Օրվա լրահոսը

«Միրզոյան քառյակը» բազմաշերտ է գործում

Քառյակը նաեւ «D’Addario» ընկերության եւ «BAM» կորպորացիայի ներկայացուցիչն է տարածաշրջանում Հայաստանցի երաժիշտներից եւ կոլեկտիվներից 1-2-ը հաջողություններ են գրանցում ոչ միայն զուտ ստեղծագործական, այլեւ վերջինիս անմիջականորեն վերաբերող ոլորտներում։ Ավելին՝ տարածաշրջանում հանդիսանալով առաջինն ու դեռեւս միակը։ Այս դեպքում խոսքը 2013 թ. հիմնադրված «Միրզոյան քառյակի» մասին է։ Քառյակի երաժիշտները՝ Արամ Ասատրյանը ¥առաջին ջութակ), Սոնա Ազարյանը ¥երկրորդ ջութակ), Արմեն

Մեղրաջրով եփված եղինջի արմատները՝ մի շարք հիվանդությունների բուժում

Լեղապարկային, երիկամաքարային  հիվանդությունների, կոլիտի, գաստրիտի, ինչպես նաեւ սակավարյունության ու հազի դեպքում բնաբույժները առաջարկում են շատ օգտակար մի դեղամիջոց, որը պատրաստվում է հետեւյալ կերպ. 20 գրամ եղինջի արմատները 15 րոպե եփել 200 միլիլիտր շաքարաջրի կամ մեղրաջրի մեջ: Ընդունել օրը 5-6 անգամ՝ մեկական ճաշի գդալ: Լեղապարկի քարերի կամ մաղձի դեմ խորհուրդ է տրվում 1/4  բաժակ ձիթապտղի յուղը

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրադրությունը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի

Էդմոն Մարուքյան. «Սա այս ճգնաժամի հանգուցալուծման վերջին ու միակ ճանապարհն է»

Հունիսի 9-ին «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմեցին Սահմանադրական դատարան։ Նրանք պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքի այն դրույթը, որով ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 անդամներով Վանաձորում գումարում են ավագանու նիստեր։ Նրանք պահանջում են նաեւ չեղարկել այն որոշումները, որոնք կայացվել են այդ նիստերի ընթացքում։ «Մենք պահանջում ենք ՏԻՄ

Ե՞րբ են պետք գալիս մաղադանոսի հյութի սառցակտորները

Կան մարդիկ, որոնք իրենց անփութության կամ այլ պատճառով մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ են ունենում: Այդպիսի մարդկանց մասնագետները հաճախ են խորհուրդ տալիս սառնարանում պահել սառույց, բայց ավելի օգտակար է մաղադանոսի հյութի սառցակտորները, որը պետք է քսել համապատասխան հատվածին: Այն պատրաստելու համար հարկավոր է մի փունջ մաղադանոսը լավ մանրացնել, տրորել, լցնել 50 միլիլիտր ջրի մեջ, հարել հարիչով

Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս: Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնությունը` հիմնականում հագուստ և սննդամթերք, բեռնաթափվել է Դամասկոսի թեմի Սուրբ Սարգիս հայկական առաջնորդանիստ եկեղեցու տարածքում: Սիրիայի Արաբական Հանրապետությունում

Երկու տարեկան բաղանիսցին հրաշքով է ողջ մնացել. հակառակորդի գնդակը անցել է օրորոցի կողքով. ՀԺ

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսում երկու տարեկան երեխան հրաշքով փրկվել է, երբ հունիսի 7-ին գյուղը ժամեր շարունակ հակառակորդի կրակահերթի տակ էր: Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը, որի հայրական տունը գտնվում է Բաղանիսում եւ այնտեղ ընտանիքի հետ ապրում է եղբայրը, մեր զրույցում պատմեց, որ պատուհանախորշերը փակված են տուֆ քարով, բայց գնդակը

Էկոտուրիզմը գյուղական համայնքներում

Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիան ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում Ծաղկաձորում իրականացրել է «Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. հիմախնդիրները և արդի լուծման ուղիները» խորագրով սեմինար, որը նախատեսված էր գործող և ուսանող տուրիստական գործակալների, զբոսավարների, էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցների համար: Ծրագրի համակարգող Լիանա Ներսիսյանը նշում է, որ Միացյալ

8 միլիարդանոց խորհրդավոր լռություն

Ի՞նչ են մտածում Կարեն Կարապետյանի կառավարությունում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների առնչությամբ

