Օրվա լրահոսը

«Արի գնա տուն, նորմալ, աբշիրնի ինֆարկտը թող խփի, նոր կգաս». Փաշինյանը՝ հիվանդանոցների մասին (Տեսանյութ)

Պոլիկլինիկաներում կարող է կոտրած ոտքով գնաս՝ չհասկանան, բռնեն մերսում անեն: Փաշինյանն ԱԺ-ում խոսեց պոլիկլինիկաների վատ մասնագետների, հիվանդանոցային խնդիրների մասին:

Գեղարքունիքում 10 համայնքի բնակիչներ կրկին բողոքի ցույց են անում (Ֆոտոշարք)

Գյուղացիները պահանջում են համայնքների խոշորացման ծրագիրը վերանայել

Կենտրոնը մասնավորեցման ներկայացնելու հարցը չի քննարկվել ո՛չ բուժանձնակազմի հետ, ո՛չ էլ անգամ հաստատության տնօրենի. «Հայկական ժամանակ»

«Ինչպե՞ս կարելի է ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը, որն ունի ռազմավարական նշանակության, քանի որ մեր երկրում կա ատոմակայան, կա Ղարաբաղի կռիվ, դնել, աճուրդով վաճառել։ Ես դա ընդհանրապես չեմ պատկերացնում»։ Այսպես արձագանքեց նշված կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը՝ կառավարության՝ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրին, որտեղ սեփականաշնորհման ենթակա են համարվում նաեւ առողջապահական մի

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները փորձում են վերականգնել Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը ողջունում է Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուի, Ֆրանկ Փալոնի, Ջեքի Սփեյերի և Ադամ Շիֆի ջանքերը՝ չեղարկելու ԱՄՆ 2018թ. բյուջեով նախատեսվող «վտանգավոր կրճատումները» Հայաստանի համար: Այս մասին ասվում է Հայ Դատի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հունիսի 6-ին Միջազգային գործարքների հանձնաժողովին ուղարկված նամակում Ներկայացուցիչների պալատի շուրջ 25 անդամներ ահազանգ են բարձրացրել

Նախագահը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 6-ից մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նիստին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ: Տերունական աղոթքից հետո նիստը բացվել է Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով, որից հետո ժողովի հոգևորական և աշխարհական պատգամավորներին ողջունել և 6-րդ ժողովին հաջողություններ է մաղթել Հանրապետության Նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով

Ռազմավարական հետազոտությունների ոլորտում հայ-չինական համագործակցության նոր հեռանկարներ

2017 թ. հունիսի 8-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան: Հյուրին ընդունեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական

Ֆեյսբուքյան փոթորկալից քննարկումների ակտիվ զանգվածը շարունակաբար վիրտուալ «մաստակի» կարիք ունի. «Հայոց աշխարհ»

Վիրտուալ իրականության եւ իրականության միջեւ որոշակի խզվածք կա: Սա, իհարկե, մի առանձնակի նորություն չես համարի եւ ամենեւին էլ «առաջին թարմության» հետեւություն չէ: Այնուամենայնիվ հետաքրքիր է, երբ ընդհանուր հետեւությունը դիտարկում ես կոնկրետ օրինակներով ու դրսեւորումներով: Գաղտնիք չէ, որ հարյուր հազարավոր օգտատերեր են գրանցված, օրինակ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական «տիրույթում»: Գաղտնիք չէ եւ այն, որ այդ օգտատերերից

ԿԳՆ-ն պետք է վերացնի տխրահռչակ շտեմարանները, որոնք քանդեցին դպրոցական ուսուցումը. Դավիթ Գյուրջինյան. «Հրապարակ»

Երկու-երեք առարկայի գծով նախապատրաստվում են համալսարան ընդունվելուն՝ անտեսելով հանրակրթական շատ կարեւոր առարկաներ։

Ծառերի էներգետիկ ազդեցությունը

Ամեն մի ծառ, թուփ, կանաչ բույս ունի իր հատկությունը, իհարկե՝ եւ բուժական նշանակությունը: Այդ է պատճառը, որ ծառախիտ այգիներ կան հատկապես առողջարանային քաղաքներում: Բացահայտելով ծառերի էներգետիկ նշանակությունը, մասնագետները նշում են, որ օրինակ՝ սոճին ունի անսիստեմ էներգետիկական ակտիվություն: Այդ ծառի մոտ գտնվելիս բարձրանում է մարդու կենսագործունեությունը եւ պաշտպանվածությունը` դեպի վարակիչ հիվանդությունները: Ուռենին ունի հանգստացնող, գլխի ցավը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 9-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 10-11-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ն էապես չի փոխվի, 11-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 9-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին,

Անավարտ ընդդիմափոխություն. «Ժամանակ»

