Օրվա լրահոսը
Ջրահեռացման ցանցերը պետք է միշտ մաքուր պահել, հակառակ դեպքում միշտ կարող են նման դեպքեր լինել (տեսանյութ)
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Հունիսի 12-ին առավոտյան Երեւանի քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանը երդվեց պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը, նպաստել քաղաքացիների նյութական եւ հոգեւոր վերելքին: Ժամեր անց` երեկոյան, բնությունը կարծես թե ստուգեց Տարոն Մարգարյանի նախկին 5
Կա մի սահման, որն անգամ մեր տիպի երկրներում պարտավոր են պահպանել. «Հրապարակ»
Բայց կա մի սահման, որն անգամ մեր տիպի երկրներում պարտավոր են պահպանել։ Երբ պետական պաշտոնյան ակնհայտորեն չի համապատասխանում զբաղեցրած դիրքին, երբ նրանից տարիներ շարունակ դժգոհություն կա, երբ աչքի առաջ հարստանում է, լկտիանում եւ արհամարհում ՀՀ քաղաքացուն ու նրա շահը, նա պետք է հեռանա։ Այդպիսի օրինակներ մենք էլի ունենք․ Սյունիքի մարզպետի դեպքը, օրինակ, որի ընտանիքի անդամների
Ամենալավատեսական սցենարով՝ 2050թ. ՀՀ բնակչության թիվը կգերազանցի 3 միլիոնը (Տեսանյութ)
Բնական վերարտադրություն տեղի չի ունենում: Հիմա ունենք 60+ տարիքի 13% բնակչություն: Մահացության ցուցանիշը գնալով կբարձրանա
Սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանը խմելու ջուր չունի
Բարեկամավանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղն է: Այն Նոյեմբերյան քաղաքից գտնվում է 33 կմ հեռավորության վրա: Բարեկամավանը սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին: Հնամենի շենը գտնվում է սահմանի եզրին, այդ պատճառով բարեկամավանցիների սեփականաշնորհած հողերի զգալի մասը չի մշակվում, գյուղի արոտավայրերը գտնվում են ադրբեջանական զինուժի նշանառության տակ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում
Արտաշատում տեղը չեն բերում, թե ով է քաղաքապետը. «ՀԺ»
Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանի լիազորությունները որպես Արտաշատի քաղաքապետ դադարեցվել են 2017 թվականի մայիսի 17-ին, քաղաքապետարանի կայքում դեռ համայնքի ղեկավարը Արգամ Աբրահամյանն է: Ավելին, քաղաքապետի ցանկացած որոշման մեջ, որը հրապարակված է քաղաքապետարանի կայքում, որպես քաղաքապետ նշված է Արգամ Աբրահամյանի անունը: Արտաշատի քաղաքապետի մայիսի 17-ից հետո կայացրած բոլոր որոշումների տակ
Նոր տնտեսական փաստաթղթին ծանոթ չեն նաեւ «Ծառուկյան դաշինքում». «Հրապարակ»
Նոր տնտեսական փաստաթղթին ծանոթ չեն նաեւ «Ծառուկյան դաշինքում», սպասում են հունիսի 19-ին ստանան, ծանոթանան, ապա, ամենայն հավանականությամբ, միասնական դիրքորոշում հայտնեն իրենց քվեարկությամբ: Ինչպե՞ս է ձեւավորվելու «ԾԴ»-ի դիրքորոշումը նոր ծրագրի վերաբերյալ՝ կատարված աշխատանքի՞ արդյունքով, թե՞ նոր ծրագրի դրույթներով։ Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ ծրագրում պետք է հստակ եւ ռեալ ծրագրեր մատնանշվեն կոնկրետ ժամկետների վերաբերյալ. «Իսկ եթե տեսնենք,
«Օրբելյանը ժյուրիի աշխատանքները ղեկավարել է անվախ ու քաջ»
Անդրադարձ Խաչատրյանական մրցույթին 2013թ. մայիսի 9-12-ը Թել Ավիվում անցկացվող Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC, հիմնադրվել է 1957 թվականին) 57-րդ գլխավոր վեհաժողովում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դարձավ այս հեղինակավոր երաժշտական ընտանիքի անդամ: WFIMC-ի անդամ են նաև այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։ Այսօր համաշխարհային այս ֆեդերացիային
Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող. ԱՀ ՊՆ
Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում
«Կրակոցներ շատ չեն եղել». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Twitter-ի իր էջում տեղեկություններ է հայտնել սահմանին տիրող իրավիճակի մասին: Նա մասնավորապես գրել է. «Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ, կրակոցներ շատ չեն եղել»։
Քաղաքացին ընկել է ջրանցքը
Հունիսի 17-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Կրակոցներ` 102-րդ ռազմաբազայում. «ՀԺ»
