Օրվա լրահոսը
Երկրաշարժ Չարենցավանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ
Հունիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 13:34-ին (Գրինվիչի ժամանակով` 09:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.470 և արևելյան երկայնության 44.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Չարենցավան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Չարենցավան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
«Դատախազությունը զբաղվում էր դրանով եւ գնահատականը պետք է լինի». Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի Արտակի ձայնագրության մասին
Ընտրատեղամասից դուրս խախտումների հետ կապված Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դրանք պետք է արձանագրվեն եւ դառնան քննության առարկա. «Իհարկե, եթե մի օրվա հաշված ժամերի ընթացքում իրավահարաբերության մեջ են մտնում բազմաթիվ քաղաքացիներ, հնարավոր են նաեւ առանձին դեպքեր: Բայց ես միաժամանակ ճիշտ չեմ համարում, երբ վերցվում են առանձին դեպքեր եւ դրանց վրա արվում հանրային ընդհանրական բնույթ կրող դատողություններ:
Արման Թաթոյան. «Վահան Շիրխանյանի իրավունքները խախտվում են» (Տեսանյութ)
ՄԻՊ-ի որոշումից հետո, առողջական խնդիրներով անձն ազատ է արձակվել
«Հարեւան երկրներում ծայրահեղական կառույցները խնդիր են ոչ միայն տարածաշրջանի համար». Սերգեյ Մինասյան (տեսանյութ)
Դրանք, ապակայունացնող գործոն լինելուց բացի, խնդիր են այդ երկրների ղեկավարների համար
Ըստ Իգնատի Առաքելյանի, գյուղացին ունի ընտրություն՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ (Տեսանյութ)
Գյուղատնտեսության նախարարը հակակարկտային ցանցերի ներդրման եւ հրթիռային նոր կայանների ներմուծման մասին
«Հավաքվածները հազիվ հասցրել են ճողոպրել, ինչ զանգվածային անկարգությունների մասին է խոսքը»
Փաստաբանը պնդում է, որ Սարի թաղի անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող իր պաշտպանյալի գործով չկան ապացույցներ
ՄԻՊ-ը մնում է իր կարծիքին`ՔԿՀ-ում հիվանդ խցակցին խնամելը միջազգային նորմերի խախտում է (Տեսանյութ)
Արման Թաթոյան. «Պատժի կրման նպատակը պետք է լինի անձին ազատության նախապատրաստելը»
Դավիթ Հարությունյանը Սվիտալսկուն՝ «Դա մեր ներքին քաղաքականությանը միջամտելու փորձ է, որն անթույլատրելի է» (Տեսանյութ)
ԵՄ դեսպանի հայտարարությանն է անդրադառնում արդարադատության նախարարը
«ՔԿՀ-ներում բժիշկները տնայնագործական պայմաններում դեղորայք են պատրաստում»
ՄԻՊ-ի զեկույցը քննարկվեց խորհրդարանում
Մուկուչյանի պատասխանը՝ Սվիտալսկուն. Նա կոչ է անում գույները չխտացնել եւ ազնիվ գնահատական տալ
ԿԸՀ կազմը փոխելու Սվիտալսկու առաջարկին ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ առաջարկել են տարածքային ընտրական հանձնաժողովներում ներգրավել ընդդիմության ներկայացուցիչներ. «Եթե կար այդ անկեղծությունը՝ օգնելու, աջակցելու, աշխատելու, ինչո՞ւ չկային այդ դիմումները: Ինչո՞ւ չէին ցանկանում ներգրավել եւ աշխատել այդ նույն տարածքային ընտրական հանձնաժողովներում, ոչ թե կողքից քննադատել»:
«Դեռ որքա՞ն մարդ պետք է մեռնի». փաստաբաններն ահազանգում են՝ ՔԿՀ-ներում կալանավորներին բուժօգնություն չեն ցուցաբերում (Տեսանյութ)
«Այդպես է, օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղի բուժկետի զինանոցը ներառում է ջերմաչափ եւ ճնշում չափելու սարք»,-ասում է Արայիկ Պապիկյանը
Թուրքիան 700 կմ-անոց պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին
