Օրվա լրահոսը

Տորթ «Շախմատ»

Անհրաժեշտ մթերքները Խմորի համար 6 ձու 2 բաժակ շաքարավազ 1 բաժակ բուսական յուղ 2 բաժակ թթվասեր 2 բաժակ մածուն 2 թեյի գդալ սոդա 1 բաժակ ընկույզ (պարտադիր չէ) 3-4 բաժակ ալյուր 2-3 ճաշի գդալ կակաո Կրեմի համար 200 գրամ կարագ 1 տուփ խտացրած կաթ 1 ճաշի գդալ վանիլի մզվածք կամ մեկ տուփ վանիլի շաքար կամ

Հայկական կապիտալիզմի խորդուբորդ ընթացքը

Խորհրդային երկիրն ու խորհրդային ժամանակներն ինչքան էլ քննադատենք ու պախարակենք, փաստը փաստ է, որ Խորհրդային Միությունը, Խորհրդային Հայաստանը և ընդհանրապես խորհրդային ժամանակներն արտակարգ պատահարների քանակությամբ էապես էին զիջում մեր ժամանակներին: Այսօր լրատվական որ կայքը բաց ես անում, արտակարգ պատահարներ ու սահմռկեցուցիչ տեսարաններ են: Լավագույն դեպքերն այն ավտովթարներն են, որոնցում տուժածներ ու զոհեր չկան՝ ըստ Գագիկ

Վթար` Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 11-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Սուդանից Հայաստան վերադարձան հայ բժիշկները, որոնք մեկնել էին այնտեղ փոխարինելու «Ավրորա» 2017թ. մրցանակակիր Թոմ Քաթինային

Երեք հայ բժիշկներ մեկնել էին Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու «Ավրորայի» մրցանակակիր Թոմ Քաթինային: Հիշեցնենք, որ Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռների ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժն է Թոմ Քաթինան, եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում աշխատանքը: Որպեսզի նա կարողանա Հայաստանում մասնակցել «Ավրորա» մրցանակի միջոցառումներին՝ երեք հայ բժիշկներ մեկնել էին Նուբայի լեռներ: Թոմ Քաթինային փոխարինած

Թուրքիայում կալանավորվել է «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության ղեկավարը

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան ընկերության Թուրքիայի ներկայացուցչության համահիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի համաձայն՝ փաստաբան Քըլըչը ձերբակալվել է հունիսի 6-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի առթիվ ընթացող հետաքննության շրջանակներում: Երեք օր տևած ձերբակալությունից հետո Քըլըչը տեղափոխվել է դատախազություն՝ ցուցմունք տալու նպատակով: Ավելի ուշ նրա վերաբերյալ կալանավորման միջնորդություն

Հրանտ Մարգարյան. «Հայ ժողուվուրդը Սուրիոյ մէջ յաջողեցաւ իր կեցուածքով, պահուածքով եւ վերաբերմունքով օրինակելի ու հայրենասէր սուրիացի քաղաքացիի տիպարը դրսեւորել»

Դաշնակցութիւնը օրին գիտակցած էր, որ այս պատերազմը մէկ-երկու օրուան հարց չէր, այս գիտակցութեամբ ճամբայ ելանք սուրիահայութեան օգտակար դառնալու համար:

Հայաստանի բնակչութիւնը՝ չորս միլիոն. «Ասպարեզ»

Հայաստանի Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նիստին, նախագահ Սերժ Սարգսեան իր ելոյթին մէջ ուշադրութիւն գրաւող հետեւեալ յայտարարութիւնը ըրաւ. «2040 թուականին, պէտք է հասնել առնուազն 4 միլիոն բնակչի»: Ասիկա բաւական համարձակ ու յանդուգն յայտարարութիւն է, երբ նկատի առնենք, որ վերջին քսանհինգ տարիներուն, մէկ միլիոնի չափ մարդ արտագաղթած է երկրէն: Յայտարարութիւնը մտածել կու տայ, թէ ինչպէ՞ս յաջորդ

Պլանավորելը մեկ բան է, կատարելը` ուրիշ. Արթուր Պետրոսյան

Հունիսի 10-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը – Առաջինը, շնորհավորում եմ Չեռնոգորիայի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ։  – Չկարողացաք վնասազերծել Ստևան Յովետիչին, չնայածշ որ երեկ ասում էիք, որ փորձելու եք չեզոքացնել իրեն։ – Իրոք, այն ինչ պլանավորել էինք, չկարողացանք կատարել։ Իսկ Յովետիչն էլ

