Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանը` «Պիկսարտ»-ում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր: Երևանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
Հայտնաբերվել է օձ
Հունիսի 17-ին, ժամը 11:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկի բակում՝ արկղերի մեջ, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ
Տարոն Մարգարյանն ավելի շատ խորհրդականներ ունի, քան երկրի նախագահն ու վարչապետը, իսկ օգնականների թվով չի զիջում վարչապետին
Որքան գումար է պետբյուջեից տրամադրվում քաղաքապետի, թաղապետերի ու մնացած բոլոր աշխատակիցների աշխատավարձերի համար Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստն է. փոխաքաղաքապետերն են նշանակվելու, քաղաքապետարանի եւ վարչական շրջանների հաստիքացուցակներն ու աշխատակիցների թվաքանակն են հաստատելու, ինչպես նաեւ աշխատակիցների պաշտոնային դրույքաչափը, այսինքն՝ աշխատավարձերի չափը: Եվ այսպես, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալները չեն փոխվի. քաղաքապետի առաջին տեղակալ կնշանակվի Կամո Արեյանը,
Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Իգոր Յավրյանը
74 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իգոր Մարտինի Յավրյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 18-ին, Նուբարաշեն 46 հասցեում: Վերջին հրաժեշտը` հունիսի 19-ին, ժամը 12-14ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Իրավիճակն առաջնագծում նախորդ 7 օրերին
Հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց
Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին եւ ծառայության ընթացքին: Զորամասերից մեկում հրամկազմի հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ Նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ դրանք որակելով որպես ահաբեկչություն եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Երկրի ղեկավարը ընդգծել է, որ նման հանցագործություններն անպատիժ
Ադրբեջանը սադրանքներով է արձագանքում այդ հասցեական հայտարարությանը` ի ցույց դնելով իր ողջ արհամարհանքը. ԱԳՆ
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում երեկ և այսօր Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և ծառայակիցներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց վերջին հայտարարության մեջ դատապարտեցին զինադադարի խախտումները` մատնանշելով, որ Ադրբեջանն է առաջինը կրակ բացում: Ադրբեջանը այսպիսի սադրանքներով է արձագանքում այդ հասցեական հայտարարությանը` ի
«Եռանախագահները ներքին քննարկումներում պետք է դիտարկեն Ադրբեջանին զսպելու քայլերը». Նարեկ Մինասյան
«Ադրբեջանի արկածախնդրությունը հարված է համանախագահների իմիջին, որոնք օրերս լինելու են Բաքվում»
Հայկական կապիտալիզմի խորդուբորդ ընթացքը-2
Ինչքան էլ հայերս դժգոհենք խորհրդային կարգերից, փաստ է, որ խորհրդային կարգերի օրոք նշանակալի ու երևելի նվաճումներ ենք ունեցել՝ հատկապես մշակույթի ու գիտության բնագավառներում: Նվաճումներ ենք ունեցել նույնիսկ խորհրդային ամենածանր ու ամենադաժան ստալինյան տարիներին՝ նույն մշակույթի ու գիտության ասպարեզներում, ինչպես նաև ճարտարապետության ու քաղաքաշինության ասպարեզներում. փաստ է, որ նորօրյա մայրաքաղաք Երևանը հենց ստալինյան տարիներին մայրաքաղաքի տեսք
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ գերմանացի քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչ Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ` հայ ժողովրդի և անձամբ իր անունից խորին ցավակցություն հայտնելով Գերմանիայի կանցլերին, անվանի պետական գործչի ընտանիքին և բարեկամ գերմանացի ժողովրդին: «Դաշնային Կանցլեր Քոլը ժամանակակից աշխարհի և Եվրոպայի այն մեծ առաջնորդներից էր,
Գրականագետն առաջարկում է որպես ՀՀ օրհներգ ընդունել պոլսահայ երաժիշտի երգը
Նա այնքան երեւելի երաժիշտ էր, որ Պոլսում երաժշտական մամուլ էր հրատարակում