Թուրքիան ավարտել է 700 կմ-անոց պատի շինարարությունը Սիրիայի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը, հայտնում է Hürriyet Daily News-ը: Նշվում է, որ պատը կառուցվել է «Իսլամական պետության» ահաբեկիչների և Քրդական աշխատավորական կուսակցության անդամների ներթափանցումը Թուրքիա կանխելու համար: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ թուրք-սիրիական սահմանին կտեղադրվեն լուսավորող համակարգեր, տեսահսկման սարքեր և սենսորներ: Ավելին,
ԵՄ-ը մտահոգություն է հայտնել Մուխթարլիի առևանգման և ձերբակալման վերաբերյալ
Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման և նրան ակնհայտորեն անօրինական ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու կապակցությամբ: Եվրախորհրդարանն այսօր պատրաստվում է բանաձև ընդունել Մուխթարլիի և Ադրբեջանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել արագ, մանրակրկիտ, թափանցիկ ու արդյունավետ հետաքննություն լրագրողի անհետացման և նրան ապօրինի կերպով Ադրբեջանին փոխանցելու գործով,
«Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով ԼՂՀ-ն ազատել հայերից». Հովհաննես Իգիթյան (տեսանյութ)
Փորձագետը կարծում է, որ հակառակորդը ռազմական ճանապարհով կարող է, ասենք, երկու գյուղ ավերել, բայց ոչ ավելին
«Սևանա լճի մակարդակի իջեցումը կհանգեցնի ճահճացման». Բարդուխ Գաբրիելյան
Մասնագետն ահազանգում է, որ Սևանը կենսածին տարրերի պարունակությամբ այն վիճակում է, ինչ լճի վատագույն տարիներին
Վանաշենի եվրամանկապարտեզը, 110-ամյա Մարիամ տատն ու կնոջ հետ «խոպան» գնացող 84-ամյա Մացո պապը
«Ապրում ենք, էլի, մեր հող ու ջրին կպած, մեր դառ ու քաղցր քրտինքը լիզելով, ես եմ, Օվսեփն ա, Օվակիմն ա… գյուղապետն ի՞նչ, լավ, ջահել, խելացի տղա ա… հո նա չի մեղավոր, որ նասկիս ծակ ի, յա թոշակս մի էրկու գրոշ ա»,- մեզ հետ զրույցում, մի քանի դեղին ատամների ատամների արանքում սիզը տանել-բերելով, ասում է Վանաշենի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-20-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 2-4 աստիճանով,
Խաչատրյանի անվան 13-րդ մրցույթ․ հայաստանցի կատարողների աննախադեպ հաղթանակ
Երեկ երեկոյան՝ ավանդական Գալա-համերգով, որի սկզբնամասում հայտարարվեցին մրցանակակիրների և հաղթողների անունները, ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը։ Մինչ դրա սկիզբը զրուցեցինք մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, միջազգային հումանիտար-մշակութային համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և ժյուրիի նախագահ, Ալ․Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ։ Պրն Սմբատյանը, մասնավորապես, ասաց․
24-ամյա աղջկա ինքնասպանության պատճառները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ: 2017թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակելի շենքերից մեկից մարդ է ընկել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ժամը 22:00-ի սահմաններում բնակելի
«Իսկ խցում բոլորը ծխում են»
Մայիսի 31-ից մինչեւ հունիսի 8-ը հացադուլ էր հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը, 5 օր գտնվել էր ջրադուլի մեջ: Ի՞նչն էր պատճառը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 59 խցի կալանավոր Զավեն Ակտիվի Զանյանը դիմում է ուղարկել հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի ղեկավար Ա. Հովսեփյանին, արդարադատության նախարար Դ. Հարությունյանին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին: Նա հայտնում է,
«ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն կարող է լինել եւ Սերժ Սարգսյանը, եւ Կարեն Կարապետյանը». Հովհաննես Իգիթյան (Տեսանյութ)
Միջազգայնագետի բնորոշմամբ՝ իրականում ոչ մեկն էլ չգիտի, թե նախագահի լիազորությունների ավարտից հետո ինչ է լինելու
Ալեքսեյ Բատալովը մահացել է հիվանդանոցում, քնած ժամանակ
