Օրվա լրահոսը
Ստեփանակերտում մեկնարկած հայկական կուսակցությունների երրորդ համաժողովին ՀՀ-ից մասնակցում են 14, իսկ Արցախից՝ 6 կուսակցություններ
Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել hայկական կուսակցությունների երրորդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված դաշինքների և վերջիններիս մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խոշոր արտախորհրդարանական քաղաքական ուժերը և Արցախի Հանրապետության խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը,
Քննարկում` նվիրված երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատությունների բեռնաթափմանը
ՀՀ կառավարության որոշմամբ մեր երկրում իրականացվում է երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատությունների բեռնաթափման ծրագիր: Լոռին առաջին մարզն է, որտեղ իրականացվում է պիլոտային այս ծրագիրը: Այսօր այս փոփոխությունների հետ կապված Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր քննարկում՝ Վանաձորի սոցիալական ծառայության ներկայացուցիչների, պրոբացիոն ծառայության, դպրոցների եւ առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Լոռու մարզում գործում են 2 հատուկ դպրոցներ եւ հոգեբանամանկավարժական գնահատման
Մահվան ելքով վրաերթ Երևանում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 14-ին` ժամը 11.20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան և Զ.Անդրանիկ փողոցների խաչմերուկում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1937 թ. ծնված Ծ.Գրիգորյանին և վերջինիս հետ գտնվող մանկահասակ երեխային (ծնված՝ 2014թ.), որի
«Որոշել էին գրոհը կատարել ԱԺ նիստերի ժամանակ, քանի որ քիչ թիկնապահներ կլինեն»
«Սակայն Արթուր Վարդանյանը նշել է, որ այդպիսի բան չի ասել». հատվածներ զինված խմբի ամբաստանյալների ցուցմունքներից
Մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ զոհված ոստիկանների
Հունիսի 12-ից 16-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված նախորդ տարվա հուլիսին ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններ՝ գնդապետ Արթուր Վանոյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին: Առաջնությանը մասնակցեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 21 հավաքական թիմ: Եզրափակիչում հաղթողի կոչման համար պայքարեցին ոստիկանության զորքերի և
Բակո Սահակյան. «Արցախի Հանրապետությունը պետք է լինի հզոր, ժողովրդավարական պետություն»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի16-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երրորդ ֆորումի բացման արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: «Քաղաքական նման համաժողովները լավ հարթակ են հայոց պետականաշինությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու եւ դրանց մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար»,-իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:
Հյուսիս-հարավ. «Սինոհիդրո Քորփորեյշնին» թերությունները շտկելու ժամանակ է տրվել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 16-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Այստեղ ճանապարհաշինական աշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը: Նախարարն իր նախորդ այցերի ընթացքում ընկերության աշխատանքում թերացումներ էր արձանագրել և հանձնարարել, որ դրանք շուտափույթ վերացվեն: Այս անգամ Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ շինարարական աշխատանքներում բավական
ՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը մեկ հարցի՝ Արցախի ճակատագրի շուրջ միասնական են
Արա Բաբլոյանի ողջույնի խոսքը Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներին
Արա Բաբլոյանն Արցախում այցելել է առաջնագիծ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Պետրոսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հունիսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Արցախում այցելել են առաջնագիծ եւ զորամասերից մեկը: Արա Բաբլոյանը ծանոթացել է սահմանը պաշտպանող զինվորների ծառայության եւ կեցության
Խորհրդակցություն ՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի նախապատրաստմանը
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով: Ընդգծելով, որ Հայաստան-սփյուռք նախորդ խորհրդաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին, և այդ երեք տարիների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ և հնարավորություններ, Հանրապետության Նախագահը կարծիք է
Երկրաշարժ Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք
Հունիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Գրինվիչի ժամանակով` 13:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության 48.530 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք, Գաբալա քաղաքից 57 կմ արևելք), օջախի 30 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է
Մեղադրանք է առաջադրվել՝ Ալավերդի քաղաքում 39-ամյա Կ.Փիրուզյանի սպանության համար
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 1991թ. ծնված բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի արդյունքում
Ինչպիսին կլինի Սասնա Ծռերի ճակատագիրը
Կա՞ր արդյոք հանցակազմ Սասնա Ծռերի գործողություններում, ժողովուրդն ունի՞ արդյոք ապստամբության իրավունք, ովքե՞ր են նրանք՝ հերոսներ, ահաբեկիչներ թե՞ ապստամբներ, և այլն, և այլն։ Որակումներն ու գնահատականները կախված են քաղաքական կողմնորոշումներից, իշխանության հետ ունեցած հարաբերություններից, ինչպես նաև, որպես դասը լավ սերտած «գերազանցիկների»՝ կողմից հնչող՝ իրավական, միջազգայնորեն ընդունված սահմանումներից ։ Իսկ եթե ապստամբությունը հաջողության հասներ, ապա պատկերացնել կարելի
Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Հ. Սահյան, Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցու, Թավրիզյան, Բակունցի, Գյուլբենկյան, Կասյան, Քեռու, Սեպուհի, Բարբյուսի, Սևաստոպոլյան, Հ. Հակոբյան, Կալենցի փողոցների, Կիևյան փող. 2-րդ նրբանցքի, Բաղրամյան պող. 21-ից-89, Կոմիտասի
Կարեն Կարապետյանը և Ալեքսեյ Միլլերը ծանոթացել են ուսումնամարզական համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին
Վարչապետ Կարեն Կարապետյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են մեծ ծավալով: Համալիրը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև
Ըստ հաղորդման` քննիչն անցել է պաշտոնեական լիազորությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա: Այսպես, բնակարանային գողության և խարդախության համար ազատազրկման դատապարտված Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թվականին մոր մասնակցությամբ իր կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ է քննվել ՀՀ
ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 1 մլն դրամի վնաս
Բնապահպանական պետական տեսչության կողմից 12.06.-16.06.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 810.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 302.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ` Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում 300 հազ. դր.
