Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում և Ուկրաինայում (անիմացիոն տեսանյութ)

Հայաստանում այժմ քննարկվում է հակակոռուպցիոն փոփոխությունների փաթեթը և որպեսզի հասկանանք, թե որքանով է այն թերի, քննարկենք Եվրոմայդանից հետո Ուկրաինայում կատարված հակակոռուպցիոն բարեփոխումների օրինակը հանրամատչելի անիմացիոն տեսանյութով: Ուկրաինայում պաշտոնյաները, պատգամավորներն ու դատավորները պարտավոր են ներկայացնել մանրամասն հայտարարագրեր, որոնցում պետք է նշվի ոչ միայն իրենց և իրենց ընտանիքի սեփականություն հանդիսացող գույքը, այլ նաև այն ամենը, ինչն այլ

Սնկային թունավորման դեպքերի թվով Լոռին առաջին շարքերում է

Վերջին տարիներին թարմ սնկերի օգտագործման հետ կապված Լոռու մարզում հաճախացել են սննդային թունավորման դեպքերը: «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռի մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանն ասում է, որ Լոռին սնկային թունավորման տեսակետից ամենաանապահով մարզն է. «Մեր համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ սնկային թունավորումներ ավելի հաճախ պատահում են Լոռու մարզում: Իսկ դեպքերն ակտիվանում են

Բակո Սահակյանը ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է հանրապետության հարավային եւ հարավարեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՍԵԿՈՍԵ

Շան առաջ նետած ոսկորը բարեգործություն չէ. բարեգործությունը ոսկորը կիսելն է շան հետ, երբ դու ինքդ քաղցած ես: ՋԵԿ ԼՈՆԴՈՆ

Խամաճիկներ սիրողները

Իրանը պետության դարավոր փորձ ունի, տեսանելի պատմական անցյալում չի եղել այլ պետության կազմում, չի հանդիսացել մեկ այլ պետության գաղութը: Իրանցիները չեն ցանկանում լինել որեւէ մեկի խամաճիկը: Դա ստիպում է մնացած աշխարհին հարգել մեր հարեւաններին: Բայց, մյուս կողմից, նրանք, ովքեր գերադասում են գործ ունենալ խամաճիկների հետ (իսկ այս պահին նման երկու երկիր կա՝ Ռուսաստան եւ Միացյալ

 Ոչ ոք չպետք է մահվան սպառնալիքներ ստանա՝ իշխանությանը քննադատելու համար. HRW

Հայաստանում հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում մահվան սպառնալիքներով հաղորդագրություն է ստացել, իշխանությունները պետք է անհապաղ քննություն սկսեն այդ կապակցությամբ և ապահովեն նրա անվտանգությունը: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, հունիսի 2-ին Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ Facebook-ում ինչ-որ մեկը սպառնացել

«Դեմ առ դեմ». Սուրեն Քրմոյան-Կարեն Զադոյան

Վաղը՝ հունիսի 8-ին, ժամը 14. 30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են`ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը եւ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը: Թեման` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի` կառավարության քայլերը, մասնավորաբար խորհրդարանի դատին ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» փաթեթը: Հաղորդումը վարում է Նելլի Գրիգորյանը: Հաղորդման հյուրերին կարող եք

Պոետիկ ռեալիստը կքննի «Ոսկե ծիրանի» ֆիլմերը

Կոլումբիացի Սիռո Գեռան միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում է

«Հայաստանը որպես կամուրջ դեպի եվրասիական և իրանական շուկաներ». Էդվարդ Նալբանդյանը` հայ-իտալական գործարար համաժողովում

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը հայ-իտալական գործարար համաժողովին Ուրախ եմ մասնակցել միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կազմակերպված հայ-իտալական գործարար համաժողովի բացմանը: Ինչպես իրավացիորեն նշված է համաժողովի խորագրում, հայ-իտալական առևտրական և գործարար կապերն ունեն հնագույն պատմություն, որոնք հատկապես վերելք ապրեցին միջնադարում՝ Կիլիկիայի հայկական թագավորության և Ճենովայի, Վենետիկի ու Պիզայի միջև: Ինչպես վենետիկցի հայտնի ճանապարհորդ և վաճառական

«Հայտարարել էին, որ Իրանն էլ է թիրախ դառնալու ու փաստորեն կարողացան իրագործել». իրանագետ

