Օրվա լրահոսը
Համանախագահները Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են անում զերծ մնալ հետագա սրացումից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի գլխավոր նպատակն էր ապրիլի 28-ին Մոսկվայում նախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկել կողմերի դիրքորոշումները Արցախի հակամարտության հետագա քայլերի
Վարչապետը ծանոթացել է տեսքտիլի արտադրության ներդրումային նոր ծրագրերին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին և ընկերության առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ մանկական հագուստի արտադրանքի ամբողջ խմբաքանակն արտահանվում է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир» խանութների ցանցի պատվերով: 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ: «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ
Խոշորացման հետևանքները` Ամասիա համայնքում
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է մարզի մի շարք խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ: Ամասիա համայնքում նախարարին տեղեկացրել են, որ Ողջի բնակավայրում կարգավորվել է լուսավորության խնդիրը` ավելացվել է 12 ցերեկային լուսավորության կետ: Այնուհետև Դ.
«Գուցե պարոն Սարգսյանն իրոք չի ցանկանում անիմաստ ժամանակ վատնել պարոն Ալիևի հետ անպտուղ զրույցներ վարելու վրա»
Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի` չհանդիպելով ևս որևէ հարց չի լուծվելու Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան օրերս հայտարարեց, որ Արցախի հակամարտության գործող ձևաչափը ենթադրում է փոխզիջումների փնտրտուքներ, և նշեց, թե կցանկանային, որ փոխզիջման հասնեն հնարավորինս արագ, բայց ոչ ի վնաս Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների և Լեռնային Ղարաբաղում ապրող բնակիչների: «Առավոտը» ԼՂՀ նախկին արտգործնախարար
Կինը մեղադրվում է Դիլիջանի ազգային պարկի սոճուտը տապարով «հնձելու» մեջ
Պետության վնասը՝ 1.3 միլիոն դրամ
Ֆիրդուսի տոնավաճառի 20 առևտրականներ կտեղափոխվեն այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռևս շարունակվում են
Նշվել է, որ մինչև այս շաբաթվա վերջ նախատեսվում է լուծել ևս 30 առևտրականների տեղափոխման հարցը:
Կառավարությունը ծրագրում է Հայաստանը ուխտագնացության երկիր դարձնել
Զբոսաշրջության զարգացման կառավարության ծրագրով նախատեսվում է մարզերում միջազգային մրցաշարեր կազմակերպել
«Քաղաքական հարց. Փախստականները՝ Ադրբեջանում և Հայաստանում»
<<Թերևս պատերազմները միայն այն պատճառով են նորից ու նորից սկսվում, որ մի կողմը մինչև վերջ չի կարողանում զգալ, թե ինչպես է տառապում մյուսը:>> Էրիխ Մարիա Ռեմարկ. Աշխարհում փախստականների խնդիրը ներկայումս ամենահրատապներից է: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալների համաձայն՝ աշխարհում փախստական անձանց թիվը կազմում է 65 միլիոն, մինչդեռ 2000 թվականին փախստականների թիվը չէր գերազանցում 20
Մայր հողն իր գիրկն առավ եւս մեկ քաջորդու. կայացավ Վարդան Ծովակի Սարգսյանի հուղարկավորությունը
Հուլիսի 16-ին հակառակորդի դավադիր կրակոցից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում մահացու վիրավորումներ ստացան ՊԲ 20-ամյա զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը եւ Վարդան Ծովակի Սարգսյանը: Վարդան Սարգսյանը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր: Մասնագիտությամբ նա երաժիշտ էր, ավարտել էր Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դուդուկի բաժինը եւ զորակոչվել բանակ: Երեք երեխա
Արփինե Հովհաննիսյան. Ընտրություններն առավելապես անցկացվել են անձի հիմնարար իրավունքների եւ ազատությունների պահպանմամբ
Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, ինչպես նաեւ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մասին կարծիքի մշակման