Սպանություն Երևանում. տուժողի դին հայտնաբերվել է մահճակալի վրա՝ գլխի շրջանում բռնության հետքերով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի սպանության հանգամանքները: 2017 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապ օգնություն» ծառայության ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ավանի տներից մեկում հայտնաբերվել է 1965թ. ծնված տղամարդու դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը,
Կարեն Կարապետյանը և Ալեքսեյ Միլլերը քննարկել են համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Վարչապետը բարձր է գնահատել «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը և «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում գազաէներգետիկ ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն վստահելի գործընկեր է, և ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովումը, անխափան գազամատակարարումը, ներդրումային և սոցիալական խոշոր նախագծերը շարունակաբար իրականացվում
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը՝ ս. թ. հունիսի 9-14-ը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում: «Անխելք մարդը» (ռեժիսոր՝ Ռ. Բաբայան) և «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժիսոր՝ Ն. Գրիգորյան) ներկայացումներով թատրոնը ներկայացել է Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի հանդիսատեսին: Ընդհանուր առմամբ արցախյան հյուրախաղերի ընթացքում թատրոնն իրականացրել է
Հանդբոլիստները խոշոր հաշվով պարտություններ են կրել
Հանդբոլի Հայաստանի մեծահասակների հավաքականն անփառունակ մասնակցեց Բուլղարիայի Գաբրովո քաղաքում ընթացող զարգացող երկրների «2nd Emerging Nations Championship» առաջնությանը, որին մասնակցում է 16 հավաքական: Մեր թիմն ընդգրկված էր «D» խմբում՝ Չինաստանի, Մոլդովայի եւ Ֆարերյան կղզիների հետ, որոնց պարտվել է 31:133 ընդհանուր հաշվով: Պատճառը, թերեւս, այն չէ, որ Հայաստանում հանդբոլ չեն սիրում, այլ, որ խաղային մարզաձեւերի նկատմամբ ուշադրությունն
Քննարկվել է խորհրդարանականներին ֆրանսերեն ուսուցանման հարցը
2017թ. հունիսի 16-ին ժամը 12.00-ին, ՀՀ Ազգային ժողովում կայացավ ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավար Մարգարիտ Եսայանի աշխատանքային հանդիպումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ: Նախ քննարկվեց 2018թ. գարնանը Երևանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի գումարման հարցը: ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավարը տեղեկացրեց, որ դրա վերաբերյալ ՀՀ ԱԺ ղեկավարությունը
ԲՈՀ-ը 13 աշխատանք չի հաստատել ու վերադարձրել է
Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հունիսի 16-ին հրապարակել է 2017թ. ՀՀ ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակ: Այդ ցուցակում 13 գիտական աշխատանք է, որոնցից 3-ը դոկտորական: Այս անգամ խոտանված աշխատանքների մեծամասնությունը` գրականությունից է (5 աշխատանք, մեկը` դոկտորական) 1 աշխատանք պատմությունից է, 3-ը տնտեսագիտության ոլորտից, 2-ը` ֆիզմաթ, ընդ որում 2-ն էլ դոկտորական,1-ական աշխատանք
Նախագահին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։ Աշոտ Մանուկյանը նախագահին տեղեկացրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերի և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, մասնավորապես` Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային գծերի կառուցման ծրագրերի
Երևանը կունենա Արգենտինայի հրապարակ
Երևանի 3-րդ գումարման ավագանու արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագնին քննարկել և միաձայն հաստատել է մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը «Արգենտինայի Հանրապետության հրապարակ» անվանակոչելու մասին որոշման նախագիծը: Երեւանի քաղաքապետարան
Վահան Շիրխանյանի համար դատարանը շտապ օգնություն է կանչել
Զինված խմբի գործով նիստը հետաձգվեց 30 րոպեով
Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողին հիվանդանոց կտեղափոխեն
Արթուր Միհրանյանին հետազոտություններ են հարկավոր հիվանդանոցային պայմաններում. Շտապ օգնության բժիշկ
«Արեւմուտքի եւ Մինսկի խմբի կողմից ճնշումն Ալիեւի վրա ուժեղանում է». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)
Նրա բնորոշմամբ՝ այս եւ մի շարք այլ գործոններ ազդում են Ադրբեջանի կողմից Արցախի սահմանին ռազմական սադրանքներ իրականացնելու հավանականության վրա


















