Հարուցվել են քրեական գործեր՝ ազգային մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունների դեպքերի առթիվ
Առաջին և երկրորդ կայազորային քննչական բաժիններում քրեական գործեր են հարուցվել՝ հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության, մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություններ կատարելու դեպքերի առթիվ։ 16.06.2017թ.՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդի կողմից N զորամասի պահպանության տեղամասի ուղղությամբ արձակված արկերի պայթյուններից առաջացած բեկորներից մահացու բեկորային վիրավորումներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն
Հարցում. Մեծամասնությունը դրական է վերաբերվում հանրային վայրերում ծխելու արգելքին
Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերվում հանրային վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ օրինագծին: Հարցման մասնակիցները (թվով 105-ը) ունեին պատասխանի 3 հնարավորություն՝ «Շատ վատ, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է», «Շատ լավ, վաղուց պիտի անեին», և «Ինձ համար միևնույն է»: Հարցման մասնակիցների 10 տոկոսի համար միևնույն է ծխելն արգելելու վերաբերյալ օրինագիծը, 22 տոկոսը համարում
Երևանի եկամուտները և ծախսերը
2016 թվականի դեկտեմբերին Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն: Ըստ բյուջեի՝ 2017 թվականին նախատեսվում է 84,344,931.5 դրամ եկամուտ, 84,412,931.5 դրամ ծախս: Քաղաքի բյուջեի դեֆիցիտը կազմում է 68,000 դրամ: Երևանի բյուջեն իր եկամուտները ստանում է հարկերից և տուրքերից՝ 14,839,087,5 դրամ, պաշտոնական դրամաշնորհներից՝ 21,772,637.5 դրամ, և այլ աղբյուրներից՝ 47,733,206.5 դրամ: Այլ եկամուտների մեջ են մտնում
Տեխնիկայի բացակայության պատճառով Լեռնապատում աղբահանություն չի իրականացվում
Լոռու մարզի Լեռնապատ համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Վերջին շրջանում համայնքում սկսել են զարգացնել նաեւ մեղվաբուծությունը: 2300 բնակիչ ունեցող Լեռնապատում, սակայն աշխատատեղի խնդիրը համարվում է առաջնային: «Աշխատանք չկա համայնքում: Փորձում ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ ծրագրեր կան, որ կարողանանք մարդկանց ներգրավենք, մի տեղ տեղավորենք, աշխատեն: Ամենակարեւորը համայնքում այդ խնդիրն է»,- ասում
Բարբարոսությանը մենք պատասխանում ենք ապրելու, արարելու, կառուցելու ներուժով. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ եւ արտացոլում է մեր հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ եւ ծաղկուն դարձնելու գործում: Իր
Նարեկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՇՈՇԱՓՈՂԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Ամեն ինչ հոսում է, բայց ոչինչ տեղ չի հասնում, ինչպես որ թելին կապած քարն է թռնում շրջապտույտից դուրս ու հեռանում շոշափողի ուղղությամբ. ինչպիսի անկանխատեսելի ուղղություն… Այդպես էլ անցնում-հեռանում են մեր հերթական ընտրությունները՝ մեզ թողնելով իրար դիմաց և իրար հետ: Հաղթողը ուրախ է, պարտվողը՝ դժգոհ: Այնքան դժգոհ, որ հարկ չի էլ համարում շնորհավորել հաղթողին: Ասացի՝
ԵԼՔ դաշինքի քաղաքական թիմը հանդիպել է Բակո Սահակյանին
ԵԼՔ դաշինքի քաղաքական թիմը (ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը) հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Դաշինքի անդամները և նախագահը քննարկել են ԼՂՀ և ՀՀ անվտանգության հիմնախնդիրների շուրջ համատեղ համագործակցությունը և
2016թ.-ին հայ միգրանտների 95%-ն աշխատել է ՌԴ-ում. մի մասը վերադարձել է՝ ՌԴ տնտեսական անկման պատճառով (Տեսանյութ)
Մի մասը վերադառնում էր, որովհետեւ չէր կարողանում նախորդ տարիների գումարը վաստակել, մի մասն էլ այլեւս չմեկնեց
Ջրանցքն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 17-ին, ժամը 11:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սևան-Հրազդան» ջրանցքը՝ Կոճոռ թաղամասի սկզբնամասում: Փրկարարները Շահումյան փողոցի վերջնամասում (հյուսիսային հատված)՝ ջրանցքից (ընկած վայրից մոտ 300
«Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվեց
17.06.2017 թ. «Հայազն» կուսակցությունը Երևանից դուրս անցկացրեց իր արտահերթ 4-րդ համագումարը, որին իբրև հյուր ներկա էին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները: Համագումարի 30 պատվիրակները, քննության առնելով Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները, միաձայն որոշեցին ընդունել հետևյալ բանաձևերը. 1.Հայաստանում ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններում արձանագրված ցուցանիշները գաղափարական այլընտրանքի բացակայության արդյունքն են: 2.Հայաստանի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Իսակովի պողոտայի հարակից ճանապարհահատվածում
Հայտարարություն Երևան քաղաքի Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց – Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկի բենզալցալայանին հարակից մոտ 30 մետր ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ դեպի նշված խաչմերուկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների մուտքը դեպի նշված ճանապարհ իրականացվելու է Իսակովի պողոտայից՝ Իսակովի
Լոռեցիների լավատեսական ցուցանակը
Վանաձորում թիվ 24 դպրոցի հարակից տարածքում ծառերից մեկի վրա նոր ցուցանակ է տեղադրվել՝ «Դբա լավը ապո ջան»: Լուսանկարը ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 16.06.2017թ.
Գյուղացուն պետք է օգնել, որպեսզի նորից վերարտադրվի
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին եւ Արմավիրի մարզպետին հանձնարարել է եռօրյա ժամկետում ուսումնասիրել եւ ամփոփել կարկուտի հետեւանքով պատճառված վնասներն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն եւ տեղեկանք: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետեւանքով տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքներ՝ գյուղացիներին պատճառռելով
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 18-22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 18-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ
Ջրահեռացման ցանցերը պետք է միշտ մաքուր պահել, հակառակ դեպքում միշտ կարող են նման դեպքեր լինել (տեսանյութ)
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Հունիսի 12-ին առավոտյան Երեւանի քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանը երդվեց պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը, նպաստել քաղաքացիների նյութական եւ հոգեւոր վերելքին: Ժամեր անց` երեկոյան, բնությունը կարծես թե ստուգեց Տարոն Մարգարյանի նախկին 5
Կա մի սահման, որն անգամ մեր տիպի երկրներում պարտավոր են պահպանել. «Հրապարակ»
Բայց կա մի սահման, որն անգամ մեր տիպի երկրներում պարտավոր են պահպանել։ Երբ պետական պաշտոնյան ակնհայտորեն չի համապատասխանում զբաղեցրած դիրքին, երբ նրանից տարիներ շարունակ դժգոհություն կա, երբ աչքի առաջ հարստանում է, լկտիանում եւ արհամարհում ՀՀ քաղաքացուն ու նրա շահը, նա պետք է հեռանա։ Այդպիսի օրինակներ մենք էլի ունենք․ Սյունիքի մարզպետի դեպքը, օրինակ, որի ընտանիքի անդամների
Ամենալավատեսական սցենարով՝ 2050թ. ՀՀ բնակչության թիվը կգերազանցի 3 միլիոնը (Տեսանյութ)
Բնական վերարտադրություն տեղի չի ունենում: Հիմա ունենք 60+ տարիքի 13% բնակչություն: Մահացության ցուցանիշը գնալով կբարձրանա
Սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանը խմելու ջուր չունի
Բարեկամավանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղն է: Այն Նոյեմբերյան քաղաքից գտնվում է 33 կմ հեռավորության վրա: Բարեկամավանը սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին: Հնամենի շենը գտնվում է սահմանի եզրին, այդ պատճառով բարեկամավանցիների սեփականաշնորհած հողերի զգալի մասը չի մշակվում, գյուղի արոտավայրերը գտնվում են ադրբեջանական զինուժի նշանառության տակ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում


















