Ողբերգական ավտովթար Երևանում` ԱՄՆ դեսպանատան մոտ. երիտասարդ աղջիկը մահացել է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Lada Priora մակնիշի 97 ՕP 999 համարանիշի, Daewoo մակնիշի 34 MR 370 համարանիշի և Nissan մակնիշի 34 RՏ 533 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո էլ Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել հաստաբուն ծառին։ Ինչպես

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 88-ամյա տղամարդու դիակը

Հունիսի 8-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Երևանի Սեբաստիայի փողոցի 104/3 տան բնակիչ,1929 թ. ծնված Պերճ Սիրականի Կարապետյանը: Նա հունիսի 7-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր: Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 9-ին Կուրղինյան փողոցի թիվ 122/3 տան հարևանությամբ գտնվող ամայի դաշտում

Անթրաշ տաքսիստները երեւում են վարչապետի աչքին, «մասկովսկի տուսովկաների արքաները»` ո՞չ. ՀԺ

Ու ընդհանրապես, ռուսական պետհամարանիշներով թանկարժեք մեքենաների «բեսպրեդելը» Երեւանում գնալով ավելի ցայտուն է դառնում: Դրանում համոզվելու համար կարելի է ընդամենը երեկոյան ժամերին շրջել Երեւանի կենտրոնում ու տեսնել, թե ինչպես են այդպիսի մեքենաները կայանվում երկրորդ գծում, խախտում երթեւեկության հնարավոր բոլոր կանոնները… «Մասկովսկի տուսովկաների» այդ «արքաները», որոնք կիսակրիմինալ կիսաբիզնեսմենների մի առանձին խավ են, նախկինում էլ կային, իհարկե: Սակայն

Ի՞նչ ասել է՝ «գործ տալ», էդ բառն ընդհանրապես հարկավոր է լեքսիկոնից հանել. Ալիկ Սարգսյան. «Հրապարակ»

Մեր երկրի ամենակոռումպացված համակարգերից մեկի՝ ոստիկանության նախկին պետ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը կոռուպցիայի դեմ պայքարի եւ «գործ տալու» մշակույթի հարցում իր ուրույն պատկերացումներն ունի։ «Ամենամեծ գրավականը կոռուպցիայի դեմ պայքարում՝ քաղաքական կամքն է։ Բնականաբար, հանձնաժողովն ինքնանպատակ չի ստեղծվում, կարծում եմ՝ արդեն էդ ուղղվածությունը կա կոռուպցիայի դեմ պայքարի, էս հարցին այսուհետ առավել եւս, քան երբեւէ, ավելի

Փոփոխություններ ԱԺ աշխատակազմում. «Հրապարակ»

Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին, ժամը 16։00-ին նիստ է գումարելու, քննարկվելու են մի շարք հարցեր, օրինակ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը, հերթական նիստերի ժամկետացանկը։ Կհաստատվեն նաեւ ԱԺ աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը, կքննարկվեն կազմակերպչական հարցեր։ Ամենահետաքրքիրն ԱԺ աշխատակազմի կառուցվածքն է, որը որոշել են շեշտակի կրճատել։ Մի շարք բաժիններ կմիավորվեն, կանվանափոխվեն, ինչպես, օրինակ՝ ընդհանուր, արձանագրային, սղագրական եւ

Կատարը և հայկական իռացիոնալիզմը. «168 ժամ»

Կատարը Պարսից ծոցի միապետությունների շարքում Իրանի հետ նորմալ հարաբերությունների ջատագով  և հակաիրանական գործողություններին չմասնակցող ինչ-որ առումով բացառիկ պետություններից է, ինչը հեռանկարներ է բացում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի ապահովման գործում կարևոր դերակատարություն ունեցող և մեզ հետ բարեկամական գործակցություն զարգացնող Թեհրանի միջոցով ձևավորելու նաև հնարավոր եռակողմ գործակցության հարթակներ Երևան-Թեհրան-Դոհա ձևաչափով: Մյուս կողմից էլ՝ ռուս-կատարական հարաբերությունները թեև անցել

Քաղաքացին ընկել է ջրանցքը

Հունիսի 10-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1983 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ջրանցքից: Փրկարարները ոստիկանների ուղեկցությամբ տուժածին տեղափոխել են Ա. Բաբաջանյան փողոցի

