Օրվա լրահոսը
«Թուրքիայում մեր ազգային եկեղեցական կյանքն անգլուխ վիճակում է». Արա Գոչունյան
«Ժամանակ» պարբերականի խմբագրի փաստմամբ` կլինի Աթեշյանը, թե մեկ ուրիշը, հայկական համայնքը նոր պատրիարք է ուզում
Մյանմարում 116 ուղևոր տեղափոխող օդանավ է անհետացել
Մյանմարում ռադարների տեսադաշտից անհետացել է ռազմական ինքնաթիռ, որում եղել է 116 ուղևոր: Օդանավը թռիչք էր իրականացնում Յագոն-Մյեիկ ուղղությամբ: Օդանավի հետ կապն ընդհատվել է Տավոյ քաղաքից արևելք՝ 32 կմ հեռավորության վրա: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Մենք բոլորս Իրանի ժողովրդի հետ ենք». ՀՀ ԱԺ-ն դատապարտեց ահաբեկչությունը
Ճիշտ է, դահլիճում մատների վրա հաշված պատգամավորներ էին ներկա, բայց Շարմազանովի խոսքերով՝ սա համերաշխության մեր ձեւն է եւ դա կապ չունի:
«Միսս ԱՊՀ» ճանաչվեց Շուշան Երիցյանը
Հունիսի 6-ին «Փարավոն» ժամանցի համալիրում ավարտվեց «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի հաղթողը դարձավ մոդել, սերիալների դերասանուհի Շուշան Երիցյանը: Հայաստանից մրցույթին մասնակցում էր 3 գեղեցկուհի: Մասնակիցները մրցույթի ընթացքում ներկայացան առօրյա կերպարով, լողազգեստներով, ազգային տարազներով եւ երեկոյան զգեստերով, ինչպես նաեւ ցուցադրեցին իրենց մոդելային կարողությունները՝ ներկայացնելով հայկական բրենդներից մեկի հավաքածուն: Ի թիվս Ռուսաստանից ժամանած այլ երգիչ-երգչուհիների, միջոցառմանը հանդես եկան երգիչ, կոմպոզիտոր
Ինչ ենք անելու, որ Սերժ Սարգսյանի ասած` 4 միլիոնին հասնենք (Տեսանյութ)
Առանց ներգաղթի չենք կարող բնակչության աճ ապահովել
Թեժ վիճաբանություն՝ դատարանում. սպանվածի մայրը բղավեց. «Ե՜ս եմ որդի կորցնողը» (Տեսանյութ)
Կողմերը բղավում են իրար վրա եւ Փառանձեմ Մեյթիխանյանին մեղադրում սկեսուրին տուժողի ինքնությունը հուշելու մեջ
«Ներկայացված է որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա իրական ունեցվածքը». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր՝ հնարավոր է Հանրային խորհուրդը Հակակոռուպցիոն հանձնաժողովում առաջադրի ընդդիմության թեկնածու: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, հնարավոր չէ, չի կարող նախագահի նստավայրում նստած Հանրային խորհուրդը նման բան անել եւ առաջադրել անաչառ թեկնածու:
Լազերային տեսիլքով կվերակերտվի Էրեբունի ամրոցը
2018թ. կնշվի Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: «Էրեբունի արգելոց-թանգարանի» տնօրեն Գագիկ Գյուրջյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ արդեն ավարտին են հասցրել Էրեբունի միջնաբերդի վերականգնման նախագիծը, ափսոսում է, որ ավելի վաղ չեն սկսել, որ գոնե հասցնեին հոբելյանին: Նրա ձեւակերպմամբ՝ Էրեբունի հնավայրի միջնաբերդը յուրահատուկ եւ գրավիչ հուշարձան է, եւ առաջին հերթին այն նախ պետք է փրկել փլուզումից: Պարոն Գյուրջյանը
Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էր Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը
Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։
«Ռուսաստանի համար Արցախը կորցնելը նույնն է, ինչ Կովկասից դուրս գալը»
Բանասիրության դոկտորը մեջբերում է Թումանյանի գրառումը
