ Արամ Սարգսյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում
Հրանուշ Հակոբյանը Սերժ Սարգսյանի օդանավից է օգտվել. Բելգիա գնալիս 30 արկղ գիրք է ճամփել, որ նկուղում չմնա
Սփյուռքի նախարարությունը պետբյուջեի հաշվին ծանր գրքեր է տպագրել ու հիմա էլ մեզնից ամեն կիլոգրամի համար 8 եվրո փող է ուզում՝ գրքերը սփյուռքահայերին հասցնելու համար: Նախարարի խոսքերով՝ «Եթե կտաք մեզ ամեն կիլոգրամի համար էդքան եվրո ու մենք կկարողանանք տեղ հասցնել, որն ուղղակի աբսուրդ է՝ կուղարկենք»:
Ավագ դպրոցի հարակից տարածքում փորձել էին սեռական հարաբերություն ունենալ
Երբ մարզի դատախազը խնդրում է վերաքննիչից իր դատախազի դիմումը թողնել առանց քննության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել տեղաբնակ երեք երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը: Այս գործն ըստ էության դեռ չի սկսվել, քանի որ առաջին- երկու ատյանի դատարանները երկու տարի է՝ զբաղված են մեղադրյալների խափանման միջոցը ամսեամիս փոփոխելով, «թարմացնելով»: Բնականաբար, այդ նիստերը հիմնականում դռնփակ
«Քաղաքացիական պայմանագրի» ծրագրում կա թավշյա հեղափոխության դրույթ». Լենա Նազարյանը՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու մասին
Մեր հարցին՝ դուք այսօր տեսնո՞ւմ եք այդ երկրորդ տարբերակի հնարավորությունը՝ փողոցային ճանապարհով Սերժ Սարգսյանին հեռացնելու՝ նա պատասխանեց. «Այդ տարբերակը, որպես տարբերակ, միշտ կա մեր օրակարգում, բայց դրա հնարավորությունը ես չեմ տեսնում: Թեեւ ամեն ինչ կարող է փոխվել հենց հաջորդ օրը»:
Ամերիկահայ գիտնականը տարակուսած է, որ Հայաստանում ծխում են հղիների ու երեխաների կողքին
Ծխելու վնասների ու օրգանիզմի վրա նիկոտինի բացասական ազդեցության մասին բազմաթիվ հոդվածներ են գրվել: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ծխելու հետեւանքով աշխարհում մահանում է տարեկան 7 միլիոն մարդ, որից 600 000-ը՝ պասիվ ծխելու պատճառով, իսկ ԱՄՆ-ի Հիվանդությունների հսկման եւ կանխման կենտրոնի՝ ծխախոտի օգտագործումը կարող է վաղաժամ մահվան կարեւոր պատճառներից մեկը լինել: Անդրե Տեր-Ավագյանը ԱՄՆ-ում աշխատող հայազգի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Պրեմիերա՝ հոբելյանի առիթով (Ֆոտոշարք)
«Բարեկամությունը» նշում է հիմնադրման 30-ամյակը Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը պատրաստվում է իր հիմնադրման 30-ամյակին նվիրված երեկոյին: Հոբելյանական միջոցառումը կկայանա հուլիսի 5-ին, Ազգային օպերային թատրոնում: 1987թ. հայկական պարարվեստի երախտավոր Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեկամությունը»: Արդեն երեք տասնամյակ հայկական ազգային պարը այս կոլեկտիվը ներկայացնում է հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր
Չորս մեդալ՝ Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկությունում
Վրաստանի Սիղնախի քաղաքում անցկացվել է լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության 1-ին փուլը, որին մասնակցելու հայտ ներկայացրել էր շուրջ 40 մարզիկ: Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի թիմը մրցաշարին հայտավորել էր վեց մարզիկի, որոնցից չորսը մեդալ նվաճեց: Անդրանիկ Հարությունյանը A1600 դասում գրավեց առաջին տեղը, Կարեն Գրիգորյանը՝ երրորդ: Լյուդվիգ Երմազյանը հաղթող ճանաչվեց E2- SH դասում, իսկ Հրաչ Աբրահամյանը բավարարվեց երկրորդ
Արմավիր. գլխավորն այսօր մարդկանց ջրով ապահովելն է
