Օրվա լրահոսը

Միջպետական ավտոճանապարհի եզրի աղբամանները գողացել են

28 աղբամանից 4-ն անհետացել է

Վանաձորի քաղաքական ճգնաժամը հասավ Սահմանադրական դատարան. Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում` հայտնում է. Ինչպես խոստացել էինք, Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո մանդատագողության արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով այսօր՝ հունիս 9-ին, «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցություններն առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային Ժողովում իրացրեցին պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը: ՀՀ Ազգային ժողովի

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Աստանա Էքսպո 2017»-ի բացման արարողությանը

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Աստանա այցելած այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ «Համագումարների» կենտրոնում ներկա է գտնվել «Ապագայի էներգիա» խորագիրը կրող «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է ցուցահանդեսային համալիրում, որտեղ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների արարողակարգային համատեղ

Տիկին Փոստանջյանի պայքարի ձեւը մեզ խորթ է, բայց հանդուրժողաբար ենք ընդունում». ավագանու անդամ

«Ժամանակը ցույց կտա՝ «Երկիր Ծիրանիի» մոտեցումներն ինչքանով են արդարացված». Դավիթ Խաժակյան

Նրանից օրինակ վերցնելով՝ հասկանում ենք, որ բոլորս ազգովի ծառայության մեջ ենք, ծառայում ենք մեր Հայրենիքին

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում բարերար Հրաչյա Պողոսյանի հետ

«Տարոն Մարգարյանը հանձնարարական է տվել, բայց խնդիրը մնում է չլուծված». Ավագանու անդամ

Դավիթ Խաժակյանը՝ աղբահանության խնդրի կարգավորման մասին

Գողացված քարտով փորձել են բանկոմատից գումար կանխիկացնել (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2017թ. մայիսի 22-ին հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 15:00-15։30-ի սահմաններում, Երևանի Հր.Քոչարի 10-րդ շենքի մոտ կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել է պայուսակ, որի մեջ

ՀՔԱՎ: Զինծառայողի ինքնասպանության գործով տուժողի ցուցմունքներում հակասություն կա. հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները

2017 թ. հունիսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2015 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զորամասերից մեկում ինքնասպանություն գործած Գևորգ Խաչատրյանի գործի քննությունը: Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով),

Լևոն Ալթունյանը կարևորել է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ներդրումը

Շվեդիայի Լունդ համալսարանական հիվանդանոցի մանկական ուռուցքա-արյունաբանական բաժանմունքի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Յացեկ Տոպորսկին, ով լեյկեմիայով հիվանդ երեխաների մոտ ալլոգեն փոխպատվաստման միջազգային պրոտոկոլի ազգային համակարգողն է, Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մասնագետներին ծանոթացրել է մանկական ուռուցքա-արյունաբանության բուժական ժամանակակից մեթոդներին։ Այսօր Արյունաբանական կենտրոնում ներդրվել է պրոֆեսորի կողմից նվիրաբերված լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական

«Բնությունը սուրբ է, որովհետեւ կյանք է պարգեւում». Դավիթ Բարսամյան

Ինչպես ասում են՝ եթե առաջ ոսկու կամ նավթի համար էին պատերազմում, ապագայում ջրի համար են պատերազմելու»,-նկատում է ամերիկահայ լրագրողը

Ձերբակալվել է կաշառք ստանալու մեջ կասկածվող պաշտոնյան և կալանավորվել կաշառքի միջնորդություն կատարած անձը

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց քաղաքացուն ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու փաստեր: Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում

ՄԻՊ-ի արձագանքը՝ արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված փաստերի և գնահատականների կապակցությամբ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանմանն ի պատասխան

Բակո Սահակյանը Շահան Գանտահարյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին: Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Երկրի ղեկավարը Շահան Գանտահարյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ, որով երկարամյա ազգանպաստ գործունեության համար պարգեւատրվել է «Ազդակ» օրաթերթը: Նախագահ Սահակյանը բարձր է

Պարզեցվել է գնումների գործընթացը փոքր, միջին և սկսնակ բիզնեսի համար

Հունիսի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՖՆ աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի «Գնման ընթացակարգերին մասնակցելու պայմաններում գնումների մասին ՀՀ նոր օրենսդրությամբ կատարված փոփոխությունները» թեմայով մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է գնման ընթացակարգերին տնտեսավարող սուբյեկտների մասնակցության վերաբերյալ կատարված հիմնական փոփոխությունները, որոնք

ՀՔԱՎ: Վճռաբեկ դատարանի բեկանելուց հետո «Մատաղիսի գործով» բողոքը կրկին առաջին ատյանի դատարանում է (Տեսանյութ)

Այսօր՝ 2017 թ. հունիսի 9-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Մատաղիսի գործի» շրջանակում 2006 թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը 2004 թ. ապրիլի 19-24-ը իրենց ապօրինաբար ազատությունից զրկելու և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ 2005 թ. դեկտեմբերի 12-ին հանցագործության մասին

Քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Ախուրյանի շաքարի գործարան»-ի տարածքում ջերմաքարշով բեռնատար վագոնները քարշակելու ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մեկ անձ մահացել է։ Մասնավորապես՝ շարժման ընթացքում վագոնի

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Հունիսի 9-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկա ժողովականներին՝ շնորհավորելով խորհրդի նորընտիր անդամներին և մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ԳՀԽ կազմում։ Նորին Սրբությունն ընդգծեց այն կարևոր ծառայությունը, որ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ավստրալիայի Վիլըբի քաղաքի գործընկերոջ հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ավստրալիայի Վիլըբի քաղաքի քաղաքապետ տիկին Գեյլ Գիլզ Գիդնեյի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վիլըբիի հայ համայնքի ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանը կարևորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման և

Պլանային ջրանջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանի` ՀԷՑ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. հունիսի 13-ին Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Նորաբաց, Դարակերտ, Գետափնյա, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և

Երևանի Նոր Նորք վարչական շրջանն ու Սիդնեյի Վիլըբի քաղաքը կհամագործակցեն

Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել են Երևանում գտնվող Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ տիկին Գեյլ Գիլզ Գիդնեյի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով Վիլըբիի քաղաքապետին` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար` հույս հայտնելով, որ առաջիկայում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը հիմարություն է». Ազատ Արշակյան

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ ընտրակաշառք տվող իշխանությունները չեն կարող պայքարել կոռուպցիայի դեմ

«Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը քննարկվել են ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ «Ելք» խմբակցություններում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 9-ին հանդիպել եւ վերոնշյալ նախագծերով նախատեսվող քայլերն է ներկայացրել ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություններին: Հիշեցնենք, որ ծրագրերը ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հունիսի 5-ի հանդիպման

Տեղի ունեցավ Լեհաստանի հայ համայնքի 650 ամյակին նվիրված գիտաժողով

Հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Լեհաստանի հայ համայնք. անցյալ և ներկա» խորագրով գիտաժողով,որը մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնության խոսքով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ողջունում եմ բոլորիդ այս պատմական իրադարձության կապակցությամբ այստեղ գտնվելու և այս գիտաժողովը

Դավիթ Խաժակյան. «Ելքը» կաշկանդվածություն չունի «Երկիր Ծիրանիի» հետ համագործակցելու» (Տեսանյութ)

«Ելք» խմբակցության ղեկավարն ասում է՝ հանուն Երեւանի խնդիրների լուծման կարող են համագործակցել «Երկիր Ծիրանիի» հետ Այսօր Երեւանի ավագանու նոր կազմով առաջին նիստն էր: Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Երկիր Ծիրանին» քաղաքապետարանի պատերից դուրս ավագանու նիստ արեց, այսինքն՝ բոյկոտեց նիստը: Իսկ այդ ընթացքում քաղաքապետարանի նիստերի դահլիճում ավագանու անդամները 4 հանձնաժողովների նախագահներ եւ նախագահի տեղակալներ ընտրեցին: Նշենք, որ

ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կատարված խախտումների դիմաց հաշվարկել է 6.68 մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 05-09.06.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.13 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 6.68 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0

Արմեն Ամիրյան. «Արտիստ չէ նա, ով կարող է տապալել ներկայացումը»

Ինձ համար միևնույն է, թե ով է հեռացված կամ ով՝ ոչ։ Բայց դուք իրավունք չունեք այդպես վարվելու հանդիսատեսի հետ, այդպես վարվելու մեր երկրի′ հետ»։

Աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման համար իրականացված դրամահավաքին մասնակցություն են ունեցել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը

Այսօր՝ հունիսի 9-ին տեղի ունեցավ «Yell Extreme Park» նախագծի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Yell Extreme Park» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, ներկայացրեց աշխարհում ամենաերկար զիփլայնի կառուցման առաջիկա աշխատանքային ժամանակացույցը. «Ճարտարապետական հատվածը գրեթե ավարտված է: Բուն շինարարությանը մենք կանցնենք հունիս ամսվա 20-ից հետո, քանի որ դեռ բանակցություններ ենք վարում երկու շինարարական կազմակերպությունների հետ: Ինժեներական տեսանկյունից այն

Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 20 մարդ

Իրաքի մայրաքաղաքից 100 կմ հարավ ընկած Քերբելա քաղաքում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել շուրջ 25 մարդ: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»: Ըստ պարբերականի՝ պայթուցիկ սարքը գործի է դրել կին-մահապարտը: Ռումբը նա թաքցրել է հագուստի տակ: Քերբելան համարվում է շիաների սրբազան քաղաքներից մեկը: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

Հայտնի է Վանաձորում վերելակի անկման պատճառը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 01.06.2017թ. թիվ 600 հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որն իրականացրել է 2017թ. մայիսի 30-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում տեղի ունեցած ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննություն և կազմել եզրակացություն: Արտադրական վտանգավոր օբյեկտի նկարագրություն Վերելակը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում: Այն մարդատար է, 320 կգ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031