Նախորդ տարիների 130 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ
Հիմք ընդունելով «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» կարգը՝ 2017թ.-ի մայիսի 11-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի 2017 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ (մագիստրոսական թեզի պաշտպանությունները՝ փետրվար և մայիս ամիսներին): Բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ
«ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների խումբը փորձում է խաղալ նոր Անանիա Շիրակացի՝ նոր թվաբանության կանոններով»
Ընթացք կտրվի՞ հավաքարարի վճռաբեկ բողոքին, կհարգվի՞ նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը «Առավոտին» է դիմել երեքուկես տարի դատական գործընթացների մեջ ներքաշված Ռուզաննա Հակոբյանը: Ռուզաննա Հակոբյանը 2005 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2010 թվականի մարտի 1-ը աշխատել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ ՀՀ Շիրակի մարզային գրասենյակում, որպես հավաքարար: Այն, որ նա աշխատել է հավաքարար, նշված է նաեւ
Հայաստանի «ներքին գործերը» և Եվրոպական միությունը
Հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովի ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից արված հայտարարությունը իշխանության որոշ ներկայացուցիչների բուռն արձագանքին է արժանացել: Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին նշել էր. «Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքը հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ
Ավազակային հարձակում Երևանում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ 2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և ատրճանակի գործադրման սպառնալիքով
Ինչու է մարդու քունը տանում Ավետարան կարդալիս
Եվ ինչպես հաղթահարել դա Եթե 100 հոգու հարցնեք, թե ինչու կանոնավոր Ավետարան չեն կարդում, երևի 95-ը ձեզ պատասխանեն, թե հենց Սբ. Գիրքը վերցնում են ձեռքները, քունը տանում է, կամ էլ չեն հասկանում: Նկատե՞լ եք, երբ սովորական գիրք եք վերցնում, մանավանդ երեկոյան ժամերին, էլի քունը գալիս է: Բայց նկատե՞լ եք, որ երբ մեծերը կամ երեխաները թեկուզ
Մասնագետները դրական են համարում, որ 33-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում
Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։
Կարապետյանի կառավարությունը խոստանում է ապահովել ազատ եւ հավասար մուտք ու ելք ապրանքային շուկաներում
Կառավարության ծրագրով նախատեսվում է ՀՀ քաղաքացիություն՝ որոշակի ներդրումների դիմաց
Գիա Կանչելի. «Ինձ միշտ խանգարել են մաքսիմալիստական որակներս» (Տեսանյութ)
Երեւանում անցկացվում է «Գիա Կանչելի» փառատոնը
«Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության 2 անդամներ. պրոֆեսիոնալիզմ և հարգալից վերաբերմունք պահպանելը կուսակցության կողմից գնահատվել է որպես կուսակցության գծից շեղում
Հայտարարություն Հաշվի առնելով «Երկիր Ծիրանի» կուսակցության 18․06․2017թ․ տարածած հայտարարությունը, հարկ ենք համարում արձագանքել և պարզաբանել հայտարարության մեջ առաջ քաշված մեղադրանքները։ Ինչ-ինչ պատճառներով, այն հանգամանքը, որ մենք կողմնակից ենք կուսակցության Երևանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ և ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաև բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում և անկախ ամեն ինչից՝ պահպանել պրոֆեսիոնալիզմ և
Կարեն Խաչատրյանը «Shen Yun» նվագախմբի առաջին հայ երաժիշտն է
Նյու Յորքի այս նվագախումբը հիմնականում չինական երաժշտություն է քարոզում: Բոլոր ժամանակներում ցանկացած ազգ ձգտել է սեփական մշակույթը ներկայացնել աշխարհին: Վերջին շրջանում այդ նպատակով որոշ երկրներ արտասահմանում հիմնում են տարբեր ոլորտներ ընդգրկող մշակութային խոշոր կենտրոններ: Խոսքն այս դեպքում ԱՄՆ-ում 2006-ին ստեղծված չինական «Shen Yun Performing Arts»-ի մասին է, որի ստեղծագործական կոլեկտիվներում աշխատող արվեստագետների մեծ մասը այլազգի