«Դաիշականները նպատակ են ունեցել այնպիսի տեղեր խոցեն, որոնք խոցելի չեն համարվում». Էմմա Բեգիջանյան

Քամուց վնասվել են տանիքներ

Հունիսի 7-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 7-րդ փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի թիթեղյա ծածկը ս.թ հունիսի 6-ի քամուց պոկվել է և հայտնվել տանիքում, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ուժգնությունը էպիկենտրոնում` 6-7 բալ. (լրացված)

Սույն թվականի հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 45.760 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի, Աղստաֆա քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել

Երկրաշարժ եւ գնդակոծություն Տավուշում

Կոթի գյուղի բնակիչները հայտնում են, որ ժամը 23-ի դրությամբ ադրբեջանական զինուժը Կոթիի պաշտպանական դիրքերից զատ, կրակում է նաեւ Կոթի գյուղի վրա:

«Կեղծ դիտորդություն անելու մեջ բռնվելուց հետո հանրակրթության վարչության պետը թանկարժեք մեքենայով հեռացել է» (Տեսանյութ)

Դանիել Իոաննիսյանը՝ նորանշանակ պետի գործունեության մասին մանրամասներ է պատմում

Թուրք ռեժիսորի ֆիլմը` Դերսիմի դավանափոխ հայերի մասին. (Ֆոտոշարք)

Հունիսի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի «Վանքի երեխաները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի պրոդյուսերն է Քյազըմ Գյունդողանը: Ֆիլմի երեւանյան ցուցադրությանն իրենց աջակցությունն ու մասնակցությունն էին ցուցաբերել Արագած Ախոյանը եւ Արեւմտահայերի ազգային կոնգրեսը: Սա Գյունդողանների 4-րդ ֆիլմն է, որ պատմում է կոտորած տեսած հայերի ողբերգության մասին: Ֆիլմի հերոսները պատմում են իրենց հայկական արմատների, ծնողների ողբերգության

Դեռ 2007-ին ՌԴ-ն փլուզեց Հայաստանի համար կարեւոր եւ անվտանգության ոլորտին վերաբերվող մեխանիզմը

Նախկին դիվանագետը կարծում է, որ Հայաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակման գործընթացն Ադրբեջանը «նախաձեռնել է նվազագույնը Ռուսաստանի համաձայնությամբ»

Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարման ձեւին. Գալուստ Սահակյան. «Ա1+» (Տեսանյութ)

Գալուստ Սահակյանը գիտի, թե ովքեր են «սեպ խրում» վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ. «Իրենք կամաց-կամաց ի հայտ կգան»: Ի՞նչ հարց են ուզում լուծել «սեպ խրողները»: Խորհրդարանի նախկին ղեկավարը հակված չէ ասել. «Ես հարցազրույցի տոգորված չեմ էսպես պատասխանելու»,- ասում է  ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը: Ըստ հանրապետական պատգամավորի, կուսակցությունը դեռ պետք է որոշի, թե

25 տարվա ազատազրկում` «Թեւոսիկի» եղբոր սպանության մեջ մեղադրվողի համար

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի համար մեղադրողը պահանջել է 25 տարվա ազատազրկում: Ըստ մեղադրողի` Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ամբողջովին հիմնավորված է: Դատախազը ամբաստանյալի պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ չնշեց, Սարգսյանին մեղսագրվող սպանություններից յուրաքանչյուրի համար պահանջեց 17 տարվա, իսկ ապօրինի զենք կրելու

Գևորգ Կոստանյանը ԵԽ նախարարների կոմիտեում առաջարկել է դադարեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցությունը. Panorama.am

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում հունիսի 6-7-ին տեղի ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ քննարկումներ։ Օրակարգում, ի թիվս այլ վճիռների, ներառված էր նաև «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգից Panorama.am-ի թղթակիցը, Մամմադովի գործի քննարկմանը ելույթ է ունեցել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը սկզբունքորեն և հետևողականորեն

ԵՄ-ը զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերի մասին

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) կոչ է արել եվրոպական կառավարություններին, խորհրդարաններին և արդարադատությամբ զբաղվող մարմիններին քայլեր ձեռնարկել կոռուպցիան կանխելու առավել արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ: Այսօր հրապարակված տարեկան զեկույցում GRECO-ն վերլուծել է իր անդամ 49 երկրներում 2016թ. կոռուպցիայի դեմ ձեռնարկված քայլերը՝ մատնանշելով, որ երկրները շատ