Արթուր Պետրոսյան. «Չեմ կարծում, որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից»

Հունիսի 9-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: – Արտակ ինչպե՞ս է թիմը տրամադրված այս խաղից առաջ։ – Տղաների տրամադրությունը բարձր է և մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։ – Երևանյան հանդիպման ժամանակ թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը և Ձեր

ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը (տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը նամակով դիմել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը, կոչ անելով ավելացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության չափը. «Նախագահի կողմից առաջարկված 2018-ի բյուջեում նախատեսված է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կրճատում 67 տոկոսով: Այդ կրճատումները

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց. Հիմա ձեզ կասեմ իր վերջին մտքերը: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ռուբո ջան, շատ կարճ են ստի ոտքերը:

Կամ դատարան, կամ «ռեւկոմ»

«Ինչո՞ւ նրանք պետք է  դատվեն»` այդ հարցն էին տալիս երկու օր առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն առաջին ատյանի դատարանի մոտ հավաքած «Սասնա ծռերի» երկրպագուները: Իսկ ինչո՞ւ չպիտի դատվեն: Ո՞ր երկրում  շենք-շինություն զենքով գրավելու, պատանդ պահելու, մեքենաներ այրելու եւ այլ մեղադրանքներով մարդկանց չեն դատում: Ո՞ր երկրի Քրեական օրենսգրքում չկան նմանատիպ հոդվածներ: (Հատուկ չեմ խոսում ոստիկանների սպանությունների մասին,

Շարունակվում են հանրային քննարկումները «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի շուրջ

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ»,  «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի մանրամասները, ծանոթացրել ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին և առավելություններին։ Պաշտպանության նախարարը պատասխանել

Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում

Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։ «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև

ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք

Ըստ Սանասար Բաղդասարյանի` էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրության` հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։ Առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը։

Զլատան Իբրաիմովիչը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»

ԱՊԼ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրաիմովիչը ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԱՊԼ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք մրցաշրջանի ավարտից հետո հեռացել կամ խզել են պայմանագիրը իրենց ակումբների հետ: Շվեդ հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» միակ ֆուտբոլիստն է, որը հայտնվել է

Գոհար Սարգսյան. «Ես ներքին երկխոսություն ունեմ ծառի հետ». (Ֆոտոշարք)

Բացվեց նկարչուհու բացառիկ ցուցահանդեսը

Ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում. (Տեսանյութ)

ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին  տրված  հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով: Կքննարկվեն նաև Երևան-Զվարթնոց ուղղությամբ գործող երթուղիների արդիականացման հնարավորությունները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 9-ին այցելեց «Զվարթնոց» օդանավակայան՝ պատասխանատուների հետ տեղում քննարկելու

Շիրակ օդանավակայանի էլ. ջեռուցման համակարգի մեջ նկատվել է օձ

Հունիսի 9-ին, ժամը 17:52-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանի աշխատասենյակներից մեկի էլ. ջեռուցման համակարգի մեջ նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն (մոտ 70 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ

Հայաստանի դպրոցականները՝ «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն

Սոչիի «Դագոմիս» առողջարարական համալիրում ավարտվեց դպրոցականների «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարը: Մասնակցում էր 97 թիմ, որից 80-ը՝ Ռուսաստանից: Հայաստանը ներկայացնող Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը վաստակելով 25 միավոր՝ զբաղեցրեց  2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձան Հնդկաստանի ներկայացուցիչները՝ 31.5 միավոր: Լավագույն եռյակը եզրափակեցին Սվերդլովսկի մարզի դպրոցականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Վլադիմիր Բարսկու

Պաշտպանների հայտարարությունը՝ Սասնա ծռերի գործով

2017 թվականի հունիսի 8-ին, ժամը 14:00-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի, սկսվեց 14 անձանց վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց հետաձգվեց (ըստ նախագահող դատավորի՝ ընդմիջվեց), ենթադրաբար աղմուկի պատճառով: Անկախ նիստի հետաձգման պաշտոնական հայտարարված պատճառներից գտնում ենք, որ այն ի սկզբանե դատապարտված էր հետաձգման: Ակնհայտ և

«Սասնա ծռերի» լռությունը փոխվելու է. Ալեք Ենիգոմշյան

«Մինչեւ հիմա վարչախումբը ազատ բեմ ուներ իր ստերը ներկայացնելու համար». Ենիգոմշյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031