Նախկին աշխատակիցներից ոմանք օպտիմալացման արդյունքում այլևս չեն աշխատելու օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացիկ աշխատանքային գործընթացը բարելավելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով թատրոնի վարչական կազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել: Նախկին աշխատակիցներից ոմանք, հասկանալի պատճառներով, օպտիմալացման արդյունքում այլևս չեն աշխատելու թատրոնում: Իհարկե, բարձր գնահատելով թատրոնի գործունեությանն իրենց աշխատանքային մասնակցությունը ցուցաբերած բոլոր գործընկերների վաստակը, պետք է փաստենք, որ թատրոնի գործունեության նոր
Զինվորական ծառայությունից ազատելու համար առանձնապես խոշոր չափերով` 20.000-30.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի պաշտոնատար անձին
Վերջինս ստացած կաշառքի դիմաց կազմել է զինակոչիկների բժշկական հետազոտությունների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել նրանց զինվորական ծառայությունից ազատելու համար:
Վերջին զրույցս Զբիգնեւ Բզեժինսկու հետ
«Ռամսֆելդ Ֆելոուշիփ»-ի շրջանակներում ս.թ. մայիսի 4-ին ինձ բախտ վիճակվեց զրույց ունենալ աշխարհաքաղաքականության «հայրերից» մեկի՝ հանրաճանաչ Զբիգնեւ Բզեժինսկու հետ՝ վաշինգտոնյան Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում։ Այն դարձավ իմ վերջին հանդիպումն ու զրույցն աշխարհաքաղաքական մի բարդ ժամանակաշրջան մարմնավորող ամերիկյան ժամանակակից գեոստրատեգիայի հայրերից մեկի հետ։ Իմանալով, որ հայ եմ եւ Հայաստանից եմ, նա առաջին պահին որոշակիորեն զգացնել տվեց
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին. զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ այցերից
Այս պահին տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա:
Շեյխ Օմար Նդայե. «Կվերադառնամ Հայաստան որպես դեսպան» (Տեսանյութ)
Սենեգալցի ուսանող Շեյխ Օմար Նդայեն, որ Ֆրանսիայի Կլերմոն-Օվերն համալսարանի ուսանող է, ապրիլ ամսից ապրում է Հայաստանում: Նա նույն համալսարանի ֆրանսիացի ուսանողուհի Լելի Բոնի հետ պրակտիկա է անցնում Հայաստանի Ֆրանսիական համալսարանում: Aravot.am-ի հետ զրույցում Օմարն ասաց, որ չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու առանց Հայաստանի, որտեղ բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել ու նույնիսկ հայերեն խոսել սովորել:
Փոխվարչապետը` ԵՏՄ մտնելու հետեւանքով սպասվող թանկացումների մասին (Տեսանյութ)
Տնտեսական աճը նաեւ ԵՏՄ-ում լինելու շնորհիվ է եղել
Ինչո՞ւ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ քվեարկեց Վրաստանի հեղինակած բանաձևին
Հունիսի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկեց և 80 կողմ, 14 դեմ և 61 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Աբխազիայի, Վրաստանի և Ցխինվալի շրջանի/Հարավային Օսիայի ներքին տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևին։ Այս բանաձևով Գլխավոր ասամբլեան ճանաչում է փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձը Վրաստան՝ անկախ նրանց ազգությունից։ Ի դեպ, նման բովանդակությամբ բանաձև Վրաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ն
«Ոհմա՜կ էր՝ քացիներով սպանեցին որդուս, անիծո՜ւմ եմ ձեզ». սպանված Եղիշե Խաչատրյանի մայր (Տեսանյութ)
Նիստն անցնում է լարված մթնոլորտում եւ ընդհատվում, քանի որ սպանվածի մայրն իրեն լավ չի զգում
Արտակ Զեյնալյանը վստահ է`ՀՀ հաջորդ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու (Տեսանյութ)
«Ելք»-ի օրակարգում այս պահին «ՕՐՕ»-ին միանալու հարց չկա
Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը: Աննա Ստեփանյանի կենսագրությունը. Ծնվել է Երևանում 04.05.1971թ., 1993թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
«Անձամբ Աղվան Հովսեփյանի տուն էլ եմ գնացել»
Ասաց Երեւանի ավագանու կալանավորված նախկին անդամը Չորրորդ տարին է, ինչ շարունակվում են «Կենտրոն մաքրություն» ընկերության կամ ինչպես ընդունված է՝ «Հավաքարարների գործով» դատական նիստերը: Երեկ հարցաքննվեց «հանցավոր խմբի» տասներեք անդամներից նշված ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանը: Միակը, ով երեք տարի է, ինչ գտնվում է կալանքի տակ: Նա պատասխանեց մեղադրող Հ. Մելքոնյանի, դատավոր Մ. Մակյանի եւ քաղաքապետարանի ներկայացուցչի
Արմեն Ռուստամյան. «Մենք վաղվա եղանակի պրոգնոզը չենք կարողանում տալ, ուզում եք 5 տարվա պրոգնոզ տա՞մ»
ՀՅԴ-ն դրական կքվեարկի կառավարության ծրագրին
«Ելքն» առաջարկում է պաշտոնյային պարտավորեցնել հայտարարագրել անձնական ճամփորդությունների, իր խնջույքների ծախսերը
Հարցին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ խորհուրդը, որ ստացել էր 800 հազար դոլար, ի՞նչ արդյունավետություն ցուցաբերեց, ի՞նչ արդյունք ունեցանք, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ գուցե անունը մեզ շփոթեցնում է, բայց իրականում այդ մարմինը կոռուպցիայի դեմ պայքարելու համար չէր:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հունիսի 8-9-ը, 12-ին՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 10-11-ին` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր
Վահագն Խաչատրյանի կանխատեսմամբ՝ այս տարի ևս սպասվում է գնաճ. «Ա1+»
Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումները 9 միլիարդ դրամով պակաս են եղել. Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են։ «Մենք ունենք կապիտալի արտահոսք, և զարմանալին այն է, որ դա Ռուսաստանի Դաշնության հետ է կապված»,- ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Ապրիլին ներդրումների ծավալը կազմել է 109 միլիարդ դրամ՝ 5 միլիարդով ավելի, քան մեկ տարի առաջ. «Այս աճը
«Նախընտրում եմ այն պոեզիան, որտեղ բառը կենդանի է»
Հարցազրույց պոետ, սցենարիստ, կինոպրոդյուսեր և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի հետ – Իսպանիայի տարբեր քաղաքներում կայացավ Ձեր «Անթռչուն երկինք» գրքի շնորհանդեսը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ եք հետաքրքրում եվրոպացի ընթերցողին: – Չգիտեմ, բայց մտածում եմ, որ Եվրոպայում էլ նույնն է, ինչ` մնացած երկրներում, նաև` Հայաստանում. սկզբում` թերահավատ են, հետևում են լուռ, հետո` կարող են զուսպ արձագանքել, ժամանակ
Դավիթ Թորոսյանը հրապարակել է Եվրոպայի առաջնություն մեկնող հավաքականի կազմը
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Օլիմպավանում նախապատրաստվում է հունիսի 15-ին Խարկովում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզիչը հրապարակել է աշխարհամասի առաջնությանը մասնակցող մարզիկների անունները: Նրանք են. 49 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան, 52 կգ՝ Նարեկ Աբգարյան, 60 կգ՝ Կարեն Տոնականյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Գոռ Երիցյան, 75 կգ՝
Նոր պայթյուններ Իրանի խորհրդարանում և Խոմեյնիի դամբարանի մոտ
Իրանի խորհրդարանում և Խոմեյնիի դամբարանի մոտ այսօր տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:


















