«Այս աշնանն ակնկալում ենք ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի նախարար Ալֆանո, հարգելի գործընկեր, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Ալֆանոյին՝ հրավերի, ջերմ ընդունելության և հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը հյուրընկալելու համար: Այսօր իմ գործընկերոջ հետ բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի,

Բալասանյանի բատուտն ու «Լիր արքա» դիտելու պատրաստվող փողկապավոր հյուրերը

Ինչպես հայտնի է, դեռ նախորդ տարվանից Գյումրու քաղաքային իշխանությունները Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակի տեսքն այլանդակելու հաշվին փող են աշխատում։ Նրանք ամռան ամիսներին տարածքը վարձակալության են տալիս․ վարձակալողներն են այն մանկական խաղահրապարակի են վերածում՝ տարբեր խաղեր, այդ թվում նաև բատուտ տեղադրելով։ Չնայած նախորդ տարի այս թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրացվեց, քանի որ տարածքի աղմուկն

Վարչապետի հետ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը փակած ցուցարարների հանդիպումը արդյունք չի տվել. Ցույցը հնարավոր է շարունակեն

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներ դեմ են համայնքների խոշորացմանը

Հայ-վրացական խորհրդակցություններ` նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Դավիթ Դոնդուայի մակարդակով

Հունիսի 7-ին Երևանում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդակցություններ՝ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Դավիթ Դոնդուայի մակարդակով: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, նախանշվեցին փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարները և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա աշնանը երկու երկրների

ԵԱՏՄ-ում ներդաշնակեցվում են հարկային և մաքսային օրենսդրությունները

Հունիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել են ԵԱՏՄ անդամ երկրների հարկային և մաքսային համակարգերի միասնականացման և ներդաշնակեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նշել է, որ միասնականացման քաղաքականության իրագործման դեպքում այս կամ այն կառույցին անդամակցող

300 գառնեցիներ ՀՀ վարչապետին ահազանգում են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի ռիսկերի մասին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի 300 բնակիչներ «S.O.S. Գառնի նախաձեռնության հետ միասին նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` ահազանգելով «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի ռիսկերի մասին և պահանջելով անցկացնել ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում: Նամակի կրկնօրինակներն ուղարկվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պարոն Աշոտ Մանուկյանին, ՀՀ բնապահպանության նախարար

«Չունես գումար՝ քո պետպատվերն իրենց համար ընդամենը զիբիլ է». Նաիրա Զոհրաբյանը՝ ուռուցքաբանականի մասին (Տեսանյութ)

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հիշեցրեց, որ այս օբյեկտները, որոնք մասնավորեցման են հանձնվում, անտեր չեն, սրանց տերը պետությունն է ու քանի որ այս գործընթացում կա խուսափողականություն, հնարավոր է կոռուպցիոն ռիսկ կա: Նա հիշեցրեց, որ «ԱրմենՏելն» էլ չնչին գումարներով սեփականաշնորհեցին, կարճ ժամանակ անց վերավաճառվեց եւ խոշոր գումարներ ստացան այդ «գնորդները»:

««Ծնկի բերելու» տարբերակը չի գործում»

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը զարմանում է`ինչո՞ւ ենք այդքան կարեւորություն տալիս Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին  – Վերջերս մի հարցազրույցում դուք ասել էիք, որ առաջիկա 1-2 տարիներին Արցախի հարցի կարգավորումը կարող է մտնել որոշումների կայացման փուլ: Արդյոք դա՞ էին վկայում Միջազգային ճգնաժամային խմբի եւ «Քարնեգի» հիմնադրամի վերջին զեկույցները, որոնք պատերազմական գործողություններ են

Գողացված քարտով բանկոմատից գումար են կանխիկացրել (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացրած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 8-ին երթուղային տաքսու մեջ հափշտակել են քաղաքացու դրամապանակը, որի մեջ գտնվել է կանխիկ գումար և բանկային քարտ: Օրեր անց՝ մայիսի 10-ին, գողացված բանկային քարտով բանկոմատից  կանխիկացվել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031