Վիճաբանության պատճառով Արթուր Ալեքսանյանը կիսատ է թողել գոտեմարտը (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարում վիճաբանության պատճառով կիսատ է թողել գոտեմարտը: Միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը հասել է մինչև եզրափակիչ, սակայն երբ հաշիվը եղել է 1:2, տրիբունաներում վիճաբանություն է սկսվել: Պատճառը վրացի ըմբիշի օգտին կողմնակալ մրցավարությունն էր: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը 98 կգ

Հայաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Չեռնոգորիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի արտագնա պատասխան խաղում Պոդգորիցայի «Գդանսկի» մարզադաշտում հյուրընկալվեց Չեռնոգորիայի ընտրանուն եւ պարտվեց 1:4 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Գոռում էի, ճվում էի, մեկը չէր մոտենում». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը` Արթուր Միքայելյանի հետ (Տեսանյութ)

Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցում զրուցեցինք Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ 2 օր առաջ տեղի ունեցած վթարից տուժածներին փրկած Արթուր Միքայելյանի հետ: Վերջինիս պատմածով` այդ պահին պատահաբար է դեպքի վայրում  եղել և տեսնելով, որ որևէ մեկը չի մոտենում մեքենաներում գտնվող ուղևորներին` օգնություն ցուցաբերելու, ինքն է ստանձնում այդ գործը: Վերջին ուղևորին,  17-ամյա մի աղջնակի փրկելու ընթացքում` գազի արտահոսքի հետևանքով,

Հրանտ Մելքումյանն Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեց

Մինսկում Ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 18-րդ անհատական առաջնությունը: Հայաստանի 19 շախմատիստներից ոչ-ոք մրցանակային տեղ չզբաղեցրեց, սակայն այս առաջնությունում խաղարկվում էին նաեւ Աշխարհի գավաթի ուղեգրեր: Դրանց տիրելու համար մասնակիցներից պահանջվում էր տեղ զբաղեցնել 22 լավագույնների մեջ: Դա մերոնցից արեց միայն գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որը 7,5 միավորով պայքարն ավարտեց 19-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Chess.am-ի

Լեւոն Արոնյանը արոնյանական ոճով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Ստավանգերում ընթացող Norway Chess մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանն այսօր փայլուն ոճով՝ որակների զոհաբերումով, հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Զոհաբերությունների դիմաց Արոնյանը ստացավ հզոր գրոհ եւ արդեն 35-րդ քայլին Կարլսենը ճանաչեց իր պարտությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessfed.am-ի

Ոսկի, արծաթ եւ երկու բրոնզ` Թբիլիսիում

Վրաստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկեց ըմբշամարտի «Գրան Պրի» մրցաշարը: Ազատ ոճի ըմբիշներն այսօր պայքարեցին 57, 65, 74 եւ 97 կգ քաշային կարգերում: Գարիկ Բարսեղյանը 57 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար պայքարում Բարսեղյանը հաղթեց թուրք ըմբիշին: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վոլոդյա Ֆրանգուլյանը, հանդես գալով իր համար անսովոր՝ 65 կգ քաշային կարգում, հասավ եզրափակիչ

Կայացավ «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսի բացումը

Հունիսի 10-ին Երևան քաղաքի Մոսկվայի տանը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ կայացավ Ռուսաստանի օրվան նվիրված «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, 1992–1995թթ. Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ

Վասակ Դարբինյան. «Ստեղծագործելը վայելքների եւ շքեղության այլընտրանք է» (Ֆոտոշարք)

Հունիսի 10-ին «Նոյան տապան» գրատանը կայացավ Վասակ Դարբինյանի «Օտար ժամանակներ» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված է հեղինակի արձակ ստեղծագործությունների երկու շարք`«Օտար ժամանակներ» եւ «Կյանքի հակառակ կողմը»: Գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանն ասաց, որ իր համար հեշտ չէ Վասակ Դարբինյանի մասին խոսելը մի քանի պատճառով. նրան ճանաչում է, երբ ինքը դեռ երեխա էր: Ասաց, որ կարդում էր «Առավոտում» տպագրվող

Մատաղիսում կիրականացվեն ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Մարտակերտի շրջան: Մատաղիս ավանում Նախագահը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել այնտեղ առկա խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվել հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Այնուհետեւ Մարտակերտ շրջկենտրոնում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի եւ հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, առկա խնդիրների եւ  հեռանկարային ծրագրերի մասին զեկույցներով եւ ելույթներով հանդես են

Մրցանակներ` «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին` Բերձորում (Ֆոտոշարք)