Երեկ երեկոյան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքից կրակահերթերի բարձր ձայներ են լսվել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական կայքում ահազանգում էին գյումրեցի օգտատերերը: Փորձեցինք կրակոցների վերաբերյալ պարզաբանում ստանալ 102-րդ ռազմաբազայի մամուլի պատասխանատու Անդրեյ Դոբրոսմիսլովից, սակայն նրա հեռախոսահամարին պատասխանեց իգական սեռի ներկայացուցիչ, որը ներկայացավ վերջինիս կինը և տեղեկացրեց, որ Անդրեյն այս պահին չի զբաղվում կառույցի աշխատանքներով, գտնվում
Քարոզչական պատեհապաշտութիւն, Քաթար Եւ Հայաստան. «Ասպարեզ»
Չակերտեցինք «հիմնաւորումներ» բառը, որովհետեւ մինչ անցնող առնուազն 5 տարիներուն ընթացքին Սէուտական Արաբիա եւ Քաթար ձեռք ձեռքի տուած՝ առնուազն 7-8 միլիառ տոլար ծախսեցին ՏԱԷՇի ու նմանօրինակ ծայրայեղական խմբաւորումներու վրայ՝ տապալելու համար Պաշշար Ասատի վարչակարգը Սուրիոյ մէջ, հիմա Սէուտական Արաբիան կ՛ամբաստանէ Քաթարը… ահաբեկչութեան զօրակցելու մէջ: Ա՛յս էր քարոզչութիւնը: Այսինքն, «գայլապետ» մը կ՛ամբաստանէ ուրիշ «գայլապետ» մը՝ խեղճ ոչխարներ
Այս կարգի համաժողովներում հետին թվով դասեր տալը, մեղմ ասած, այնքան էլ ընդունելի չէ. «Ազգ»
Իհարկե` տարբեր մանր-մունր արթնացնողներ միշտ էլ կգտնվեն, ինչպես օրինակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, որը երեկ ԵԽ երեւանյան գրասենյակի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը եւ հետագա քայլերը» համաժողովի ժամանակ բավական կոշտ փորձել էր համաժողովի վերնագրի դասերը միանգամից ու միաժամանակյա Հայաստանի իշխանությանը տալ, թե պետք է արժանահավատ դարձնել Հայաստանի ԿԸՀ-ն, ոչ ոք չի կարող
Արսեն Բադալյան. «Գորգից դուրս իմ տեղը գորգի կողքին է» (Ֆոտոշարք)
Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում կառուցվածքային եւ աշխատանքների կազմակերպման էական փոփոխություններ են կատարվել մինչեւ նոր նախագահ կլինի: Նշանակվել են երկու փոխնախագահներ, որոնք համակարգելու են ազատ ու հունահռոմեական ոճերը: Հունահռոմեական ոճի պատասխանատու նշանակվել է Արսեն Բադալյանը: Aravot.am-ը զրուցել է նրա հետ: -Պարոն Բադալյան: Օրերս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նիստում նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը ձեզ ներկայացրեց
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Երեկոյան ժամը ութին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. -Դու մեղադրո՞ւմ ես Ձախ Հարութին:
Հավաքականի դռները Արմեն Մկրտչյանի համար բաց են
Aravot.am-ը օրերս գրել էր, որ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը մի քանի ամիս աշխատելուց հետո վերադարձել է Բելգիա, որտեղից հրավիրվել էր: Մեր ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները մինչեւ օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնության ավարտը ներառյալ դրվել են Հապետնակ Կուրղինյանի վրա: Պատճառների մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում: Իսկություն իմանալու նպատակով զրուցեցինք ՀԱՕԿ
ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն կարող է հարուցվել դատարան դատախազի կամ քննիչի կողմից: Նույն հոդվածի 5-րդ մասը նախատեսում է միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը դատարանի կողմից միջնորդություն հարուցած անձին հանձնելու պարտականություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 287-րդ հոդվածի 1-ին
Վերադարձեք կառուցողական դաշտ
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու ելույթում ես, ճիշտն ասած, ո’չ առանձնապես սուր քննադատություն տեսա, ո’չ արտառոց ձեւակերպումներ, ո’չ էլ, առավել եւս, Հայաստանի ինքնիշխանության հանդեպ նկրտումներ: Այսինչ հարցում լավ է, այնինչ հարցում՝ վատ, այստեղ առաջընթաց կա, այնտեղ` չկա: Նման ելույթներ առաջներում նույնպես ունեցել են թե’ Սվիտալսկին, թե’ արեւմտյան այլ դիվանագետներ: Չեմ կարծում, որ նա դուրս է
Եթե Հայաստանը որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, դա կավելացնի համագործակցության հնարավորությունները. Վիլյամ Լահուն. «168 ժամ»
«Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սահմանվում են Հայաստանի կողմից՝ կապված ձեր երկրի քաղաքականության հետ։ Հայաստանն է որոշում՝ ինչպես է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Եվ մենք համագործակցում ենք այն բոլոր գործիքների միջոցով, որ ունենք։ Հայաստանը գործնականում բոլոր ձևաչափերով մասնակցում է ՆԱՏՕ-ի միջոցառումներին, դուք զինվորներ և սպաներ ունեք Աֆղանստանում, Կոսովոյում, դուք մասնակցում եք Օպերատիվ կարողությունների հայեցակարգով նախատեսված միջոցառումներին, որը թույլ է