Հետընտրական շոկից հետո կարծես թե աստիճանաբար ուշքի են գալիս խորհրդարան չանցած ուժերը, որոնք խորհրդարանի ընտրությանը մասնակցում էին ընդդիմադիր դիրքերից: Այդ ուժերը համենայնդեպս սկսել են կամաց-կամաց արտահայտվել, թեև իհարկե ոչ բոլորը: Առայժմ առավելապես ակտիվ է նախկին ՕՐՕ դաշինքը, մասնավորապես դրան մաս կազմած Րաֆֆի Հովհաննիսյանը, թեև Սեյրան Օհանյանն էլ կարծես թե առիթը բաց չի թողնում հանրությանը խոսք

«Ճիշտ չէ ասել, թե ՀՀ-ում չեն մտածում պատերազմի հավանականության չլինելու մասին». Կարեն Բեքարյան (Տեսանյութ)

Եթե բռնապետական ուժը դառնում է անհամաչափ, ինչ-որ կերպ հասարակության ուշադրությունն այլ բաների վրա շեղելու անհրաժեշտություն է առաջանում

«Պետք չէ մեր հայի գենի մեջ այդ «գործ տալու» երեւույթը զարգացնել, պետք չէ խրախուսել դա». ՀՅԴ պատգամավոր. «Հրապարակ»

Զրուցեցինք Արմավիրի մարզից ՀՅԴ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Անդրանիկ Կարապետյանի հետ, որն ընտրությունների արդյունքներով մոտ 3 հագար ձայն է ստացել։ – Պարոն Կարապետյան, Դուք քննադատեցիք կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ազդարարների ինստիտուտը, բայց չէ՞ որ խոսքը պետության հիմքերը խարխլող մի երեւույթի՝ կոռուպցիայի մասին է, ո՞րն է ավելի վտանգավոր։ – Եթե իմ ասածը վերագրենք զուտ կոռուպցիայի դեմ պայքարի,

Երազանքներն իրականություն են դառնում. հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ (Տեսանյութ)

Վաղ առավոտյան լեռնագոգցի Նարե Գալստյանը պատրաստվում էր գալ Երևան՝ մասնակցելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կազմակերպած հերթական էքսկուրսիային։ 15-ամյա աղջիկը պետք է մի խումբ երեխաների հետ այցելեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա։ Սակայն չէր էլ պատկերացնում, որ այնտեղ կտեսնի այն մարդուն, ում 8 տարի շարունակ երազում էր հանդիպել… Հիմնադրամի յոթ շահառու համայնքներից եկած տասը դեռահասներ հրաշալի հնարավորություն

Սիմոն Մարտիրոսյանը մեր ամենահեռանկարային ծանրո՞րդն է

Ծանրորդների համար հետօլիմպիական առաջին տարում հիմնական մեկնարկները դեռ առջեւում են: Բոլոր տարիքային խմբերի մեր հավաքականները պատրաստվում են կարեւորագույն մրցումներին: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է առաջատար  ծանրորդների մարզավիճակից ու ասում է, որ նրանք ի վիճակի են մեդալների համար պայքարել տարվա բոլոր մեկնարկներում: Նրա հետ զրույցից ենթադրվում է,

«Իմ տղան չափած-ձեւած, չափահաս մարդ է». Մուրադ Մուրադյանը դատի է տալու «սուտ տեղեկություն» տարածողին (Տեսանյութ)

Մուրադյանը հերքեց, թե ինքը որդու խնդրով մեկնել է Բելառուս: Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Մուրադյանի որդուն ձերբակալել են

Անթրաշ, չստիկներով, սիգարետը բերանին՝ վարչապետը Զվարթնոց օդանավակայանի տաքսիստների մասին (Տեսանյութ)

Կարեն Կարապետյանը հանձնարարեց Երեւան-Զվարթնոց օդանավակայան գիծ բացել

Լեւոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին է արել Նորվեգիայում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած շախմատի «Norway Chess» գերհզոր մրցաշարում, որտեղ հանդես է գալիս շախմատային աշխարհի ընտրանին, երեկ կայացավ երկրորդ տուրը: Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Առաջին տուրում Արոնյանը միավորը բաժանել էր ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ գրոսմայստերի՝ Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկու տուրից հետո Լեւոն Արոնյանը

Մաքսային ծառայողները ծանոթացել են զննող սարքավորումների առանձնահատկություններին

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում «Rapiscan» սարքավորման մասնագիտական հնարավորություններին առավելագույն տիրապետելու նպատակով Հայաստանի մաքսային ծառայողների համար հատուկ դասընթաց է կազմակերպվել՝ շուրջ 30 աշխատակիցների մասնակցությամբ: «Rapiscan Systems» ընկերության մասնագետները ներկայացրել են սարքավորման կիրառման նորույթներն ու ժամանակակից մեթոդները: Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի, փորձի փոխանակումը հնարավորություն կտա տեխնոլոգիական նոր լուծումներով առավելագույն արդյունքի