Հաղորդվում էր, որ փետրվարին Բատալովը վիրահատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ կոտրել էր ազդրի գլխիկը:
Հեռավոր հուշերի մի քաղաք…
Հայ հայտնի գործիչներ շարքից՝ բանաստեղծ Սարո Գյումրեցի Բանաստեղծ չեն դառնում, բանաստեղծ ծնվում են: Օրինակները բազմաթիվ են՝ Ե. Չարենց, Ավ. Իսահակյան, Հովհ. Թումանյան, Վ. Տերյան, Պ. Դուրյան, Հ. Սահյան, Հովհ. Շիրազ, Պ. Սևակ և էլի շատ ուրիշներ: Սովորաբար արձակագիրը հենվում է գաղափարի վրա, իսկ բանաստեղծը՝ զգացմունքի: Բանաստե՛ղծ ես, եթե զգացածդ, լինի դա սեր, ատելություն, հայրենասիրություն, քաջություն
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են մարդատար Газель-ը, Mercedes-ն ու ВАЗ 21102-ը, վերջինն էլ գլխիվայր շրջվել է. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են 55-ամյա Գագիկ Դումանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2870 Տ համարանիշի թիվ 47 համարի երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի, 54-ամյա Կարեն Գազարյանի վարած ВАЗ 21102 մակնիշի 34 ԼR 069 համարանիշի և 19-ամյա Սարգիս Կազախյանի վարած Mercedes մակնիշի 01 ՕC 019
Գիտելիքահեն տնտեսությունն ու ՏՏ ոլորտները, ցավոք, դեռ իրական ծավալներ չունեն մեր տնտեսության ոլորտում. «168 ժամ»
Շաբաթվա սկզբին կարկուտը յոթ գյուղի բերք ու բարիք ոչնչացրեց։ Անբարենպաստ եղանակը օթերևութաբանները կանխատեսել էին։ ԱԻՆ-ն էլ իր հերթին՝ հրապարակեց, որ բավարար քանակությամբ համազարկ է տվել։ Բայց դաշտերն ու այգիներն ավերվեցին։ Մինչ իշխանությունները խոսում են պատճառված վնասի հաշվարկման մասին, հուսահատված գյուղացիներն ավտոմայրուղիներ են փակում՝ համարելով, որ իրենց ձայնն իշխանություններին հասցնելու ավելի ազդեցիկ միջոց չունեն։ Ամեն տարի
Օրհներգի փոփոխությունը գեղեցկության մրցույթ չէ. «Հայոց Աշխարհ»
Օրերս «Le Club de Richard Findykian» հաղորդաշարով Շառլ Ազնավուրի հայտնած միտքը, թե ինքը կամենում է Ժորժ Կառվարենցի եւ իր հեղինակած «Քեզ համար Հայաստան» երգը տեսնել որպես Հայաստանի Հանրապետության օրհներգ, մեր ստեղծագործական մտավորականության, անգամ քաղաքական գործիչների համար նոր քննարկումների ու բանավեճերի առիթ ստեղծեց։ Նախորդ տարիներին բազմիցս վեճերի առարկա դարձած օրհներգի փոփոխության հարցը սովորաբար բարձրացվում էր քաղաքական
Ասում են՝ կա նաև տնայինների կատարման օնլայն ծառայություն. «168 ժամ»
Ուղարկում եք համապատասխան խնդրի համարը և ձեր հեռախոսի միջոցով վճարելուց հետո ստանում եք լուծումը։
Մայրենի լեզվի խնդիրները Աբխազիայում
«Աբխազիայի Հանրապետության պետական լեզուն աբխազերենն է: […] Ռուսերենն աբխազերենին զուգահեռ ճանաչվում է պետական և այլ հաստատությունների լեզու»: Աբխազերենի՝ որպես պետական լեզվի դերն այսպես է սահմանվում Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությամբ (Հոդված 6): Իր հերթին «Աբխազերենի մասին» օրենքը, որն ընդունվել է 2007 թ.-ին Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի կողմից, ամրապնդում է աբխազերենի դերը և պարտադիր համարում դրա իմացությունն ու կիրառումը
Ստենոկարդիայի նոպաները կանխող եւ բուժող միջոցներ
Սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձեւերից է ստենոկարդիան, որի պատճառը աթերոսկլերոզի հետեւանքով սրտի պսակաձեւ զարկերակների լուսանցքի սեղմումով, անոթների կծկանքով կամ դրանց զուգակցումով պայմանավորված՝ սրտամկանի անբավարար արյունամատակարարումն է: Նման դեպքերում լինում է լարման ստենոկարդիա, որի նոպաները հաճախ առաջանում են արագ քայլելիս, սար բարձրանալիս եւ դադարում են կանգ առնելիս: Ստենոկարդիայի նոպաներ առաջանում են նաեւ ծխելուց, ալկոհոլ գործածելուց,


















































