Օրվա լրահոսը
ՀՔԱՎ: Վճռաբեկ դատարանի բեկանելուց հետո «Մատաղիսի գործով» բողոքը կրկին առաջին ատյանի դատարանում է (Տեսանյութ)
Այսօր՝ 2017 թ. հունիսի 9-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Մատաղիսի գործի» շրջանակում 2006 թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը 2004 թ. ապրիլի 19-24-ը իրենց ապօրինաբար ազատությունից զրկելու և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ 2005 թ. դեկտեմբերի 12-ին հանցագործության մասին
Քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Ախուրյանի շաքարի գործարան»-ի տարածքում ջերմաքարշով բեռնատար վագոնները քարշակելու ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մեկ անձ մահացել է։ Մասնավորապես՝ շարժման ընթացքում վագոնի
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Հունիսի 9-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկա ժողովականներին՝ շնորհավորելով խորհրդի նորընտիր անդամներին և մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ԳՀԽ կազմում։ Նորին Սրբությունն ընդգծեց այն կարևոր ծառայությունը, որ
Տարոն Մարգարյանը հանդիպել է Ավստրալիայի Վիլըբի քաղաքի գործընկերոջ հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ավստրալիայի Վիլըբի քաղաքի քաղաքապետ տիկին Գեյլ Գիլզ Գիդնեյի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վիլըբիի հայ համայնքի ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանը կարևորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման և
Պլանային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանի` ՀԷՑ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. հունիսի 13-ին Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Նորաբաց, Դարակերտ, Գետափնյա, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
Երևանի Նոր Նորք վարչական շրջանն ու Սիդնեյի Վիլըբի քաղաքը կհամագործակցեն
Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել են Երևանում գտնվող Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ տիկին Գեյլ Գիլզ Գիդնեյի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով Վիլըբիի քաղաքապետին` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար` հույս հայտնելով, որ առաջիկայում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը հիմարություն է». Ազատ Արշակյան
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ ընտրակաշառք տվող իշխանությունները չեն կարող պայքարել կոռուպցիայի դեմ
«Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը քննարկվել են ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ «Ելք» խմբակցություններում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 9-ին հանդիպել եւ վերոնշյալ նախագծերով նախատեսվող քայլերն է ներկայացրել ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություններին: Հիշեցնենք, որ ծրագրերը ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հունիսի 5-ի հանդիպման
Տեղի ունեցավ Լեհաստանի հայ համայնքի 650 ամյակին նվիրված գիտաժողով
Հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Լեհաստանի հայ համայնք. անցյալ և ներկա» խորագրով գիտաժողով,որը մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնության խոսքով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ողջունում եմ բոլորիդ այս պատմական իրադարձության կապակցությամբ այստեղ գտնվելու և այս գիտաժողովը
Դավիթ Խաժակյան. «Ելքը» կաշկանդվածություն չունի «Երկիր Ծիրանիի» հետ համագործակցելու» (Տեսանյութ)
«Ելք» խմբակցության ղեկավարն ասում է՝ հանուն Երեւանի խնդիրների լուծման կարող են համագործակցել «Երկիր Ծիրանիի» հետ Այսօր Երեւանի ավագանու նոր կազմով առաջին նիստն էր: Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Երկիր Ծիրանին» քաղաքապետարանի պատերից դուրս ավագանու նիստ արեց, այսինքն՝ բոյկոտեց նիստը: Իսկ այդ ընթացքում քաղաքապետարանի նիստերի դահլիճում ավագանու անդամները 4 հանձնաժողովների նախագահներ եւ նախագահի տեղակալներ ընտրեցին: Նշենք, որ
ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կատարված խախտումների դիմաց հաշվարկել է 6.68 մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 05-09.06.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.13 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 6.68 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0
Արմեն Ամիրյան. «Արտիստ չէ նա, ով կարող է տապալել ներկայացումը»
Ինձ համար միևնույն է, թե ով է հեռացված կամ ով՝ ոչ։ Բայց դուք իրավունք չունեք այդպես վարվելու հանդիսատեսի հետ, այդպես վարվելու մեր երկրի′ հետ»։
Աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման համար իրականացված դրամահավաքին մասնակցություն են ունեցել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը
Այսօր՝ հունիսի 9-ին տեղի ունեցավ «Yell Extreme Park» նախագծի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Yell Extreme Park» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, ներկայացրեց աշխարհում ամենաերկար զիփլայնի կառուցման առաջիկա աշխատանքային ժամանակացույցը. «Ճարտարապետական հատվածը գրեթե ավարտված է: Բուն շինարարությանը մենք կանցնենք հունիս ամսվա 20-ից հետո, քանի որ դեռ բանակցություններ ենք վարում երկու շինարարական կազմակերպությունների հետ: Ինժեներական տեսանկյունից այն
Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 20 մարդ
Իրաքի մայրաքաղաքից 100 կմ հարավ ընկած Քերբելա քաղաքում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել շուրջ 25 մարդ: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»: Ըստ պարբերականի՝ պայթուցիկ սարքը գործի է դրել կին-մահապարտը: Ռումբը նա թաքցրել է հագուստի տակ: Քերբելան համարվում է շիաների սրբազան քաղաքներից մեկը: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:
Հայտնի է Վանաձորում վերելակի անկման պատճառը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 01.06.2017թ. թիվ 600 հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որն իրականացրել է 2017թ. մայիսի 30-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում տեղի ունեցած ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննություն և կազմել եզրակացություն: Արտադրական վտանգավոր օբյեկտի նկարագրություն Վերելակը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում: Այն մարդատար է, 320 կգ
Տարոն Մարգարյան. «Ֆիրդուսիի» առեւտրականները նաեւ մեր երեւանցիներն են
Երեւանի քաղաքապետը «Ֆիրդուսիից» առեւտրականներին հանելու մասին
Հրազդանում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզվեց. Պաշտոնական
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկելու ժամանակ ղեկին եղել է ոչ թե ոստիկաններին ներկայացած 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ:
Ինչպես է ոստիկանությունը վնասազերծել քրեական հեղինակություն Կանեւսկու թիկնազորին (տեսանյութ)
Համակեցության կանոնները խախտողները չեն խուսափելու պատասխանատվությունից. ասվում է ՀՀ ոստիկանության հրապարակած՝ վնասազերծման հատուկ գործողության տեսանյութում, որում պատկերված է օրենքով գող Կանեւսկու թիկնազորի հետ հունիսի 8-ին կատարվածը: Նրանց մեքենաների սրահներում հայտնաբերվել են զենքեր. «Մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս զերծ մնալ հարության համար անհանդուրժելի թիկնազորներով ու ավտոշարասյուներով շրջելու սովորույթից, ցանկացած նման փորձ կասեցվելու է»:
Քուրդ զինյալները Հաքքարիում հրթիռակոծել են թուրքական ուղղաթիռը
Հունիսի 8-ի երեկոյան Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում քուրդ գրոհայինները հրթիռային հարձակում են գործել թուրքական «Skorsky» տեսակի ռազմական ուղղաթիռի վրա: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել տեղի ռազմաբազայի հյուսիսային հատվածում: Ուղղաթիռի անձնակազում կորուստներ չկան: Նշվում է, որ ուղղաթիռը հրթիռակոծվել է Քովան կոչվող բարձրունքից այն պահին, երբ պետք է վայրէջք կատարեր
«Այսօրվա ահաբեկչության պայմաններում այդ լիբերալիզացումը վտանգավոր է մեզ համար». Կարինե Դանիելյան
Ըստ բնապահպանի` Քաթարի հետ կապված որոշումը պետք է վերանայել
Կարեն Կարապետյանը՝ նորից «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման մասին. «Այնտեղ նորմալ աշխատող մարդիկ էլ կան, պետք է այդ տարանջատումն անել»
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է, որ 2016 թվականին արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ ցուցանիշ՝ այն հասել է
Քաղաքապետի, թաղապետի աշխատավարձով հնարավո՞ր է հարստանալ. Տարոն Մարգարյանն իր միլիոնների մասին (Տեսանյութ)
Քաղաքապետը հորդորում է՝ «Նայեք հայտարարագրերս»
Երևանի նորընտիր ավագանին կազմավորել է մշտական հանձնաժողովներն ու ընտրել նախագահներին և տեղակալներին
Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրակարգի համաձայն, Երևանի ավագանին հաստատել է ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներ Սուրեն Ներսիսյանը և Արմեն Երեմյանը, «ԵԼՔ» խմբակցությունից՝ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը: Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին
Անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը
Հունիսի 7-ին ՀՀ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկումից հետո Այգեպարի համայնքում կայացած
Տարոն Մարգարյանը Երեւանի աղբահանությունից այնքան էլ դժգոհ չէ (Տեսանյութ)
Քաղաքապետը՝ Զարուհի Փոստանջյանի եւ աղբահանության մասին
Հրազդանի քաղաքապետն իր անչափահաս բալիկին ներկայացրեց ոստիկանություն՝ ընդունելով, որ մահվան ելքով վրաերթը կատարել է իր տղան. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Հրազդանի քննչական բաժնի ծառայողների կատարած հսկայածավալ օպերատիվ, իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Հրազդանի բաժին է մեղայականով ներկայացել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
Կալանավորվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավորը: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում, համապատասխան ընթացակարգի ավարտից հետո, ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին և նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության,
«Թուրքական ԶԼՄ-ներում տաբուներ կան, օրինակ՝ Ցեղասպանությունը»
Թուրք լրագրող Օզլեմ Էրթանից, ով ժամանակին աշխատել է «Թարաֆ» պարբերականում եւ «Ակոսում», «Առավոտը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում Թուրքիայում մամուլի վիճակը, իր կարծիքով՝ ի՞նչ տեսակ տաբուներ կան թուրքական ԶԼՄ-ներում: «Ցավոք, «Թարաֆը» եւ մյուս ընդդիմադիր թերթերը փակվեցին հուլիսի 15-ից հետո, բազմաթիվ լրագրողներ բանտերում են, իսկ թուրքական ԶԼՄ-ներում բազմաթիվ տաբուներ կան, ինչպես, օրինակ, Հայոց ցեղասպանության թեման, բազմաթիվ թերթեր
Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 8-ին, 73 տարեկանում, կյանքից հեռացել է հայ ջազային երաժիշտ, թմբկահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Գրիգորի Թութունջյանը: Ցավակցում ենք սիրված երաժշտի հարազատներին և երկրպագուներին: Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա
Տարոն Մարգարյանը՝ դժոխքի մասին. «Ես տիկին Փոստանջյանին չտեսա, որ զգայի» (Տեսանյութ)
Քաղաքապետն անդրադառնում է հանրակրթության վարչության նոր պետի կեղծ դիտորդությանը


















