Ընդդիմության հետ ընդհանուր հայտարարի եկան. Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագծին ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց (Տեսանյութ)

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախագիծը մեր պատկերացրածը չէ, բայց սա քայլ առաջ է՝ դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին ստեղծելու համար»:

Կազմակերպված խմբի կողմից ՊՊԾ վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ

ՀՀ անունից կոնվենցիան ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը

Հունիսի 7-ին Փարիզում 68 երկրների (Հայաստանի, Ավստրիայի, Ավստրալիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի և այլն)1 ֆինանսների նախարարների և համապատասխան լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց կողմից ստորագրվել է «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան: Հայաստանի Հանրապետության անունից, ՀՀ Նախագահի լիազորագրի հիման

Երթևեկությունը 10 րոպեյով դադարեցվելու է

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի պայմանագրի շրջանակներում պայթեցման աշխատանքներ իրականացնելու նպատակով սույն թվականի հունիսի 9-ին 16:00-17:00 ժամանակահատվածում և հունիսի 10-ին 16:00-17:00 ժամանակահատվածում Երևան քաղաքի կողմից դեպքի Աշտարակի մայրուղի մուտք և ելք ապահովող ճանապարհահատվածի երթևեկությունը 10 րոպեյով դադարեցվելու է:   Մամուլի հաղորդագրություն

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը միանում է «Մշակութային կանգառ» ծրագրին

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում ելույթ կունենա Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը /գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բայանդուրյան/: Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն իր խաղացանկային՝ Սանդլաժի «Օրը՝ անձրևոտ…» /բեմադրությունը՝ Ա. Բայանդուրյանի/ ներկայացումով հունիսի 18-ին հանդես կգա Սպիտակի մշակույթի տանը, հունիսի 19-ին՝ Հաղարծնի մշակույթի տանը, հունիսի

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում և Ուկրաինայում (անիմացիոն տեսանյութ)

Հայաստանում այժմ քննարկվում է հակակոռուպցիոն փոփոխությունների փաթեթը և որպեսզի հասկանանք, թե որքանով է այն թերի, քննարկենք Եվրոմայդանից հետո Ուկրաինայում կատարված հակակոռուպցիոն բարեփոխումների օրինակը հանրամատչելի անիմացիոն տեսանյութով: Ուկրաինայում պաշտոնյաները, պատգամավորներն ու դատավորները պարտավոր են ներկայացնել մանրամասն հայտարարագրեր, որոնցում պետք է նշվի ոչ միայն իրենց և իրենց ընտանիքի սեփականություն հանդիսացող գույքը, այլ նաև այն ամենը, ինչն այլ

Սնկային թունավորման դեպքերի թվով Լոռին առաջին շարքերում է

Վերջին տարիներին թարմ սնկերի օգտագործման հետ կապված Լոռու մարզում հաճախացել են սննդային թունավորման դեպքերը: «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռի մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանն ասում է, որ Լոռին սնկային թունավորման տեսակետից ամենաանապահով մարզն է. «Մեր համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ սնկային թունավորումներ ավելի հաճախ պատահում են Լոռու մարզում: Իսկ դեպքերն ակտիվանում են

Բակո Սահակյանը ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է հանրապետության հարավային եւ հարավարեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՍԵԿՈՍԵ

Շան առաջ նետած ոսկորը բարեգործություն չէ. բարեգործությունը ոսկորը կիսելն է շան հետ, երբ դու ինքդ քաղցած ես: ՋԵԿ ԼՈՆԴՈՆ

Խամաճիկներ սիրողները

Իրանը պետության դարավոր փորձ ունի, տեսանելի պատմական անցյալում չի եղել այլ պետության կազմում, չի հանդիսացել մեկ այլ պետության գաղութը: Իրանցիները չեն ցանկանում լինել որեւէ մեկի խամաճիկը: Դա ստիպում է մնացած աշխարհին հարգել մեր հարեւաններին: Բայց, մյուս կողմից, նրանք, ովքեր գերադասում են գործ ունենալ խամաճիկների հետ (իսկ այս պահին նման երկու երկիր կա՝ Ռուսաստան եւ Միացյալ

 Ոչ ոք չպետք է մահվան սպառնալիքներ ստանա՝ իշխանությանը քննադատելու համար. HRW

Հայաստանում հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում մահվան սպառնալիքներով հաղորդագրություն է ստացել, իշխանությունները պետք է անհապաղ քննություն սկսեն այդ կապակցությամբ և ապահովեն նրա անվտանգությունը: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, հունիսի 2-ին Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ Facebook-ում ինչ-որ մեկը սպառնացել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031