Վեոլիա Ջուրն աշխատում է Մինչ Վեոլիա Ջուրը, այսինքն 2017 թվականը, Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում դե յուրե, այսինքն պաշտոնապես` ջրամատակարարումը «շուրջօրյա էր»: Իսկ դե ֆակտո` իրականում, այն իրականացվում էր գրաֆիկով` միջինը 4-5 ժամ օրական: Ընդ որում, ամեն 3-րդ օրը գյուղում ժողովուրդը ջրի մասով ակամա «ծոմ» էր պահում, որովհետեւ ծորակներից ջուր չէր գալիս, ընդհանրապես: «Հին, գեղեցիկ ավանդույթ
Բեյոնսեն միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հանուն երեխաների համար մաքուր ջրի մատակարարման
1-ը հուլիսի 2017թ., Նյու Օրլեանս – Համաշխարհային ձեռներեց և պարզապես մարդասեր Բեյոնսեն իր «BeyGOOD» (ԲեյԳուդ) բարեգործական հիմնադրամի հետ միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ այսօր հայտարարելով «BEYGOOD4BURUNDI» (ԲեյԳուդԲուրունդիիՀամար) նախաձեռնության մեկնարկը: Նախաձեռնությունը կտևի մի քանի տարի՝ նպատակ ունենալով մաքուր ջուր մատակարարել Բուրունդիի հեռավոր վայրերում բնակվող երեխաների համար: Համագործակցության շնորհիվ կբարելավվի ջրի և տարրական հիգիենայի իրավիճակը դեպի ծով ելք չունեցող
Ծիրանը` արյունաստեղծ, հակաուռուցքային հատկությամբ
Ծիրանը ոչ միայն թավշյա, նուրբ համով հայկական միրգ է, այլեւ` առողջության եւ երկարակեցության խորհրդանիշը համարվող: Կյանքի տեւողության եւ որակի վրա դրական է ազդում, քանի որ պարունակում է բետտա կորոտին, շաքարներ, օրգանական թթուներ, կալիումի ու երկաթի աղեր, ֆոսֆոր, մագնեզիում: Պարունակում է վիտամին C, H, E, P, B խմբին պատկանող վիտամիններ, A նախավիտամին: Ծիրանի հյութը միզամուղ է,
Քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը. «Հրապարակ»
Քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը, որը գործում էր տարիներ շարունակ որպես առանձին մարմին, ապա՝ 2013-ին, կառավարության որոշմամբ վերցվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, տեղափոխվեց առողջապահության նախարարություն՝ միաձուլվելով պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հետ։ Առաջիկայում վերականգնվելիք տեսչությունում էլ գործելու են միայն աշխատանքային պայմանների, անվտանգության նորմերի, կանոնների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք
«Արցախա-ադրբեջանական շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Սլովակիա կատարած այցի շրջանակում հունիսի 30-ին հանդիպումներ է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի եւ Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
Բազկաճավով աղցանը` սրտանոթային հիվանդությունների բուժման համար
Աղցանը բարերար ազդեցություն է թողնում նաեւ որովայնային ցավերի, երակային խցանումների դեպքում Բազկաճավով աղցանը, որը ունի «Բուլանուխի» անվանումը, օգտագործել են սրտանոթային հիվանդությունների արդյունավետ բուժման համար: Բացի այդ, այս աղցանը բարերար ազդեցություն է թողնում որովայնային ցավերի, ինչպես նաեւ երակային խցանումների դեպքում: Բնական է, որ բացառվում է սխտորի օգտագործումը: Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են. բազկաճավ` 500 գրամ, գլուխ
Հայտնի են Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածների անունները
Հուլիսի 1-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 130-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ 1982
Կա՞ տեսլական ու համարձակություն
Կարող են թողնել ռուսաստանաբնակ միլիոնատերերի ու միլիարդատերերի «ներդրումային բումի» ակնկալիքների հետ դեմ հանդիման

















