ՀՀ իշխանություններն անտեսում են Գարդմանի եւ Շիրվանի հայության թանգարան ստեղծելու ծրագիրը (Տեսանյութ)
Կարելի է որեւէ չշահագործվող շենք կամ դրա հատված տրամադրել թանգարանի ստեղծմանը, որը տասը միլիոն դրամից էլ պակաս գումար է պահանջում
Հայկական կուսակցությունների 3-րդ համաժողովի եզրափակիչ բանաձեւը. «Դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը»
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԲԱՆԱՁԵՎ Մենք` 2017 թվականի հունիսի 16-18-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներս, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների իրողությունը և կարևորելով Հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործումը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը, Քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը, Հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը
Գիա Կանչելի. «Ֆրունզիկն ասաց` վերնաշապիկդ կտա՞ս ինձ» (Տեսանյութ)
Վրացի կոմպոզիտորը պատմում է, թե ինչպես է «կաշառել» Մհեր Մկրտչյանին
Շատ ենք ցավում տարածաշրջան համանախագահների այցի նախօրեին հրադադարի ռեժիմի լուրջ խախտման կապակցությամբ. Պոպով
Մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի նման իրադարձությունները չկրկնվեն: Մենք մեզնից կախված ամեն բան կանենք՝ լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է Պոպովը:
Սարգիս Գրիգորյան. «Մեր խնդիրը սեփական ուժերով հաջողությունների հասնելն է»
Հարցազրույց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ: -Պարոն Գրիգորյան, ներկայացրեք, խնդրեմ, ֆեդերացիայի այս տարվա ծրագրերը: -Այս տարի էլ նախորդների նման չորս տարիքային խմբերի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնություններ ենք կազմակերպում: Սրանց ավելացնենք ուսանողական, դպրոցական խաղերը եւ այլ մրցումներ, որոնք անցկացնում ենք մարզերում, քաղաքներում, նաեւ՝ Արցախում: Չմոռանանք նաեւ միջազգային մրցումները: Տարեկան միջին հաշվով ֆեդերացիան կազմակերպում
«Ալիեւն ասում է՝ եթե տարածքներն «օկուպացված» են, ուրեմն՝ պետք է ազատագրել, ուրեմն՝ հայ զինվոր կսպանվի». Մարիամ Ավագյան. (Տեսանյութ)
Մարիամ Ավագյանի խոսքով՝ քանի դեռ բանակցային գործընթացում չեն խոսում ադրբեջանահայ փախստականների իրավունքները ճանաչելու մասին, տարածքները մնում են «օկուպացված»
Բուժամիջոց անգինայի եւ ֆարինգիտի դեպքում
Անգինայի, ինչպես նաեւ ֆարինգիտի դեպքում խորհուրդ է տրվում ողողումներ կատարել հետեւյալ լուծույթով. 30 գրամ էվկալիպտի տերեւներ, 25 գրամ երիցուկի ծաղիկներ, 25 գրամ լորենու ծաղիկներ, 20 գրամ կտավատի սերմ, 40 կաթիլ մեղրամոմի սպիրտային լուծույթ: Նշված բույսերը լավ խառնել, ստացված խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, բերանը ծածկել եւ ամանը 15 րոպե
Բուսակերներն այս հիվանդություններով չեն տառապում
Առվույտը շատ արժեքավոր բույս է, պարունակում է բոլոր հիմնական քիմիական տարրերը: Հարուստ է k, Mn, P, Cl-ով: Չնայած այդ բույսը օգտագործվում է որպես անասնակեր, սակայն նրա հյութը շատ արժեքավոր է: Օգտակար են նաեւ թեթեւակի ծլեցրած սերմերը: Կանաչ հյութերը, որոնցից մեկն էլ առվույտի հյութն է, հարուստ է քլորոֆիլով, որն օգնում է շնչառական եւ գանգի դիմային մասի
«Փոխզիջումը ի՞նչն է, հողեն ավելի թանկ բա՞ն». Վազգեն Սիսլյանը վստահեցնում է՝ պետք եղավ Բաքու կհասնենք
Սիսլյանը գտնում է, որ թշնամուն սաստելու լուծումը մեկն է՝ հարձակվել, գրավել դիրքեր ու քաղաքական հայտարարություն անել՝ իմ քաղաքացու ապահովության համար սա վերցրել եմ, վե՛րջ. «Կպահեմ էնքան ժամանակ՝ ինչքան ժամանակ էլ թշնամին ագրեսիվ կլինի, վտանգ կլինի: Վե՛րջ: Պետք եղավ՝ Բաքու ալ կհասնինք՝ Երեւանը պահելու համար»:


















