Անցած տարվա հոկտեմբերին կայացավ «Մեղու. հայերենը բոլորի համար», իսկ այս տարվա մարտի 16-ին՝ «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» մրցույթները: Քաշաթաղի շրջանից «Մեղու»-ին մասնակցել են 14 հանրակրթական դպրոցի 3-12-րդ դասարանների մոտ 150 աշակերտ: Նրանցից 13-ն արժանացել են հատուկ մրցանակի, իսկ Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգի 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Հակոբյանը՝ լավագույն մրցանակի: «Կենգուրու»-ին մասնակցել են

Ծրագիր` Գյումրին տնակներից ազատելու խնդրի վերաբերյալ (Տեսանյութ)

1988-ի դաժան աղետից անցել էավելի քան քառորդ դար, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը: Այսօր էլ քաղաքով մեկ սփռված ենավելի քան 3500 կիսախարխուլ վագոն–տնակներ: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած ընտանիքների մի մասը չեն շտապում դրանք քանդել և Գյումրին ազատել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից: Միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական

Ինչպես խուսափել խցանումներից (Տեսանյութ)

Խցանումներ. իրավիճակներ, վիճակագրություն, խորհուրդներ: Մանրամասները` ՀՀ ոստիկանության տեսանյութում

«SAS SWEET»-ը անհատական դիզայնով տորթեր է պատրաստում

Ինչպես տեղեկացանք SAS GROUP -ից, տորթի պատվերն ընդունելիս պատվիրատուները ստանում են մասնագիտական խորհրդատվություն վարպետների եւ դիզայներների թիմի կողմից: Կարող են իրականացվել ամենահամարձակ մտահղացումները` հարսանեկան, ծննդյան, կնունքի և այլ թեմատիկ տոնակատարությունների տորթերի պատվերների դեպքում: Հավելենք, որ «SAS SWEET»-ի տորթերի դեկորատիվ մասերը պատրաստված են սննդի հումքից եւ այն ևս կարելի է վայելել: «SAS SWEET»-ի արտադրամասը Հայաստանում ամենամեծն

«Բնական է, որ հայկական կողմը համանախագահներից կոշտ արձագանք է ակնկալում». քաղաքագետ Նարեկ Մինասյան

Ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը մերժում է շփման գծում վերահսկողությանն ուղղված ցանկացած նախաձեռնություն

Ձերբակալություն Գյումրիում հնչած կրակոցների գործով

Ինչպես հայտնի է, նախորդ օրը Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք երկու անձանց միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել էին կրակոցներ։ Ծեծկռտուքին միջամտել էին այլ մարդիկ՝ բաժանելով այս երկուսին, թաղի բնակիչներն էլ ճանաչել էին, որ նրանից մեկը ԳԳՄ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ Գյումրու ավագանու անդամ Վարդան

Կարևորվել է հակամարտող կողմերի միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին, այդ թվում՝ առաջնագծում վերջին շրջանում

«Եռանախագահների կողմից գործողությունների պետք չէ սպասել». Արա Պապյան

Քաղաքագետը փաստում է, որ ԵԱՀԿ-ն կարող է կողմերին հայտարարի բերել, բայց Ադրբեջանը չի ուզում հարցի լուծում

«Մենք նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր». ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջանում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը: Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ նման հանդիպումները լավ հարթակ են՝ ինչպես արդյունավետ համագործակցելու, այնպես էլ երկրների առջև ծառացած խնդիրներին թիմային լուծումներ գտնելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ առումով դեռևս չօգտագործված ներուժ կա: Անդրադառնալով

Սյունիքում գործող պատգամավորի օբյեկտը գյուղացիների համար չարիք է

«Աչքդ ինչ բռնում ա, իրանն ա՝ էդ հանրապետական պատգամավորինը, դե մարդն ա գալիս-գնում, տիրություն անում: Էսի ասֆալտի կոմբինատն ա, էն էլ՝ քարի մշակման գործարանը, էն վերեւն էլ քարհանքն ա»,- ասում են Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակիչները: Լուսանկարում պատգամավորի ընտանիքին պատկանող ասֆլատի մշակման գործարանն է: Գյուղացիներն ասում են՝ թե՛ այս գործարանը, թե՛ քարի մշակման գործարանը Շաքիի

Կարկուտ` Ծաղկաշատ համայնքում

Հունիսի 10-ին, ժամը 15:04-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին և Լոռու փոխմարզպետին: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով: Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից: ՀՀ ԱԻՆ

Պետք է կոնկրետ գործողությունների դիմել. Էդվարդ Նալբանդյանը` համանախագահներին (Տեսանյութ)

Հունիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն ձեռք բերվեց մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը և հրապարակվեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031