Որքա՞ն գումար է ստացել «Քաղաքացի դիտորդը» ԵՄ-ից, և ինչո՞ւ են քաղաքացիներն ահազանգում, որ չեն ստացել խոստացված գումարները. «168 Ժամ»
Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ հայտնվեցին տեղական ՀԿ-ների կողմից դրամաշնորհային խոշոր գումարների յուրացման մասին, որոնք ավելի խորացրին հանրության մեջ առաջացած այն կարծրատիպը, թե ՀԿ-ների գործունեության հիմքում ընկած է «գրանտակերությունը» կամ անասելի մեծ շահութաբերությամբ ստվերային ու քողարկված նոր բիզնես իրականացնելը:
Դանակահարություն` Կոմիտասի այգում (Տեսանյութ)
Կոմիտասի այգում երկու երիտասարդ վիճել են և կռվել մեկի հետ: Վերջինս երկուսին էд դանակահարել է: Օրեր անց պարզվել է, որ դանակահարողը Նորքի երկրորդ զանգվածի բնակիչ Թեմուր Խշոյանն էր: Մանրամասները` ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Քիմիական վտանգավոր նյութերի պահպանության պահեստային տարածք` Հայաստանում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի ղեկավար խորհրդի արտահերթ նիստ, որը վարեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ Քննարկմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ծրագրի տնօրեն Գայանե Ղարաբեբակյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, Գյուղատնտեսության
Տարեցտարի աճում է մեր երկիր այցելող գերմանացիների թիվը. «Ազգ»
Մայիսի կեսերին ուրախալի լուր տարածեց գերմանական «Լիդլ» դիսքաունթերը (անգլերեն discount – զեղչ բառից- Ան. Հ.), որ 2017- ի տվյալներով, մոլորակի 27 երկրում իրեն պատկանող 11 250 նույնանուն խանութների ցանցով աշխարհում ամենամեծ դիսքաունթեր կոնցեռն է. սեպտեմբեր- հոկտեմբերին «Լիդլը» իր ճամփորդական առաջարկների փաթեթում ընդգրկել է Հայաստանն ու Իրանը: Գովազդային պաստառում մեր հարեւան երկրի անունը, ենթադրաբար որպես մշակութային
«Մարտական ծառայություն» մեդալ` զոհված երեք ՊԲ զինծառայողներին
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սահմանամերձ Կողբում կստեղծվի դպրոցական անտառպետություն (Ֆոտոշարք)
Նախարարը պատասխանեց սուր հարցադրումների
Հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչը ազատման դիմում է գրել
Հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունն այսօր մեկնարկեց անակնկալ լուրով: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Նրան փոխարինել է Անդրանիկ Առուստամյանը: Վերջինի ղեկավարությամբ մեր հեծանվորդները կշարունակեն նախապատրաստվել կարեւորագույն մեկնարկներին, որոնցից առաջինը հուլիսի 18-23-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում կայանալիք հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունն է, այնուհետեւ Կոտ Դ ՙԻվուարում՝ Ֆրանկոֆոնիայի խաղերը։ Իսկ առայժմ մարզիկները պայքարում են
«Ստրուկների» բողոքի հետքերով․ ի՞նչ է կատարվում Գյումրու «Գոհար» մանկապարտեզում
Aravot.am-ն անստորագիր նամակ էր ստացել Գյումրու Կայարան թաղամասում գտնվող «Գոհար» մանկապարտեզի կոլեկտիվի անունից, որոնք դժգոհում էին վարիչի՝ Սյուզաննա Հարությունյանի աշխատաոճից ու նրա ստեղծած մթնոլորտից։ Հետաքրքիրն այն է, որ նամակագիրներն իրենց ստրուկներ էին անվանել՝ խնդրելով օգնել ազատվելու ստրկությունից։ Նամակում, մասնավորապես գրված էր․«Աշխատում ենք ստրկորեն առավոտյան 8․30-ից մինչև 17․00-ն։ Չենք կարողանում հինգ րոպե հանգիստ ունենալ, հաց ուտել,
Լեւոն Արոնյանը՝ Ստավանգերի գերհզոր մրցաշարի հաղթող
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում քիչ առաջ ավարտվեց շախմատի «Norway Chess» գերհզոր մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որ եզրափակիչ տուրից առաջ միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ոչ-ոքի արեց ամերիկացի Ուեսլի Սոի հետ եւ 6,0 միավորով նվաճեց հաղթողի տիտղոսը: Նա մեկ միավորով գերազանցեց մրցանակային հաջորդ երկու տեղերն զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկին
Կիմ Կի Դուկի «Ուռկանը» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանին»
Կորեացի ռեժիսորի ֆիլմը փառատոնի արտամրցութային ծրագրում է
ՊԲ երեք զինծառայողներ են զոհվել
Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության


















































